32 C
Yerevan

Ընդդի­մությունը Պայքա­րում Է Կրեմլի Ուշադրության Համար

Ընդդի­մա­դիր դաշտում ձևա­վորվել է այն համոզմունքը, թե Հայաստա­նի ժողո­վուրդը երբևէ ոչինչ չի որո­շել, և 2018-ին իշխա­նա­փո­խությունը եղել է արտա­քին ուժե­րի որոշման հետև­անք։ 

Ռոբերտ Ղևոնդյան

ԼՈՒՐԵՐ‑ը զրուցել է քաղա­քա­գետ Ռոբերտ Ղևոնդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Քոչարյա­նի և Սարգսյա­նի հայտա­րա­րություննե­րը ներքա­ղա­քա­կան պայքա­րի և Ռուսաստա­նի հովա­նա­վո­րությունը շահե­լու մրցակցության մասին։

Ռոբերտ Ղևոնդյա­նը նշեց, որ ընդդի­մա­դիր դաշտում շարունակվում է գերա­կա­յության համար պայքա­րը, որը հիմնա­կա­նում ընթա­նում է Ռոբերտ Քոչարյա­նի և Սերժ Սարգսյա­նի թիմե­րի միջև։ Նա դիտարկեց, որ այստեղ նոր ուժ է ներկա­յա­ցել նաև Սամվել Կարա­պետյա­նի միջո­ցով, և այժմ պայքա­րի առանցքա­յին ուղղությունը դառնում է Կարա­պետյա­նի ռեսուրսնե­րի հետ կապ հաստա­տե­լը։ Ըստ Ղևոնդյա­նի՝ այն ընդդի­մա­դիր ուժը, որը կկա­րո­ղա­նա ինտեգրվել այդ ռեսուրսնե­րին, առա­վե­լություն կունե­նա։ Նա ասաց, որ ինչպես Քոչարյա­նի, այնպես էլ Սարգսյա­նի գերա­գույն նպա­տա­կը Ռուսաստա­նի համակրանքը շահելն է։ Երկուսն էլ փորձում են իրենց հայտա­րա­րություննե­րով և դիրքո­րո­շումնե­րով ապա­ցուցել Մոսկվա­յին, որ Հայաստա­նի իշխա­նություննե­րի ամե­նաանհաշտ հակա­ռա­կորդը հենց իրենք են։

Ղևոնդյա­նը առանձնացրեց Սերժ Սարգսյա­նի խոսքը, ըստ որի վերջինս պատե­րազմի առա­ջին օրե­րին հանդի­պել է բարձրաստի­ճան դիվա­նա­գե­տի՝ հավա­նա­բար Ռուսաստա­նի դեսպա­նի հետ։ Նա ենթադրեց, որ Սարգսյա­նը փորձել է ցույց տալ ռուսա­կան կողմին, թե Արցա­խի պարտությունից հետո Հայաստա­նի ներսում հակա­ռուսա­կան տրա­մադրություններ չպետք է սերմանվեն, և իշխա­նությունը պետք է անցնի իրեն կամ իր թիմին։Ինչպես Քոչարյա­նը, այնպես էլ Սարգսյա­նը կարծում էին, թե Արցա­խում պարտությունից հետո իշխա­նությունը Հայաստա­նում փոխվե­լու է։ Ղևոնդյա­նի խոսքով՝ նրանց պայքա­րը միա­ժա­մա­նակ ուղղված է Ռուսաստա­նի համակրանքը շահե­լուն և Կարա­պետյա­նի հետ համա­գործակցե­լու հնա­րա­վո­րությա­նը։ Ղևոնդյա­նը դիտարկեց, որ ընդդի­մա­դիր դաշտում ձևա­վորվել է այն համոզմունքը, թե Հայաստա­նի ժողո­վուրդը երբևէ ոչինչ չի որո­շել, և 2018-ին իշխա­նա­փո­խությունը եղել է արտա­քին ուժե­րի որոշման հետև­անք։ Ըստ նրա՝ ընդդի­մա­դիրնե­րի մեծ մասը կարծում է, որ իշխա­նության վերա­դարձի բանա­լին գտնվում է Ռուսաստա­նի ձեռքում, և հենց այդ պատճա­ռով նրանք փորձում են առա­վել դուր գալ Մոսկվա­յին։ Ռուսաստա­նը դեռևս ազդե­ցություն ունի Հայաստա­նի ներքին քաղա­քա­կա­նության վրա, սակայն այն արդեն զգա­լիո­րեն նվա­զել է։ Դիվերսիֆի­կա­ցիոն գործընթացնե­րը՝ քաղա­քա­կան, անվտանգա­յին և տնտե­սա­կան ուղղություննե­րով, ըստ Ղևոնդյա­նի, թույլ չեն տալիս, որ որևէ արտա­քին ուժ միանձնյա ազդե­ցություն ունե­նա։

Ղևոնդյա­նը հավե­լեց, որ Ռոբերտ Քոչարյա­նի և Սերժ Սարգսյա­նի պնդումնե­րը՝ թե պատե­րազմը հնա­րա­վոր էր կանխել, մանի­պուլյա­տիվ են։ Նա ընդգծեց, որ նույնիսկ 2016-ին, երբ բոլոր պայմաննե­րը նրանց ասած ձևով կային, պատե­րազմը կանխել հնա­րա­վոր չէր։ Ղևոնդյա­նը համա­ձայնեց այն մտքի հետ, որ եթե պատե­րազմը կանխվեր Ռուսաստա­նի լիա­կա­տար վերահսկո­ղության հաշվին, դրա գինը կլի­ներ Հայաստա­նի պետա­կա­նության կորուստը։Հայաստանի անկախ պետա­կա­նության պահպա­նումը, նույնիսկ Արցա­խի կորստի պայմաննե­րում, ունի գերա­գույն արժեք, քանի որ պետա­կա­նությունը հնա­րա­վո­րություն է տալիս ապա­գա­յում վերա­կանգնել կորցրա­ծը։

Ղևոնդյա­նը ասաց, որ բանակցա­յին փաստաթղթե­րի հրա­պա­րա­կումը չի կարող էական ազդե­ցություն ունե­նալ ընտրա­կան նախա­պատվություննե­րի վրա, քանի որ Հայաստա­նում ընտրություննե­րը «հանուն» չեն, այլ «ընդդեմ»։ Ըստ նրա՝ առա­ջի­կա ընտրություննե­րում ևս քվեարկությունը լինե­լու է ոչ թե ի նպաստ ինչ-որ գաղա­փա­րի, այլ ընդդեմ Ռուսաստա­նի ազդե­ցության։ Վարչա­պե­տի ակնարկնե­րը ԿԳԲ‑ի կամ ՊԱԿ‑ի գործա­կալնե­րի մասին վերա­բե­րում են նախկին նախա­գահնե­րին, բայց փաստե­րի բացա­կա­յության պայմաննե­րում հստակ եզրա­կա­ցություններ անել չի կարե­լի։ Ղևոնդյա­նը նշեց, որ լյուստրա­ցիա­յի գործընթա­ցը անհրա­ժեշտ էր վաղուց, սակայն ներկա­յիս իշխա­նություննե­րը չեն իրա­կա­նացնում այն՝ քաղա­քա­կան հաշվարկնե­րի պատճա­ռով։ Սերժ Սարգսյա­նի և Ռոբերտ Քոչարյա­նի հայտա­րա­րություննե­րը, թե Հայաստա­նը է հրահրել պատե­րազմը, վնա­սում են ազգա­յին անվտանգությա­նը, սակայն միա­ժա­մա­նակ այդ հայտա­րա­րություննե­րը կարող են նպաստել նրանց՝ Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րում առա­վե­լություն ստա­նա­լուն։

Ղևոնդյա­նը եզրա­կացրեց, որ այժմ Քոչարյանն ու Սարգսյա­նը պայքա­րում են ոչ միայն Ռուսաստա­նի համակրանքը, այլև Սամվել Կարա­պետյա­նի աջակցությունը ստա­նա­լու համար, և նրանց բոլոր գործո­ղություննե­րը տեղա­վորվում են նախընտրա­կան տրա­մա­բա­նության մեջ։Վարչապետի հակա­դարձումնե­րը այս հարցե­րում ռացիո­նալ չեն, քանի որ դրանք չեն բարձրացնում նրա վարկա­նի­շը, բայց ներքա­ղա­քա­կան պայքա­րի տեսանկյունից նպաստում են իր քաղա­քա­կան դաշտի ամրապնդմա­նը։ Միևնույն ժամա­նակ՝ Հայաստա­նի շահե­րի տեսանկյունից անհրա­ժեշտ են փաստարկված հակա­դարձումներ, որպեսզի չեզոք քաղա­քա­ցի­նե­րը կարո­ղա­նան կողմնո­րոշվել քաղա­քա­կան իրա­վի­ճա­կում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ