33.9 C
Yerevan

Հայ Փորձա­գետնե­րը Վերա­դարձել Են Բաքվից

2020–23 թվա­կաննե­րին տեղի ունե­ցա­ծը չի կարող արդա­րացվել, սակայն ներկա­յիս քաղա­քա­կա­նությունը պետք է հենվի առկա իրո­ղություննե­րի վրա։ Նա ընդգծեց, որ անցյա­լի վերա­բերյալ կողմե­րի գնա­հա­տա­կաննե­րը երբեք նույնը չեն լինե­լու, և կարև­ո­րը այն է, թե ինչպի­սի դեր են դրանք ստա­նում գործող քաղա­քա­կան օրա­կարգում։

Բորիս Նավա­սարդյան

FactorTV‑ն զրուցել է քաղա­քա­կան վերլուծա­բան Բորիս Նավա­սարդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են իր և չորս հայ փորձա­գետնե­րի այցը Բաքու՝ «խաղա­ղության կամուրջ» նախա­ձեռնության շրջա­նակնե­րում, որը նա նկա­րագրում է որպես «մեկուկես ձևա­չա­փի» դիվա­նա­գի­տություն։ Հարցազրույցի ընթացքում նա անդրա­դառնում է Հայաստան-Ադրբե­ջան երկխո­սությա­նը, քննարկում է Բաքվի մասին իր տպա­վո­րություննե­րը։

Քաղա­քա­կան վերլուծա­բան Բորիս Նավա­սարդյանն ասաց, որ վերջին անգամ Բաքու էր այցե­լել 2011 թվա­կա­նին, սակայն այն մասնակցությունն ունե­ցել էր միջազգա­յին ձևա­չա­փում, ոչ թե հայ-ադրբե­ջա­նա­կան երկխո­սության շրջա­նա­կում։ Նա նշեց, որ այս անգամ ձևա­չա­փը արմա­տա­պես այլ էր․օրակարգն ամբողջությամբ նվիրված էր հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րին, իսկ միջա­վայրը՝ շատ ավե­լի ուղղա­կի ու փակված արտա­քին գործոննե­րից։

Նավա­սարդյա­նը դիտարկեց, որ մասնակցել է նաև1990-ականնե­րի վերջին Երև­ա­նի և Բաքվի մամուլի ակումբնե­րի ծրագրե­րին, և այդ փորձը թույլ էր տալիս համե­մա­տել անցյա­լի և ներկա­յիս միջա­վայրե­րը։ Նրա խոսքով՝ այս նախա­ձեռնությունն իրեն համար նորություն էր, քանի որ պատկա­նում էր «մեկուկես» դիվա­նա­գի­տության ձևա­չա­փին։ Վերլուծա­բա­նը նկա­տեց, որ պաշտո­նա­կան շրջա­նակնե­րը որո­շա­կիո­րեն ներգրավված էին կազմա­կերպչա­կան մակարդա­կում, ուստի օրա­կարգը բնա­կա­նա­բար չէր կարող դուրս լինել երկու պետություննե­րի պաշտո­նա­կան բանակցություննե­րի տրա­մա­բա­նությունից։

Նավա­սարդյա­նը նշեց, որ Բաքվի քաղա­քա­յին միջա­վայրում զգա­ցել է լուրջ փոփո­խություններ․ եթե1990-ականնե­րի վերջե­րին քաղա­քը քաո­տիկ էր, ապա 2011-ին արդեն ձևա­վորվում էր ժամա­նա­կա­կից ճարտա­րա­պե­տա­կան տեսքը, իսկ այժմ ավե­լի մեծ ուշադրություն է դարձվում երթև­ե­կության կազմա­կերպմա­նը, կանաչ գոտի­նե­րի ավե­լացմա­նը և քաղա­քա­յին համա­կարգե­րի կարգա­վորմանն ընդհա­նուր առմամբ։ Նա ընդգծեց, որ Ադրբե­ջա­նում կառա­վա­րումն ուղղա­հա­յաց է, և վերևնե­րի ցանկություննե­րը արագ արտա­ցոլվում են քաղա­քա­յին տեսքի վրա։ Ադրբե­ջա­նում ստեղծված Հայաստա­նի մասին աղքատ, քայքայված երկրի քարոզչա­կան պատկերնե­րը հակա­սում էին իր տեսած իրա­կա­նությա­նը։ Նա դրա­կան գնա­հա­տեց փոխայցե­րի հնա­րա­վո­րությունը, քանի որ այն վերացնում է սխալ պատկե­րա­ցումնե­րը երկու հասա­րա­կություննե­րի մեջ։ Իր մոտ Բաքվի վերա­բերյալ կարծրա­տի­պեր չկա­յին, քանի որ երկար տարի­ներ հետև­ել է զարգա­ցումնե­րին, սակայն այս այցը հնա­րա­վո­րություն տվեց ամեն ինչ տեսնել սեփա­կան աչքե­րով։ Նավա­սարդյա­նը նաև դիտարկեց, որ Բաքուն այլևս «քամոտ քաղաք» չէ՝ կլի­մա­յա­կան փոփո­խություննե­րի հետև­անքով քամի­նե­րի նվազման ու խոնա­վության բարձրացման պատճա­ռով։ Անվտանգության մասով նա ասաց, որ չէր կարող ազատ շրջել, քանի որ անվտանգության աշխա­տա­կիցնե­րը մշտա­պես նրա կողքին էին։ Բորիս Նավա­սարդյա­նը հիշեցրեց, որ 1999-ին Բաքվում ազատ շրջել է առանց վախի, բայց ընդգծեց, որ հնա­րա­վոր վտանգնե­րի ու պատա­հա­կան միջա­դե­պե­րի հավա­նա­կա­նությունը պահանջում է նախա­պես կազմա­կերպված անվտանգության միջո­ցա­ռումներ։ Նա նաև նշեց, որ հայկա­կան ազգա­նուննե­րով անձանց մուտքի արգելքը, կարծում է, դեռ գործում է։

Քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության վերա­բերյալ քննա­դա­տություննե­րին անդրա­դառնա­լով՝ Նավա­սարդյա­նը ասաց, որ «քաղհա­սա­րա­կություն» հասկա­ցությունը Հայաստա­նում ու Ադրբե­ջա­նում տարբեր ինստի­տուցիո­նալ արտա­ցո­լում ունի, սակայն եթե կան մարդիկ, որոնք իշխա­նություննե­րից անկախ դիրքո­րո­շում ունեն և շփվում են միմյանց հետ, ապա դա ևս քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության դրսև­ո­րում է։ Նա ընդգծեց, որ խմբում ընդգրկված մասնա­կիցնե­րը ավե­լի շուտ փորձա­գետներ էին, որոնք ներկա­յացնում էին այն ոլորտնե­րը, որոնք գտնվում են պաշտո­նա­կան բանակցա­յին օրա­կարգում՝ սահմա­նա­զա­տում, հաղորդակցության բացում, խաղա­ղության պայմա­նա­գիր։ Նախա­ձեռնության նպա­տակնե­րից մեկն էր քննարկել նաև լրատվա­մի­ջոցնե­րի աշխա­տանքը, փաստե­րի ստուգման հնա­րա­վոր համա­գործակցությունը և մարդա­սի­րա­կան խնդիրնե­րը։ Նա նշեց, որ հայկա­կան կողմի առաջնա­հերթությունը գերի­նե­րի և պահվող անձանց հարցն է, բայց ադրբե­ջա­նա­կան կողմն առաջնա­յին է համա­րում առա­ջին պատե­րազմից անհետ կորածնե­րի ճակա­տագրե­րի պարզումը։ Նրա գնա­հատմամբ՝ այստեղ կափո­խա­դարձ շահագրգռություն։

Բորիս Նավա­սարդյա­նը անդրա­դարձավ նաև այնմե­ղադրանքնե­րին, ըստ որոնց նախաձեռնությունը«Ալիևի ձեռքե­րը լվա­նա­լու» փորձ է։ Նա նշեց, որ հասա­րա­կության մեջ կան տարբեր կարծիքներ, և մոտ ժամա­նա­կում պարզ կդառնա, թե որ դիրքո­րո­շումն է գերակշռում։ Վերլուծա­բա­նը շեշտեց, որ 2020–23 թվա­կաննե­րին տեղի ունե­ցա­ծը չի կարող արդա­րացվել, սակայն ներկա­յիս քաղա­քա­կա­նությունը պետք է հենվի առկա իրո­ղություննե­րի վրա։ Նա ընդգծեց, որ անցյա­լի վերա­բերյալ կողմե­րի գնա­հա­տա­կաննե­րը երբեք նույնը չեն լինե­լու, և կարև­ո­րը այն է, թե ինչպի­սի դերեն դրանք ստա­նում գործող քաղա­քա­կան օրա­կարգում։

Նա նաև նշեց, որ իշխա­նություննե­րի քննա­դա­տությունը պետք է հենվի իրա­կա­նության վրա, ոչ թե սպե­կուլյա­ցիա­նե­րի, և հավե­լեց, որ այսօրչի տեսնում որևէ քաղա­քա­կան ուժի իրա­տե­սա­կան այլընտրանքա­յին ծրա­գիր, որը կարող է մրցել իշխա­նություննե­րի գործող ուղեգծի հետ։ Քաղա­քա­կան վերլուծա­բա­նը ընդգծեց, որ փորձա­գի­տա­կան համայնքը պարտա­վոր է նպաստել, որպեսզի իշխա­նություննե­րը ավե­լի արդյունա­վետ գործեն, իսկ ընդդի­մությունը՝ առա­ջարկի իրա­կան այլընտրանքներ։ Անդրա­դառնա­լով «ազդե­ցության գործա­կալնե­րի» մեղադրանքնե­րին՝ Նավա­սարդյա­նը ասաց, որ իրենց նպա­տակն է, որ կողմերն իրար լսեն։ Նա նշեց, որ ընդունում է Հիքմեթ Հաջիևի ցանկությունը՝ այցե­լե­լու Երև­ան և հանդի­պե­լու լրագրողնե­րի ու հասա­րա­կության ներկա­յա­ցուցչնե­րի հետ, քանի որ երկխո­սությունը միայն նպաստում է քաղա­քա­կան գրա­գի­տության բարձրացմա­նը։ Նրա կարծի­քով՝ անհրա­ժեշտ է ձևա­չա­փի ընդլայնում, այլ փորձա­գետնե­րի ներգրա­վում և փաստարկված հանրա­յին քննարկում։

Նավա­սարդյա­նը նշեց, որ Ալիևի եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնքի գագաթնա­ժո­ղո­վին չմասնակցե­լու պատճա­ռը պարզ է․միջպետական հարա­բե­րություններ չկան, ուստի առա­ջին դեմքի այցը դժվար է։ Սակայն նշեց, որ այլ բարձրաստի­ճան ներկա­յություն չի բացառվում։ Վերջում նա անդրա­դարձավ այն տեսա­կե­տին, ըստ որի «արդար խաղա­ղությունը» կդառնա հնա­րա­վոր միայն այն դեպքում, երբ Ադրբե­ջա­նը «պատժվի»։ Քաղա­քա­կան վերլուծա­բա­նը ասաց, որ պատե­րազմի հետև­անքներ լինե­լը տոկո­սա­յին ճշմարտություն է, սակայն հարցը այն է՝ ո՞վ է պատրաստ ու ի վիճա­կի «պատժել» Ադրբե­ջա­նին։ Նա ընդգծեց, որ Ադրբե­ջա­նը կարո­ղա­ցել է կառուցել այնպի­սի արտա­քին քաղա­քա­կան դիրքեր, որ պատժիչ մեխա­նիզմնե­րը գործնա­կա­նում արդյունա­վետ չեն, ինչը նշա­նա­կում է, որ բոլոր խնդիրնե­րի լուծումը հնա­րա­վոր է միայն բանակցություննե­րի միջո­ցով։

Նավա­սարդյա­նը հավե­լեց, որ որոշ շրջա­նակներ ակնկա­լում են Ռուսաստա­նի «վերա­դարձը»՝ որպես ազդե­ցության գործոն, բայց անգամ այդ դեպքում չի կարող վստահ լինել, որ հնա­րա­վոր լուծումնե­րը լինե­լու են Հայաստա­նի բարօ­րության համար։ Նրա դիտարկմամբ՝ նույնիսկ ռուսա­մետ ուժե­րի իշխա­նության գալը չի երաշխա­վո­րում, որ Ռուսաստա­նը Հայաստա­նին «պարտք» ունի կամ պատրաստ կլի­նի Հայաստա­նի շահե­րը սպա­սարկել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ