33.9 C
Yerevan

Ռևանշիստնե­րի Պարտությունը Վաղարշա­պա­տում

Եթե այլ էական փոփո­խություններ նախընտրա­կան մատրի­ցա­յում չարձա­նագրվի, ապա այս պատկե­րը մոտ է լինե­լու համա­պե­տա­կան ընտրություննե­րի պատկե­րին։ Պարզա­պես՝ առկա 20–25 տոկո­սը բաշխվե­լու է կրեմլյան հին ու նոր ուժե­րի միջև։

Ստյո­պա Սաֆարյան

Ընտրություննե­րի մասնակցության թիվը նույնիսկ ավե­լին էր,  քան ժողովրդա­վա­րա­կան ընտրություննե­րում բնո­րոշ է ՏԻՄ ընտրություննե­րին, ինչը լավ էր։

Դրա պատճառն այն էր, որ կրեմլյան ընդդի­մությունն այն հռչա­կեց համա­պե­տա­կան ընտրություննե­րի նախերգանք ու գալվա­նի­զացրեց մթնո­լորտը։ Քաղա­քա­ցին զգաց ռեվանշի վտանգն ու ցուցադրեց իր դիմա­կա­յունությունը ժողովրդա­վա­րությունը, ինքնիշխա­նությունն իր քվեով պաշտպա­նե­լու առումով։  

Կրեմլյան ընդդի­մությունը առա­վե­լա­գույնս մոբի­լի­զացրեց իր ռեսուրսնե­րը, չնա­յած տարբեր շարասյունե­րով գրո­հեց ու չափա­զանց սինխրո­նացված, այդուհանդերձ ցույց տվեց իր աքի­լեսյան գարշա­պա­րը․ սիա­մա­կան երկվորյակնե­րը ոչ միայն առա­ջին, այլ նույնիսկ երկրորդ դեմքե­րի մակարդա­կով “խուսա­փե­ցին” երև­ալ առա­ջին պլա­նում, մատնե­լով որ ընտրո­ղը զզվում է իրենցից․․․

ՔՊ‑ն, հակա­ռա­կը, ցուցադրեց թիմա­յին ու քաղա­քա­կան միասնության բացա­ռիկ օրի­նակ, սակայն գլխա­վոր “հարձակվո­ղը”՝ Նիկոլ Փաշինյա­նը անձամբ չմասնակցեց “խաղին”, ցույց տալով, որ ընտրություննե­րում հաղթել է առանց իր անմի­ջա­կան մասնակցության ու ՔՊ երկրորդ մակարդա­կի դեմքե­րի բավա­րար եմ նախկին նախա­գահնե­րին, ձևիստնե­րին, անպա­տիվնե­րին, Կաթո­ղի­կո­սին իրենց ռեսուրսնե­րով ջախջա­խե­լու համար։  

Հանրա­պե­տություն կուսակցությա­նը և նրա թեկնա­ծուին՝ Հարություն Մկրտչյա­նին, ցավոք, անցո­ղիկ շեմը հաղթա­հա­րե­լու համար չբա­վա­րա­րեց 20‑ի կարգի ձայն․․․ Թեպետ, կարե­լի է վստահ ասել, որ հայտը հաջողված էր ու արդյունքը՝ մոտ․․․

Եթե այլ էական փոփո­խություններ նախընտրա­կան մատրի­ցա­յում չարձա­նագրվի, ապա այս պատկե­րը մոտ է լինե­լու համա­պե­տա­կան ընտրություննե­րի պատկե­րին։ Պարզա­պես՝ առկա 20–25 տոկո­սը բաշխվե­լու է կրեմլյան հին ու նոր ուժե­րի միջև։ 

Այլընտրանքա­յին ընդդի­մությունը Գյումրիում, Վաղարշա­պա­տում կուտա­կած բավա­րար փորձ ունի վերա­նա­յե­լու իր ռազմա­վա­րությունը։ Նրա պոտենցիալ ընտրո­ղը շարունա­կում է մնալ տանը մնա­ցած ընտրողն ու անի­մաստ է պայքա­րել իշխող կուսակցությունից ու կրեմլյան ընդդի­մությունից ընտրող խլե­լու ռազմա­վա­րության վրա։ Բայց սրա մասին առանձին։

Աղբյուրը՝ Ստյո­պա Սաֆարյա­նի ֆեյսբուքյան էջից

https://www.facebook.com/story.php?story_fbid=3019188834953262&id=100005865248939&mibextid=wwXIfr&rdid=jU30QrsOU2E77xVH#

Առնչվող Հոդվածներ