32 C
Yerevan

Նոյեմբե­րի 9‑ը Սյունի­քը Նվի­րում Էր Բաքվին Ու Մոսկվա­յին


Իրա­կան բանա­վեճ Հայաստա­նում չկա։ Դիտարկեց, որ տեղի է ունե­նում ոչ թե բանա­վեճ, այլ «հարձա­կում և հակա­դարձում», ինչը հասա­րա­կությա­նը որևէ օգուտ չի տալիս՝ բացի կողմնա­կալ խմբե­րի տրա­մադրություննե­րի սրումից։

Վահրամ Աթա­նեսյան

Factor.TV-ին զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցը կենտրո­նա­ցել է ընդդի­մության կողմից Նիկոլ Փաշինյա­նի իշխա­նությանն ուղղված քննա­դա­տություննե­րի, մասնա­վո­րա­պես՝ ընդդի­մության կողմից՝ նրան ուղղված պատե­րազմ հրահրե­լու և բանակցա­յին գործընթա­ցը տապա­լե­լու մեղադրանքնե­րի վրա։ 

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ իշխա­նությա­նը հասցեագրված քննա­դա­տություննե­րը Մադրիդյան սկզբունքնե­րի վերա­բերյալ իրա­կա­նությա­նը չեն համա­պա­տասխա­նում։ Նա ասաց, որ Մադրիդյան փաստա­թուղթը դուրս է եղել շրջա­նա­ռությունից դեռ 2011‑ի Կազա­նի հանդի­պումից հետո և այդ ժամա­նակվա­նից այլևս չի քննարկվել։ «Լավրո­վի պլա­նը» Մադրիդյան մոդե­լի հետ կապ չի ունե­ցել, որովհետև վերջինս կառուցված էր ինքնո­րոշման հնա­րա­վո­րության վրա, մինչդեռ Լավրո­վի առա­ջարկում ինքնո­րոշման հանրաքվեն փոխա­կերպվել էր «կողմե­րի համար ընդունե­լի իրա­վա­կան կամարտա­հայտության»։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րի վերջին այցը տարա­ծաշրջան կատարվել է 2018‑ի փետրվա­րին, և այն կապված է եղել միայն դիտորդա­կան խմբի թվա­կազմի ընդլայնման մասին քննարկումնե­րի հետ։ Նրա խոսքով՝ այդ նախա­ձեռնությունը սկիզբ էր առել 2017‑ի Ժնևյան հանդի­պումից՝ որպես վստա­հության միջոց։

Աթա­նեսյա­նը նաև արձա­գանքեց այն պնդմա­նը, թե Ֆրանսիան և ԱՄՆ‑ը իբր «ձեռքե­րը լվա­ցել են»։ Նա նշեց, որ ոչ ոք չի կարող համո­զիչ ապա­ցույց ներկա­յացնել նման գաղտնի բանակցության գոյության մասին։ Դեռ 1994-ին Մոսկվան փորձել է ներկա­յացնել առա­ջարկ՝ յոթ շրջաննե­րի վերա­դարձ, ռուս խաղա­ղա­պահնե­րի տեղա­կա­յում և ԼՂ կարգա­վի­ճա­կի հարցի հետաձգում։ Նրա խոսքով՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյա­նը պնդում էր, որ լուծման բանա­լին Մոսկվա­յում է, ապա 1994-ին հարցը կարող էր փակվել, սակայն դա տեղի չունեցավ։Անդրադառնալով Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րար Ջեյհուն Բայրա­մո­վի պնդումնե­րին՝ Աթա­նեսյա­նը ասաց, որ չի հավա­տում այդ հայտա­րա­րություննե­րին և ավե­լացրեց, որ Բայրա­մո­վը 2018–19 թթ. ներկայ չի եղել Ալիև-Փաշինյան բանակցություննե­րին։ Նա շեշտեց, որ նման պնդումնե­րը քննարկելն անի­մաստ է, քանի որ դրանք չեն հիմնվում փաստե­րի վրա։

Վահրամ Աթա­նեսյա­նը անդրա­դառնա­լով Փաշինյա­նին «պատե­րազմի սադրիչ» անվա­նե­լուն՝ դիտարկեց, որ նման մեղադրանքներն իրենց հիմքում կրկնում են Ալիևի հրա­մա­նագրի ձևա­կերպումնե­րը՝ գրե­թե բառա­ցի։ Նա մատնանշեց, որ այդ խոսույթը Հայաստա­նում տեղա­փոխվել է ներքա­ղա­քա­կան պայքա­րի դաշտ՝ քաղա­քա­կան նպա­տակնե­րով։ Իրա­կան բանա­վեճ Հայաստա­նում չկա։ Դիտարկեց, որ տեղի է ունե­նում ոչ թե բանա­վեճ, այլ «հարձա­կում և հակա­դարձում», ինչը հասա­րա­կությա­նը որևէ օգուտ չի տալիս՝ բացի կողմնա­կալ խմբե­րի տրա­մադրություննե­րի սրումից։ Նրա խոսքով՝ ընդդի­մության հռե­տո­րա­բա­նությունը գնա­լով իջնում է վիրա­վո­րանքնե­րի և սպառնա­լիքնե­րի մակարդա­կին, ինչը վտանգա­վոր միտում է։ Նման խոսույթը կարող է հանգեցնել քաղա­քա­ցիա­կան դիմա­կա­յության։ Նա ասաց, որ այսօր սոցիա­լա­կան մեդիան և մի շարք լրատվա­մի­ջոցներ ձևա­վո­րում են պատկեր, ըստ որի «քաղա­քա­կիրթ բանա­վեճն այլևս սպառված է» և մնում են միայն վիրա­վո­րանքնե­րը կամ ֆիզի­կա­կան հաշվե­հարդա­րի կոչե­րը։ Այս իրա­վի­ճա­կում շատ մեծ պատասխա­նատվություն ունի իշխա­նությունը, քանի որ դրա պարտա­կա­նությունն է հասա­րա­կա­կան անդորրի պահպա­նումը։ Նա կարծում է, որ լիցքա­թափման հնա­րա­վոր մեխա­նիզմնե­րից մեկը բանակցա­յին ողջ փաթե­թի հրա­պա­րա­կումն է։

Դիտարկե­լով այդ սպասվող հրա­պա­րա­կումը՝ Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ ինքն անձամբ առանձնա­հա­տուկ նոր տեղե­կություն չի սպա­սում, քանի որ բանակցա­յին գործընթա­ցի «վեկտո­րը» վաղուց է հայտնի։ Նա ասաց, որ 1997-ից մինչև 2020‑ը առա­ջարկնե­րի տրա­մա­բա­նությունը հիմնա­կա­նում մնա­ցել է նույնը՝ փուլա­յին լուծում, պատե­րազմին վերջ դնե­լու քաղա­քա­կան համա­ձայնա­գիր, ապա՝ կարգա­վի­ճա­կի որո­շում ԼՂ ներկա­յա­ցուցիչնե­րի մասնակցությամբ։ Աթա­նեսյա­նը հիշեցրեց նաև «ընդհա­նուր պետություն» մոդե­լը, որը, ըստ նրա, Բաքուն մերժել է դեռ շեմքից։ Նա հավե­լեց, որ առա­ջարկը հայաստանյան կողմն էր ներկա­յացրել՝ ըստ Վարդան Օսկանյա­նի հրա­պա­րա­կումնե­րի։

Վերջում Վահրամ Աթա­նեսյա­նը ասաց, որ Մեղրի հարցում ևս Հայաստա­նում տարածվում են տարբե­րա­վոր կարծիքներ, սակայն կարև­որ է տեսնել ոչ թե առանձին դրվագներ, այլ ընդհա­նուր շարժը, որը ձևա­վորվել է ամբողջ բանակցա­յին ճանա­պարհի ընթացքում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ