15.8 C
Yerevan

Մայր Աթո­ռի Եվ Ժողովրդի Մեջ Մեծ Անդունդ Կա

Արամ առա­ջին կաթո­ղի­կո­սի աջակցությունն էլ պայմա­նա­վորված է քաղա­քա­կան ճնշումնե­րով՝ մասնա­վո­րա­պես Լիբա­նա­նում գործող տվյալ կուսակցության՝ դաշնակցության ազդե­ցությամբ։ Իրա­կա­նում Գարե­գին երկրորդն ու Արամ առա­ջի­նը «իրար ատե­լով են ատում», և Արա­մը նույնիսկ խուսա­փում է Հայաստան գալուց։

Արմեն Մելքոնյան

Armtimes.com‑ը զրուցել է Տեր Արմեն Քահա­նա Մելքոնյա­նի հետ, որտեղ նա քննարկում է Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու շրջա­նակնե­րում առկա լուրջ ճգնա­ժա­մը և անկարգություննե­րը, հատկա­պես անդրա­դառնա­լով վերջին իրա­դարձություննե­րին: Քահա­նան խստո­րեն քննա­դա­տում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործո­ղություննե­րը և Գարե­գին Երկրորդ Կաթո­ղի­կո­սին՝ մեղադրե­լով նրանց աստվա­ծա­բա­նա­կան և բարո­յա­կան կանոննե­րի խախտման, ինչպես նաև իշխա­նության չարա­շահման մեջ:

Տեր Արմեն Քահա­նա Մելքոնյա­նը սկզբում նշեց, որ հարցե­րը բազմա­շերտ են և ցավով է արձա­նագրում Մայր Աթո­ռի պաշտո­նա­կան պահվածքը՝  կաթո­ղի­կոս Գարե­գին երկրորդի գլխա­վո­րությամբ, ում նա անվա­նեց «ԿտրիՃ Ներսիսյան»։ Նա ասաց, որ երբ պատա­րագ բառը վերցվում է չակերտնե­րի մեջ միայն այն պատճա­ռով, որ այնտեղ ներկա է եղել մի անհատ, որը նրանց դուր չի գալիս, դա արդեն հոգև­որ ու աստվա­ծա­բա­նա­կան մեծ խախտում է։ Մելքոնյա­նը դիտարկում է, որ նման վերա­բերմունքը պատա­րա­գի նկատմամբ ինքնին ամո­թանք է, և եթե այդ չափա­նիշնե­րով շարժվենք, ապա հենց դրա համար պետք է կարգա­լույծ արվեն նրանք, ովքեր նման ձևա­կերպումներ են անում։

Նա ընդգծեց, որ պատա­րա­գը Քրիստո­սի զոհա­բերման խորհրդա­նիշն է, և նույնիսկ եթե պատա­րա­գող քահա­նան նրանց կողմից «ցանկա­լի» չէ կամ անգամ կարգա­լուծված լինի, պատա­րա­գը մնում է պատա­րագ։  Մելքոնյա­նը հավե­լեց, որ այս ամե­նով Մայր Աթո­ռի ներկա­յիս ղեկա­վարնե­րը ցույց են տալիս՝ իրենց համար Քրիստո­սի արժե­քը երկրորդա­կան է, իսկ առաջնա­յի­նը՝ անձնա­կան շահը և աթո­ռախնդրությունը։

Շարունա­կե­լով՝ նա ասաց, որ երբ Մայր Աթո­ռը կոչ է անում եպիսկո­պոսնե­րին վերա­դառնալ «կանո­նա­կան դաշտ», դա ինքնին նոնսենս է, քանի որ ըստ նրա՝ հենց իրենք են զուրկ կարգից, կանո­նից, բարո­յա­կա­նությունից։ Նա նշեց, որ եթե վերջին տարի­նե­րին Մայր Աթո­ռում օրենք ու կարգ գործեր, նման ճգնա­ժա­մի չէին հասնի։

Մելքոնյա­նը կարծում է, որ հայտա­րա­րության մեջ «խիստ միջոցներ» արտա­հայտությունը միանշա­նակ սպառնա­լիք է 10 եպիսկո­պոսնե­րին, որոնց հետ կապակցված գործընթա­ցը, ըստ նրա, ակնհայտ է։ Նա ասաց, որ նման սպառնա­լիքնե­րի ճաշա­կը ինքը վաղուց գիտի, քանի որ 20 տարի շարունակ իրեն կարգա­պա­հա­կա­նի էր կանչում նույն պաշտոնյան՝ պահանջե­լով, որ պատա­րա­գի մեջ հնչեցվի իր անունը։ Մելքոնյա­նը նշեց, որ չի գնա­ցել և իր նամա­կով հայտնել է, որ եթե իրենք իրենց ներսի խախտումներն ու անբա­րո­յա­կա­նություննե­րը չուղղեն, իրեն կանչե­լու իրա­վունք էլ չունեն։

Տեր Արմեն Մելքոնյա­նը հավե­լեց, որ եպիսկո­պո­սության ինստի­տուտը նրանց համար արդեն խաղա­լիք է դարձել։ Նա օրի­նակ բերեց Տիրան սրբա­զա­նի հեռա­խո­սա­յին կարգա­լուծումը, որը համա­րում է աղա­ղա­կող ապօ­րի­նություն։ Նրա խոսքով՝ եթե քահա­նա­յի կամ եպիսկո­պո­սի կարգը այդքան արժեզրկված է, ապա պարզ է, որ նույն սպառնա­լիքնե­րը կարող են կիրառվել նաև ներկա­յիս 10 եպիսկո­պոսնե­րի նկատմամբ։

Շարունա­կե­լով՝ նա դիտարկեց Մայր Աթո­ռի կարգա­պա­հա­կան մարմնի կազմը և նշեց, որ այնտեղ ընդգրկված որոշ հոգև­ո­րա­կաններ իր բնո­րոշմամբ «ինքնին սկանդա­լա­յին պատմություննե­րի մեջ ընկած մարդիկ են», և այդ մարմինն ընդհանրա­պես չի կարող օբյեկտիվ որո­շումներ կայացնել։

Արշակ Խաչատրյա­նի ձերբա­կա­լության մասին խոսե­լիս նա ասաց, որ բոլոր ձերբա­կա­լություննե­րը, իր դիտարկմամբ, ապօ­րի­նի են միայն այն պատճա­ռով, որ առա­ջին և ամե­նաօ­րի­նա­վոր ձերբա­կա­լությունը պիտի լիներ հենց Գարե­գին Երկրորդի­նը։ Նա ընդգծեց, որ «օձի գլուխը մնա­լով ազատ» ամբողջ մարմինն է հիվանդացնում։

Տեր Արմեն Մելքոնյա­նը հավե­լեց, որ Արամ առա­ջին կաթո­ղի­կո­սի աջակցությունն էլ պայմա­նա­վորված է քաղա­քա­կան ճնշումնե­րով՝ մասնա­վո­րա­պես Լիբա­նա­նում գործող տվյալ կուսակցության՝ Դաշնակցության ազդե­ցությամբ։ Նա ասաց, որ իրա­կա­նում Գարե­գին Երկրորդն ու Արամ առա­ջի­նը «իրար ատե­լով են ատում», և Արա­մը նույնիսկ խուսա­փում է Հայաստան գալուց։

Հոգև­ո­րա­կա­նը միա­ժա­մա­նակ օրի­նակ բերեց Կիլի­կիո կաթո­ղի­կո­սությունում տեղի ունե­ցած անբա­րո­յա­կա­նության դեպքը, որի համար որևէ պատիժ չեղավ, և մեղա­վոր առաջնորդը պարզա­պես տեղա­փոխվեց այլ թեմ՝ ավե­լի բարձր դիրքով։ Նա նշեց, որ հակա­ռա­կը՝ նրանք, ովքեր բարձրա­ձայնում են անօ­րի­նության մասին, անմի­ջա­պես հետապնդվում են և կարգա­լուծվում։

Տեր Արմեն Մելքոնյա­նը շեշտեց, որ վարչա­պե­տին շնորհա­կալ է՝ այս ամբողջ համա­կարգա­յին ախտը բացա­հայտե­լու համար։ Նա ասաց, որ եթե ԱԱԾ‑ի համար հիմքեր են պետք կաթո­ղի­կո­սի դեմ գործակցե­լու համար, այդ հիմքերն ավե­լի քան կան։ Նրա կարծի­քով՝ պետա­կա­նությա­նը վնա­սող գործո­ղություննե­րի մեծ մասը գալիս է հենց Մայր Աթո­ռի ղեկա­վա­րությունից։

Նա նաև նկա­տեց, որ վարչա­պե­տը կամ չափից շատ քրիստոնյա է և փորձում է լինել չափա­զանց հանդուրժող, կամ ունի քաղա­քա­կան հաշվարկներ, բայց եթե հիմքեր փնտրեն, ապա ամե­նա­կարև­ո­րը արդեն իսկ ակնհայտ է՝ Մայր Աթո­ռի ներկա­յիս ղեկա­վա­րությունը վտանգ է պետա­կա­նության համար։

Շարունա­կե­լով՝ նա ասաց, որ ամեն անգամ կարծել է, թե բացա­հայտումնե­րի վերջն է, բայց ամեն անգամ ավե­լի ծանր փաստեր են ի հայտ գալիս։ Նա օրի­նակ բերեց Արշակ սրբա­զա­նի գործը՝ նշե­լով, որ հոգև­ո­րա­կա­նին մեղա­վոր երև­ացնե­լու համար անգամ թմրանյութ են նետում հավա­տացյա­լի ճամպրուկի մեջ, ինչը նա որա­կեց «ոչ միայն հոգև­ո­րա­կա­նի, այլև նույնիսկ աշխարհա­կա­նի համար անպատկե­րացնե­լի վայրէջք»։

Վերջում Տեր Արմեն Քահա­նա Մելքոնյա­նը ընդգծեց, որ Մայր Աթո­ռի և ժողովրդի միջև անջրպե­տը խորա­նում է, և նույնիսկ կաթո­ղի­կո­սի Հայաստան վերա­դառնա­լիս «ժողովրդին փնտրող հայացքը» դրա ցուցիչն էր։ Նա նշեց, որ եպիսկո­պոսնե­րի պահանջներն իրա­կա­նում համընկնում են հանրա­յին տրա­մադրություննե­րի հետ, և Մայր Աթո­ռի ներկա­յիս ղեկա­վա­րությունը կորցրել է ժողովրդի վստա­հությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ