15.8 C
Yerevan

Արցա­խը Միշտ Էլ Ռուսնե­րի Համար Գործիք Է Եղել

Նախկին ղեկա­վարնե­րը եղել են ռուսա­կան ազդե­ցության տակ և չեն գնա­ցել լուծման՝ չնա­յած առկա հնա­րա­վո­րություննե­րին։ Ռուսաստա­նին ձեռնտու չէր հարցի վերջնա­կան լուծումը, քանի որ դրա դեպքում կկորչեր իր ազդե­ցությունը տարա­ծաշրջա­նում, և նա միշտ պահել է ստա­տուս-քվոն իր շահե­րից ելնե­լով։ 

Բարդուղ Գալստյան

«Լուրե­րը» զրուցել է քաղա­քա­գետ Բարդուղ Գալստյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնա­յին Ղարա­բա­ղի հակա­մարտության կարգա­վորման բանակցա­յին փաստաթղթե­րը։ Գալստյա­նը քննա­դա­տում է նախկին նախա­գահնե­րի գործունեությունը՝ հայտա­րա­րե­լով, որ նրանց բանակցություննե­րը ձախողվել են, և որ Ղարա­բա­ղի հարցը Ռուսաստա­նին ծառա­յել է որպես Հայաստա­նին իրե­նից կախվա­ծության մեջ պահե­լու գործիք։

Գալստյա­նը, անդրա­դառնա­լով հրա­պա­րակված բանակցա­յին փաստաթղթե­րին, ասաց, որ մինչ հրա­պա­րա­կումը ինքն արդեն ծանոթ էր դրանց բովանդա­կությա­նը և կարծում էր, թե դրանք այնպի­սի փաստաթղթեր էին, որոնք որևէ դեպքում Արցախյան խնդի­րը չէին լուծե­լու, այլ միայն բերե­լու էին փակուղու։ Նա նշեց, որ այդ փակուղին ի վերջո հանգեցրեց 2020 թվա­կա­նի պատե­րազմին, Հայաստա­նի պարտությա­նը և 2023 թվա­կա­նի հայա­թափմա­նը։ Գալստյա­նը դիտարկեց, որ իշխա­նություննե­րի կողմից փաստաթղթե­րի հրա­պա­րա­կումը միտված էր ցույց տալու, թե նախկին նախա­գահներն իրենց ամբողջ բանակցա­յին գործընթացնե­րում ունե­ցել են ձախո­ղումներ, սակայն դա չի կարող լիո­վին արդա­րացնել նաև գործող իշխա­նություննե­րին, քանի որ նրանց վրա 2018 թ‑ից հետո դրված էր նույն այդ բանակցա­յին գործընթացնե­րի շարունա­կության պատասխա­նատվությունը։

Նա շեշտեց, որ բանակցա­յին բոլոր տարբե­րակնե­րը եղել են, մեղմ ասած, ոչ ի շահ Արցա­խի։ Նրա դիտարկմամբ՝ Մինսկի խմբի ձևա­վո­րումից հետո գործընթա­ցը նպա­տակ ուներ Արցա­խին տալ կամ անկախ կարգա­վի­ճակ, կամ Հայաստա­նի հետ միա­ցում, կամ Ադրբե­ջա­նի կազմում բարձր լեգի­տի­մությամբ կարգա­վի­ճակ, սակայն դրանցից ոչ մեկը չիրա­կա­նացվեց։ Մեղքի բախտը միայն նախկին իշխա­նություննե­րի­նը չէ, և գործող իշխա­նություննե­րը ևս 2018-ից հետո պետք է լուրջ փոփո­խություննե­րի ենթարկեին բանակցա­յին գործընթա­ցը, ինչը տեղի չունե­ցավ։ Քաղա­քա­գետն ընդգծեց, որ Ղարա­բա­ղը երբեք Ադրբե­ջա­նից դուրս չի եղել՝ իրա­վա­կան իմաստով, և զարմա­նա­լին այն է, որ երկրորդ նախա­գա­հի օրոք անգամ բանակցվել է Հայաստա­նի ինքնիշխան տարածքը փոխա­րի­նել ոչ լեգի­տիմ կարգա­վի­ճակ ունե­ցող այլ տարածքով՝ Մեղրիի հայտնի ծրագրով, որը, ի բարե­բախտություն, չի իրա­կա­նացվել։

Գալստյա­նը ասաց, որ Մինսկի խմբի լուծա­րումը մեծ նշա­նա­կություն չէր կարող ունե­նալ, քանի որ առկա էր արևմուտք-Ռուսաստան լուրջ հակա­մարտություն, և խումբը փաստա­ցի չէր աշխա­տում։ Սակայն նա կարծում է, որ ապա­գա­յում միգուցե լիներ հնա­րա­վո­րություն այն վերա­գործարկե­լու, քանի որ Արցա­խի թեման, իր գնա­հատմամբ, ամբողջությամբ փակված չէ, թեև Արցա­խը հայա­թափված է, իսկ գործող իշխա­նություննե­րը հայտա­րա­րել են, թե Արցա­խի հարց այլևս չկա։ Քաղա­քա­գե­տը­հաստա­տեց նաև այն համոզմունքը, որ Ղարա­բաղյան հարցը տարի­ներ շարունակ գործիք է եղել նախկին նախա­գահնե­րի և, առա­վել լայն առումով, Ռուսաստա­նի ձեռքին։ Նրա խոսքով՝ Ռուսաստա­նը միշտ պահել է Հայաստա­նը կախվա­ծության մեջ, քանի որ իր ազդե­ցությունը տարա­ծաշրջա­նում հիմնված է կոնֆլիկտնե­րի վրա։

Գալստյա­նը նշեց, որ հնա­րա­վոր էր լուծել խնդի­րը՝ հատկա­պես 1994–1997/98 թվա­կաննե­րին, երբ «գնդա­կը եղել է մեր դաշտում»։ Նա վստա­հեցրեց, որ Ադրբե­ջա­նը այդ տարի­նե­րին պատրաստ էր ընդունել Ղարա­բա­ղի կամ անկախ կարգա­վի­ճա­կը, կամ Հայաստա­նի հետ միա­ցումը՝ տարածքա­յին վերա­դարձի դիմաց։ Սակայն, ըստ նրա, նախկին ղեկա­վարնե­րը եղել են ռուսա­կան ազդե­ցության տակ և չեն գնա­ցել լուծման՝ չնա­յած առկա հնա­րա­վո­րություննե­րին։ Ռուսաստա­նին ձեռնտու չէր հարցի վերջնա­կան լուծումը, քանի որ դրա դեպքում կկորչեր իր ազդե­ցությունը տարա­ծաշրջա­նում, և նա միշտ պահել է ստա­տուս-քվոն իր շահե­րից ելնելով։Նախկին իշխա­նություննե­րը նույնպես շահարկել են պատե­րազմ վերսկսե­լու վտանգը՝ օգտա­գործե­լով այն՝ իշխա­նությունը պահե­լու և ֆինանսա­կան հոսքե­րը վերահսկե­լու համար։

Նա անդրա­դարձավ նաև հարցին, թե ինչու նախկին նախա­գահնե­րը հրա­ժարվում են բանա­վի­ճել գործող վարչա­պե­տի հետ։ Գալստյա­նի կարծի­քով՝ այդ հարցին պետք է պատասխա­նեն հենց նրանք, սակայն ինքը վստահ է, որ նախկին իշխա­նություննե­րի ասած բազմա­թիվ փաստարկներ այսօր չեն համա­պա­տասխա­նեցվում իրենց անցյալ գործո­ղություննե­րին։ Գալստյա­նը վկա­յա­կո­չեց Սերժ Սարգսյա­նի որոշ նամակներ և հայտա­րա­րություններ, ըստ որոնց նախկի­նում համա­ձայնեցված տարածքա­յին փոխզի­ջումնե­րը հետա­գա­յում չեն իրա­կա­նացվել ռուսա­կան ճնշումնե­րի պատճա­ռով։

Գալստյա­նը նշեց, որ չնա­յած Ռուսաստանն ունի իր մեծ մեղա­վո­րությունը, այնուհանդերձ ամբողջ մեղա­վո­րությունը բարդել միայն նրա վրա ճիշտ չէ։ Հայաստա­նը նույնպես ունե­ցել է պատասխա­նատվություն, իսկ նախկին ղեկա­վարնե­րի քաղա­քա­կա­նությունն ամբողջո­վին համընկել է ռուսա­կան թելադրանքնե­րին։ Նախկին նախա­գահնե­րը միանշա­նակ ունե­ցել են հնա­րա­վո­րություն կարգա­վո­րե­լու խնդի­րը, սակայն չի արվել դա՝ միտումնա­վոր կամ չկա­մությամբ։

Նա կրկին նշեց, որ նույնիսկ ԽՍՀՄ ամբողջ ընթացքում Լեռնա­յին Ղարա­բա­ղը ունե­ցել է բարձր ինքնա­վա­րություն, ինչը հնա­րա­վոր էր պահպա­նել նվա­զա­գույնն այն ձևով, որ Արցա­խը չհասներ վերջնա­կան հայա­թափման։

Բարդուղ Գալստյա­նը, անդրա­դառնա­լով լիբե­րալ գործիչ Ազատ Արշակյա­նի պնդմա­նը, որՂա­րա­բաղյան շարժումը հրահրվել էր Ռուսաստա­նի­կողմից, ասաց, որ միանշա­նակ համա­ձայն է։ Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստա­նը միշտ իր քաղա­քա­կան առևտուրը կատա­րել է Հայաստա­նի հաշվին՝ տարբեր պատմա­կան փուլե­րում թողնե­լով Հայաստա­նին պարտված և միայնակ։ Հայկա­կան տարածքնե­րի կորուստնե­րի մեծ մասը կապված է եղել ռուսա­կան քաղա­քա­կա­նության հետ։

Գալստյա­նը նշեց, որ որպես Արցա­խի նախա­գա­հի (Արա­յիկ Հարությունյա­նի) խորհրդա­կան՝ ունե­ցել է  նրա հետ երես առ երես հանդի­պումներ է ունե­ցել ու բազմիցս զգուշացրել է, թե Ռուսաստա­նի չափից մեծ ազդե­ցությունը լինե­լու է կործա­նա­րար, և նույնիսկ առա­ջարկել է հնա­րա­վո­րինս խորացնել բանակցություննե­րը Ադրբե­ջա­նի հետ։

Գալստյա­նը պատմեց նաև Արա­յիկ Հարությունյա­նի հետ ունե­ցած վերջին խոսակցության մասին, երբ, իր խոսքով, ասել է, որ ռուսնե­րը վերջում «վաճա­ռե­լու են» Արցա­խը, և որ այդ նույն ճակա­տագրին ենթա­կա են արցախցի­նե­րը։ Գալստյա­նը նշեց, որ այդ իսկ պատճա­ռով էլ  2022 և 2023 թվա­կաննե­րի իրա­դարձություննե­րը, իր համոզմամբ, կանխա­տե­սե­լի էին։

Խոսե­լով առա­ջի­կա ընտրություննե­րի մասին, քաղա­քա­գե­տը նշեց, որ արդեն ձևա­վորվում են նոր ուժեր։ Նա արձա­գանքեց Արման Թաթո­յա­նի այն հայտա­րա­րությա­նը, որ ճիշտ կլի­նի, եթե նախկին նախա­գահնե­րը չմասնակցեն ընտրություններին։Քաղաքագետը համա­ձայն է այդ գնա­հա­տա­կա­նին, քանի որ նախկին նախա­գահնե­րի ներկա­յությունը քաղա­քա­կան դաշտում խանգա­րում է առողջ նոր ուժե­րի առաջխա­ղացմա­նը և նպաստում է քաղա­քա­կան դաշտի պղտորմա­նը։ Նա նաև նշեց, որ նոր առա­ջա­ցող մի շարք շարժումներ, այդ թվում «Մեր ձևով» շարժումը, ըստ իր գնա­հատման, նույնպես ռուսա­կան նախագծեր են՝ Ռուսաստա­նի կողմից ուղարկված և ֆինանսա­վորվող քաղա­քա­կան միա­վորներ։ Այդ նոր ռուսա­կան նախագծե­րը, իր կարծի­քով, կունե­նան նույնիսկ ավե­լի մեծ հաջո­ղություն, քան նախկին նախա­գահնե­րի կողմից ղեկա­վարվող ուժե­րը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ