18.7 C
Yerevan

TRIPP-ից Ամե­նա­շա­տը Հայաստանն Է Օգտվե­լու

Անգամ Ռուսաստա­նը, իր հայտա­րա­րություննե­րով, փաստա­ցի հասկա­նում է՝ այս գործընթա­ցին ընդդի­մա­նա­լը արդյունա­վետ չէ։

Համբիկ Սարաֆյան

1inTV‑ն զրուցել է ՍԴՀԿ կենտրո­նա­կան վարչության ատե­նա­պետ Համբիկ Սարաֆյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ արտա­քին հարա­բե­րություննե­րի որոշ դրվագներ՝ հատկա­պես Արևմուտքի հետ կապե­րի խորացման համա­տեքստում, Ռուսաստա­նի և Իրա­նի ազդե­ցություններն այդ ամե­նում,  ինչպես նաև անդրա­դարձ է կատարվել ներքին քաղա­քա­կան իրադրությա­նը։

Համբիկ Սարաֆյա­նը նշել է, որ ԱՄՆ դեսպա­նի հայտա­րա­րություններն ու ելույթնե­րը կարև­որ են առա­ջին հերթին այն պատճա­ռով, որ խոսքը այլևս միայն գաղա­փարնե­րի կամ տեսլա­կաննե­րի մասին չէ, այլ արդեն գործնա­կան փուլի մեկնարկի։ Համբիկ Սարաֆյա­նը, սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրո­նա­կան վարչության ատե­նա­պե­տը, ասաց, որ արդեն ձևա­վորվում են աշխա­տանքա­յին խմբեր, ստո­րագրվում են հուշագրեր՝ էներգե­տիկ, այդ թվում՝ միջուկա­յին ոլորտում, ինչպես նաև բարձր տեխնո­լո­գիա­նե­րի, կիսա­հա­ղորդիչնե­րի և թվա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րի ուղղությամբ։ Առա­վել նշա­նա­կա­լից է այն փաստը, որ ԱՄՆ մաքսա­յին և սահմա­նա­յին ծառա­յություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը արդեն այցե­լել են Հայաստան, տեղում ուսումնա­սի­րություններ են իրա­կա­նացրել, և շուտով իրենց եզրա­կա­ցություննե­րը կներկա­յացնեն ՀՀ կառա­վա­րությա­նը։ Նրա խոսքով՝ սա վկա­յում է, որ նախա­գի­ծը թղթի վրա մնա­լու վտանգ այլևս չունի, և այն իրա­կան փուլ է մտել։

Նա կարև­որ դիտարկում արեց նաև Հայաստան-Թուրքիա սահմա­նի հարցի վերա­բերյալ՝ նշե­լով, որ ԱՄՆ‑ն ակտիվ աշխա­տում է Թուրքիա­յի հետ, իսկ Հայաստա­նը նույնպես ներգրավված է այդ գործընթա­ցում։ Համբիկ Սարաֆյա­նը կարծում է, որ սահմա­նի բացման դեպքում նախագծի աշխարհագրությունն ու տնտե­սա­կան նշա­նա­կությունը կդառնան չափա­զանց մեծ, ընդգրկե­լով լայն տարա­ծաշրջաններ։ Նրա դիտարկմամբ՝ տարի­ներ շարունակ Կովկա­սում աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճակն էր խոչընդո­տել նման մեգա­նա­խագծե­րի իրա­կա­նա­ցումը, սակայն ներկա­յումս այդ խոչընդոտնե­րը աստի­ճա­նա­բար չեզո­քացվում են։ Անգամ Ռուսաստա­նը, իր հայտա­րա­րություննե­րով, փաստա­ցի հասկա­նում է՝ այս գործընթա­ցին ընդդի­մա­նա­լը արդյունա­վետ չէ։ Նրա համոզմամբ՝ նախա­գի­ծը շահա­վետ է բոլոր այն պետություննե­րի համար, որոնք չունեն քաղա­քա­կան հետին նպա­տակներ և հետաքրքրված են իրա­կան տնտե­սա­կան համա­գործակցությամբ։ Նա հավե­լեց, որ եթե հասնի սահմա­նի բացման փուլին, Թուրքիան դժվար թե հակադրվի, հատկա­պես հաշվի առնե­լով տարա­ծաշրջա­նում ընթա­ցող փոփո­խություննե­րը։

Խոսե­լով Ռուսաստա­նի դիրքո­րոշման մասին՝ Համբիկ Սարաֆյա­նը նշեց, որ ռուսա­կան կողմի­հի­շե­ցումնե­րը՝ Հայաստա­նի ԵԱՏՄ անդամ լինե­լու և ռուս սահմա­նա­պահնե­րի ներկա­յության վերա­բերյալ, օբյեկտիվ հանգա­մանքներ են, սակայն դրանք անփո­փոխ և հավերժա­կան չեն։ Նրա խոսքով՝ ռուս սահմա­նա­պահնե­րի ներկա­յությունը պայմա­նա­վորված էր Հայաստա­նի անվտանգության նախկին իրո­ղություննե­րով, և ժամա­նա­կի ընթացքում, հարա­բե­րություննե­րի կարգա­վորման ու սահմաննե­րի բացման պայմաննե­րում, այդ հարցը նույնպես կարող է վերա­նայվել։ Սարաֆյա­նը ընդգծեց, որ խոսքը Հայաստա­նի ինքնիշխան տարածքի մասին է, և ցանկա­ցած որո­շում կախված է Հայաստա­նի քաղա­քա­կան կամքից։

Նա անդրա­դարձավ նաև Իրա­նի գերա­գույն առաջնորդի ավագ խորհրդա­կան Ալի Ակբար Վելա­թի հայտա­րա­րություննե­րին՝ նշե­լով, որ Իրա­նում գոյություն ունի տարբեր թևե­րի միջև մոտե­ցումնե­րի տարբե­րություն։ Սարաֆյա­նի խոսքով՝ հոգև­որ և առա­վել պահպա­նո­ղա­կան շրջա­նակնե­րը հաճախ հանդես են գալիս կոշտ հակաարևմտյան դիրքո­րո­շումնե­րով, մինչդեռ գործա­դիր իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րը բազմիցս վստա­հեցրել են, որ եթե նախա­գի­ծը իրա­կա­նացվի պետություննե­րի տարածքա­յին ամբողջա­կա­նության  և ինքնիշխա­նության սկզբունքնե­րի պահպանմամբ, Իրա­նի համար խնդիր չի առա­ջա­նա։ Իրա­նի և  Վրաստա­նի մտա­հո­գություննե­րի հիմքում ոչ միայն անվտանգա­յին, այլև տնտե­սա­կան գործոններ են, քանի որ նոր երթուղի­նե­րի բացման դեպքում այդ երկրնե­րը կարող են կորցնել տարանցիկ երկրի իրենց նախկին դերա­կա­տա­րությունը։ Սակայն, նրա գնա­հատմամբ, սա բնա­կան գործընթաց է, և Հայաստա­նը պետք է առաջնորդվի բացա­ռա­պես իր ազգա­յին շահե­րով։

Խոսե­լով Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կի մասին՝ Համբիկ Սարաֆյա­նը խիստ քննա­դա­տա­կան գնա­հա­տա­կան տվեց։ Նա ասաց, որ ցավա­լի է տեսնել, թե ինչպես է քաղա­քա­կան դաշտը ավե­լի շատ զբաղված ներքա­ղա­քա­կան պայքա­րով և ընտրա­կան հաշվարկնե­րով, փոխա­րե­նը՝ կենտրո­նա­նա­լու նման մասշտա­բա­յին հնա­րա­վո­րություննե­րի վրա։ Նրա համոզմամբ՝ այս նախա­գի­ծը պահանջում է ներքին քաղա­քա­կան կայունություն, լուրջ նախա­պատրաստա­կան աշխա­տանք և պատասխանատվություն։Հայաստանը այս ծրագրից կարող է ամե­նա­շա­տը շահել, քանի որ դուրս է գալու երկա­րամյա շրջա­փա­կումից և դառնա­լու տարա­ծաշրջա­նա­յին կարև­որ օղակ։ Նա ընդգծեց, որ ստեղծվող փոխկախվա­ծություննե­րը նաև անվտանգության լրա­ցուցիչ երաշխիքներ են ձևա­վո­րում, քանի որ որևէ երկրի շահե­րից չի բխի խաթա­րել մի համա­կարգ, որից ինքն էլ օգուտ է ստա­նում։ Որքան էլ ներքա­ղա­քա­կան դաշտում փորձեն վախեր և թերա­հա­վա­տություն սերմա­նել, իրա­կա­նությունն այն է, որ նախա­գի­ծը հուսադրող է և կարող է հանգեցնել խաղա­ղության, տնտե­սա­կան զարգացման և Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րի կենսա­մա­կարդա­կի էական բարե­լավման։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ