18.7 C
Yerevan

Հայաստան-Արևմուտք Կապե­րը Խորա­նում Են

Ռուսաստա­նի դիրքո­րո­շումը շարունա­կում է մնալ նույնը․ Մոսկվան հայտա­րա­րում է, թե առանց իր մասնակցության գործընթա­ցը հնա­րա­վոր չէ։ Նա ընդգծեց, որ հարցը հատկա­պես վերա­բե­րում է երկա­թուղա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րին, որտեղ առկա են կոնցե­սիոն և կառա­վարման բարդություններ։ 

Արսեն Խառատյան

1inTV‑ն զրուցել է  փորձա­գետ, կոնֆլիկտա­բան, արև­ե­լա­գետ Արսեն Խառատյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարա­ծաշրջա­նա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րի գործընթա­ցի, մասնա­վո­րա­պես՝ «TRIPP» ծրագրի գործնա­կան փուլ մտնե­լու շուրջ տարբեր դերա­կա­տարնե­րի հայտա­րա­րություննե­րը, ինչպես նաև ԱՄՆ‑ի, Թուրքիա­յի, Իրա­նի և Ռուսաստա­նի դիրքո­րո­շումնե­րը, ընդգծե­լով ծրագրի կարև­ո­րությունը և Հայաստա­նի ինքնիշխա­նությանն առնչվող հարցե­րը։

Խառատյա­նը նշեց, որ տարբեր ուժա­յին կենտրոննե­րից հնչող հայտա­րա­րություննե­րի ակտի­վա­ցումը պայմա­նա­վորված է նրա­նով, որ գործընթա­ցը սկսել է նյութա­կա­նա­նալ։ Ըստ Արսեն Խառատյա­նի՝ այն թերա­հա­վատ մոտե­ցումնե­րը, թե նման նախա­գի­ծը անհնար է կամ, որ որոշ դերա­կա­տարներ թույլ չեն տա դրա իրա­կա­նա­ցումը, աստի­ճա­նա­բար կորցնում են իրենց հիմնա­վո­րումը, քանի որ Հայաստան-ԱՄՆ համա­գործակցությունն այս ուղղությամբ շարունա­կա­բար խորա­նում է։Արսեն Խառատյա­նը ուշադրություն դարձրեց ԱՄՆ դեսպա­նի հայտա­րա­րություննե­րին՝ ընդգծե­լով, որ կարև­որ է ոչ միայն համա­գործակցության վերա­հաստա­տումը, այլև այն, որ ճանա­պարհը անվանվում է «TRIPP», և ընդգծվում է ենթա­կա­ռուցվածքնե­րի ապաշրջա­փակման երկկողմ բնույթը։ Նրա խոսքով՝ ամե­րիկյան մոտե­ցումը պարզ է դարձնում, որ գործընթա­ցը չի կարող լինել միա­կողմա­նի և կախված է նաև Ադրբե­ջա­նի պատրաստա­կա­մությունից ընկա­լել այն որպես ավե­լի լայն տարա­ծաշրջա­նա­յին համա­տեքստի մաս։

Արև­ե­լա­գե­տը նշեց, որ Թուրքիա­յի նախա­գա­հի հայտա­րա­րություննե­րը փաստա­ցի վերա­հաստա­տում են ավե­լի վաղ հնչած դիրքո­րո­շումնե­րը, ըստ որոնց՝ Թուրքիան ակնկա­լում է առա­ջընթաց հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության գործընթա­ցում և պատրաստ է սիմվո­լիկ քայլե­րի։ Նրա դիտարկմամբ՝ դա վկա­յում է, որ Անկա­րան և Բաքուն համա­կարգված են գործում և առնվազն չեն խոչընդո­տում ենթա­կա­ռուցվածքա­յին նախա­ձեռնություննե­րին։ Ռուսաստա­նի դիրքո­րո­շումը շարունա­կում է մնալ նույնը․Մոսկվան հայտա­րա­րում է, թե առանց իր մասնակցության գործընթա­ցը հնա­րա­վոր չէ։ Նա ընդգծեց, որ հարցը հատկա­պես վերա­բե­րում է երկա­թուղա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րին, որտեղ առկա են կոնցե­սիոն և կառա­վարման բարդություններ։ Նրա խոսքով՝ այստեղ Հայաստա­նը կանգնած է ընտրության առաջ՝ կամ ինչ-որ ձևով ներգրա­վել ռուսա­կան կողմին, կամ վերա­նա­յել գործող պայմա­նագրե­րը՝ հաշվի առնե­լով սեփա­կան սահմա­նա­փակ ռեսուրսնե­րը։

Արսեն Խառատյա­նը նշեց նաև, որ Իրա­նի մտա­հո­գություննե­րը պահպանվում են, սակայն դրանք ավե­լի շատ պայմա­նա­վորված են տարա­ծաշրջա­նա­յին ազդե­ցության նվազման վախով և երկրի ներսում առկա քաղա­քա­կան ու տնտե­սա­կան խնդիրնե­րով։ Նա ընդգծեց, որ ենթա­կա­ռուցվածքա­յին ծրագրե­րը չեն ենթադրում սահմաննե­րի փոփո­խություն կամ Հայաստան-Իրան կապե­րի խաթա­րում, ինչի մասին նաև հստակ ազդակներ են հնչում ամե­րիկյան կողմից։

Նա դիտարկեց, որ թեև Վրաստա­նի հայտա­րա­րություննե­րը այս փուլում պակաս տեսա­նե­լի են, Թբի­լի­սին նույնպես շահագրգռված է գործընթացնե­րից դուրս չմնա­լու հարցում, նույնիսկ եթե դրանք դիտարկվում են որպես երկրի տարանցիկ դերի հնա­րա­վոր նվա­զե­ցում։

Անդրա­դառնա­լով 3+3 ձևա­չա­փին՝ Արսեն Խառատյա­նը նշեց, որ այն ի սկզբա­նե ռուսա­կան նախա­ձեռնություն է, որի արդյունա­վե­տությունը դեռևս չի ապա­ցուցվել։ Նրա գնա­հատմամբ՝ Հայաստա­նը և Ադրբե­ջա­նը մասնակցել են այդ ձևա­չա­փին ավե­լի շատ «չմերժե­լու» տրա­մա­բա­նությամբ, քանի որ այնտեղ մինչ այժմ որևէ էական որո­շում չի կայացվել։

Խառատյա­նը մեկնա­բա­նեց նաև Հայաստա­նի ակտի­վա­ցումը եվրո­պա­կան ուղղությամբ՝ ընդգծե­լով, որ Եվրա­միության և Գերմա­նիա­յի հետ ստո­րագրված փաստաթղթե­րը վկա­յում են քաղա­քա­կան օրա­կարգի ընդլայնման մասին։ Նրա խոսքով՝ հատկա­պես Գերմա­նիան այսօր դարձել է տեխնի­կա­կան աջակցության խոշոր դոնոր Հայաստա­նում, և կարև­որ է հասկա­նալ, թե ինչու նախկին ծրագրե­րը ամբողջությամբ չեն իրա­կա­նացվել և ինչ երաշխիքներ կան նորե­րի համար։ Ռուսաստա­նի կողմից հնչող հայտա­րա­րություննե­րը մեծա­պես կապված են ներդրումա­յին և սեփա­կա­նության հարցե­րի հետ, և պետք է պատրաստ լինել, որ ռուսա­կան կապի­տա­լի հետաքրքրությունը Հայաստա­նի նկատմամբ կարող է նվա­զել։ Նրա դիտարկմամբ՝ այս պայմաննե­րում անհրա­ժեշտ է հստակ պատկե­րացնել, թե որ երկրներն ու ընկե­րություննե­րը կարող են լրացնել առա­ջա­ցող վակուումը։

Արսեն Խառատյա­նը անդրա­դարձավ նաև Մեծ Բրի­տա­նիա­յի ուղղությամբ զարգա­ցումնե­րին՝ նշե­լով, որ ռազմա­կան կցորդի նշա­նա­կումը և անվտանգության ոլորտում երկխո­սության մեկնարկը նոր և հետաքրքիր ուղղություն են Հայաստա­նի համար։ Նա կարծում է, որ սա վկա­յում է արտա­քին քաղա­քա­կան փիլի­սո­փա­յության փոփո­խության մասին, երբ Հայաստա­նը փորձում է բազմա­զա­նեցնել իր գործընկերնե­րի շրջա­նա­կը։

Եզրա­փա­կե­լով՝ Արսեն Խառատյա­նը նշեց, որ գործընթացնե­րը գտնվում են ակտիվ փուլում, հստակ պատասխաններ դեռ շատ հարցե­րի վերա­բերյալ չկան, սակայն բարձր մակարդա­կով հնչող հայտա­րա­րություննե­րը թույլ են տալիս ենթադրել, որ մոտ ապա­գա­յում հնա­րա­վոր են նաև գործնա­կան քայլեր և ենթա­կա­ռուցվածքնե­րի վերա­գործարկման մեկնարկ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ