16.8 C
Yerevan

Եկե­ղե­ցին Վաղուց Պետք Է Հարկա­յին Դաշտում Լիներ

Բոլոր կրո­նա­կան կազմա­կերպություննե­րը, հատկա­պես Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցին, վաղուց պետք է լինեին հարկա­յին դաշտում։ Եկե­ղե­ցին, տարբեր տվյալնե­րով, ունի 600–800 անշարժ գույք՝ հողա­մա­սեր, շենքեր, շինություններ, և եթե շարքա­յին քաղա­քա­ցին վճա­րում է գույքա­հարկ, ապա պետք է հստակ բացատրվի, թե ինչու նույնը չի կիրառվում եկե­ղե­ցու նկատմամբ։ 

Լևոն Բարսեղյան

1inTV‑ն զրուցել է Գյումրու «Ասպա­րեզ» ակումբի ծրագրե­րի համա­կարգող Լևոն Բարսեղյա­նի հետ։ Լևոն Բարսեղյա­նը ընդգծում է, որ կրո­նա­կան կազմա­կերպություննե­րը պետք է մտցվեն հարկա­յին դաշտ, և քննա­դա­տում է հարկե­րը եկե­ղե­ցուն վերա­դարձնե­լու կառա­վա­րության առա­ջարկը։

Լևոն Բարսեղյա­նը ասաց, որ վարչա­պե­տի՝ պատա­րագնե­րին մասնակցե­լը և հավատքի ազա­տության իրացման մասին խոսե­լը ինքնին խնդիր չէ։ Նրա խոսքով՝ ցանկա­ցած քաղա­քա­ցի, այդ թվում պետա­կան պաշտոնյա, ունի հավա­տա­լու կամ չհա­վա­տա­լու սահմա­նադրա­կան իրա­վունք։ Խնդի­րը սկսվում է այնտեղ, որտեղ պետա­կան իշխա­նությունը խառնում է իր լիա­զո­րություննե­րը կրո­նա­կան կազմա­կերպության ներքին հարցե­րի հետ։ Բարսեղյա­նը կարծում է, որ կանո­նագրքե­րի ընդունումը, կաթո­ղի­կո­սի ընտրությունը կամ եկե­ղե­ցու ներքին կառա­վարման հարցե­րը պետության գործը չեն և պետք է մնան տվյալ կրո­նա­կան կազմա­կերպության իրա­վա­կան դաշտում։ Պետությունը տարի­ներ շարունակ չի կատա­րել իր հիմնա­կան պարտա­կա­նությունը՝ օրենսդրո­րեն կարգա­վո­րել պետություն-կրո­նա­կան կազմա­կերպություններ հարա­բե­րություննե­րը։ Նա ընդգծեց, որ գործող օրենսդրությամբ այդ հարա­բե­րություննե­րը թերի են կարգա­վորված, և վարչա­պե­տը, որպես այդ մակարդա­կի պաշտոնյա, պարտա­վոր էր վաղուց գիտակցել դա։

Լևոն Բարսեղյա­նը ասաց, որ վարչա­պե­տի առա­ջարկը՝ եկե­ղե­ցին բերել հարկա­յին դաշտ և ապա վճարված հարկե­րը վերա­դարձնել, իր համար երկա­կի է․ առա­ջին մասը՝ ընդունե­լի, երկրորդ մասը՝բացարձակ մերժե­լի։ Նրա խոսքով՝ Հայաստա­նում բոլոր կրո­նա­կան կազմա­կերպություննե­րը, հատկա­պես Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցին, վաղուց պետք է լինեին հարկա­յին դաշտում։ Եկե­ղե­ցին, տարբեր տվյալնե­րով, ունի 600–800 անշարժ գույք՝ հողա­մա­սեր, շենքեր, շինություններ, և եթե շարքա­յին քաղա­քա­ցին վճա­րում է գույքա­հարկ, ապա պետք է հստակ բացատրվի, թե ինչու նույնը չի կիրառվում եկե­ղե­ցու նկատմամբ։ Բարսեղյա­նի համոզմամբ՝ հարկե­րը վերա­դարձնե­լու խոստումը անհասկա­նա­լի արտո­նություն է, որը չի տարածվում մյուս հարկա­տունե­րի վրա։ Նույն հարցը վերա­բե­րում է նաև ներմուծումնե­րին․ եկե­ղե­ցին և այլ կազմա­կերպություններ արտերկրից ապրանքներ ներմուծե­լիս հաճախ ազատվում են մաքսա­տուրքից և ավե­լացված արժե­քի հարկից։ Նրա կարծի­քով՝ պետք է հստակ պատասխան լինի, թե ինչու բոլո­րը վճա­րում են, իսկ կրո­նա­կան կազմա­կերպությունը՝ ոչ։Կրոնական կազմա­կերպություննե­րի կանխիկ ֆինանսա­կան շարժե­րը նույնպես պետք է արձա­նագրվեն ՀԴՄ-ներով։ Նա նշեց, որ եթե փոքր ձեռնարկա­տե­րը պարտա­վոր է յուրա­քանչյուր վաճառք գրանցել, ապա նույն պահանջը պետք է կիրառվի նաև մոմե­րի վաճառքից մինչև այլ ծառա­յություններ իրա­կա­նացնող եկե­ղե­ցա­կան կառույցնե­րի նկատմամբ։

Այս ամե­նը պետք է կարգա­վորվի օրենքնե­րով՝ գույք, բյուջե, եկա­մուտներ, ծախսեր, հաստի­քա­ցուցակներ, և այդ տվյալնե­րը պետք է լինեն բաց և թափանցիկ։ Նա ընդգծեց, որ կրո­նա­կան կազմա­կերպություննե­րը շահույթ չհե­տապնդող են, բայց դա չի նշա­նա­կում, որ չպետք է լինեն հաշվե­տու։

Լևոն Բարսեղյա­նը նշեց, որ տեսչա­կան մարմիննե­րը՝ ՊԵԿ‑ը, առողջա­պա­հության, աշխա­տանքի և սննդի անվտանգության տեսչություննե­րը, պետք է ունե­նան ազատ մուտք և վերահսկո­ղության լիա­զո­րություններ կրո­նա­կան կազմա­կերպություննե­րի կողմից կառա­վարվող օբյեկտնե­րում։ Նրա խոսքով՝ եթե ֆիզի­կա­պես աշխա­տում է 100 մարդ, բայց հարկեր վճարվում են 20‑ի համար, դա պետք է բացա­հայտվի և ունե­նա իրա­վա­կան հետև­անքներ։

Նա ասաց, որ թե՛ գործող, թե՛ նախորդ իշխա­նություննե­րը տարի­ներ շարունակ չեն արել այս քայլե­րը՝ որո­շե­լով, որ եկե­ղե­ցին արտոնյալ է։ Նրա դիտարկմամբ՝ անհասկա­նա­լի է, թե ինչու գյուղա­ցին վճա­րում է հողի հարկ, իսկ կրո­նա­կան կազմա­կերպությունը՝ ոչ։

Անդրա­դառնա­լով վարչա­պե­տի­հայտա­րա­րություննե­րին՝ Բարսեղյա­նը նշեց, որ կանո­նա­կարգե­րի ընդունման թեմա­նե­րը վեց ամիսշա­րունակ կրկնե­լը պետա­կան պաշտոնյա­յի դիրքից ընկալվում է որպես միջամտություն կրո­նա­կանկազմա­կերպության ներքին գործե­րին։ Նրա կարծի­քով՝ եթե վարչա­պե­տը և իշխող ուժի ներկա­յա­ցուցիչնե­րը հավա­տացյալ են, նրանք կարող են հանդես գալ որպես տվյալ կրո­նա­կան կազմա­կերպության անդամներ, ոչ թե որպես պետա­կան իշխա­նություն։ Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու ներսում բաժա­նումնե­րը նորություն չեն և միշտ էլ եղել են տարբեր խմբեր՝ գործող կաթո­ղի­կո­սին աջակցող, ընդդի­մա­ցող և չեզոք։ Նրա խոսքով՝ այս ներքին հակա­սություննե­րը պետք է լուծվեն եկե­ղե­ցու ներսում՝ առանց պետա­կան ճնշման։

Լևոն Բարսեղյա­նը նշեց, որ վարչա­պե­տի կողմից հնչեցված՝ եկե­ղե­ցու ֆինանսա­վորման թափանցիկ չլի­նե­լու մասին խոսքե­րը ուշա­ցած են։ Նրա խոսքով՝ այդ խնդի­րը հայտնի է եղել տասնամյակներ շարունակ, և եթե իշխա­նությունը յոթ տարի ոչինչ չիա­րել, ապա այժմ զայրա­նա­լը քաղա­քա­կան հաշվարկ է։

Նա ասաց, որ պետա­կան իշխա­նությունը պետք է զուսպ լինի և չմտնի որևէ կրո­նա­կան կազմա­կերպության գործե­րի մեջ, փոխա­րե­նը՝ կատա­րի իր գործը՝ կարգա­վո­րի հարկա­յին դաշտը, վերացնի անհիմն արտո­նություննե­րը, ապա­հո­վի ֆինանսա­կան և կազմա­կերպչա­կան թափանցի­կությունը։

Անդրա­դառնա­լով արտա­քին միջամտության թեմա­յին՝ Բարսեղյա­նը նշեց, որ Հայաստա­նի ընտրություննե­րին արտա­քին ազդե­ցության վտանգի մասին վաղուց են խոսում թե՛ քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ներկա­յա­ցուցիչնե­րը, թե՛ փորձա­գետնե­րը։ Նրա խոսքով՝ խոսքը բազմո­լորտ հիբրի­դա­յին ազդե­ցություննե­րի մասին է, որոնց նպա­տա­կը Կրեմլին նպաստա­վոր ուժե­րի իշխա­նության բերելն է։ Նա օրի­նակ բերեց Մոլդո­վան՝ նշե­լով, որ այնտեղ կիրառվել են գրե­թե բոլոր հնա­րա­վոր մեթոդնե­րը՝ բացի զինված միջամտությունից։ Բարսեղյա­նը նշեց ֆինանսա­կան հոսքե­րը, կրիպտոարժույթնե­րով և կանխիկ վճա­րումնե­րը, կեղծ պրոեվրո­պա­կան անվա­նումնե­րով կազմա­կերպություննե­րի ու կուսակցություննե­րի ստեղծումը, մեդիա­յի ֆինանսա­վո­րումը և տարածքա­յին գրա­սենյակնե­րի ցանցե­րի ձևա­վո­րումը։

Նույն մեխա­նիզմնե­րը կարող են կիրառվել նաև Հայաստա­նում, և եթե պետությունը ժամա­նա­կին չկարգա­վո­րի համա­կարգը, ապա նույնիսկ ձևա­կա­նո­րեն ազատ ընտրություննե­րը կարող են հանգեցնել անարդար արդյունքների։Իշխանությունների դիմումը Եվրա­միությա­նը աջակցություն ստա­նա­լու համար հասկա­նա­լի է, սակայն անո­րոշ է մնում՝ ինչ ձևով է այդ աջակցությունը կիրառվե­լու։ Նա նշեց, որ եթե պետությունը տարի­ներ առաջ կատա­րած լիներ անհրա­ժեշտ օրենսդրա­կան փոփո­խություննե­րը, գուցե նման արտա­քին ֆինանսա­կան աջակցության կարիք էլ չլի­ներ։

Եզրա­փա­կե­լով՝ Լևոն Բարսեղյա­նը ասաց, որ խնդի­րը լուծե­լի է միայն մեկ ճանա­պարհով՝ օրենքնե­րով։ Նրա համոզմամբ՝ պետությունը պետք է վերջա­պես հավա­սար դաշտ ստեղծի բոլո­րի համար և դադա­րեցնի «պետություն պետության մեջ» իրա­վի­ճա­կը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ