32 C
Yerevan

2020‑ը Նախկիննե­րի Քանդած Համա­կարգի Արդյունքն Էր

Սերժ Սարգսյա­նը մոռա­ցել է, թե ինչպես էր ինքն հայտա­րա­րում՝ «յոթ շրջաններն էլ պետք է տանք», իսկ իր կուսա­կիցներն ու աջա­կիցնե­րը հետո դարձել էին «ոչ մի թիզա­կաններ»՝ մեղադրե­լով գործող իշխա­նությա­նը դավա­ճա­նության մեջ։

Հովսեփ Խուրշուդյան

Freenews Armenia‑ն զրուցել է «Ազատ Քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստա­նում տիրող քաղա­քա­կան իրա­վի­ճա­կը՝ կապված 2020 թվա­կա­նի Արցախյան երկրորդ պատե­րազմի հետև­անքնե­րի հետ, ինչպես նաև Հայաստա­նի նախկին նախա­գահներ Սերժ Սարգսյա­նի և Ռոբերտ Քոչարյա­նի վերջին հայտա­րա­րություննե­րը, որոնք մեղադրում են գործող վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նին՝ պատե­րազմի պատճառ դառնա­լու համար:

Խուրշուդյանն ասաց, որ երկու նախկին նախա­գահնե­րին նախկին նախա­գահ անվա­նե­լը պայմա­նա­կան է, որովհետև նրանք երկու անգամ բռնա­զավթել են իշխանությունը․առաջինը՝ 1998-ին և 2003-ին, երկրորդը՝ 2008-ին։ Նշեց, որ նրանք ժողովրդի ձեռքից խլել են իշխա­նությունը, ուստի պետա­կան հանցա­գործներ են, և մինչև այսօր պատասխա­նատվության չեն ենթարկվել։ Գործող իշխա­նություննե­րը մեղա­վոր են նրա­նով, որ այդ հանցա­գործություննե­րը չեն հետաքննում, փոխա­րե­նը զբաղվում են կոռուպցիոն մանր հարցե­րով։ Դիտարկեց, որ հանրա­յին խորհրդի կից ձևա­վորված փաստա­հա­վաք խումբը պետք է վերլուծի ընտրություննե­րի կեղծա­րա­րություննե­րը և բռնա­զավթումնե­րը՝ դրանք ապա­ցուցե­լու և հասա­րա­կությա­նը հիշեցնե­լու համար, թե ովքեր են եղել իշխա­նության զավթողներն ու ինչ են արել։

Սերժ Սարգսյա­նը մոռա­ցել է, թե ինչպես ինքն էր հայտա­րա­րում՝ «յոթ շրջաններն էլ պետք է տանք», իսկ իր կուսա­կիցներն ու աջա­կիցնե­րը հետո դարձել էին «ոչ մի թիզա­կաններ»՝ մեղադրե­լով գործող իշխա­նությա­նը դավա­ճա­նության մեջ։ Խուրշուդյա­նը նշեց, որ նրանց նպա­տակն էր հեղա­փո­խությունը կործա­նել և սպի­տակ ձիե­րով վերա­դառնալ իշխա­նության՝ ձևացնե­լով, թե ժողո­վուրդը մոռա­ցել է ամեն ինչ։ Ե՛վ և՛ Քոչարյա­նի, և՛ Սարգսյա­նի հայտա­րա­րություննե­րի ենթա­տեքստը նույնն է․պատերազմը հրահրել, պարտությունը բարդել գործող իշխա­նության վրա և դրա­նով սեփա­կան վերա­դարձը արդա­րացնել։ Նրանց նարա­տիվներն ամբողջությամբ կրկնում են ռուսա­կան պաշտո­նա­կան դիրքո­րո­շումնե­րը, քանի որ նրանք միշտ ցանկա­ցել են Հայաստանն ուղղորդել դեպի Ռուսաստան և նորից կախման մեջ դնել Կրեմլից։

Նոյեմբե­րի 9‑ի և օգոստո­սի 8‑ի փաստաթղթե­րը էությամբ նույնն էին՝ վերահսկո­ղության տրա­մա­բա­նությամբ, պարզա­պես միջնորդներն էին տարբեր։ Նշեց, որ այժմ նույն մարդիկ, որոնք ժամա­նա­կին աղմկում էին կապի­տուլյա­ցիա­յի մասին, հիմա հայտա­րա­րում են, թե այն փաստա­թուղթը լավն էր։

Խուշուդյա­նը նշեց, որ ռուսնե­րը միշտ եղել են հայկա­կան շահե­րի դեմ՝ սկսած Ղարսից մինչև Լենին-Քեմա­լի պայմա­նա­գի­րը, և շարունա­կել են նույն գիծը՝ Ղարա­բա­ղը հանձնե­լով Ադրբե­ջա­նին։ Նշեց, որ այսօր էլ նրանք փորձում են պահպա­նել ազդե­ցությունը՝ Հայաստա­նի հաշվին։ Արցա­խը հանձնվեց ոչ թե Փաշինյա­նի քաղա­քա­կան որոշման պատճա­ռով, այլ որովհետև նախկին համա­կարգը քանդել էր բանա­կը, պետա­կան կառույցնե­րը և անկախ գործե­լու կարո­ղությունը։ Նա նշեց, որ դեռ 2015–2016 թվա­կաննե­րի զեկույցնե­րում արձա­նագրված էր՝ բանա­կը պատրաստ չէ նման պատե­րազմի, և այդ ամե­նը Սերժ Սարգսյա­նի օրոք էր։ Եթե 2007–2008 թվա­կաննե­րին Հայաստա­նը ճանա­չեր Արցա­խի անկա­խությունը, պատե­րազմը կլի­ներ շատ ավե­լի վաղ, բայց առանց այս աղե­տա­լի հետև­անքնե­րի, որովհետև այն ժամա­նակ ռազմա­կան և տեխնո­լո­գիա­կան հավա­սա­րակշռությունը այլ էր։ Խուրշուդյա­նի կարծի­քով Ռուսաստա­նը միշտ եղել է Արցա­խի անկա­խության ճանաչման դեմ, որովհետև այդպի­սով կկորցներ իր ազդե­ցությունը Հայաստա­նի վրա։ Ասաց, որ Լավրո­վի պլա­նը և 2016‑ի քառօրյան Ռուսաստա­նի ճնշման հետև­անք էին՝ ստի­պե­լու Սերժ Սարգսյա­նին կատա­րել իր պայմանները։Հեղափոխությունը ռուսնե­րը սկզբում ընդունե­ցին՝ հույս ունե­նա­լով, որ Կարեն Կարա­պետյա­նը կդառնա վարչա­պետ և կկա­տա­րի իրենց ցանկություննե­րը, սակայն ժողո­վուրդը խանգա­րեց այդ պլա­նին՝ իր կամքն արտա­հայտե­լով։

Խուրշուդյա­նը, խոսե­լով Քոչարյա­նի արտա­հայտած տեսա­կետնե­րի մասին, նշեց, որ Ռոբերտ Քոչարյա­նի խաղա­ղության մասին նոր առա­ջարկը նպա­տակ ունի կրկին վերա­դարձնել Ռուսաստա­նին որպես գլխա­վոր երաշխա­վոր, սակայն Ռուսաստա­նը հիմա այլևս չունի ոչ քաղա­քա­կան, ոչ իրա­վա­կան ռեսուրս Հայաստա­նի վրա ազդե­լու համար։ Հայաստա­նը հայտնվել է աշխարհա­քա­ղա­քա­կան շահե­րի խաչմե­րուկում, և հենց դա է ապա­հո­վում նրա նոր հնա­րա­վո­րություննե­րը։ Ռուսաստա­նը փորձում է նորից տեղ գտնել, օրի­նակ՝ երկա­թուղու նախագծի միջո­ցով, բայց դրա նպա­տա­կը նույնն է՝ վերա­կանգնել ազդե­ցությունը։ 2019 թվա­կա­նի ԵԱՀԿ Մինսկի խմբի առա­ջարկը, որի մերժման մեջ նախկին նախա­գա­հը մեղադրում է Փաշինյա­նին, իրա­կա­նում նույն պլա­նի շարունա­կությունն էր, որը Սերժ Սարգսյանն ինքն էր պատրաստում իրա­կա­նացնել, սակայն չհա­մարձակվեց։

Սերժ Սարգսյա­նը փորձում էր հասա­րա­կությա­նը նախա­պատրաստել հողե­րի հանձմա­նը, բայց հասա­րա­կա­կան կարծի­քը և Արցա­խի իշխա­նություննե­րը դեմ էին։ Փաշինյանն իր լեգի­տի­մությամբ կարող էր ավե­լի համարձակ լինել՝ ուղերձ հղե­լով Ադրբե­ջա­նի ժողովրդին և ներկա­յացնե­լով փոխզի­ջումնե­րի իր տարբե­րա­կը, ինչը կբարդացներ պատե­րազմի հնարավորությունը։Այժմ ամե­նա­կարև­ո­րը փաստաթղթե­րի հրա­պա­րա­կումն է՝ հասա­րա­կությունը վերջա­պես հասկա­նա, թե ինչ է առա­ջարկվել, ով է մերժել և երբ։ Միայն թափանցի­կությամբ հնա­րա­վոր կլի­նի ազատվել պատմա­կան մանի­պուլա­ցիա­նե­րից ու պատասխա­նատվությունը ճիշտ տեղում դնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ