21.8 C
Yerevan

Նախկիննե­րը «Փչացրին» Նաև Եկե­ղե­ցին

Երբ Ռոբերտ Քոչարյա­նը հայտա­րա­րում էր, թե 2021 թվա­կա­նի ընտրություննե­րի արդյունքնե­րը իր համար «շոկ» էին, դա, ըստ նրա կարծի­քի, արդեն ենթադրում էր մի բան․ նախկիննե­րի մոտ դեռ 44-օրյա պատե­րազմի ընթացքում գործում էր «չկա չարիք առանց բարի­քի» մտա­ծո­ղությունը․ եթե պարտվենք, գոնե իշխա­նությունը կվերցնենք։

Հմա­յակ Հովհաննիսյան

Ներկա­յացնում ենք «Նոյյան Տապան TV»-ի և Հայաստա­նի Քաղա­քա­գետնե­րի միության նախա­գահ Հմա­յակ Հովհաննիսյա­նի հարցազրուցից մի հատված, որտեղ Հովվհաննիսյա­նը, քննարկում է Հայաստա­նում աշխարհիկ և հոգև­որ իշխա­նություննե­րի միջև ստեղծված ծանր քաղա­քա­կան ճգնա­ժա­մը՝ այն վերագրե­լով նախկին ղեկա­վարնե­րի կողմից մշակված դավադրությա­նը: 

Հովհաննիսյա­նը նշեց, որ այսօր բոլո­րին հուզող իրա­վի­ճա­կը ոչ միայն հուզում է, այլ, իրա­կան տագնապ է առա­ջացնում մեր հասա­րա­կության ներսում։ Նա հավե­լեց, որ սա այնպի­սի ծանր իրա­վի­ճակ է, որ նույնիսկ թշնա­մուն չէր ցանկա­նա, քանի որ այստեղ բախվում են հոգև­որ և աշխարհիկ իշխա­նություննե­րը։ Պատճառնե­րը, որքան էլ փորձենք այլ կերպ ներկա­յացնել, բացարձա­կա­պես քաղա­քա­կան են։ Նա նկա­տեց, որ այստեղ մեծ մեղք ունեն «նախկին կոչեցյալնե­րը», որոնք 44-օրյա պատե­րազմից հետո, ըստ նրա դիտարկման, փորձե­ցին Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցին ներքա­շել ներքա­ղա­քա­կան գործընթացնե­րի մեջ՝ իշխա­նության համար պայքա­րի շրջա­նա­կում։

Երբ Ռոբերտ Քոչարյա­նը հայտա­րա­րում էր, թե 2021 թվա­կա­նի ընտրություննե­րի արդյունքնե­րը իր համար «շոկ» էին, դա, ըստ նրա կարծի­քի, արդեն ենթադրում էր մի բան․ նախկիննե­րի մոտ դեռ 44-օրյա պատե­րազմի ընթացքում գործում էր «չկա չարիք առանց բարի­քի» մտա­ծո­ղությունը․ եթե պարտվենք, գոնե իշխա­նությունը կվերցնենք։

Նա հավե­լեց, որ այդ համոզմունքը այնքան էր արմա­տա­վորված, որ նույնիսկ որոշ գենե­րալնե­րի ու սպա­յա­կան կազմի մոտ ենթա­գի­տակցո­րեն ձևա­վորվեց այն հույսը, թե պարտության դեպքում իշխա­նա­փո­խություն տեղի կունե­նա։ Ըստ նրա դիտարկման՝ Արցախյան վերնա­խա­վի մոտ ևս գերակշռում էր նույն տրա­մա­բա­նությունը, որովհետև «Արցախյան վերնա­խա­վը միշտ ավե­լի էր արժև­ո­րում իշխա­նությունը Երև­ա­նում, քան իշխա­նությունը Ստե­փա­նա­կերտում, քան Արցա­խի գոյությունը»։

Հովհաննիսյա­նը շեշտեց նաև ենթա­գի­տակցա­կան գործո­նի ազդե­ցությունը՝ այն անվա­նե­լով «ֆրեյդիստա­կան խորը շերտ»։ Նրա կարծի­քով՝ հենց այդ ներքին հակա­սա­կան տրա­մադրություննե­րը իրենց ազդե­ցությունն ունե­ցան պատե­րազմի ելքի վրա։ Երբ այդ մարդիկ հասկա­ցան, որ նույնիսկ պարտության գնով չեն կարո­ղա­նում ազատվել Նիկոլ Փաշինյա­նից, որո­շե­ցին ներքա­շել Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցին՝ արդեն բացա­հայտո­րեն դարձնե­լով այն քաղա­քա­կան պայքա­րի գործիք։ Նա ընդգծեց, որ սա արվել է հստակ նպա­տա­կով՝ իշխա­նությունը վերցնե­լու համար։

Քաղա­քա­գե­տը հիշեցրեց, որ Բագրատ Սրբա­զա­նը դեռ Տավուշից Երև­ան արշա­վե­լու ընթացքում արդեն վայե­լում էր զանգվա­ծա­յին աջակցություն, և որ քաղա­քա­գետնե­րի միության որոշ անդամներ նույնիսկ միա­ցել էին այդ երթին։ Նա նշեց, որ հենց այդ պահին ինքն՝ որպես քաղա­քա­գետ, հրա­վի­րել էր Բագրատ Սրբա­զա­նին՝ հանդի­պե­լու Հայաստա­նի քաղա­քա­գետնե­րի միության անդամնե­րին՝ հասկա­նա­լու նրա նպա­տակնե­րը, ծրագրե­րը, և քննարկե­լու, թե որտեղ են այն «կարմիր գծե­րը», որոնք հոգև­ո­րա­կա­նը չի կարող անցնել՝ մասնա­կից լինե­լով քաղա­քա­կան գործընթացնե­րին։

Հովհաննիսյա­նը պատմեց, որ իր հրա­վե­րից երկու օր անց մամուլից իմա­ցել է, որ Բագրատ Սրբա­զա­նը հանդի­պել է Սերժ Սարգսյա­նի հետ։ Ըստ նրա դիտարկման, այս հանդի­պումը հատուկ դարձվեց հրա­պա­րա­կա­յին պատասխան՝ իր՝ քաղա­քա­գե­տի հրա­վե­րին։ Նա նշեց, որ սա միանշա­նակ քաղա­քա­կան ազդակ էր։ Եկե­ղե­ցին աստծո տունն է, ոչ թե սրբա­զաննե­րի կամ որևէ անհա­տի սեփա­կա­նությունը։ Սակայն, ըստ նրա խոսքի, հոգև­ո­րա­կա­նության վերնա­խա­վը, փաստա­ցի, դարձավ նախկիննե­րի քաղա­քա­կան հաշվարկնե­րի գործիք։

Նա համե­մա­տեց այս համա­կարգը «Ղարա­բաղյան մաֆիա­յի» հետ՝ ընդգծե­լով, որ ինչպես «սիցի­լիա­կան մաֆիան» չի նշա­նա­կում սիցի­լիա­ցի­ներ, այնպես էլ «ղարա­բաղյան մաֆիա» չի նշա­նա­կում ղարա­բաղցի­ներ․ դա պարզա­պես անվա­նում է, որով բնո­րոշվում է ձևա­վորված ճնշող կառուցվածքը։

Քաղա­քա­գե­տը ասաց, որ այդ համա­կարգը այլա­սե­րել էր երկու հիմնա­րար պետա­կան ինստի­տուտներ՝ բանա­կը և եկե­ղե­ցին, և հենց դրա համար պետությունն այսօր կանգնել է փլուզման եզրին ու կանգնեց նաև Արցա­խի կորստով։

Նա նշեց, որ Հայաստա­նի իրա­կան աղե­տա­լի իրա­վի­ճա­կը կլի­ներ այն, եթե պետությունը այդ եզրից չկա­րո­ղա­նար հետ վերա­դառնալ և ընկներ անդունդը․ինչը կբե­րեր Թուրքիա­յի-Ռուսաստա­նի, կամ Թուրքիա­յի-Իրա­նի պատե­րազմի՝ Հայաստա­նի տարածքում, և Հայաստա­նը կդառնար երկրորդ Սիրիան։ Նրա համոզմամբ՝ որոշ մարդիկ հենց դա էին ուզում։ Դա նաև այն մարդիկ էին, որոնք տարի­ներ շարունակ ասում էին, թե «մասը ավե­լի կարև­որ է ամբողջից», կամ «չկա Հայաստան առանց Արցա­խի»։ Ըստ նրա, հենց այդ մարդիկ այսօր չեն կարո­ղա­նում հոգե­բա­նո­րեն ընդունել, որ Արցա­խը չկա, բայց Հայաստա­նը կա, և այս հակա­սության պատճա­ռով են նրանք շարունա­կում սրել ներքին պայքա­րը։ Այսօրվա դիմա­կա­յությունը՝ հոգև­ո­րա­կա­նության որոշ վերնա­խա­վի, այդ թվում՝ վեհա­փառ Գարե­գին Երկրորդի և աշխարհիկ իշխա­նություննե­րի՝ Նիկոլ Փաշինյա­նի միջև, հենց նախկիննե­րի կողմից իրա­կա­նացված դավադրության հետև­անք է։

Նախկիննե­րը ընտրե­ցին եկե­ղե­ցու հեղի­նա­կությունն օգտա­գործել փողո­ցա­յին ալիք ձևա­վո­րե­լու համար՝ հաշվի առնե­լով, որ այլ բոլոր բարո­յա­կան հեղի­նա­կություննե­րը հասա­րա­կության մեջ կործանված էին։ Վազգեն Մանուկյա­նին առաջ քաշե­լու առա­ջին փորձը չստացվեց, և դրա­նից հետո արդեն բացա­հայտո­րեն դարձավ ակնհայտ, որ որոշ հոգև­ո­րա­կաններ փորձ են անում գալվանիզացնելով(զանգվածների արհեստա­կան աշխուժա­ցում) ակտի­վացնել փողո­ցը։

Հենց այդ տրա­մա­բա­նությամբ էլ Վեհա­փա­ռի «հայրա­կան հորդո­րը» Նիկոլ Փաշինյա­նին՝ հրա­ժա­րա­կան տալու մասին, ըստ նրա խոսքի, ոչ թե եկե­ղե­ցու ինքնուրույն դիրքո­րո­շումն էր, այլ արտա­քին քաղա­քա­կան մանի­պուլյա­ցիա­նե­րի արդյունք։ Բանակն ու եկե­ղե­ցին՝ որպես պետության երկու հիմնա­րար սյուներ, նախկիննե­րի կողմից ներթա­փանցվել և ազդե­ցության տակ էին վերցվել, և հենց դա էր պատճա­ռը, որ Հայաստա­նը կանգնեց պետա­կան փլուզման եզրին և կորցրեց Արցա­խը։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ