32 C
Yerevan

Քոչարյա­նի Ժառանգությունը՝ Վաճառված Պետություն, Կորցրած Ապա­գա

Քոչարյա­նի «հզոր տնտե­սությունը» մնաց միայն իր խոսքե­րի մեջ։ Իրա­կա­նությունն այն է, որ Հայաստա­նի ամե­նա­թանկ գույքը վաճառվեց ամե­նաէ­ժան գնով, իսկ ժողո­վուրդը մնաց առանց սեփա­կա­նության, առանց ձայնի, առանց վստա­հության։

Մկրտիչ Իսրա­յելյան

Երբ այսօր Ռոբերտ Քոչարյա­նը հպարտո­րեն հայտա­րա­րում է, թե իր իշխա­նության տարի­նե­րին Հայաստա­նը զարգա­նում էր, տնտե­սությունը կայուն էր, ներդրումնե­րը աճում էին, արժե հիշել մի քանի պարզ և ցավա­լի փաստ. այդ «զարգացման» հիմքում դրված էր ազգա­յին հարստության վաճառքը՝ բառի ամե­նաուղիղ իմաստով։

Քոչարյա­նի իշխա­նությունը դարձավ այն շրջա­նը, երբ Հայաստա­նի ամե­նա­կարև­որ պետա­կան, ազգա­յին օբյեկտնե­րը բառա­ցիո­րեն կոպեկնե­րով անցան օտա­րի և մասնա­վո­րի ձեռքը։ 

«Արմենթե­լը», «Երև­ա­նի կոնյա­կի գործա­րա­նը», «Արա­րատ» հյուրա­նո­ցը, էներգե­տիկ համա­կարգի որոշ հատվածներ՝ բոլո­րը վաճառվե­ցին կասկա­ծե­լի և մութ գործարքնե­րով։ Մի մասը՝ այսպես կոչված «գույք պարտքի դիմաց» ծրագրով, որն իրա­կա­նում պարտքի մարման անվան տակ ազգա­յին ունեցվածքի հանձնումն էր Ռուսաստա­նին, առանց հաշվարկի, առանց արժե­վորման, առանց շահույթի Հայաստա­նի համար։

Օրի­նակ՝ Երև­ա­նի կոնյա­կի գործա­րա­նը վաճառվեց ընդա­մե­նը 30 միլիոն դոլա­րով, այն դեպքում, երբ գործա­րա­նը ուներ տասնյակ միլիո­նա­վոր դոլարնե­րի արժեք ունե­ցող ենթա­կա­ռուցվածքներ, հողա­տա­րածք և համաշխարհա­յին ճանա­չում ունե­ցող ապրանքա­նիշ։ Իսկ «Արմենթե­լը», որը Հայաստա­նի միակ կապի օպե­րա­տորն էր, վաճառվեց այնպես, որ պետությունը ոչ միայն կորցրեց ոլորտի վերահսկո­ղությունը, այլև տասնամյակնե­րով կախման մեջ մնաց օտար մենաշնորհից։

Բայց ամե­նա­խայտա­ռակ պատմությունը հենց «գույք պարտքի դիմաց» ծրագրինն էր։ Քոչարյա­նի իշխա­նությունը համա­ձայնեց Ռուսաստա­նին հանձնել ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության օբյեկտներ՝ չնչին պարտքե­րի դիմաց, որոնք նույնիսկ ամբողջությամբ վիճա­հա­րույց էին։ Այդ գույքը ներա­ռում էր էներգե­տիկ ենթա­կա­ռուցվածքներ, գիտա­հե­տա­զո­տա­կան կենտրոններ, արդյունա­բե­րա­կան ձեռնարկություններ։ Այլ կերպ ասած՝ Հայաստա­նը կորցրեց իր տնտե­սա­կան ինքնուրույնությունը՝ ռուսա­կան «բարե­կա­մա­կան» պարտքի դիմաց։

Եվ այսօր նույն Ռոբերտ Քոչարյա­նը, առանց ամա­չե­լու, խոսում է, թե իբր իր օրոք եղել է տնտե­սա­կան աճ, արդյունա­բե­րա­կան վերածնունդ, ներդրումա­յին բում։

Հարցը պարզ է, եթե «բում» ասե­լով նկա­տի ունի ազգա­յին ունեցվածքի վաճառքից ստացված մեկանգամյա գումարնե­րը, ապա՝ այո, եղել է։ Բայց այդ գումարնե­րը ծառա­յե­ցին ոչ թե ժողովրդի բարե­կե­ցությա­նը, այլ իշխա­նա­կան օլի­գարխիկ շրջա­նակնե­րին, որոնք Քոչարյա­նի հովա­նա­վո­րությամբ ստեղծե­ցին իրենց կայսրություննե­րը։

Քոչարյա­նի տնտե­սա­կան քաղա­քա­կա­նությունը ոչ թե զարգա­ցում էր, այլ համա­կարգված սեփա­կա­նաշնորհման ծրա­գիր՝ ի նպաստ նեղ խմբի և ի վնաս պետության։

Հայաստա­նը կորցրեց անկախ տնտե­սա­կան կառա­վարման լծակնե­րը, իսկ հասա­րա­կությունը՝ վստա­հությունը պետության նկատմամբ։

Եվ այսօր, երբ Քոչարյա­նը կրկին փորձում է վերա­դառնալ քաղա­քա­կան դաշտ, ներկա­յացնե­լով իրեն որպես «փորձա­ռու տնտե­սա­գետ» և «պետա­կան գործիչ», արժե հիշեցնել՝ նա այն մարդն էր, որը Հայաստա­նի տնտե­սա­կան ողնա­շա­րը կոպեկնե­րի դիմաց դրեց օտար ազդե­ցություննե­րի տակ, իսկ հետո հայտա­րա­րում էր իբր կառուցե­ցինք հզոր պետություն։

Իրա­կա­նում նա կառուցեց համա­կարգ, որը ծառա­յում էր ոչ թե պետությա­նը, այլ սեփա­կան իշխա­նության պահպանմա­նը, ռուսա­կան ազդե­ցությա­նը և անձնա­կան հարստացմա­նը։

Քոչարյա­նի «հզոր տնտե­սությունը» մնաց միայն իր խոսքե­րի մեջ։ Իրա­կա­նությունն այն է, որ Հայաստա­նի ամե­նա­թանկ գույքը վաճառվեց ամե­նաէ­ժան գնով, իսկ ժողո­վուրդը մնաց առանց սեփա­կա­նության, առանց ձայնի, առանց վստա­հության։

Սա է Քոչարյա­նի տնտե­սա­կան ժառանգությունը՝ վաճառված պետություն և կորցրած ապա­գա։

Մկրտիչ Իսրա­յելյան

Աղբյուրը՝https://zarkerak.am/show/140899

Առնչվող Հոդվածներ