27.1 C
Yerevan

Եկե­ղե­ցում Ներքին Ռեֆորմներն Են Պետք

Հայ Առա­քե­լա­կան եկե­ղե­ցին՝ լինե­լով ծայրա­հեղ պահպա­նո­ղա­կան կառույց, երբեք չի ընդունել հեղա­փո­խա­կան փոփո­խություննե­րը, և նրա համար անընդունե­լի է ժողովրդա­վա­րա­կան իշխա­նության կողմից վերահսկո­ղության կամ հաշվետվո­ղա­կա­նության պահանջը։

Լևոն Բարսեղյան

1inTV‑ն զրուցել է  Գյումրու «Ասպա­րեզ» ակումբի նախա­գահ Լևոն Բարսեղյա­նի հետ։ Զրույցի ընթացքում կողմե­րը քննարկել են Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու ներսում առկա լարվա­ծությունն ու եկե­ղե­ցու և Հայաստա­նի իշխա­նություննե­րի միջև աճող հակա­մարտության վրա։

Լևոն Բարսեղյա­նը նշեց, որ հավա­նա­բար շուտով որոշ համալսա­րաննե­րում կարե­լի կլի­նի բացել «մայր աթո­ռա­գի­տության ամբիոն», քանի որ տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րը այդքան խորն են դարձել։ Նա ասաց, որ Փաշինյա­նը կարծես նպա­տա­կաուղղված որոշ մարդկանց տանում է այդ ուղղությամբ, թեև ինքն անձամբ չի հասկա­նում՝ ինչու է վարչա­պե­տը նման կերպ զբաղվում եկե­ղե­ցա­կան հարցե­րով։ Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու ներսում վաղուց կան դժգո­հություններ գործող կաթո­ղի­կո­սի նկատմամբ, և դա նոր բան չէ՝ նման լարումներ միշտ էլ եղել են եկե­ղե­ցու պատմության մեջ։ Ասաց, որ որոշ հոգև­ո­րա­կաններ կաթո­ղի­կո­սին չեն համա­րում արժա­նի իր պաշտո­նին և կարծում են, որ նա չի կարո­ղա­նում ճիշտ առաջնորդել եկե­ղե­ցին։

Բարսեղյա­նը կարծիք հայտնեց, որ հոգև­որ խորհրդի վերջին նախա­ձեռնություննե­րը՝ կարգա­լույծ արված հոգև­ո­րա­կաննե­րի հարցե­րով, ցույց են տալիս, որ լարվա­ծությունն ավե­լա­նում է, և այս անգամ այն դժվար թե հնա­րա­վոր լինի մարել գործող կաթո­ղի­կո­սի օգտին։ Եզրա­կացրեց, որ եկե­ղե­ցին, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կանգնած է ներքին բարե­փոխման անհրա­ժեշտության առաջ։ Վարչա­պե­տի կողմից պատա­րագնե­րի մասնակցությունը կարե­լի է դիտարկել նաև որպես ընտրություննե­րից առաջ ոչ պաշտո­նա­կան քարո­զարշա­վի մաս։ Ըստ նրա՝ յուրա­քանչյուր տեղ, որտեղ ներկա­յա­նում է վարչա­պե­տը, անմի­ջա­պես դառնում է քաղա­քա­կան իրա­դարձություն, և դրա­նից առա­ջա­նում են նոր լարումներ եկե­ղե­ցու ու իշխա­նություննե­րի միջև։ Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցին՝ լինե­լով ծայրա­հեղ պահպա­նո­ղա­կան կառույց, երբեք չի ընդունել հեղա­փո­խա­կան փոփո­խություննե­րը, և նրա համար անընդունե­լի է ժողովրդա­վա­րա­կան իշխա­նության կողմից վերահսկո­ղության կամ հաշվետվո­ղա­կա­նության պահանջը։

Բարսեղյա­նը ասաց, որ եկե­ղե­ցին պետք է լինի հարկա­տու և հաշվե­տու պետության առաջ՝ ինչպես բոլոր մյուս կառույցնե­րը։ Ընդգծեց, որ եկե­ղե­ցին ունի հարյուրա­վոր անշարժ գույքեր, սակայն չի վճա­րում հարկեր, ինչը անարդար է հասա­րակ քաղա­քա­ցի­նե­րի հանդեպ։ Նրա կարծի­քով՝ պետությունը չափա­զանց հանդուրժող է եկե­ղե­ցու նկատմամբ։ Եկե­ղե­ցին պետք է պարտա­դիր օգտա­գործի ՀԴՄ-ներ, արձա­նագրի իր բոլոր ֆինանսա­կան գործարքնե­րը, և միայն այդ դեպքում հնա­րա­վոր կլի­նի խոսել արդա­րության մասին։Բարսեղյանը անդրա­դարձավ նաև կաթո­ղի­կո­սի եղբոր՝ Պուտի­նի կողմից պարգև­ատրվե­լուն՝ ասե­լով, որ դա ակնհայտո­րեն քաղա­քա­կան ուղերձ էր։ Ըստ նրա՝ այդ մակարդա­կի պարգև­ատրումնե­րը երբեք պատա­հա­կան չեն լինում և միշտ նախա­պես համա­ձայնեցվում են։Հոգևորականները ընդհանրա­պես չպետք է պետա­կան պարգևներ ընդունեն, քանի որ դա հակա­սում է նրանց կոչմա­նը․ «Աստծո ծառա­նե­րը չպետք է ընդունեն աշխարհիկ իշխա­նության պարգևներ»։ Իրեն հասած տեղե­կություննե­րով՝ Եզրաս արքե­պիսկո­պո­սը մասնակցել է Ուկրաի­նա­յի դեմ Ռուսաստա­նի նախա­ձեռնած պատե­րազմին հայե­րի հավա­քագրման գործընթացնե­րում, և այդ պատճա­ռով նրա պարգև­ատրումը ունի ոչ միայն կրո­նա­կան, այլև քաղա­քա­կան բնույթ։ Այս ամե­նը վկա­յում է հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու՝ ռուսա­կան ուղղա­փա­ռության հետ սերտաճման վտանգա­վոր միտումնե­րի մասին։ Նա հիշեցրեց, որ Ռուսաստա­նում Եզրա­սի առաջնորդած թեմը գրանցված է «հայ առա­քե­լա­կան սուրբ ուղղա­փառ եկե­ղե­ցի» անվամբ, ինչը փաստում է ռուսա­կան եկե­ղե­ցու հետ կառույցա­յին հարակցման գործընթա­ցի մասին։ Սա ոչ միայն կրո­նա­կան, այլև ազգա­յին ինքնության հարց է, և եթե նման միտումնե­րը շարունակվեն, ապա հայ եկե­ղե­ցին կարող է աստի­ճա­նա­բար կորցնել իր ինքնուրույնությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ