25.3 C
Yerevan

Կրթության Համար Կարև­որ Տարի Էր

Աշա­կերտա­հեն մոդե­լից անցում է կատարվել դասա­րա­նա­հեն ֆինանսա­վորման, ինչի արդյունքում փոքր և մեծ դպրոցնե­րի միջև անհա­մա­չա­փությունը զգա­լիո­րեն նվա­զել է։ Այժմ խնդի­րը ոչ թե անհա­մա­չա­փությունն է, այլ որա­կի համա­չափ ապա­հո­վումը։

Ժաննա Անդրեասյան

FreeNews Armenia‑ն զրուցել է ԿԳՄՍ նախա­րար Ժաննա Անդրեասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում ամփոփվում են գերա­տեսչության ձեռքբե­րումներն ու իրա­կա­նացվող բովանդա­կա­յին բարե­փո­խումնե­րը: Հիմնա­կան շեշտադրումը կատարված է կրթության նոր չափո­րո­շիչնե­րի, ուսուցիչնե­րի կամա­վոր ատեստա­վորման և կրթա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րի զարգացման ծրագրե­րի վրա: Նախա­րա­րը մանրա­մասնում է բարձրա­գույն կրթության ոլորտի արդիա­կա­նա­ցումը, մասնա­վո­րա­պես՝ բուհե­րի խոշո­րացման և «Ակա­դե­միա­կան քաղաք» նախագծի կարև­ո­րությունը միջազգա­յին մրցունա­կության համա­տեքստում:

Ժաննա Անդրեասյա­նը ասաց, որ 2025 թվա­կա­նը նախա­րա­րության համար եղել է «ամեն ինչի տարի»․միաժամանակ և բարե­փո­խումնե­րի, և դիմադրություննե­րի, և այդ դիմադրություննե­րը հաղթա­հա­րե­լու փուլ։ Նրա խոսքով՝ ցանկա­ցած բարե­փո­խում ենթադրում է փոփո­խություն, իսկ փոփո­խությունը միշտ ունի ինչպես խոչընդոտներ, այնպես էլ աջակցող գործոններ, ինչը հատկա­պես բնա­կան է մեծ համա­կարգե­րի դեպքում։ Տարվա ամե­նա­կարև­որ ձեռքբե­րումնե­րից մեկը բարձրա­գույն կրթության և գիտության նոր օրենքի ընդունումն էր, որի շուրջ տարի­ներ շարունակ կուտակված էր թերա­հա­վա­տություն։ Նրա գնա­հատմամբ՝ երկա­րատև, մասնակցա­յին և ներա­ռա­կան քննարկումնե­րը հանգեցրին նրան, որ օրենքի ուժի մեջ մտնե­լուց հետո համա­կարգում լուրջ դիմադրություն չձև­ա­վորվեց։ Նախա­րա­րը կարծում է, որ դիմադրություննե­րը հիմնա­կա­նում ծագում են այնտեղ, որտեղ կա շտա­պո­ղա­կա­նություն և ոչ բավա­րար քննարկում, իսկ իրենց մոտե­ցումը եղել է որակյալ գործընթա­ցի ապա­հո­վումը։

Խոսե­լով դպրո­ցա­կան կրթության մասին՝ նախա­րարն ընդգծեց, որ կրթությունը դարձել է պետա­կան քաղա­քա­կա­նության առաջնա­հերթություն։ Նա փաստեց, որ 2026 թվա­կա­նին նախա­րա­րության բյուջեն կազմե­լու է 421 միլիարդ դրամ, մինչդեռ մի քանի տարի առաջ ամբողջ ոլորտին հատկացվում էր մոտ 175 միլիարդ դրամ։ Ըստ նրա՝ սա հստակ ցույց է տալիս պետության վերա­բերմունքը կրթության նկատմամբ։

Նախա­րա­րը դիտարկեց, որ տարածված թյուր ըմբռնում կա դասա­րաննե­րի խտության վերա­բերյալ․ իրա­կա­նում 30–35 աշա­կերտ ունե­ցող դասա­րաննե­րը առկա են դպրոցնե­րի մոտ 23 տոկո­սում, իսկ դպրոցնե­րի մեծ մասն աշխա­տում է ավե­լի համա­չափ պայմաննե­րում։ Նա նշեց, որ դասա­րաննե­րի կազմա­վորման նոր կարգով նախա­տեսվում է աստի­ճա­նա­կան անցում 20–25 հոգա­նոց դասա­րաննե­րի։

Ֆինանսա­վորման մասով Անդրեասյա­նը նշեց, որ աշա­կերտա­հեն մոդե­լից անցում է կատարվել դասա­րա­նա­հեն ֆինանսա­վորման, ինչի արդյունքում փոքր և մեծ դպրոցնե­րի միջև անհա­մա­չա­փությունը զգա­լիո­րեն նվա­զել է։ Նրա խոսքով՝ այժմ խնդի­րը ոչ թե անհա­մա­չա­փությունն է, այլ որա­կի համա­չափ ապա­հո­վումը։

Անդրա­դառնա­լով ուսուցիչնե­րի կամա­վոր ատեստա­վորմա­նը՝ նախա­րարն ասաց, որ համա­կարգը կայա­ցած է։ Նա նշեց, որ ավե­լի քան 9100 ուսուցիչ հաջո­ղությամբ անցել է ատեստա­վո­րումը, ինչը նշա­նա­կում է՝ համա­կարգի յուրա­քանչյուր երրորդ ուսուցիչ արդեն ատեստա­վորված է։ Անդրեասյա­նը ընդգծեց, որ սա ուղեկցվել է ոչ թե 10–20 տոկոս, այլ հաճախ աշխա­տա­վարձի կրկնա­պատկմամբ, ինչը կյանքի որակ փոխող գործոն է։

300 դպրո­ցի և 500 մանկա­պարտե­զի ծրագրի վերա­բերյալ կԳՄՍ նախա­րար Ժաննա Անդրեասյա­նը ասաց, որ նպա­տակն է մինչև 2026 թվա­կա­նի սեպտեմբեր ունե­նալ 260 դպրոց, իսկ տարվա ավարտին՝ 308։ Նա նշեց, որ գործընթա­ցում ներգրավված են մեծ թիմեր՝ նախա­րա­րությունը, Տարածքա­յին զարգացման հիմնադրա­մը, Քաղա­քա­շի­նության կոմի­տեն և համայնքնե­րը, և խոստումնե­րը պետք է իրա­կա­նություն դառնան։

Այբե­նա­րա­նի և պատմության դասագրքե­րի շուրջ աղմուկնե­րի մասին Անդրեասյա­նը նշեց, որ Այբբե­նա­րա­նում Մաշտո­ցի վերա­բերյալ քննա­դա­տությունը տեղին էր, և 2026‑ի սեպտեմբե­րից տեղե­կատվությունը կլի­նի նաև տպա­գիր տարբե­րա­կով։ Պատմության դասագրքե­րի դեպքում նա ընդգծեց, որ նպա­տա­կը ոչ թե փաստե­րի անգիրն է, այլ պատմա­կան մտա­ծո­ղության ձևա­վո­րումը՝ տարբեր աղբյուրնե­րի համադրում, պատճա­ռա­հետև­անքա­յին վերլուծություն և անցյա­լի գնա­հա­տում ներկա­յիս Հայաստա­նի Հանրա­պե­տության դիրքից։

Ուսուցիչնե­րի պակա­սի վերա­բերյալ նախա­րարն ասաց, որ խնդիր կա, բայց այն մեղմվում է։ Նա նշեց գյուղա­կան դպրոցնե­րի հավե­լավճարնե­րի, հեռա­վար դասա­վանդման, վերջին կուրսի ուսա­նողնե­րի ներգրավման և ոչ մանկա­վարժ մասնա­գետնե­րի վերա­պատրաստման մեխա­նիզմնե­րի մասին։ Նրա խոսքով՝ միայն նախորդ տարում համա­կարգը համալրվել է ավե­լի քան 3300 նոր ուսուցչով։

Դպրոցնե­րի կառա­վարման փոփո­խություննե­րի մասին Անդրեասյա­նը նշեց, որ Համաշխարհա­յին բանկի արտա­քին հետա­զո­տությունը ցույց է տվել՝ նոր կարգով նշա­նակված տնօ­րեննե­րի ղեկա­վա­րած դպրոցնե­րում արդյունա­վե­տությունը բարձր է։ Նա հավե­լեց, որ վարչատնտե­սա­կան գործա­ռույթնե­րի պատվի­րա­կումը նույնպես կնպաստի ծախսարդյունա­վե­տությանն ու միասնա­կան ստանդարտնե­րի ապա­հովմա­նը։

Բարձրա­գույն կրթության մասին խոսե­լիս կրթության նախա­րար Ժաննա Անդրեասյա­նը ասաց, որ նոր օրենքը միտված է համա­կարգա­յին խնդիրնե­րի լուծմա­նը։ Նա նշեց, որ ուսա­նողնե­րի թիվը վերջին տարի­նե­րին կրճատվել է մոտ 32 տոկո­սով, իսկ ավե­լի քան 60 բուհ ունե­նա­լը իրա­տե­սա­կան չէ։ Նրա խոսքով՝ բարձրա­գույն կրթությունը պետք է լինի միջազգա­յին չափա­նիշնե­րին համա­պա­տասխան, ինչը ենթադրում է նոր լիցենզա­վո­րում, հավա­տարմագրում և օպտի­մա­լա­ցում։

Ակա­դե­միա­կան քաղա­քի ծրագրի վերա­բերյալ Անդրեասյա­նը նշեց, որ մշակվել է գլխա­վոր հատա­կա­գի­ծը, և հաստա­տումից հետո կմեկնարկեն նախագծման ու շինա­րա­րության աշխա­տանքնե­րը։ Նա ասաց, որ գործընթա­ցը զուգընթաց է ընթա­նա­լու բովանդա­կա­յին փոփո­խություննե­րին և իրա­կա­նացվում է աշխարհի առա­ջա­տար բուհե­րի հետ համա­գործակցությամբ։

Մարզա­յին բուհե­րի վերա­բերյալ նախա­րարն ընդգծեց, որ իրա­կա­նացվել է մանրա­մասն վերլուծություն, և մարզե­րում առկա իրա­կան կարիքնե­րը հաշվի են առնվե­լու։ Նա նշեց, որ միջին մասնա­գի­տա­կան կրթության և ուսուցիչնե­րի պատրաստման ուղղություննե­րը կմնան առաջնա­հերթ, և տարածքա­յին համա­չափ զարգացման սկզբունքը չի խախտվե­լու։

Մանկա­վարժա­կան համալսա­րա­նի շուրջ աղմկա­հա­րույց գործի մասին Ժաննա Անդրեասյա­նը ասաց, որ տեղի ունե­ցա­ծը գնա­հա­տա­կան կստա­նա նախաքննության ավարտից հետո։ Նա նշեց, որ պաշտո­նա­վա­րումնե­րը կասեցված են, նշա­նակված է ժամա­նա­կա­վոր ղեկա­վա­րություն, և բուհի բնա­կա­նոն գործունեությունը շարունակվում է։ Նախա­րա­րը հավե­լեց, որ բուհում աճել է ուսա­նողնե­րի ընդունե­լությունը և գիտա­կան հրա­պա­րա­կումնե­րի թիվը։ Մշա­կույթը և արժեք է, և միջոց։ Նրա խոսքով՝ ժամա­նա­կա­կից աշխարհում մշա­կույթը նաև ինքնա­բավ տնտե­սության ճյուղ է, և պետա­կան քաղա­քա­կա­նությունը միտված է ինստի­տուցիո­նալ մեխա­նիզմնե­րի ներդրմա­նը։ Նա օրի­նակ բերեց օպե­րա­յի ֆինանսա­վորման նորմո­դե­լը, որտեղ սեփա­կան եկա­մուտնե­րիկր կնա­պատկումը խթա­նեց մշա­կութա­յին արտադրանքի աճը։

Ստեղծա­գործա­կան ազա­տության վերա­բերյալ նախա­րարն ասաց, որ այն արվեստի զարգացման հիմքն է և չի կարող հակադրվել պետա­կան քաղա­քա­կա­նությա­նը, բացի օրենքով սահմանված հատուկ դեպքե­րից։ Նա նշեց, որ աղմկա­հա­րույց դեպքե­րից մի քանի­սը կապված են եղել կառա­վարման մոդելնե­րի, ոչ թե ստեղծա­գործա­կան բովանդա­կության հետ։

Սպորտի ոլորտում կԳՄՍ նախա­րար Ժաննա Անդրեասյա­նը նշեց, որ պետությունը հիմնա­կա­նում ունի աջակցող և համա­կարգող դեր։ Նրա խոսքով՝ առաջնա­հերթությունը սպորտա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րի զարգա­ցումն է․ ներկա­յումսա­վե­լի քան 100 վայրում իրա­կա­նացվում են շինա­րա­րա­կան և վերա­նո­րոգման աշխատանքներ։Նա նաև ընդգծեց երե­խա­նե­րի շրջա­նում ֆիզի­կա­կան ակտի­վության խթանման ծրագրե­րը, այդ թվում՝վարչապետի գավա­թի մրցա­շա­րե­րը։

Եզրա­փա­կե­լով՝ Անդրեասյա­նը ասաց, որ 2025 թվա­կա­նը վճռո­րոշ էր, հատկա­պես խաղա­ղության օրա­կարգի տեսանկյունից, և համոզմունք հայտնեց, որ 2026 թվա­կա­նը լինե­լու է նոր ձեռքբե­րումնե­րի տարի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ