16.8 C
Yerevan

Եվրո­պան Սպա­սում Է Հայաստա­նին

Հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րին դիմա­կա­յե­լու համար Եվրա­միությունն ունի բազմա­շերտ գործի­քա­կազմ՝ սկսած ընտրա­կան հանձնա­ժո­ղովնե­րի կարո­ղություննե­րի զարգա­ցումից մինչև ռազմա­վա­րա­կան հաղորդակցություն և ապա­տե­ղե­կատվության դեմ պայքար։

Լուսի­նե Հակոբյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է «Իրա­վունքի Եվրո­պա» միա­վո­րում կազմա­կերպության նախա­գահ Լուսի­նե Հակոբյա­նի հետ։ Զրույցը կենտրո­նա­նում է ԵՄ արտա­քին գործե­րի նախա­րարնե­րի խորհրդի ձևա­չա­փով Հայաստա­նի մասնակցության, ինչպես նաև գործընկե­րության նոր ռազմա­վա­րա­կան օրա­կարգի և վիզա­նե­րի ազա­տա­կա­նացման երկխո­սության մեկնարկի վրա։

Լուսի­նե Հակոբյա­նը նշեց, որ Եվրա­միության արտա­քին գործե­րի նախա­րարնե­րի խորհրդի ձևա­չա­փը ֆորմալ և ընդունված հարթակ է, որտեղ անդամ պետություննե­րի արտգործնա­խա­րարնե­րը քննարկում են օրա­կարգա­յին հարցեր։ Նրա խոսքով՝ այս տարի այդ ձևա­չա­փով հրա­վիրվել է նաև Հայաստա­նի արտգործնա­խա­րար Արա­րատ Միրզո­յա­նը, և, ըստ էության, քննարկումնե­րի առանցքում եղել են Հայաստան-ԵՄ գործընկե­րության նոր ռազմա­վա­րա­կան օրա­կարգի իրա­կա­նա­ցումը և առա­ջի­կա քայլե­րը։

Նա կարծում է, որ քննարկվել են նաև Եվրա­միության հնա­րա­վոր աջակցությունը Հայաստա­նին՝ հիբրի­դա­յին և արտա­քին սպառնա­լիքնե­րին դիմա­կա­յե­լու հարցում, հատկա­պես 2026 թվա­կա­նի ընտրություննե­րի համա­տեքստում։ Լուսի­նե Հակոբյա­նը հիշեցրեց, որ Եվրա­միության արտա­քին գործե­րի և անվտանգության քաղա­քա­կա­նության հարցե­րով բարձր ներկա­յա­ցուցիչ Կայա Կալա­սը հրա­պա­րա­կավ նշել է՝ Հայաստա­նը ԵՄ-իցա­ջակցություն է խնդրել հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րի դեմ պայքա­րի համար, և ընդգծել է, որ նման աջակցություն նախկի­նում տրա­մադրվել է նաև Մոլդո­վա­յին։

Լուսի­նե Հակոբյա­նը նշեց, որ դեկտեմբե­րը ընդհա­նուր առմամբ հագե­ցած էր Հայաստան-ԵՄ հարա­բե­րություննե­րին առնչվող միջո­ցա­ռումնե­րով։ Նրա խոսքով՝ տեղի է ունե­ցել Հայաստան-ԵՄ գործընկե­րության խորհրդի վեցե­րորդ նիստը, որը հիմնված է Համա­պարփակ և ընդլայնված գործընկե­րության համա­ձայնագրի վրա։ Այդ նիստի ընթացքում ընդունվել է Հայաստան-ԵՄ նոր ռազմա­վա­րա­կան օրա­կարգը, որը նպա­տակ ունի խորացնել և համա­կարգել համա­գործակցության ուղղություննե­րը։ Արև­ելյան գործընկե­րության շրջա­նա­կում կարև­որ դեր ունի քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ֆորումը, որի գագա­թա­ժո­ղո­վի ընթացքում քննարկվում են քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությա­նը հուզող խնդիրնե­րը։ Այդ համա­տեքստում Լուսի­նե Հակոբյա­նը հիշա­տա­կեց ԵՄ ընդլայնման հարցե­րով հանձնա­կա­տար Մարտա­կո­սի այցը Հայաստան, որի ընթացքում ևս վերա­հաստատվել է, որ Եվրա­միությունը պատրաստ է աջակցել Հայաստա­նին՝ ընտրություննե­րին ընդա­ռաջ արտա­քին և հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րին դիմա­կա­յե­լու հարցում։

Հակոբյանն ընդգծեց, որ այն տեսա­կե­տը, թե ԵՄ աջակցությունը Հայաստա­նի ներքին գործե­րին միջամտություն է, հիմնա­վոր չէ։ Նա նշեց, որ Համա­պարփակ և ընդլայնված գործընկե­րության համա­ձայնագրում ժողովրդա­վա­րությունը, մարդու իրա­վունքնե­րի հարգանքը և իրա­վունքի գերա­կա­յությունը ամրագրված են որպես էական բաղադրիչներ, իսկ ընտրություննե­րը ժողովրդա­վա­րա­կան համա­կարգի առանցքա­յին հենասյունե­րից են։ Նրա համոզմամբ՝ Եվրա­միության աջակցությունը ժողովրդա­վա­րա­կան ինստի­տուտնե­րի հզո­րացմա­նը նոր երև­ույթ չէ և վերա­բե­րում է ԵՄ բոլոր գործընկեր երկրներին։Հիբրիդային սպառնա­լիքնե­րին դիմա­կա­յե­լու համար Եվրա­միությունն ունի բազմա­շերտ գործի­քա­կազմ՝ սկսած ընտրա­կան հանձնա­ժո­ղովնե­րի կարո­ղություննե­րի զարգա­ցումից մինչև ռազմա­վա­րա­կան հաղորդակցություն և ապա­տե­ղե­կատվության դեմ պայքար։ Նա օրի­նակ բերեց Գյումրու ավա­գա­նու ընտրություննե­րին նախորդած ապա­տե­ղե­կատվա­կան դրվագնե­րը՝ նշե­լով, որ նման դեպքե­րում ճիշտ և ժամա­նա­կին իրա­զե­կումը կարող է չեզո­քացնել մանի­պուլյա­տիվ տեղե­կատվությունը։ Մոլդո­վան արդեն ունի հաջողված փորձ այս ոլորտում, որտեղ Եվրա­միության աջակցությամբ ստեղծվել են մեխա­նիզմներ՝ ներգրա­վե­լով թե՛ պետա­կան համա­կարգը, թե՛ քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությունը։ Լուսի­նե Հակոբյա­նի կարծի­քով՝ այդ փորձից Հայաստա­նը կարող է կարև­որ դասեր քաղել, թեև ոչ մի համա­կարգ 100 տոկո­սով անթե­րի չէ։

Խոսե­լով ժողովրդա­վա­րության պաշտպա­նության մասին՝ նա ասաց, որ նույնիսկ այն ուժե­րի դեմ, որոնք փորձում են թաքնվել ժողովրդա­վա­րա­կան հռե­տո­րա­բա­նության հետև­ում, պետք է պայքա­րել բացա­ռա­պես ժողովրդա­վա­րա­կան մեթոդնե­րով։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը, իրեն դիրքա­վո­րե­լով որպես զարգա­ցող ժողովրդա­վա­րություն, չի կարող և չպետք է կիրա­ռի բռնա­պե­տա­կան գործիքակազմեր։Հայաստանում առկա են ժողովրդա­վա­րա­կան և իրա­վա­կան խնդիրներ, սակայն դրանք բարձրա­ձայնվում և քննարկվում են թե՛ քաղհա­սա­րա­կության, թե՛ միջազգա­յին գործընկերնե­րի կողմից։ Նա նշեց, որ վերջին հանդի­պումնե­րի ընթացքում հատուկ նիստեր են նվիրվել մարդու իրա­վունքնե­րի և արդա­րա­դա­տության համա­կարգի խնդիրնե­րին, և այդ հարցե­րը ամրագրվել են նաև ընդունված հռչա­կագրե­րում։

Քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության հասցեին հնչող քննա­դա­տություննե­րի վերա­բերյալ նա նշեց, որ քաղհա­սա­րա­կությունը միա­սեռ չէ և ներա­ռում է տարբեր դերա­կա­տարնե­րի։ Նրա խոսքով՝ յուրա­քանչյուր կազմա­կերպություն գործում է իր մանդա­տի շրջա­նա­կում, և քննա­դա­տությունը պետքէ լինի հիմնա­վորված ու փաստարկված։

Անդրա­դառնա­լով քաղա­քա­կան բանտարկյալնե­րի վերա­բերյալ մեղադրանքնե­րին՝ Լուսի­նե Հակոբյա­նը ասաց, որ եթե Եվրա­միության գնա­հատմամբ նման երև­ույթ լիներ, ԵՄ‑ն չէր լռի։ Նա ընդգծեց, որԵվրա­միությունը կազմված է տարբեր պետություննե­րից, և դրանց ընդհա­նուր գնա­հա­տա­կաննե­րի հիման վրա է ձևա­վորվում պաշտո­նա­կան դիրքո­րո­շումը։ Եվրա­միությունը ստեղծվել է եվրո­պա­կան ժողո­վուրդնե­րի բարե­կե­ցությունն ու անվտանգությունը ապա­հո­վե­լու նպա­տա­կով և պատմա­կա­նո­րեն ուղղված չի եղել որևէ պետության դեմ։ Լուսի­նե Հակոբյա­նի կարծի­քով՝ այսօր էլ ԵՄ‑ի քայլե­րը պետք է դիտարկել այդ տրա­մա­բա­նության մեջ։

Խոսե­լով նոր ռազմա­վա­րա­կան օրա­կարգի մասին՝ նա նշեց, որ կարև­որ է հենց «ռազմա­վա­րա­կան» եզրույթի ներա­ռումը, սակայն ավե­լի էական է այն, որ փաստա­թուղթը հիմնված է Համա­պարփակ և ընդլայնված գործընկե­րության համա­ձայնագրի վրա և այն լրացնող բնույթ ունի։ Նրա խոսքով՝ այն ամրագրում է այն ոլորտնե­րը, որտեղ վերջին տարի­նե­րին զարգա­ցել է Հայաստան-ԵՄ համա­գործակցությունը։

Լուսի­նե Հակոբյա­նը կարև­ո­րեց նաև վիզա­նե­րի ազա­տա­կա­նացման երկխո­սության մեկնարկը 2024 թվա­կա­նի սեպտեմբե­րին և ընդգծեց, որ գործընթա­ցը ընթա­նում է աննա­խա­դեպ արա­գությամբ։ Նա դա կապեց նաև Հայաստա­նի հասա­րա­կության հստակ եվրո­պա­կան ձգտումնե­րի հետ, որոնք արտա­հայտվել են քաղա­քա­ցիա­կան նախա­ձեռնություննե­րով։ Անդրա­դառնա­լով այն պնդումնե­րին, թե Եվրո­պա­յում Հայաստա­նին չեն սպա­սում, նա նշեց, որ ԵՄ բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րը բազմիցս դրա­կան են արձա­գանքել Հայաստա­նի եվրո­պա­կան օրա­կարգին։ Նա հիշեցրեց, որ Եվրա­միության պատմության ընթացքում բազմա­թիվ երկրներ սկզբում բախվել են վերա­պա­հումնե­րի, սակայն հետև­ո­ղա­կան աշխա­տանքի արդյունքում դարձել են անդամ։Հայաստանը պետք է առաջնորդվի սեփա­կան շահե­րով՝ անկախ արտա­քին դժգո­հություննե­րից։ Նրա խոսքով՝ եվրո­պա­կան տնտե­սությունը շարունա­կում է մնալ աշխարհի ամե­նահզորնե­րից մեկը, իսկ Եվրա­միությունը, չնա­յած մարտահրա­վերնե­րին, զարգացնում է նաև իր անվտանգա­յին բաղադրի­չը։ Եթե Հայաստա­նի նպա­տա­կը ինքնիշխան, անվտանգ, բարե­կե­ցիկ և ժողովրդա­վա­րա­կան պետություն կառուցելն է, ապա եվրո­պա­կան ուղին պահանջում է երկա­րատև և ծանր աշխա­տանք, սակայն այն տրա­մա­բա­նա­կան և հիմնա­վորված ընտրություն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ