21.8 C
Yerevan

Ս․ Սարգսյա­նը Իր Նամա­կում Խոստո­վա­նում Էր, Որ Պարտությունն Անխուսա­փե­լի Էր

Մադրիդյան և Կազանյան սկզբունքնե­րի սևագրե­րը վաղուց հայտնի էին մասնա­գետնե­րին, և դրանք բոլորն էլ ենթադրում էին 5+2 կամ 7 շրջաննե­րի վերա­դարձ Ադրբե­ջա­նին՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի այնպի­սի կարգա­վի­ճա­կի դիմաց, որը պիտի իրա­կա­նա­նար Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության ներքո։

Գեորգի Թումասյան

Armtimes‑ը զրուցել է վրա­ցա­հայ հասա­րա­կա­կան գործիչ Գեորգի Թումասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում են իշխա­նության կողմից գաղտնա­զերծված փաստաթղթե­րը։ Թումասյա­նը պնդում է, որ այդ փաստաթղթե­րը, ներառյալ «Քիվեսթի» մասով, պետք է դառնան լուրջ քրեա­կան հետաքննության առարկա, հատկա­պես նախկին նախա­գահնե­րի կոռուպցիոն գործունեության և հնա­րա­վոր դավա­ճա­նության վերա­բերյալ։

Գեորգի Թումասյա­նը նշեց, որ հրա­պա­րակված փաստաթղթե­րը, իր համոզմամբ, նոր հնա­րա­վո­րություններ են տալիս հասկա­նա­լու՝ ի՞նչ գործընթացներ են տեղի ունե­ցել Ղարա­բաղյան կարգա­վորման շուրջ։ Նա ասաց, որ երկար տարի­ներ հանրության մեջ կասկածներ են եղել՝ հոկտեմբե­րի 27‑ի և Մեղրիի փոխա­նակման պլա­նի միջև կապի մասին, սակայն դրա­նում հստակ եզրա­կա­ցություններ անելն այսօր էլ բարդ է․դրա համար, ինչպես նշեց Թումասյա­նը, պետք է աշխա­տեն քննչա­կան մարմիննե­րը, Ազգա­յին անվտանգության ծառա­յությունը և այլ համա­պա­տասխան կառույցներ։

Նա ընդգծեց, որ պետք է քննվեն ինչպես հոկտեմբե­րի 27‑ի իրա­դարձություննե­րը, այնպես էլ քի-վեսթյան գործընթա­ցի իրա­կան բովանդա­կությունը, որովհետև, ըստ նրա դիտարկման, շատ հարցե­րի պատասխաններ այդտեղ են թաքնված։ Գեորգի Թումասյա­նը ասաց, որ պետք է պարզել՝ ինչ դիրքո­րո­շումներ են ունե­ցել ներգրավված քաղա­քա­կան դերա­կա­տարնե­րը, այդ թվում՝ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը, և ինչ քայլեր են իրա­կա­նում արվել։

Ըստ նրա՝ հոկտեմբե­րի 27-ից հետո Հայաստա­նում փաստա­ցի ավարտվել է պետա­կան ինքնիշխա­նությունը։ Թումասյա­նը նշեց, որ փաստաթղթե­րի հրա­պա­րա­կումը նաև լույս է սփռում բանակցություննե­րի բովանդա­կության և հայկա­կան կողմի ունե­ցած խնդիրնե­րի վրա, ներառյալ Ռուսաստա­նի և Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րի շերտե­րը։

Գեորգի Թումասյա­նը անդրա­դառնա­լով Սերժ Սարգսյա­նի՝ Վլա­դի­միր Պուտի­նին ուղղված նամա­կին, ասաց, որ այնտեղ ևս արձա­նագրված է ռազմա­կան բալանսի խախտումը, մոտա­լուտ պատե­րազմի վտանգը և Ռուսաստա­նի աջակցությունը Ադրբե­ջա­նին։ Նրա խոսքե­րով՝ եթե նախկին իշխա­նություններն իսկա­պես «դրախտա­յին տարբե­րակ» էին առա­ջարկում, անհասկա­նա­լի է, թե ինչու տարի­նե­րով չէին իրա­կա­նացնում այդ լուծումնե­րը։ Նա կարծում է, որ նախկին իշխա­նություննե­րը մանի­պուլյա­ցիա­ներ են արել և թաքցրել են իրա­կան բովանդա­կություննե­րը։

Թումասյա­նը նշեց, որ Մադրիդյան և Կազանյան սկզբունքնե­րի սևագրե­րը վաղուց հայտնի էին մասնա­գետնե­րին, և դրանք բոլորն էլ ենթադրում էին 5+2 կամ 7 շրջաննե­րի վերա­դարձ Ադրբե­ջա­նին՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի այնպի­սի կարգա­վի­ճա­կի դիմաց, որը պիտի իրա­կա­նա­նար Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության ներքո։ Նա ընդգծեց, որ պատե­րազմի հաղթա­նա­կից հետո տարածքներ զիջե­լը հանրության համար եղել է անհա­մա­պա­տասխան և անընդունե­լի։ Ռազմա­կան բալանսի խախտման պատասխա­նատվությունը կրում են և՛ նախկին իշխա­նություննե­րը, և՛ Ռուսաստա­նի ազդե­ցության շրջա­նակնե­րը Հայաստա­նում, որոնք, ըստ նրա, քանդել են պետա­կան համա­կարգը, տնտե­սա­կան կայունությունը և բանա­կը։ Թումասյա­նը ասաց, որ հեղա­փո­խությունն էլ իրա­կա­նում եղել է ներքին քաղա­քա­կա­նությունից բխող անհրա­ժեշտություն՝ ոչ թե արտա­քին։

Խոսե­լով հետաքննություննե­րի անհրա­ժեշտության մասին՝ Գեորգի Թումասյա­նը ընդգծեց, որ պետք է բացա­հայտվեն այն գործո­ղություննե­րը, որոնք թույլ են տվել նախկին ղեկա­վարնե­րը, այդ թվում՝ Սերժ Սարգսյա­նը, ինչի հետև­անքով Հայաստա­նը ռազմա­վա­րա­կան առումով թուլա­ցել է։ Նա ասաց, որ Սերժ Սարգսյա­նի նամա­կում փաստա­ցի ընդունված է, որ պատե­րազմում պարտությունը գրե­թե անխուսա­փե­լի էր՝ հաշվի առնե­լով ուժե­րի տարբե­րությունն ու ռազմա­կան տեխնո­լո­գիա­կան հետընթա­ցը։

Թումասյա­նը նշեց նաև, որ 2018 թվա­կա­նից հետոերկու տարում բանա­կում աննա­խա­դեպ ներդրումներ են արվել, բայց հնա­րա­վոր չէր վերա­կանգնել ավե­լի քան 20 տարվա ընթացքում կորցրա­ծը։ Նա հավե­լեց, որ Ադրբե­ջա­նը նկա­տե­լով այդ փորձե­րը՝ շտա­պել է պատե­րազմ սկսել։

Նրա կարծի­քով՝ հրա­պա­րակված փաստաթղթե­րում կան բազմա­թիվ դրվագներ, որոնք պետք է դառնան իրա­վա­պահնե­րի ուսումնա­սի­րության առարկա։ Նա ասաց, որ պատասխա­նատվության պետք է ենթարկվեն բոլոր այն անձինք, որոնք ներգրավված են եղել կոռուպցիոն, հակա­պե­տա­կան կամ վտանգա­վոր որո­շումնե­րի մեջ։ Թումասյա­նը հիշեցրեց նաև, որ նախկին ղեկա­վարնե­րի կապի­տա­լի ծագումը պետք է դառնա հատուկ հետաքննության թեմա՝ այն պատճա­ռով, որ այդ կարո­ղությունը կուտակվել է պետա­կան ռեսուրսնե­րի հաշվին՝ թուլացնե­լով զինված ուժե­րը և պետա­կան հիմքե­րը։

Գեորգի Թումասյա­նը դիտարկեց, որ Ռուսաստա­նը եղել է հիմնա­կան դերա­կա­տա­րը տարա­ծաշրջա­նում՝ Ադրբե­ջա­նին զինե­լով 80 տոկո­սով և առաջ մղե­լով Լավրո­վի և Կազանյան պլաննե­րի տրա­մա­բա­նությունը, որոնք ի վերջո 2020-ին դարձել են փաստ։ Նա ընդգծեց, որ այս ամե­նը պետք է պաշտո­նա­պես արձա­նագրվի Հայաստա­նի կողմից։

Նա նշեց, որ պետք է հետաքննվեն նաև «Իսկանդեր» համա­կարգե­րի թեմա­նե­րը՝ ինչու դրանք լիարժեք չեն գործարկել, ինչ պայմաննե­րով են տրա­մադրվել, և արդյոք հայկա­կան կողմը ունե­ցել է դրանց լիարժեք կառա­վա­րում։

Իսկ Արցա­խի հարցի մասին Թումասյա­նը ասաց, որ պետք է հստակ արձա­նագրել՝ հակա­մարտությունը ավարտված է։ Հայաստա­նում պարտությունը պետք է ընդունվի որպես ռազմա­քա­ղա­քա­կան իրո­ղություն, և պարտված երկի­րը չի կարող գործել այնպես, ինչպես հաղթո­ղը։ Նրա խոսքով՝ Հայաստա­նի գերա­գույն նպա­տակն այսօր իր անվտանգությունն ապա­հո­վելն է, և անընդհատ հայտա­րա­րե­լը, թե հարցը փակված չէ, վտանգ է ստեղծում Հայաստա­նի ինքնիշխա­նության և խաղա­ղության համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ