15.8 C
Yerevan

Հայաստանն Ավե­լի Է Մոտե­նում ԵՄ-ին

Վերջին երկու տարում այդ հետաքրքրությունը հասել է աննա­խա­դեպ մակարդա­կի, իսկ եվրո­պա­կան գործընկերնե­րը մեծ տեղ են տրա­մադրում հայկա­կան կողմին։ Անգամ Վրաստա­նում որոշ շրջա­նակներ տխրում են, որ տարա­ծաշրջա­նա­յին ժողովրդա­վա­րության կենտրո­նը տեղա­փոխվում է դեպի Հայաստան։

Հովսեփ Խուրշուդյան

1inTV‑ն զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ ղեկա­վար Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցը կենտրո­նա­նում է Հայաստան-ԵՄ նոր ռազմա­վա­րա­կան օրա­կարգի ստո­րագրման և դրա հետ կապված քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության գագաթնա­ժո­ղո­վի վրա, քննարկե­լով նաև Արցա­խի խնդիրնե­րը, բանկա­յին ոլորտի դիվերսիֆի­կա­ցիան և Ռուսաստա­նի բացա­սա­կան արձա­գանքնե­րը:

Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ ստո­րագրված ռազմա­վա­րա­կան օրա­կարգը շատ կարև­որ քայլ է, թեև, ինչպես ասաց նա, «դա այն չէ, ինչ մենք ի սկզբա­նե երա­զում էինք»։ Խուրշուդյա­նի խոսքով՝ Հայաստա­նը սպա­սում է Եվրա­միության անդա­մակցության հայտի ներկա­յացմա­նը, որը մյուս գործընթացնե­րի հետ համե­մատ շատ ավե­լի ընդգրկուն ու խորքա­յին ազդե­ցություն կունե­նա։ Բայց անգամ այս փաստա­թուղթը, ըստ նրա, քայլ առաջ է նախորդ համա­պարփակ և ընդգրկուն համա­գործակցության համա­ձայնագրից, որն էլ դեռ ամբողջությամբ իրա­կա­նացված չէ։

Նա ընդգծեց, որ թեև ՍԵՊԱ‑ի իրա­կա­նա­ցումը դանդաղ է ընթա­նում, այն ամեն դեպքում ընթացքի մեջ է, չի ենթարկվում քաղա­քա­կան սաբո­տա­ժի, իսկ որոշ խոչընդոտներ հիմնա­կա­նում բխում են միջին և ստո­րին օղակնե­րի դիմադրությունից կամ կարո­ղություննե­րի պակա­սից։ Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ եվրո­պա­կան ստանդարտնե­րը բարդ են, սակայն դրանց հետ զուգա­հեռ նաև պահանջվում է արդյունա­վետ և բաց կառա­վարման սկզբունքնե­րի ներդրում, ինչը հազա­րա­վոր պետա­կան ծառա­յողնե­րի վերա­պատրաստում է պահանջում։ Նրա կարծի­քով՝ կրթությունն ու ինֆորմա­ցիան պետք է մասսա­յա­կան դառնան, ոչ միայն փոքր խմբե­րով կազմա­կերպվող փակ սեմի­նարներ։

Խուրշուդյա­նը նաև կարև­ո­րեց, որ նույն օրը ստո­րագրվեց ռազմա­վա­րա­կան օրա­կարգը և բացվեց Արև­ելյան գործընկե­րության քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության գագաթնա­ժո­ղո­վը։ Նրա դիտարկմամբ՝ սա ցույց է տալիս Հայաստա­նի նկատմամբ աճող ուշադրությունը։ Խուրշուդյանն ասաց, որ վերջին երկու տարում այդ հետաքրքրությունը հասել է աննա­խա­դեպ մակարդա­կի, իսկ եվրո­պա­կան գործընկերնե­րը մեծ տեղ են տրա­մադրում հայկա­կան կողմին։ Նրա խոսքով՝ անգամ Վրաստա­նում որոշ շրջա­նակներ տխրում են, որ տարա­ծաշրջա­նա­յին ժողովրդա­վա­րության կենտրո­նը տեղա­փոխվում է դեպի Հայաստան։

Նա կարև­ո­րեց նաև այն, որ եվրո­պա­կան աջակցությունը միայն ֆինանսա­կան չէ. ամե­նա­կարև­ո­րը վստա­հությունն է, որը, ըստ Խուրշուդյա­նի, բերե­լու է նոր ներդրումներ։ Նա օրի­նակ բերեց ապա­հո­վագրա­կան ոլորտում կարև­որ խաղա­ցողնե­րի մուտքը Հայաստան և կարծիք հայտնեց, որ հաջորդը պետք է դառնա բանկա­յին համա­կարգը։ Խուրշուդյա­նը նշեց, որ բանկա­յին ոլորտը չափա­զանց փակ է արևմուտքից ներդրումնե­րի համար, մինչդեռ ռուսա­կան կապի­տա­լը մեծ ներգրավվա­ծություն ունի։ Նրա դիտարկմամբ՝ այս ոլորտում նույնպես անհրա­ժեշտ է դիվերսիֆի­կա­ցիա։

Խուրշուդյա­նը շեշտեց նաև գագաթնա­ժո­ղո­վում ընդունված կարև­որ բանաձևը, որը վերա­բե­րում էր արցա­խա­հա­յության իրա­վունքնե­րին, վերա­դարձի իրա­վունքի ապա­հովմա­նը, միջազգա­յին դատա­րաննե­րի վճիռնե­րի կատարմա­նը, ինչպես նաև Ադրբե­ջա­նում պահվող հայ կալա­նա­վորնե­րի հարցին։ Նա նկա­տեց, որ բանաձև­ին կողմ է քվեարկել նաև Ադրբե­ջա­նի պատվի­րա­կությունը, թեկուզ գաղտնի քվեարկությամբ։ Խուրշուդյա­նը ասաց, որ նախա­պես հաջողվել է որոշ ձևա­կերպումներ մեղմել այնպես, որ դրանք ընդունե­լի լինեն, բայց միևնույն ժամա­նակ պահպա­նեն էությունն ու սկզբունքնե­րը։

Նա կարև­ո­րեց, որ այս գործընթացնե­րը, այդ թվում նաև ռազմա­վա­րա­կան օրա­կարգի ստո­րագրումը, Բաքվի խորը դժգո­հությունն են առա­ջացրել։ Խուրշուդյա­նի խոսքով՝ Ադրբե­ջա­նում վախե­նում են, որ ապա­գա­յում միջազգա­յին մի իրա­վի­ճակ կարող է ստեղծվել, որտեղ արցա­խա­հա­յության իրա­վունքնե­րի հարցը կկանգնի առա­վել կոշտ մակարդա­կով՝ միջազգա­յին մեխա­նիզմնե­րով ապա­հովված։ Ադրբե­ջա­նը, ըստ Խուրշուդյա­նի, հասկա­նում է, որ այդ ամե­նը կարող է սահմա­նա­փա­կել իր ինքնիշխա­նությունը։

Ինչ վերա­բե­րում է Հայաստան-Եվրա­միություն քաղա­քա­ցիա­կան պլատֆորմին, Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ համա­տեղ նիստը ևս նվիրված էր նոր ռազմա­վա­րա­կան փաստաթղթին և դրա­նից բխող քայլե­րին։ Նա ընդգծեց, որ պլատֆորմը ողջունել է էներգե­տի­կա­յի ոլորտում օրենսդրա­կան փոփո­խություննե­րը և կոռուպցիոն սխե­մա­նե­րի վերա­ցումը։ Խուրշուդյա­նի կարծի­քով՝ այս ամե­նը ցույց է տալիս Հայաստա­նի ազա­տումը ռուսա­կան կախվա­ծությունից, ինչը եվրո­պա­ցի­նե­րը բացա­հայտ աջակցում են։

Խուրշուդյա­նը նշեց նաև, որ գագաթնա­ժո­ղո­վին հայկա­կան կողմը մեծ ներկա­յացվա­ծություն ուներ ինչպես քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության, այնպես էլ պետա­կան կառույցնե­րի մակարդա­կով։ Նա հավե­լեց, որ Ադրբե­ջա­նից ներկա­յացված գործիչնե­րը հիմնա­կա­նում Ալիևի վարչա­կազմի նկատմամբ քննա­դա­տա­կան տրա­մադրված գործունեությամբ հայտնի մարդիկ էին՝ հիմնա­կա­նում արտա­գաղթած։ Խուրշուդյանն ասաց, որ քննարկումնե­րի ընթացքում իրենք բարձրացրել են կարիք՝ ստեղծե­լու իրա­կան, ոչ «բոբո» ադրբե­ջա­նա­կան քաղհա­սա­րա­կության հետ երկխո­սության զուգա­հեռ ուղի։ Նրա խոսքով՝ իրա­կան քննա­դա­տա­կան քաղհա­սա­րա­կությունը Ադրբե­ջա­նի ներսում ճնշված է, և այդ երկխո­սությունը պետք է սկսվի դրսում գտնվող ազդե­ցիկ խմբե­րի հետ։

Նա նշեց, որ այդ գաղա­փա­րը հասունա­ցավ նաև եվրո­պա­կան գործընկերնե­րի մոտ, որոնք հասկա­նում են, որ ապա­գա­յում ժողովրդա­վա­րա­ցած Ադրբե­ջա­նը կարող է դառնալ արժե­քա­յին առումով Հայաստա­նի հետ ավե­լի համա­տե­ղե­լի գործընկեր, ինչն էլ կհեշտացնի բազմա­թիվ խնդիրնե­րի լուծումը՝ ներառյալ արցա­խա­հա­յության իրա­վունքնե­րի հարցը։

Խոսե­լով իր շփումնե­րի մասին՝ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ եվրո­պա­ցի­նե­րի մոտ կա շատ հստակ ըմբռնում Հայաստա­նի առջև ծառա­ցած ռուսա­կան վտանգի մասին։ Նա հիշեցրեց, որ Հայաստա­նը փորձ է անում կիրա­ռել Մոլդո­վա­յի մոտե­ցումնե­րը՝ ռուսա­կան ազդե­ցության դեմ պայքա­րի ու ապա­տե­ղե­կատվության սահմա­նա­փակման հարցում։ Նրա խոսքով՝ եվրո­պա­ցի­նե­րը չեն շտա­պեցնում Հայաստա­նին, ընդհա­կա­ռա­կը՝ խրա­խուսում են զգուշա­վո­րությունն ու աստի­ճա­նա­կան քայլե­րը՝ հասկա­նա­լով Հայաստա­նի խոցե­լիությունը։

Խուրշուդյա­նը նկա­տեց, որ ռազմա­վա­րա­կան նոր օրա­կարգում տեղ գտած անվտանգա­յին դրույթնե­րը առանցքա­յին նշա­նա­կություն կունե­նան։ Նա ասաց, որ Եվրա­միությունը վերջին շրջա­նում ստեղծել է պաշտպա­նության և անվտանգության ուղղությամբ նոր դիրեկտո­րատ, և Հայաստա­նը արդեն ընդգրկվում է այդ քաղա­քա­կա­նության շրջա­նակնե­րում։ Ըստ նրա՝ անհրա­ժեշտ է ջանքեր գործադրել նաև Հունգա­րիա­յի կողմից կիրառվող վետո­յի հաղթա­հարման ուղղությամբ, որպեսզի հնա­րա­վոր լինի Հայաստա­նին տրա­մադրել Եվրո­պա­կան խաղա­ղության գործի­քի միջոցնե­րը, որոնք թեև մեծ գումար չեն, բայց կարև­որ են ինստի­տուցիո­նալ կապե­րը խորացնե­լու համար։

Վերջում Խուրշուդյա­նը նշեց, որ Հայաստա­նը մեծ հետաքրքրությամբ սպա­սում է հաջորդ գագաթնա­ժո­ղո­վը Երև­ա­նում անցկացնե­լու հնա­րա­վո­րությա­նը, սակայն որո­շա­կի անո­րո­շություններ՝ կապված ընտրություննե­րի արդյունքնե­րի և խաղա­ղության պայմա­նագրի չստո­րագրված լինե­լու հետ, ներկա­յումս թույլ  չենտա­լիս այդ որո­շումը վերջնա­կա­նացնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ