15.8 C
Yerevan

Հայ-Գերմա­նա­կան Բացա­ռիկ Պայմա­նա­գիր

Հայաստա­նը շարունա­կում է պաշտո­նա­պես մնալ ՀԱՊԿ-ում, ինչը սահմա­նա­փա­կումներ է ստեղծում անվտանգության ոլորտում ԵՄ‑ի հետ համա­գործակցությունը խորացնե­լու համար։ 

Բորիս Նավա­սարդյան

1inTV‑ն զրուցել է քաղա­քա­կան վերլուծա­բան Բորիս Նավա­սարդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-գերմա­նա­կան ռազմա­վա­րա­կան պայմա­նագրի պատմա­կան փաստաթղթե­րի քաղա­քա­կան նշա­նա­կությունը, որոնք ընդգրկում են անվտանգության, տնտե­սության և բարե­փո­խումնե­րի ոլորտնե­րը։

Բորիս Նավա­սարդյա­նը, նշեց, որ ուշի ուշով հետև­ե­լը բավա­կա­նին բարդ է, քանի որ անընդհատ զիգզագներ ու անսպա­սե­լի զարգա­ցումներ են տեղի ունե­նում, և դրանց հետև­ից հասնե­լը հեշտ չէ։ Սակայն, Նավա­սարդյա­նի կարծի­քով, եթե խոսքը վերա­բե­րում է Բաքվի պաշտո­նա­կան արձա­գանքին Հայաստան-Եվրա­միություն նոր ռազմա­վա­րա­կան օրա­կարգի ստո­րագրմա­նը, պետք է հիշել, որ սկզբնա­կան հարձա­կումնե­րը գալիս էին փորձա­գետնե­րից ու քաղա­քա­կան գործիչնե­րից։ «Ադրբե­ջա­նի ԱԳՆ‑ն մի քանի օր հապա­ղեց և միայն դրա­նից հետո հանդես եկավ քննա­դա­տություննե­րով»,— ասաց նա։

Նա դիտարկեց, որ Բաքուն հավա­նա­բար սպա­սում էր ինչ-որ բացատրություննե­րի կամ արդա­րա­ցումնե­րի Եվրա­միությունից, իսկ երբ դրանք չեղան (և ըստ Նավա­սարդյա­նի էլ չէին կարող լինել), Ադրբե­ջա­նը դժգո­հեց։ «Փաստա­թուղթը որևէ խանգա­րող դեր չունի հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի նորմա­լացման վրա։ Հակա­ռա­կը՝ նպաստում է, քանի որ նորմա­լացման կարև­որ ուղղություննե­րից է հաղորդակցություննե­րի ապաշրջափակումը»,—նշեց քաղա­քա­կան վերլուծա­բա­նը։ Նրա գնա­հատմամբ՝ նույնիսկ եթե Բաքվին դուր չի գալիս «խաղա­ղության խաչմե­րուկ» ձևա­կերպումը, այն իրա­կա­նում հենց հաղորդակցություննե­րի բացում է ենթադրում և չի հակա­սում խաղա­ղության գործընթա­ցին։

Նավա­սարդյա­նը ասաց, որ Ադրբե­ջա­նը ակնկա­լում էր Եվրա­միությունից մեծա­ծա­վալ ներդրումներ ակա­նա­զերծման ոլորտում՝ մինչև կես միլիարդ եվրո­յի չափով, այն դեպքում, երբ այս պահին տրա­մադրվել է շուրջ 28 միլիո­նը։ «Այդ 28 միլիո­նը հավա­սա­րակշռված է Հայաստա­նին տրա­մադրվող աջակցությա­նը, այսինքն՝ հավա­սա­րակշռությունը պահպանվում է»,— ընդգծեց նա։

Նա հավե­լեց, որ Բաքվի մեկ այլ ակնկա­լիք կապված է Նախիջև­ա­նի երկա­թուղու վերա­կանգնման հետ, սակայն Եվրա­միությունը, ըստ նրա, ցանկա­նում է գումար հատկացնել միայն այն դեպքում, եթե երկա­թուղին շարունա­կություն ստա­նա Հայաստա­նի տարածքով, և հենց այդ հարցում Ադրբե­ջա­նը չիցանկա­նում պարտա­վո­րություն ստանձնել։

Անդրա­դառնա­լով Գերմա­նիա­յի հետ ռազմա­վա­րա­կան գործընկե­րությա­նը՝ նա նկա­տեց, որ Գերմա­նիան նախա­պես էր պատրաստ այս մակարդա­կի հարա­բե­րություննե­րի խորացմա­նը։ «Դեռ Փաշինյա­նի այցից առաջ եղել է Մերցի և Ալիևի զրույցը, այսինքն՝ Բաքուն տեղյակ էր, ու դա է պատճա­ռը, որ բացա­սա­կան արձա­գանքը ուշա­նում է կամ չի հնչում»,— ասաց Նավա­սարդյա­նը՝ հավե­լե­լով, որ միևնույն է պետք է սպա­սել առա­ջի­կա օրե­րին՝ հասկա­նա­լու համար, թե ինչ դիրքո­րո­շում կարտա­հայտի Բաքուն։

Նա հավե­լեց, որ եթե Ադրբե­ջա­նը պահանջում է զգուշա­վոր լինել բառա­պա­շա­րի հարցում, ապա դա պետք է լինի երկուստեք։ «Մենք էլ նրանց փաստաթղթե­րում և ելույթնե­րում բառա­պա­շար ենք տեսնում, որը մեզ համար անընդունե­լի է»,— նշեց Նավա­սարդյա­նը։

Քաղա­քա­կան վերլուծա­բա­նը անդրա­դարձավ նաև Արմեն Գրի­գորյա­նի և Հիքմեթ Հաջիևի երկխո­սությա­նը՝ նշե­լով, որ Հաջիևը լայն լիա­զո­րություններ ունի Ադրբե­ջա­նում և զբաղվում է նաև հանրա­յին միջա­վայրի կառա­վարմամբ։ «Այդ երկխո­սությունը կարև­որ է, և պետք է հուսանք, որ այն իր արդյունքնե­րը կտա»,— ասաց նա։

Նա դիտարկեց, որ Ադրբե­ջա­նի դժգո­հության «պաշա­րը» բավա­կան արագ սպառվեց, և այժմ իրո­ղություննե­րը պարզա­պես ընդունվում են ի գիտություն։ «Եթե տեսնենք, որ ապա­կա­ռուցո­ղա­կան քայլեր չեն արվում, կարող ենք եզրա­կացնել, որ դասե­րը քաղված են»,— ասաց Նավա­սարդյա­նը։ Սակայն նա նշեց, որ գործընթա­ցը բարդ է ու խոչընդոտնե­րով լի՝ պայմա­նա­վորված քաղա­քա­կան տրա­մադրություննե­րով ինչպես Հայաստա­նում, այնպես էլ Ադրբե­ջա­նում, ինչպես նաև աշխարհա­քա­ղա­քա­կան կենտրոննե­րի հետ հարա­բե­րություննե­րով։

Նավա­սարդյա­նը օրի­նակ բերեց ԱՄՆ ներդրումնե­րի մասին քննարկումնե­րից հետո Բաքվում առա­ջա­ցած անհանգստությունը։ «Ադրբե­ջա­նում անհանգստա­ցան, որ Հայաստա­նը տեխնո­լո­գիա­նե­րի ոլորտում կարող է դառնալ տարա­ծաշրջա­նա­յին առա­ջա­տար»,— ասաց նա՝ հավե­լե­լով, որ երկու երկրներն էլ պետք է սովո­րեն ապրել իրա­վի­ճա­կում, երբ հարև­ա­նը երբեմն ունի առա­վե­լություններ։ «Պետք է կարո­ղա­նալ օգտա­գործել միմյանց առա­վե­լություննե­րը ընդհա­նուր շահի համար»,— ընդգծեց նա։

Անդրա­դառնա­լով Հայաստա­նի եվրոինտեգրման օրա­կարգին՝ Նավա­սարդյա­նը նշեց, որ Եվրա­միության հետ ստո­րագրված փաստա­թուղթը ոչ թե առա­վե­լա­գույնն է, այլ՝ «առա­վե­լա­գույնից ավե­լը՝ մի տեսակ կանխավճար»։ Նա ընդգծեց, որ հայկա­կան կողմի հայտա­րա­րած եվրո­պա­կան ուղղությունը բերում է քաղա­քա­կան պարտա­վո­րություննե­րի փոփո­խության անհրա­ժեշտության, ինչը բախվում է Ռուսաստա­նի դժգո­հությա­նը։

Քաղա­քա­կան վերլուծա­բա­նը հիշեցրեց, որ Հայաստա­նը շարունա­կում է պաշտո­նա­պես մնալ ՀԱՊԿ-ում, ինչը սահմա­նա­փա­կումներ է ստեղծում անվտանգության ոլորտում ԵՄ‑ի հետ համա­գործակցությունը խորացնե­լու համար։ «Անկախ նրա­նից, թե մենք չենք մասնակցում հանդի­պումնե­րին և չենք կատա­րում վճա­րումներ, պարտա­վո­րություննե­րը դեռ գործում են՝ հատկա­պես տեղե­կություննե­րի փոխա­նակման մասով»,— ասաց նա։

Նա հավե­լեց, որ ավե­լի բարդ խնդիր է Հայաստա­նի գտնվե­լը ԵԱՏՄ-ում, քանի որ ընդհա­նուր մաքսա­յին գոտին խոչընդո­տում է համա­չափ հարա­բե­րություննե­րի զարգա­ցումը Եվրա­միության հետ։ «Չեմ ասում, որ պետք է հանկարծա­կի կտրել այդ կապե­րը՝ դա տնտե­սությունը կկործա­նի։ Բայց պետք է ունե­նալ ճանա­պարհա­յին քարտեզ, թե ինչպես ենք խորացնե­լու հարա­բե­րություննե­րը ԵՄ‑ի հետ և հաղթա­հա­րե­լու խոչընդոտնե­րը»,— նշեց Նավա­սարդյա­նը։

Վերջում նա ընդգծեց, որ հուսով է՝ կառա­վա­րությունը ունի համա­պա­տասխան աշխա­տանքա­յին ծրագրեր, սակայն դրանց գոյության մասին հանրա­յին տեղե­կություն չկա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ