21.8 C
Yerevan

ՀԱԵ Վերնա­խա­վը Պետա­կան Վտա՞նգ

Օրենքով առա­ջարկվող լուծումը տալիս է առնվազն ծանուցման ու վերահսկո­ղության մեխա­նիզմ․ կառա­վա­րությունը որոշ դեպքե­րում կարող է մերժել գործարքնե­րը, եթե դրանք վտանգեն ազգա­յին-մշա­կութա­յին ժառանգության պաշտպա­նությունը։

Թագուհի Ղազարյան

1inTV‑ն զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգա­մա­վոր Թագուհի Ղազարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են վերջին օրե­րին եկե­ղե­ցու շուրջ կատարվող իրա­դարձություննե­րը։

Թագուհի Ղազարյա­նը ասաց, որ դեռ նախորդ զրույցնե­րում նշել էր՝ եկե­ղե­ցու ներսում ընթա­ցող գործընթացնե­րը իրեն հիշեցնում են 2018‑ի փողո­ցա­յին իրա­վի­ճա­կը․ երբ վերին օղա­կում գտնվող մարդը հրա­մաններ է արձա­կում, բայց այլևս չունի կատա­րողներ։ Նա ընդգծեց, որ կարգա­լուծությունից հետո, երբ հավա­տացյալնե­րը շարունա­կում էին հաղորդություն ստա­նալ Տեր Արա­մից, արդեն պարզ էր՝ գործընթա­ցը այս կամ այն տեմպով հասնե­լու էր այսօրվա կետին։

Ղազարյա­նը արձա­գանքեց նաև Բագրատ և Միքա­յել արքե­պիսկո­պոսնե­րի հայտա­րա­րություննե­րին՝ նշե­լով, որ հասկա­նում է նրանց անձնա­կան վիրա­վորվա­ծությունը, սակայն կարծում է, որ խնդի­րը խորա­նում է, երբ «երկու հոգև­ո­րա­կան՝ մեկը դատա­պարտված, մյուսը՝ ծանր քրեա­կան գործով անցնող», փորձում են հակադրվել շուրջ հարյուր եպիսկո­պոսնե­րի։ Նա նշեց, որ հատկա­պես խնդրա­հա­րույց է նրանց կողմից մի ամբողջ խումբ եպիսկո­պոսնե­րի «աղանդա­վոր» անվա­նե­լը, ինչը, ըստ նրա, չի բերում ոչ մի օգուտ։

Թագուհի Ղազարյա­նը ասաց, որ այդ եպիսկո­պոսնե­րի մեծ մասին անգամ չի ճանաչում․անձամբ շփվել է միայն Սիոն սրբա­զա­նի հետ, որը պատե­րազմի օրե­րին իրեն շատ պարկեշտ մարդու տպա­վո­րություն է թողել։ Մնա­ցածնե­րի մասին տեղե­կություննե­րը, ըստ նրա, հիմնա­կա­նում մամուլից են։ Նա ընդգծեց, որ դավա­նա­բա­նա­կան հարցե­րը իրեն չեն հետաքրքրում․ եկե­ղե­ցին իր համար նախ և առաջ ազգա­յին արժեք է, և այսօր, երբ ստեղծված է ճգնա­ժամ, կա վտանգ, որ Հայաստա­նում կարող են առա­ջա­նալ մի քանի եկե­ղե­ցա­կան կառույցներ։

Ղազարյա­նը կոչ արեց հավա­տացյալնե­րին ու հոգև­ո­րա­կաննե­րին հիշել՝ Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցին 1700 տարի դիմա­ցել է բազմա­թիվ օտար ճնշումնե­րի․ «կատարվա­ծը չի կարող լինել քննություն, որին չդի­մա­նանք»,- նշեց նա։

Նա դիտարկեց, որ եպիսկո­պոսնե­րի հայտա­րա­րությունը փաստում է եկե­ղե­ցու կենսունա­կության մասին․ նրանք իրենց ավանդույթի ժառանգորդներն են և պատրաստա­կամ են պաշտպա­նել եկե­ղե­ցու միասնա­կա­նությունը։

Շարունա­կե­լով՝ Թագուհի Ղազարյա­նը, անդրա­դարձավ իր և Սիսակ Գաբրիելյա­նի հեղի­նա­կած օրենսդրա­կան փաթե­թին, նշեց, որ նախագծե­րը դեռ չեն քննարկվել խորհրդա­րա­նում, ուստի դուրս են մնա­ցել ուշադրությունից։ Պատգա­մա­վո­րը ասաց, որ օրենսդրա­կան փոփո­խություննե­րի մշա­կումը սկսվել էր ամիսներ առաջ, սակայն չի թաքցնում՝ դրանք որոշ չափով պայմա­նա­վորված են նաև եկե­ղե­ցում տեղի ունե­ցող զարգա­ցումնե­րով։ Ընդդի­մա­դիր խմբե­րը փորձում ենե­կե­ղե­ցու որոշ հոգև­ո­րա­կաննե­րին ներքա­շել քաղա­քա­կան պայքա­րի մեջ և ստի­պել նրանց քաղա­քա­կան մոտիվնե­րով արձա­գանքել իրա­վի­ճա­կին։ Ղազարյա­նի կարծի­քով՝ դա մեծ վտանգ է ստեղծում, այդ թվում՝ եկե­ղե­ցու պառակտման և նոր կրո­նա­կան կազմա­կերպություննե­րի ձևա­վորման տեսանկյունից։

Պատգա­մա­վոր Ղազարյա­նը ասաց, որ իրա­վա­կան դաշտում նույնիսկ գոյություն ունի ռիսկ, երբ եկե­ղե­ցու գույքը՝ նույնիսկ հուշարձա­նա­յին եկե­ղե­ցի­նե­րը, կարող են գրանցվել կամ փոխանցվել այլ իրա­վա­բա­նա­կան անձի, ինչն արդեն կարող է հանգեցնել այնպի­սի իրա­վի­ճա­կի, որ«կազմակերպության նախա­գա­հը դուրս գա ու ասի՝ ես գնում եմ, մնա­ցեք ձեր գույքի հետ»։ Եթե որևէ հոգև­ո­րա­կան ներգրավվի քաղա­քա­կան «ռադի­կալ պայքա­րի» մեջ, կարող է գնալ ծայրա­հեղ քայլե­րի, որոնք կվնա­սեն եկե­ղե­ցուն։

Թագուհի Ղազարյա­նը նշեց, որ հենց այդպի­սի ռիսկե­րի պատճա­ռով ինքը, որպես պատասխա­նա­տու օրենսդիր, կարև­որ է համա­րում որոշ սահմա­նա­փա­կումնե­րի ներդրումը։ Նրա դիտարկմամբ՝ եկե­ղե­ցու հուշարձա­նա­յին գույքը չի կարող դիտվել նույնի պես, ինչպես եկե­ղե­ցուն պատկա­նող բնա­կա­րաններն ու տնտե­սա­կան օբյեկտնե­րը, քանի որ այդ հուշարձաննե­րը հայ ժողովրդի մշա­կութա­յին ժառանգությունն են։

Նա ասաց, որ օրենքով առա­ջարկվող լուծումը տալիս է առնվազն ծանուցման ու վերահսկո­ղության մեխանիզմ․կառավարությունը որոշ դեպքե­րում կարող է մերժել գործարքնե­րը, եթե դրանք վտանգեն ազգա­յին-մշա­կութա­յին ժառանգության պաշտպա­նությունը։

Վերջում Ղազարյա­նը ընդգծեց, որ ինքը նույնիսկ առա­ջարկել էր արգե­լել հուշարձան-եկե­ղե­ցի­նե­րի սեփա­կա­նության իրա­վունքի փոխանցումը ընդհանրա­պես, սակայն իրա­վա­բան գործընկերնե­րը դա սահմա­նադրա­կան խնդիր համա­րե­ցին, ուստի նախագծում ընտրվեց ավե­լի մեղմ, բայց վերահսկե­լի տարբե­րակ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ