32 C
Yerevan

Ռուսաստա­նը Ոչ Մի «Հրա­շա­լի» Առա­ջարկ Չէր Արել

Սխալ է կարծել, թե Ռուսաստա­նը կարող էր կանգնեցնել պատե­րազմը, որովհետև պատե­րազմը կանգնեցնում է նա, ով այն սկսել է։ Ալիևն ինքը հոկտեմբե­րի 10-ին հայտա­րա­րել էր, որ պատրաստ է դադա­րեցնել կրա­կը, եթե Հայաստանն ընդունի զորքե­րի դուրսբերման ժամա­նա­կա­ցույցը և փաստա­ցի համա­ձայնի Շուշիի հանձմա­նը։

Վահրամ Աթա­նեսյան

Civic.am‑ը զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Քննարկվել են 2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հայտա­րա­րությա­նը հանգեցրած իրա­դարձություննե­րը և դրա հետև­անքնե­րը, մասնա­վո­րա­պես՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի շուրջ ռազմա­կան գործո­ղություննե­րը, Հայաստա­նի նախկին նախա­գահնե­րի հարցազրույցնե­րը, ու այն գաղա­փա­րը, թե Ռուսաստա­նը «հրա­շա­լի առա­ջարկ» է արել հակա­մարտությունը դադա­րեցնե­լու համար:

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ նոյեմբե­րի 9‑ի փաստա­թուղթը համա­ձայնա­գիր չէ, այլ ընդա­մե­նը հայտա­րա­րություն զինա­դա­դա­րի մասին, որը իրա­վա­կան ուժ չի ստա­ցել, քանի որ երբեք չի վավե­րացվել կողմե­րի խորհրդա­րաննե­րում։ Նա ընդգծեց, որ այդ փաստա­թուղթը ստո­րագրվել է հեռա­վար եղա­նա­կով, ինչն ինքնին թողել է լայն տեղ տարընթերցման։ Ադրբե­ջա­նը երբեք չի ճանա­չել Լեռնա­յին Ղարա­բաղ մուտք գործած ռուսա­կան զորախմբի մանդա­տը, և այդ մասին բազմիցս հայտա­րա­րել է՝ շեշտե­լով, որ ռուս զինվո­րա­կաննե­րը գտնվում են «ժամա­նա­կա­վոր՝ Ադրբե­ջա­նի սուվե­րեն տարածքում»։

Վահրամ Աթա­նեսյա­նի խոսքով՝ երկրորդ և երրորդ նախա­գահնե­րի հարցազրույցնե­րի ժամա­նա­կը՝ նոյեմբե­րի 7–8‑ը, ընտրված է անպատշաճ կերպով, քանի որ այդ օրե­րին Բաքվում անցկացվում էր զորա­հանդես, իսկ հայ հանրությունը, հատկա­պես Արցա­խից բռնա­տե­ղա­հանվածնե­րը, գտնվում էին ծանր հոգե­բա­նա­կան վիճա­կում։ Նա ասաց, որ հարցազրույցնե­րը կարե­լի էր տալ սեպտեմբե­րին կամ դեկտեմբե­րին, ոչ թե հենց այդ օրե­րին։ Նա կարծիք հայտնեց, որ նախկին նախա­գահնե­րը հանդես են եկել մանի­պուլյա­տիվ ներկա­յացմամբ, ոչ թե փորձա­գի­տա­կան։ Աթա­նեսյա­նի խոսքով՝ եթե, օրի­նակ, Ռոբերտ Քոչարյա­նը հայտա­րա­րում է, թե Փաշինյա­նը պատե­րազմ էր հրահրում, ապա հարց է առա­ջա­նում՝ ինչու այդ մասին նա պաշտո­նա­պես չէր խոսում դեռևս 2018–2020 թվա­կաննե­րին։

Վահրամ Աթա­նեսյա­նը ընդգծեց, որ նման հայտա­րա­րություննե­րը ըստ էության արդա­րացնում են Ալիևի ռազմա­կան հարձա­կումը, որովհետև հենց Ալիևն էր սեպտեմբե­րի 27-ին հայտա­րա­րել, թե Հայաստա­նը խախտել է հրա­դա­դա­րը։ Այդպի­սով, ըստ Աթա­նեսյա­նի, նման խոսույթը խոչընդո­տում է միջազգա­յին իրա­վա­կան գնա­հա­տա­կան տալուն՝ քանի որ աշխարհին կարող են վկա­յա­կո­չել Հայաստա­նի նախկին ղեկա­վարնե­րի խոսքե­րը։

Սխալ է կարծել, թե Ռուսաստա­նը կարող էր կանգնեցնել պատե­րազմը, որովհետև պատե­րազմը կանգնեցնում է նա, ով այն սկսել է։ Նա հիշեցրեց, որ Ալիևն ինքը հոկտեմբե­րի 10-ին հայտա­րա­րել էր, որ պատրաստ է դադա­րեցնել կրա­կը, եթե Հայաստանն ընդունի զորքե­րի դուրսբերման ժամա­նա­կա­ցույցը և փաստա­ցի համա­ձայնի Շուշիի հանձմա­նը։ Եթե այդ ժամա­նակ Հայաստա­նը ընդուներ այդ առա­ջարկը, ապա դա կարող էր բերել ներքա­ղա­քա­կան ճգնա­ժա­մի և նոր պատե­րազմա­կան փուլե­րի, այդ թվում՝ Սյունի­քի կամ Տավուշի ուղղությամբ։Պատերազմը ոչ թե Աղդա­մի կամ Քելբա­ջա­րի վերա­դարձի համար էր, այլ՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցը վերջնա­կա­նա­պես լուծե­լու համար։ Աթա­նեսյա­նի խոսքով՝ նախկին նախա­գահնե­րը կամ մոռա­ցել են, կամ անտե­սում են այն փաստը, որ դեռ 1991-ին Ադրբե­ջա­նը լուծա­րել էր Լեռնա­յին Ղարա­բա­ղի ինքնա­վար մարզը և հայ բնակչության անվտանգությունը չէր երաշխա­վո­րում։

2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րությունը, որքան էլ ցավա­լի, այնուա­մե­նայնիվ թողնում էր Արցա­խում հայաբնակ հատվա­ծի գոյության հնա­րա­վո­րությունը, սակայն հենց նախկին նախա­գահներն էին այն անվա­նել «կապի­տուլյա­ցիա» և դրա­նով խոչընդո­տել հետա­գա քաղա­քա­կան հաշտությա­նը։

Վահրամ Աթա­նեսյա­նի համոզմամբ՝ Ստե­փա­նա­կերտում տեղի ունե­ցած իշխա­նա­փո­խությունը 2023-ին ուղղված էր նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնագրի տապալմա­նը, և այդ քաղա­քա­կա­նությունը խրա­խուսվել է նաև Հայաստա­նի նախկին ղեկա­վարնե­րի կողմից։Անդրադառնալով Սերժ Սարգսյա­նի խոսքե­րին՝ Աթա­նեսյա­նը նշեց, որ դրանք նորություն չեն պարունա­կում, և եթե Սերժ Սարգսյա­նը պնդում է, թե ինքը կկապվեր գլխա­վոր շտա­բի պետի հետ, ապա նույն հարցը կարե­լի է ուղղել Փաշինյա­նի գործո­ղություննե­րին․ «Իսկ ո՞վ ասաց, որ նա չիկապվել»։

Վահրամ Աթա­նեսյա­նը հիշեցրեց, որ 2016 թվա­կա­նի ապրիլյան պատե­րազմը ավարտվել է բանա­վոր պայմա­նա­վորվա­ծությամբ, ինչը նշա­նա­կում է՝ փաստա­ցի այդ պատե­րազմը երբեք չի ավարտվել և շարունակվել է 2020-ին։ Սերժ Սարգսյա­նը, լինե­լով 1994‑ի հրա­դա­դա­րի ստո­րագրո­ղը, լավ գիտեր՝ այն եռա­կողմ էր, իսկ 2016‑ի հրա­դա­դա­րը՝ երկկողմ, առանց ԼՂ պաշտպա­նության բանա­կի մասնակցության։ Սա, ըստ Աթա­նեսյա­նի, փաստում է, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղը 1999-ից դադա­րել էր ինքնուրույն ռազմա­կան միա­վոր լինել, և բանակցա­յին գործընթա­ցից դուրս էր մնա­ցել դեռ Ռոբերտ Քոչարյա­նի նախա­գա­հության շրջանում։Քաղաքական լուծումը հանվել էր օրա­կարգից դեռ 1998-ից, և դրա­նով Հայաստա­նը գործնա­կա­նում մտել էր միայն ռազմա­կան հակա­մարտության տրա­մա­բա­նության մեջ։

Նախկին նախա­գահնե­րը, իրենց այսօր հնչեցրած մեղադրանքնե­րով, ոչ միայն չեն օգնում պատմա­կան ճշմարտությունը բացա­հայտե­լուն, այլև իրենց խոսքե­րով վտանգա­վոր կերպով համընկնում են ադրբե­ջա­նա­կան քարոզչության շեշտադրումնե­րին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ