32 C
Yerevan

Մրցա­վազք Հանուն Պուտի­նի

Քոչարյա­նը չի կարող հավա­տալ իշխա­նության խաղա­ղության օրա­կարգին, քանի որ նա չի ճանա­չում Հայաստա­նի ժողովրդին։ Նրանք օտար են հայ իրա­կա­նությա­նը։ Մարդիկ, ովքեր տհա­ճությամբ են գնում գյուղեր, չեն շփվում ժողովրդի հետ, չեն ճանա­չում երկի­րը։ 

Հասմիկ Հակոբյան

Armtimes‑ը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգա­մա­վոր Հասմիկ Հակոբյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ երկրորդ ու երրորդ նախա­գահնե­րի հարցազրույցնե­րը։

Քաղա­քա­ցիա­կան Պայմա­նա­գիր խմբակցության պատգա­մա­վոր Հասմիկ Հակոբյա­նը նշեց, որ երկրորդ և երրորդ նախա­գահնե­րի վերջին հարցազրույցնե­րը, ըստ էության, կրկին ուղղված էին Հայաստա­նի դեմ վկա­յություն տալուն։ Նա ասաց, որ իրենց խոսքում որևէ նոր բան չկար, բացի մի քանի աննշան մանրուքնե­րից։ Ըստ պատգա­մա­վո­րի՝ նախկին ղեկա­վարնե­րը փորձում էին ցույց տալ, թե իրենք այլևս պատասխա­նատվություն չունեն Հայաստա­նի ճակա­տագրի հանդեպ, և, իրա­կա­նում, գալիս էին ասե­լու, որ Հայաստա­նը երբեք իրենց հայրե­նի­քը չի լինե­լու։

Նրանց խոսքում առկա է հին ու վտանգա­վոր մոտե­ցում՝ ներքին հակա­սություննե­րը մի կողմ դնե­լով՝ նորից արտա­քին կոնֆլիկտ հրահրե­լու միտում։ Նա ասաց, որ երբ Քոչարյա­նը խոսում է ավե­լի մեծ տարածքա­յին նկրտումնե­րի մասին, դա ուղիղ նշա­նա­կում է նոր պատե­րազմ, որովհետև նման մոտե­ցումնե­րը անխուսա­փե­լիո­րեն բերում են բախման։ Պատգա­մա­վորն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյա­նի այն դիտարկումը, թե Ադրբե­ջա­նի կողմից խաղա­ղությունը կախված է մեկ մարդու կամքից, իրա­կա­նում հակա­սում է ինքն իրեն։ Հակոբյա­նի խոսքով՝ եթե Ադրբե­ջա­նը, ըստ Քոչարյա­նի, կարող է իր կամքով պատե­րազմ սկսել, ապա ինչու չի անում․ սա նշա­նա­կում է, որ նա ևս խաղա­ղություն է ցանկա­նում, և հենց դա է Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության հաջո­ղությունը՝ դիվա­նա­գի­տա­կան աշխա­տանքի արդյունքում հասնել նրան, որ Ադրբե­ջա­նը չի ցանկա­նում պատե­րազմել։

Քոչարյա­նը չի կարող հավա­տալ իշխա­նության խաղա­ղության օրա­կարգին, քանի որ նա չի ճանա­չում Հայաստա­նի ժողովրդին․ «Նրանք օտար են հայ իրա­կա­նությա­նը։ Մարդիկ, ովքեր տհա­ճությամբ են գնում գյուղեր, չեն շփվում ժողովրդի հետ, չեն ճանա­չում երկի­րը», — նշեց պատգա­մա­վո­րը։ Նախկին նախա­գահնե­րի ռուսա­մետ ցուցադրա­կան ելույթնե­րը ավե­լի շուտ հիշեցնում են «դեֆի­լե» (նորաձև­ության ցուցադրություն)՝ նրանք փորձում են մրցել, թե ով ավե­լի շատ կգո­հացնի Ռուսաստա­նին, հույս ունե­նա­լով, որ այնտե­ղից «դաբրո»(աջակցություն, հավա­նություն) կստա­նան։ Նա ընդգծեց, որ նրանք չեն հասկա­նում՝ Հայաստա­նի իշխա­նությունը ձևա­վո­րում է ժողո­վուրդը, ոչ թե արտա­քին ուժե­րը։

Խոսե­լով Սամվել Կարա­պետյա­նի և նրա շրջա­պա­տի հայտա­րա­րություննե­րի մասին՝ պատգա­մա­վո­րը նշեց, որ այդ հայտա­րա­րություննե­րում նույնիսկ արդա­րացվում են Ադրբե­ջա­նի գործո­ղություննե­րը, երբ ասվում է, թե Հայաստա­նը ինքն է տեղա­փո­խել Ղարա­բա­ղի հայերին․«Սա Հայաստա­նի դեմ ուղղված խոսույթ է։ Դա նշա­նա­կում է՝ արդա­րացնել էթնիկ զտումնե­րը», — ասաց նա։ Հասմիկ Հակոբյա­նը շեշտեց, որ նման հայտա­րա­րություննե­րը վտանգա­վոր են, քանի որ կարող են օգտա­գործվել Ադրբե­ջա­նի կողմից՝ որպես ապա­ցույց, թե Հայաստա­նը է հրահրել պատե­րազմը։ Նա համոզված է, որ հենց նման խոսույթներն են թույլ տալիս թշնա­մուն ձևա­վո­րել շահե­կան միջազգա­յին պատկեր։ Նա նշեց, որ իրա­կա­նում միջազգա­յին հանրությունն ընդունել է՝ Ադրբե­ջանն է եղել ագրե­սո­րը, և միայն նախկին ղեկա­վարներն են շարունա­կում հակա­ռակ պնդել՝ ավե­լի շատ նմանվե­լով Ադրբե­ջա­նի քարոզչությա­նը։

Պատգա­մա­վո­րը հավե­լեց, որ նման հայտա­րա­րություննե­րը ոչ միայն վնա­սում են պետության անվտանգությա­նը, այլև վիրա­վո­րում պատե­րազմ տեսած և զոհեր ունե­ցող մարդկանց՝ ասե­լով, թե հայերն են պատե­րազմը սկսել։

Նախկին ղեկա­վարնե­րի նպա­տա­կը իշխա­նության վերա­դարձը չէ, այլ պարզա­պես քաղա­քա­կան դաշտում գոյատև­ելն ու իրենց ապօ­րի­նի գույքը պաշտպա­նե­լը։ Նա նշեց, որ հենց դրա համար էլ նրանք իրենց քննա­դա­տության հիմքում միշտ ներկա­յացնում են՝ իբր քաղա­քա­կան հալա­ծանքնե­րի ենթարկված ընդդի­մություն են։

Անդրա­դառնա­լով դատա­կան համա­կարգի աշխա­տանքին՝ պատգա­մա­վո­րը ասաց, որ, այո՛, շատե­րը սպա­սում են ավե­լի արագ արդա­րա­դա­տության, բայց իշխա­նությունը չի կարող միջամտել․ «Մենք չենք ուզում, որ հին ժամա­նակնե­րի պես քաղա­քա­կան հրա­հանգնե­րով որո­շումներ ընդունվեն», — նշեց նա։ Բարե­փո­խումնե­րի ընթացքը դատա­կան համա­կարգում դանդաղ, բայց շարունա­կա­կան է։ Միևնույն ժամա­նակ ընդգծեց, որ չի կարե­լի չնկա­տել նաև դրա­կան փոփո­խություննե­րը, որոնք արդեն արձա­նագրվում են՝ թե՛ արագ արձա­գանքման, թե՛ անկա­խության առումով։

Անդրա­դառնա­լով Ռոբերտ Քոչարյա­նի և Սերժ Սարգսյա­նի հայտա­րա­րություննե­րին՝ Հասմիկ Հակոբյա­նը ասաց, որ նրանք շարունա­կում են վիրա­վորված մնալ այն փաստից, որ ժողո­վուրդը հեղա­փո­խության միջո­ցով մերժեց իրենց և կրկին ընտրեց նույն իշխա­նությա­նը՝ չնա­յած պատե­րազմից հետո եղած բարդություննե­րին։ Նրա խոսքով՝ ժողո­վուրդը հստակ հասկա­ցել է, թե ով է մեղա­վոր Ղարա­բա­ղի կորստի մեջ, և դրա համար էլ քվեն տվել է այն ուժին, որը մերժում է նախկիննե­րի մտա­ծո­ղությունը։ Նախկին ղեկա­վարնե­րը ժողովրդին երբեք չեն ընկա­լել որպես ինքնուրույն քաղա­քա­կան սուբյեկտ․ «Նրանք ժողովրդին համա­րումէին պարզա­պես քվեարկության նյութ, ոչ թե որո­շում կայացնող ուժ», — ասաց նա։ Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր խմբակցության պատգա­մա­վո­րը նաև նշեց, որ նախկին ղեկա­վարնե­րի խոսակցություննե­րը ժողովրդին չեն ուղղված․ դրանք ավե­լի շատ օտա­րուժե­րին են՝ նպա­տակ ունե­նա­լով նորից վաստա­կել նրանց վստա­հությունը։ Նրա խոսքով՝ այդ հարցազրույցնե­րում նույնիսկ գերի­նե­րի թեման չենհի­շա­տա­կում, որովհետև ժողովրդի ցավը նրանց համար կարև­որ չէ։

Անդրա­դառնա­լով կրթա­կան հաստա­տություննե­րի թիրա­խա­վորմա­նը՝ պատգա­մա­վո­րը նկա­տեց, որ նախկիննե­րը երբեք չեն գնա­հա­տել կրթությունը, քանի որ իրենց պետք չէր կրթված հասա­րա­կություն։ Նրա խոսքով՝ հենց այդ մտա­ծե­լա­կերպն է հանգեցրել նրան, որ կրթա­կան հաստա­տություննե­րի մի մասը մասնա­վո­րեցվել էր և օգտա­գործվում էր ոչ թե երե­խա­նե­րի, այլ բիզնես նպա­տակնե­րով։ Այսօր Հայաստա­նի դեմ հիբրի­դա­յին պատե­րազմ է մղվում, և այդ պայմաննե­րում անհրա­ժեշտ է նաև տեղե­կատվա­կան անվտանգության ամրապնդում։ Նա ասաց, որ Հայաստա­նը ուսումնա­սի­րում է  Մոլդո­վա­յի փորձը՝ հակազդե­լու նման ներգործություննե­րին, և որոշ միջամտություններ, որոնք գուցե ոմանց դուր չգան, կարող են լինել անխուսա­փե­լի, եթե դրանք բխում են պետա­կան շահե­րից։ Նախկին ղեկա­վարնե­րը սպառնա­լիքնե­րով են խոսում՝ հայտա­րա­րե­լով, թե բոլոր հարցե­րի պատասխաննե­րը կտրվեն միայն իշխա­նա­փո­խությունից հետո․ «Բայց ժողո­վուրդն այլևս նրանց չի սպա­սում։ Նա իր ընտրությունն արել է», —եզրա­փա­կեց  պատգա­մա­վո­րը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ