32 C
Yerevan

Գյումրի 2‑ը Տապալվեց

Վաղարշա­պատն այս ընտրություննե­րով հստակ ցույց տվեց, որ Հայաստա­նի քաղա­քա­կան իրա­կա­նությունը փոխվել է։ Մարդիկ այլևս չեն առաջնորդվում լոզունգնե­րով, չեն հավա­տում սիրված դերա­սաննե­րի կամ թեժ գրված նարա­տիվնե­րի վրա կառուցված քարոզչությա­նը։

Մկրտիչ Իսրա­յելյան

Վաղարշա­պա­տի ընտրություննե­րը դարձան հստակ քաղա­քա­կան ուղերձ ամբողջ երկրի համար։ Ընդդի­մա­դիր ուժե­րի հույսը, որ Վաղարշա­պա­տը կարող է վերա­կենդա­նացնել «Գյումրի‑2»-ի սցե­նա­րը՝ քաղա­քա­յին իշխա­նության փոփո­խությամբ, չիրա­կա­նա­ցավ։

Վաղարշա­պա­տը չընտրեց անցյա­լը, չտրվեց նոր փաթե­թա­վորմամբ ներկա­յացվող կեղծ խոստումնե­րին և լարվա­ծության վրա կառուցված քաղա­քա­կա­նությա­նը։ Քաղա­քը յուրո­վի կանգ առավ և ասաց՝ բավա­կան է։ 

Ընդդի­մա­դիր ուժե­րը Վաղարշա­պա­տում փորձե­ցին աշխա­տեցնել նույն տրա­մա­բա­նությունը։ Այն ենթադրում էր, որ դժգո­հության, վախի և լարումնե­րի վրա կառուցված քարոզչությունը կարող է բավա­րար լինել իշխա­նություն փոխե­լու համար։ Սակայն Վաղարշա­պա­տը ցույց տվեց, որ այս մեխա­նիզմը այլևս չի գործում ոչ քաղա­քա­կան, ոչ սոցիա­լա­կան, ոչ հոգե­բա­նա­կան մակարդա­կում։ 

Մարդիկ չարձա­գանքե­ցին վախեցնող սցե­նարնե­րին, ծանոթ դեմքե­րի վերա­թո­ղարկմա­նը ու տարի­նե­րով միևնույն՝ օրա­կարգ չունե­ցող ընդդի­մա­դիր պատմությա­նը։ Քաղաքն ընտրեց արժա­նա­պատվությունը, ոչ թե մանի­պուլյա­ցիան։ Այս ընտրություննե­րի առանցքա­յին գործոնն այն էր, որ քաղա­քա­ցի­նե­րը շատ ավե­լի սառն էին նայում քարոզչությա­նը։ Վաղարշա­պատցի­նե­րը քաղա­քա­կան լոզունգնե­րի մեջ սկսե­ցին տարբե­րել երկու կարև­որ հասկա­ցություն՝ արժա­նա­պատվություն և մերժում։ 

Ընդդի­մա­դիր ուժե­րը քարո­զարշա­վը հիմնա­կա­նում կառուցե­ցին մերժման վրա,  մինչդեռ իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րը ներկա­յա­ցան կոնկրետ արդյունքնե­րով և ծրագրե­րով։ 

Վաղարշա­պատցի­նե­րը ձայն տվե­ցին այնտեղ, որտեղ տեսան գործ, ոչ թե աղմուկ, պատասխա­նատվություն, ոչ թե սպառված խոսքեր։ 

Քաղա­քը մտա­ծեց ապա­գա­յի մասին։ Այս ընտրությունը դարձավ ոչ թե կուսակցա­կան պայքար, այլ արժե­հա­մա­կարգա­յին որո­շում՝  ո՞վ է ապա­հո­վում համայնքի զարգա­ցումը, ո՞վ է տալիս իրա­կան ծրագրեր, և ամե­նա­կարև­ո­րը՝ ո՞վ է պատասխա­նա­տու խաղաղ ու անվտանգ ապա­գա­յի համար։ 

Մարդիկ չցանկա­ցան իրենց ընտա­նիքնե­րը դարձնել քաղա­քա­կան մանի­պուլյա­ցիա­նե­րի զոհ։ Վաղարշա­պատն ընտրեց այն ուժին, որը խոստա­ցավ կառուցել, ոչ թե ցրել, ամրացնել, ոչ թե քանդել, զարգացնել, ոչ թե հետ տանել տարի­նե­րի մութ անցյա­լը։ 

Ընդդի­մա­դիր ուժե­րը ոչ թե պարտվե­ցին, այլ բացա­հայտո­րեն չլսվե­ցին։ Այս ընտրություննե­րի ամե­նաակնհայտ քաղա­քա­կան հետև­ությունն այն է, որ ընդդի­մա­դիր դաշտը կրկին չկա­րո­ղա­ցավ ներկա­յացնել փոխլրացվող օրա­կարգ, արդիա­կան արժեքներ, համայնքա­յին զարգացման տեսլա­կան։ Մարդիկ այլևս չեն ընդունում այն ընդդի­մա­դիր մոդե­լը, որի հիմքում չկա ծրագրա­յին քաղա­քա­կա­նություն։ Եվ Վաղարշա­պա­տում դա դարձավ ամբողջո­վին տեսա­նե­լի։ 

Հաղթեց ոչ թե կուսակցությունը, այլ քաղա­քա­ցիա­կան որո­շումը։ Վաղարշա­պա­տի ընտրություննե­րի արդյունքը շատե­րը ներկա­յացնում են որպես կուսակցա­կան հաջո­ղություն, բայց իրա­կա­նում տեղի ունե­ցավ այլ բան՝ հաղթեց այն քաղա­քա­ցին, որը դեմ կանգնեց կեղծին, հաղթեց համայնքը, որը սեփա­կան ուժով մերժեց մանի­պուլյա­ցիան, հաղթեց վստա­հությունը՝ դեպի շարունա­կա­կա­նություն, առաջխա­ղա­ցում և անվտանգություն։ 

Վաղարշա­պատն այս ընտրություննե­րով հստակ ցույց տվեց, որ Հայաստա­նի քաղա­քա­կան իրա­կա­նությունը փոխվել է։ Մարդիկ այլևս չեն առաջնորդվում լոզունգնե­րով, չեն հավա­տում սիրված դերա­սաննե­րի կամ թեժ գրված նարա­տիվնե­րի վրա կառուցված քարոզչությա­նը։ Քաղա­քա­ցին գնում է այնտեղ, որտեղ կա արդյունք, պատասխա­նատվություն և ապա­գա­յի հստակ պատկե­րա­ցում։ Եվ հենց այդ պատճա­ռով «Գյումրի‑2»-ի քաղա­քա­կան երա­զանքը այս անգամ պարզա­պես փլուզվեց՝ բախվե­լով մի քաղա­քի արժա­նա­պա­տիվ ընտրությա­նը։

Մկրտիչ Իսրա­յելյան

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/141398

Առնչվող Հոդվածներ