18.7 C
Yerevan

Ռուսաստա­նի Թունա­վոր Շունչը

Ռուսաստա­նի գլխա­վոր «խաղա­թուղթը» տարա­ծաշրջա­նում հենց այդ չլուծված հակա­մարտություններն են, քանի որ դրանց բացա­կա­յության դեպքում ռուսա­կան ներկա­յությունն ու ազդե­ցությունը կունե­նա­յին բոլո­րո­վին այլ տեսք։ 

Սամվել Մելիքսեթյան

1inTV‑ն զրուցել է քաղա­քա­գետ Սամվել Մելիքսեթյա­նի հետ։ Քննարկումը կենտրո­նա­նում է Հայաստան-Ռուսաստան հարա­բե­րություննե­րի, մասնա­վո­րա­պես՝ Ռուսաստա­նի Դաշնության փոխվարչա­պետ Օվերչուկի այցի շուրջ, որը տեղի է ունե­ցել երկկողմ միջկա­ռա­վա­րա­կան նիստի շրջա­նա­կում: 

Սամվել Մելիքսեթյա­նը նշեց, որ ակնհայտ է՝ օգոստո­սի 8‑ից հետո տեղի ունե­ցող բոլոր զարգա­ցումնե­րը Ռուսաստա­նի համար առնվազն մտա­հո­գիչ են և դիտարկվում են որպես սպառնա­լիք։ Քաղա­քա­գե­տը, կարծում է, որ նման անհանգստություն նախկի­նում դրսև­որվել է նաև Իրա­նի Իսլա­մա­կան Հանրա­պե­տությունում, սակայն այնտեղ կա առանձնա­հա­տուկ ներքին կառուցվածք․գործադիր իշխա­նության համե­մատ ավե­լի կոշտ ու ագրե­սիվ հայտա­րա­րություննե­րը հիմնա­կա­նում հնչում են հոգև­որ իշխա­նության թևից, որն ունի զգա­լի ֆորմալ և ոչ ֆորմալ ռեսուրսներ։ Ներկա­յիս իրա­վի­ճա­կը նաև Իրա­նի ներքին քաղա­քա­կան ճյուղե­րի միջև առկա հակա­սություննե­րի արտա­հայտություն է։ Նրա խոսքով՝ միա­ժա­մա­նակ ակնհայտ են ռուս-իրա­նա­կան հարա­բե­րություննե­րի ամրապնդման միտումնե­րը, որոնք արտա­հայտվում են ինչպես տրանսպորտա­յին նախագծե­րով, այնպես էլ Կասպից ծովի և «Հյուսիս–հարավ» միջանցքի շուրջ ակտիվ քննարկումնե­րով, այդ թվում՝ Ադրբե­ջա­նի մասնակցությամբ ստո­րագրված հուշագրե­րով։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ Ուկրաի­նա­յի շուրջ վերջին զարգա­ցումնե­րը և արևմտյան որոշ նախա­ձեռնություններ Ռուսաստա­նում ընկալվում են որպես իրենց համար հարա­բե­րա­կա­նո­րեն շահա­վետ ֆոն, ինչը Մոսկվա­յին հնա­րա­վո­րություն է տալիս ակտի­վացնել քաղա­քա­կան ճնշումնե­րը այլ ուղղություննե­րով, հատկա­պես Հարա­վա­յին Կովկա­սում, որտեղ ռուսա­կան դիրքե­րի թուլա­ցումը առա­վել ակնհայտ է 2022 թվա­կա­նից հետո։ Նա հիշեցրեց ռուս խաղա­ղա­պահնե­րի դուրսբե­րումը, հայ-իրա­նա­կան և հայ-թուրքա­կան սահմա­նա­յին անցա­կե­տե­րից նրանց հեռա­նա­լը, ինչպես նաև հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նին ռուսա­կան ներկա­յության էական նվա­զումը։ Հայաստա­նի և Եվրա­միության հարա­բե­րություննե­րի ակտիվ զարգա­ցումն ինքնին լուրջ մտա­հո­գության աղբյուր է Մոսկվա­յի համար։ Նրա դիտարկմամբ՝ այս ֆոնին ռուս փորձա­գետնե­րի, քաղա­քա­կան գործիչնե­րի և մեդիա­յի կողմից շրջա­նառվում է խոսույթ, որի առանցքա­յին նպա­տակն է պահպա­նել տարա­ծաշրջա­նա­յին ազդե­ցությունը՝ հատկա­պես հայ-ադրբե­ջա­նա­կան և հայ-թուրքա­կան կոնֆլիկտնե­րի միջո­ցով։

Նա ընդգծեց, որ Ռուսաստա­նի գլխավոր«խաղաթուղթը» տարա­ծաշրջա­նում հենց այդ չլուծված հակա­մարտություններն են, քանի որ դրանց բացա­կա­յության դեպքում ռուսա­կան ներկա­յությունն ու ազդե­ցությունը կունե­նա­յին բոլո­րո­վին այլ տեսք։ Մելիքսեթյա­նը տարօ­րի­նակ և անհիմն համա­րեց որոշ փաստարկներ, օրի­նակ՝ երկա­թուղա­յին գծի լայնության կամ Մեղրիի­հատվա­ծի իբր կոնցե­սիոն պատկա­նե­լիության վերա­բերյալ, նշե­լով, որ 2008 թվա­կա­նին կնքված պայմա­նագրի պահին այդ հատվա­ծը պարզա­պես գոյություն չուներ։

Հայաստա­նի համար կենսա­կան կարև­ո­րություն ունի հնա­րա­վո­րինս արագ իր վրա վերցնել հայ-իրա­նա­կան սահմա­նի ամբողջ երկայնքով անվտանգության ապա­հո­վումը։ Նրա խոսքով՝ խոսքը ընդա­մե­նը 41–42 կմ սահմա­նի մասին է, որը տեխնի­կա­պես լիո­վին վերահսկե­լի է, այդ թվում՝ ժամա­նա­կա­կից տեխնի­կա­կան միջոցնե­րով։ Նա ընդգծեց, որ դա թույլ կտա չեզո­քացնել այն փաստարկնե­րը, որոնք պարբե­րա­բար օգտա­գործվում են Հայաստա­նի դեմ։

Մելիքսեթյա­նը նշեց, որ Հայաստա­նը պաշտո­նա­պես դիմել է Եվրա­միությա­նը՝ հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րի դեմ պայքա­րի աջակցության համար, ինչը փաստում է՝ այդ սպառնա­լիքնե­րը իրա­կան են և պահանջում են համա­լիր, երբեմն նաև սահմա­նա­փա­կող քայլեր։ Նրա գնա­հատմամբ՝ ռուսա­կան կողմի պնդումնե­րը, թե առանց իրենց մասնակցության ենթա­կա­ռուցվածքա­յին ծրագրե­րը չեն կարող իրա­կա­նացվել, հիմնված են ԵԱՏՄ անդա­մակցության, կոնցե­սիա­նե­րի և ռուս սահմա­նա­պահնե­րի ներկա­յության շուրջ ձևա­վորված դոգմա­նե­րի վրա։

Քաղա­քա­գե­տը կարծում է, որ Ռուսաստա­նը Հայաստա­նը դասում է այն երկրնե­րի շարքին, որոնք իր պատկե­րացմամբ «անվստա­հե­լի» են և որոնց նկատմամբ կարե­լի է կիրա­ռել գրե­թե ցանկա­ցած միջոց ազդե­ցությունը պահպա­նե­լու համար։ Նրա խոսքով՝ ռուսա­կան քաղա­քա­կան էլի­տա­նե­րը միջազգա­յին հարա­բե­րություննե­րը շարունա­կում են ընկա­լել 19-րդ դարի կայսե­րա­պաշտա­կան տրա­մա­բա­նությամբ և չեն ընդունում փոքր պետություննե­րի ինքնուրույն օրա­կարգ ունե­նա­լու իրա­վունքը։ Եթե Ռուսաստա­նը հնա­րա­վո­րություն ունե­նա, կօգտա­գործի բոլոր լծակնե­րը՝ իր ազդե­ցությունը Հայաստա­նում և տարա­ծաշրջա­նում պահպա­նե­լու համար, և հենց այդ պատճա­ռով Հայաստա­նի շահե­րից է բխում այդ լծակնե­րի նվա­զե­ցումը։ Նա առանձնա­հա­տուկ կարև­ո­րեց հայ-ադրբե­ջա­նա­կան և հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումը՝ ընդգծե­լով, որ կոնֆլիկտնե­րի պահպանմամբ միայն ուժե­ղացվում է արտա­քին միջամտության ռիսկը։

Նա նաև շեշտեց, որ Ադրբե­ջա­նի որոշ քաղա­քա­կան և փորձա­գի­տա­կան շրջա­նակնե­րում հնչող հայտա­րա­րություննե­րը, որոնք ենթադրում են ռուսա­կան վերա­դարձ տարա­ծաշրջան՝ առանց դրա բացա­սա­կան հետև­անքնե­րի, չափա­զանց միա­միտ են։ Մելիքսեթյա­նի խոսքով՝ Ադրբե­ջա­նի կենսա­կան շահե­րից նույնպես բխում է կարգա­վորման գործընթա­ցի արա­գա­ցումը, քանի որ հակա­ռակ դեպքում պատմությունը կարող է կրկնվել՝ հիշեցնե­լով 1920 թվա­կա­նի ողբերգա­կան զարգա­ցումնե­րը։

Քաղա­քա­գե­տը կարծում է, որ տարա­ծաշրջա­նի պետություննե­րը պետք է ցուցա­բե­րեն քաղա­քա­կան հասունություն և գիտակցեն՝ լծակներն ու լուծումնե­րը իրենց ձեռքում են։ Նրա խոսքով՝ եթե այժմ բաց թողնվեն առկա հնա­րա­վո­րություննե­րը, ապա­գա­յում գինը կարող է լինել շատ ավե­լի բարձր։ Մելիքսեթյա­նը հավե­լեց, որ Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րում լավա­գույն մոտե­ցումը կախվա­ծության առա­վե­լա­գույն թուլա­ցումն է՝ միա­ժա­մա­նակ պատրաստ լինե­լով սեփա­կան շահե­րից ելնե­լով կառուցո­ղա­կան երկխո­սության, որքա­նով դա հնա­րա­վոր է։ Հայաստա­նը և նրա հարև­աննե­րը պետք է մշտա­պես ելնեն ամե­նա­վատ սցե­նարնե­րը հաշվի առնե­լու կանխա­վարկա­ծից և արագ գործեն, քանի որ նման պատմա­կան հնա­րա­վո­րություննե­րը կարող են երկար ժամա­նակ չկրկնվել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ