32 C
Yerevan

Նորմալ Չէ Մեղադրել Սեփա­կան Երկրին

Քոչարյա­նը 1998-ին ինքը հայտա­րա­րել է՝ «Արցա­խը Հայաստան է և վերջ», և եթե այսօր նույն արտա­հայտությունը դառնում է պատե­րազմի պատճառ, ապա տրա­մա­բա­նո­րեն պետք է ընդունել, որ Քոչարյա­նը պատե­րազմ է հրահրել դեռ 1998-ին։

Ռուբեն Ռուբինյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է ԱԺ նախա­գա­հի տեղա­կալ Ռուբեն Ռուբինյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նի նախկին նախա­գահնե­րի վերջին հայտա­րա­րություննե­րը, մասնա­վո­րա­պես՝ Ռոբերտ Քոչարյա­նի հարցազրույցի շուրջ ծավալված բանա­վե­ճե­րը, որոնցում նա Հայաստա­նին մեղադրում է պատե­րազմ հրահրե­լու մեջ:

Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի տեղա­կալ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ նախկին նախա­գահնե­րի ակտի­վությունն ունի մի քանի պատճառ՝ ատե­լությունը ներկա իշխա­նություննե­րի հանդեպ, իշխա­նության կորստի ցավը, ինչպես նաև մոտե­ցող ընտրություննե­րը։ Նա նշեց, որ նախկին նախա­գահնե­րի միջև կարծես մրցա­վազք է ընթա­նում՝ ով ավե­լի դավա­ճա­նա­կան բան կասի, ով ավե­լի ծանր մեղադրանք կնե­տի Հայաստա­նի Հանրա­պե­տության դեմ։ Ռուբինյա­նը դիտարկեց, որ նրանք երբեք ընտրվել չեն արդար ընտրություննե­րով, և իրենց քաղա­քա­կան վարքը պայմա­նա­վորված է ինչպես ներքին ագրե­սիա­յով, այնպես էլ արտա­քին ուժե­րի ազդե­ցությամբ։ Նրա խոսքով՝ այդ անձինք տարբեր արտա­քին կենտրոննե­րի խոսա­փողներն են Հայաստա­նում, և բնա­կան է, որ տարա­ծում են նրանց նարա­տիվնե­րը։

Անդրա­դառնա­լով Ռոբերտ Քոչարյա­նի հայտա­րա­րությա­նը՝ թե «պատե­րազմը Հայաստա­նը հրահրեց», Ռուբեն Ռուբինյա­նը նշեց, որ սա նորություն չէ, բայց պետք է արձա­նագրել՝ Քոչարյա­նի խոսույթում առա­ջընթաց կա. եթե նախկի­նում ասում էր «հայերն են պատե­րազմը հրահրել», հիմա ասում է «Հայաստանն է հրահրել»՝ այս անգամ ինքն իրեն հայությունից չհե­ռացնե­լով։ Այնուա­մե­նայնիվ՝ ըստ Ռուբինյա­նի, անընդունե­լի է, որ երկրի նախկին ղեկա­վա­րը մեղադրում է սեփա­կան երկի­րը պատե­րազմ սկսե­լու մեջ։ Նորմալ չէ, որ Հայաստա­նի որևէ քաղա­քա­ցի, առա­վել ևս նախկին ղեկա­վար, իր երկրին մեղադրի պատե­րազմ հրահրե­լու մեջ։ Եթե նույնիսկ կարող են լինել իշխա­նություննե­րի գործո­ղություննե­րի քննա­դա­տություններ, դա չի նշա­նա­կում հայրե­նի­քի մեղադրանք։ Քոչարյա­նը 1998-ին ինքը հայտա­րա­րել է՝ «Արցա­խը Հայաստան է և վերջ», և եթե այսօր նույն արտա­հայտությունը դառնում է պատե­րազմի պատճառ, ապա տրա­մա­բա­նո­րեն պետք է ընդունել, որ Քոչարյա­նը պատե­րազմ է հրահրել դեռ 1998-ին։ Նրա խոսքով՝ իրա­կան պատճա­ռը ոչ թե արտա­հայտություններն էին, այլ այն, որ Քոչարյա­նի իշխա­նության տարի­նե­րին Ադրբե­ջա­նի ռազմա­կան բյուջեն բազմա­պատկվեց, մինչդեռ Հայաստա­նի զինված ուժե­րի ֆինանսա­վո­րումը հետ մնաց։ Նույն այդ տարի­նե­րին Քոչարյա­նի ընտա­նիքն է հարստա­ցել՝ մոտ 200 միլիոն դոլա­րի ապօ­րի­նի գույքի հաշվին, իսկ Հայաստա­նը կորցրել է իր պաշտպա­նա­կան հավա­սա­րակշռությունը։ «Դա է իրա­կան պատճա­ռը, թե ինչու պատե­րազմը դարձավ հնա­րա­վոր»,- ասաց Ռուբինյա­նը։

Ազգա­յին ժողո­վի փոխնա­խա­գա­հը դիտարկեց, որ Քոչարյա­նի և մյուս նախկիննե­րի հարցազրույցնե­րը իրա­կա­նում հարցազրույց չեն, այլ սեփա­կան երկրպա­գունե­րի հետ հանդի­պումներ։ Նա հավե­լեց, որ ցանկա­լի կլի­ներ նաև Լևոն Տեր-Պետրոսյա­նի «հարցազրույցը»՝ ընդհա­նուր պատկե­րը լրացնե­լու համար։

Անդրա­դառնա­լով Պրա­հա­յի հայտա­րա­րությա­նը՝ Ռուբեն Ռուբինյա­նը ընդգծեց, որ այնտեղ ընդա­մե­նը վերա­հաստատվել է 1991 թվա­կա­նի Ալմա­թա­յի հռչա­կագրով ընդունված տարածքա­յին ամբողջա­կա­նության սկզբունքը։ Նրա խոսքով՝ որևէ կերպ այդ հայտա­րա­րությունը չի կարող ազդել ռուս խաղա­ղա­պահնե­րի մանդա­տի կամ Լեռնա­յին Ղարա­բա­ղի կարգա­վի­ճա­կի վրա։ Ռուսա­կան խաղա­ղա­պահ զորա­կազմի ֆունկցիա­նե­րը երբեք չեն եղել կապված կարգա­վի­ճա­կի հարցի հետ, և եթե անգամ Պրա­հա­յի հայտա­րա­րությունից հետո ադրբե­ջա­նա­կան ագրե­սիան շարունակվել է, ապա դրա պատճա­ռը Ռուսաստա­նի անգործությունն է, ոչ թե Հայաստա­նի քայլե­րը։ Քոչարյա­նի ներկա­յացրած բոլոր մեղադրանքնե­րը կեղծ են և ուղղա­կիո­րեն արտա­ցո­լում են Ռուսաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության նարա­տիվնե­րը։ Նրա կարծի­քով՝ Քոչարյա­նը դարձել է այդ նարա­տիվնե­րի խոսա­փո­ղը Հայաստա­նում։

Անդրա­դառնա­լով Սերժ Սարգսյա­նի այն արտա­հայտությա­նը, թե փոքր գյուղում դպրոց կառուցե­լը «փողի վատնում է», Ռուբեն Ռուբինյա­նը նշեց, որ նման մտա­ծո­ղությունն է, որ հանգեցրել է տարի­նե­րով կրթա­կան համա­կարգի թուլացմա­նը։ «Նրանց համար դպրոց կառուցե­լը նույնն է, ինչ փող վատնել կամ թալա­նել»,- ասաց նա՝ ընդգծե­լով, որ ներկա­յիս իշխա­նությունը կառուցել է արդեն ավե­լի քան 300 դպրոց։

Նա եզրա­փա­կեց՝ նախկին նախա­գահնե­րի հրա­պա­րա­կա­յին խոսքը քաղա­քա­կան հաշվարկ է, որը, իր համոզմամբ, չի ընդունվե­լու հասա­րա­կության կողմից, քանի որ քաղա­քա­ցի­նե­րը տեսնում են, թե ովքեր են իրա­կա­նում մեղա­վոր պետա­կան պարտություննե­րի և բարո­յա­կան փլուզման համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ