33.9 C
Yerevan

Եկե­ղե­ցին Պիտի Մաքրվի, Այլա­պես Կործանվե­լու Է

Խնդի­րը ինստի­տուտի մեջ չէ՝ խնդի­րը այն անձինք են, որոնք երեք տասնամյակ է ղեկա­վա­րում են եկե­ղե­ցա­կան համա­կարգը՝ կաթո­ղի­կոս Կտրիճ Ներսիսյա­նի գլխա­վո­րությամբ։ Այդ շրջա­նակնե­րը փաստա­ցի «առև­անգել են» եկե­ղե­ցին, խեղաթյուրել նրա դարա­վոր առա­քե­լությունը և նույնիսկ զբաղվում են «գործա­կա­լա­կան աշխա­տանքով», որի արմատնե­րը գալիս են դեռ խորհրդա­յին ժամա­նակնե­րից։ 

Բագրատ Առա­քելյան

Armtimes‑ը զրուցել է տնտե­սա­գետ Բագրատ Առա­քելյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստա­նի Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու շուրջ ստեղծված ճգնա­ժա­մը և դրա ենթադրյալ կապը քաղա­քա­կա­նության հետ։ Առա­քելյա­նը պնդում է, որ Մայր Աթո­ռը գրավված է մի խումբ մարդկանց կողմից, որոնք այն վերա­ծել են բիզնես կառույցի և զբաղվում են շքեղ կյանքով, մինչդեռ եկե­ղե­ցին պետք է ծառա­յի ժողովրդին։

Տնտե­սա­գետ Բագրատ Առա­քելյա­նը ասաց, որ իրհա­մար դժվար է տեղի ունե­ցող գործընթացնե­րը համա­րել մայր Աթոռ Էջմիածնի կողմից իրա­կա­նացվող քայլեր։ Նրա դիտարկմամբ՝ դրանք ավե­լի շատ որոշ անձանց գործո­ղություններ են, ովքեր տարի­ներ շարունակ «զավթել են» Մայր Աթո­ռը և այն վերա­ծել բիզնես կառույցի, որտեղ լուծվում են անձնա­կան և քաղա­քա­կան խնդիրներ։ Առա­քելյա­նը ընդգծեց, որ այդ մարդիկ այսօր վտանգա­վոր սահմա­նագծի են մոտեցրել եկե­ղե­ցին, և այլևս չի կարե­լի թույլ տալ, որ նման գործունեությունը շարունակվի։

Նա նշեց, որ խնդի­րը ինստի­տուտի մեջ չէ՝ խնդի­րը այն անձինք են, որոնք երեք տասնամյակ է ղեկա­վա­րում են եկե­ղե­ցա­կան համա­կարգը՝ կաթո­ղի­կոս Կտրիճ Ներսիսյա­նի գլխա­վո­րությամբ։ Առա­քելյա­նի կարծի­քով՝ այդ շրջա­նակնե­րը փաստա­ցի «առև­անգել են» եկե­ղե­ցին, խեղաթյուրել նրա դարա­վոր առա­քե­լությունը և նույնիսկ զբաղվում են «գործա­կա­լա­կան աշխա­տանքով», որի արմատնե­րը գալիս են դեռ խորհրդա­յին ժամա­նակնե­րից։ Այդ ամե­նը լուրջ վտանգ է պետա­կա­նության ու հասա­րա­կության համար, քանի որ եկե­ղե­ցին այսօր մաքրման կարիք ունի։ Նրա խոսքով՝ ժողո­վուրդը տարի­ներ շարունակ տեսել է բազմա­թիվ ֆինանսա­կան սկանդալներ, օֆշո­րա­յին հաշիվներ, շքեղ կյանք վարող հոգև­ո­րա­կաններ և այդ ամե­նը դարձել է հասա­րա­կության վրդովմունքի պատճառ։ Բագրատ Առա­քելյա­նը հիշեցրեց, որ դեռ Վազգեն Ա կաթո­ղի­կո­սի օրոք ժողո­վուրդը տեսնում էր ճշմա­րիտ նվիրվա­ծություն, ինչը, ըստ նրա, լիո­վին կորել է այսօր։

Նա նկա­տեց, որ եկե­ղե­ցու ներկա­յիս կառուցվածքը տոտա­լի­տար, ավտո­րի­տար բուրգ է, որտեղ ստո­րին օղակնե­րի եկե­ղե­ցա­կաննե­րը չեն կարող արտա­հայտել իրենց կարծի­քը՝ հակա­ռակ դեպքում ենթարկվում են վերև­ից եկող ճնշումնե­րի։ Սակայն, ըստ Առա­քելյա­նի, կան բազմա­թիվ ազնիվ, իրա­կան ծառա­յություն կատա­րող քահա­նա­ներ, ովքեր այսօր ենթարկվում են հալա­ծանքնե­րի հենց այդ կառույցի կողմից։ Արա­րատ գյուղի քահա­նա Երվանդ Բաբա­յա­նի խոսքե­րը փաստում են այդ բուրգի ներսում առկա լարվա­ծությունն ու ճնշումնե­րը։ Նրա կարծի­քով՝ սա արդեն բացարձակ քաղա­քա­կան ենթա­տեքստ ունե­ցող պայքար է՝ ոչ թե եկե­ղե­ցու ու պետության միջև, այլ տարբեր քաղա­քա­կան մոտե­ցումներ ունե­ցող խմբե­րի միջև։

Նա ասաց, որ եկե­ղե­ցու ծառա­յությունը չի կարող ներա­ռել քաղա­քա­կան պայքար, սակայն տեսնում ենք, որ որոշ հոգև­ո­րա­կաններ փորձում են ուղղա­կիո­րեն ներգրավվել քաղա­քա­կան գործընթացնե­րում, նույնիսկ պահանջե­լով վարչա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը։ Առա­քելյա­նը ընդգծեց, որ տարի­ներ շարունակ, երբ պետությունը ու ժողո­վուրդը իրա­կան աջակցության կարիք ունեին՝ սկսած Մարտի 1‑ից մինչև Սասնա ծռեր, եկե­ղե­ցին լուռ էր, իսկ զանգե­րը հնչե­ցին հենց այն ժամա­նակ, երբ իշխա­նությունը փորձեց պատասխա­նատվության կանչել քաղա­քա­կան անկա­յունություն հրահրող անձանց։ Իր դիտարկմամբ՝ որոշ եկե­ղե­ցա­կաններ ձգտել են անկարգություններ հրահրել Երև­ա­նում, իսկ ռուսա­կան մեդիան բացա­հայտ սատա­րում էր այդ գործընթացնե­րին։ Նա սա գնա­հա­տում է որպես սիստե­մա­յին կապեր Ռուսաստա­նի հետ՝ ընդգծե­լով, որ իր կարծի­քը հիմնված է գործո­ղություննե­րի վրա, ոչ թե ենթադրություննե­րի։

Եկե­ղե­ցու ներսում բուրգը քանդվում է ներքև­ից՝ ազնիվ հոգև­ո­րա­կաննե­րի կողմից, ովքեր տեսնում են, որ այսօր հնա­րա­վոր է իրա­կան մաքրում իրա­կա­նացնել։ Ըստ նրա՝ նրանք հայրե­նանվեր մարդիկ են, և ժողո­վուրդը պետք է սատա­րի նրանց։

Բագրատ Առա­քելյա­նը նշեց, որ Կտրիճ Ներսիսյա­նը տարի­նե­րով ստեղծել է համա­կարգ, որտեղ վերնա­խա­վի անդամնե­րի զգա­լի մասը նրա ազգա­կաններն ու մտե­րիմներն են։ Նրա կարծի­քով՝ հենց այդ համա­կարգն է այսօր խանգա­րում, որ անհրա­ժեշտ փոփո­խություննե­րը տեղի ունե­նան։ Նա նաև հիշեցրեց, որ պետությունը լիո­վին իրա­վա­սու է կաթո­ղի­կո­սին և մյուսնե­րին պատասխա­նատվության կանչել որպես ՀՀ քաղա­քա­ցի­նե­րի, եթե քննչա­կան մարմիննե­րի մոտ կան ծանր պատա­հարնե­րի վերա­բերյալ փաստեր։Կան ծանր դեպքեր, այդ թվում՝ մանկապղծության վերա­բերյալ միջազգա­յին քրեա­կան գործեր, որոնց վերա­բերյալ տարի­ներ շարունակ լռվել է։ Բագրատ Առա­քելյա­նի կարծի­քով՝ հենց այս արձա­նագրված մեղքե­րը ստի­պում են իշխա­նությա­նը պարբե­րա­բար կոչ անել Ներսիսյա­նին հեռա­նալ, որպեսզի չվնասվի ամբողջ եկե­ղե­ցու հեղի­նա­կությունը՝ ինչպես դա եղավ ժամա­նա­կին կաթո­լիկ եկե­ղե­ցու օրի­նա­կով, որը, ըստ նրա, կարո­ղա­ցավ հաղթա­հա­րել նման ճգնա­ժա­մը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ