20.2 C
Yerevan

«Ցռան Վերգո­նե­րի» Ժամա­նա­կաշրջա­նը

Այս մարդիկ նրանք են, որոնք այսօր տարբեր տեսա­կի մեդիա-հարթակնե­րում ինքնավստահ հայտա­րա­րում են, թե Ալիևնե­րը «միշտ վախե­ցել է» իրենցից։ Իրա­կա­նում, եթե որևէ բան «վախեցնող» է եղել, դա միայն նրանց անկա­րո­ղությունն էր՝ պետա­կան շահը պաշտպա­նե­լու և սեփա­կան ժողովրդի առջև ազնիվ լինե­լու հարցում։

Մկրտիչ Իսրա­յելյան

Երեկ կառա­վա­րությունը հրա­պա­րա­կեց Արցա­խի հարցի բանակցա­յին գործընթա­ցին առնչվող առանցքա­յին փաստաթղթե­րը և բավա­կան հետաքրքիր պատկեր իրա­կա­նում բացա­հայտվեց։ 

Մեր վերջին 30 տարվա քաղա­քա­կան պատմությունից շատ բան ենք  տեսել ու լսել, սակայն ամե­նա­զա­վեշտա­լի պարա­դոքսը, թերևս, այն է, երբ իրենց «հաղթող» հռչա­կած ղեկա­վարներն իրա­կա­նում զբաղված են եղել ոչ թե սեփա­կան պետա­կան օրա­կարգի պաշտպա­նությամբ, այլ հակա­ռա­կորդ կողմի պահանջնե­րի քննարկմամբ։

Պատե­րազմի ավարտից հետո իր շուրջը «հաղթա­կան» կերպար ձևա­վո­րած նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը փաստա­ցի Արցա­խի հարցով նստել է բանակցա­յին սեղա­նի շուրջ և Ադրբե­ջա­նի հետ քննարկել՝ Հայաստա­նի տարածքա­յին փոփո­խություննե­րի հնա­րա­վո­րությունը, Մեղրին հայա­թա­փե­լու հարցը։

Այստեղ երկրորդա­կան է՝ թե ինչպես է դա ներկա­յացվել կամ ինչպի­սի ձևա­կերպումնե­րով են տեղի ունե­ցել այդ բանակցություննե­րը՝ էականն այն է, որ ինքը, որպես հաղթող հռչակված ղեկա­վար, զբաղված է եղել ոչ թե Հայաստա­նի օրա­կարգով, այլ՝ Բաքվի կամ այլ երկրնե­րի պահանջներն առանձնացնե­լու և վերամշա­կե­լու գործընթա­ցով։ 

Եվ այդ նույն մարդը հետա­գա­յում և մինչև այսօր էլ հանրության առաջ հանդես է գալիս որպես ազգա­յին ինքնիշխա­նության գլխա­վոր երաշխա­վոր։

Մյուս այսպես ասած հերոս նախա­գա­հը, որը նույնպես փորձում է ձևա­վո­րել հաղթո­ղի կերպար, իր և իր նախորդի անհե­ռա­տես քաղա­քա­կա­նության հետև­անքով այնքան վտանգա­վոր  շրջա­փակման մեջ է դրել երկի­րը, որ 2016 թվա­կա­նի քառօրյա պատե­րազմից ամիսներ անց աղերսել է Ռուսաստա­նի նախա­գա­հին՝ Ադրբե­ջա­նը ճնշումնե­րը Հայաստա­նի վրա թուլացնե­լու համար։ 

Ի դեպ Սերժ Սարգսյանն ու նրա թիմա­կիցնե­րը հաճախ են հպարտո­րեն հիշում թե իբր Ալիևը մի առի­թով իր շրջա­պա­տին ասել է, որ բանակցա­յին կուլիսնե­րում իրեն «ստի­պում» են ճանա­չել Լեռնա­յին Ղարա­բա­ղի անկա­խությունը։ Փաստո­րեն պարզվում է իրա­կա­նում Սերժ Սարգսյանն է կուլիսնե­րում աղերսել ուրիշնե­րին, որպեսզի զսպեն Ալիև­ին։ 

Այսինքն՝ հրա­պա­րա­կա­յին հաղթող հռե­տո­րա­բա­նության ներքո իրա­կա­նում թաքնված է եղել խորը անկա­րո­ղություն ու վախի զգա­ցում։ 

Եվ այս մարդիկ նրանք են, որոնք այսօր տարբեր տեսա­կի մեդիա-հարթակնե­րում ինքնավստահ հայտա­րա­րում են, թե Ալիևնե­րը «միշտ վախե­ցել է» իրենցից։ Իրա­կա­նում, եթե որևէ բան «վախեցնող» է եղել, դա միայն նրանց անկա­րո­ղությունն էր՝ պետա­կան շահը պաշտպա­նե­լու և սեփա­կան ժողովրդի առջև ազնիվ լինե­լու հարցում։

Նախկին նախա­գահնե­րի կառա­վարման տարի­նե­րը ոչ թե հաղթա­նա­կի ու պատվի էջեր են եղել, այլ՝ «ցռան վերգո­նե­րի» ժամա­նա­կաշրջան, որոնց քաղա­քա­կան անհետև­ո­ղա­կա­նության ու փակուղա­յին վարքագծի հետև­անքը աղե­տա­լի եղավ Արցա­խի ու Հայաստա­նի համար։

Մկրտիչ Իսրա­յելյան

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/142371

Առնչվող Հոդվածներ