32 C
Yerevan

Վաղարշա­պա­տը Մերժեց Նախկիննե­րին

Քոչարյա­նը նշում էր, որ Հայաստանն ավե­լի մեծ միության մաս պետք է դառնա՝ ակնարկե­լով միութե­նա­կան պետությա­նը։ Նման հայտա­րա­րություննե­րը ցույց են տալիս, որ Քոչարյա­նը դեմ է Հայաստա­նի լիարժեք անկա­խությա­նը, և որ նրա ինչ-որ ժամա­նակյա հակա­ռուսա­կան կամ անկա­խա­կան դիրքո­րո­շումնե­րը պարզա­պես խորա­մանկություն էին։

Լիլիթ Դալաքյան

Armtimes‑ը զրուցել է քաղա­քա­գետ Լիլիթ Դալաքյա­նի հետ։ Քննարկումը կենտրո­նա­նում է Հայաստա­նի ներքին քաղա­քա­կան զարգա­ցումնե­րի վրա, մասնա­վո­րա­պես անդրա­դառնա­լով նախկին նախա­գահներ Ռոբերտ Քոչարյա­նի և Սերժ Սարգսյա­նի դերա­կա­տարմա­նը և նրանց հնա­րա­վոր վերա­դարձին քաղա­քա­կան դաշտ:

Լիլիթ Դալաքյա­նը նշեց, որ իր նախորդ գրառման մեջ հիշա­տակված «մենք կմի­ջամտենք մեր ձևով» արտա­հայտության հեղի­նակն ըստ էության Ռոբերտ Քոչարյանն էր՝ 2002 թվա­կա­նի իր հայտա­րա­րության համա­տեքստում։ Քաղա­քա­գե­տը հիշեցրեց, որ 1998 թվա­կա­նի հոկտեմբե­րի 28‑ի դեպքե­րից հետո Վազգեն Սարգսյա­նի կողմնա­կից պատգա­մա­վորնե­րի և լայն հանրության շրջա­նում ձևա­վորվել էին ուժեղ կասկածներ, որ հոկտեմբե­րի 27‑ի սպա­նություննե­րը հնա­րա­վոր էր կանխել, հատկա­պես Նաի­րի Հունանյա­նի ցուցմունքնե­րից հետո, որոնք նա փոխեց անմի­ջա­պես Քոչարյա­նի խոսքից հետո։ Դալաքյա­նի գնա­հատմամբ՝ դա «վանգա­յա­կան» ճշտությամբ կանխա­տե­սում էր, ինչը ինքնին հարցեր էր առա­ջացնում։ Ստեղծվեց ժամա­նա­կա­վոր հանձնա­ժո­ղով, որտեղ ընդդի­մա­դիր պատգա­մա­վորնե­րը եզրա­կացրե­ցին, որ Քոչարյա­նը և ուժա­յին կառույցնե­րը կարող էին կանխել հոկտեմբե­րի 27‑ը և տեղյակ էին, որ նման վտանգ կարող էր լինել։ Այդ զեկույցը պետք է մտներ ԱԺ օրա­կարգ, սակայն Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Արմեն Խաչատրյա­նը ամեն կերպ փորձում էր խուսա­փել քննարկումից և քվեարկությունից, քանի որ զեկույցը նաև ենթադրում էր Քոչարյա­նին անվստա­հություն հայտնե­լու հարցի կցում։

Դալաքյա­նը հիշեցրեց, որ հենց այդ ժամա­նակ էլ տեղի ունե­ցավ ամբիո­նի գրա­վումը ընդդի­մա­դիրնե­րի կողմից, ինչպես նաև Լևոն Սարգսյա­նի հայտնի սադրանքը։ Այդ իրա­դարձություննե­րի ժամա­նակ Քոչարյա­նը հրա­պա­րա­կավ հայտա­րա­րեց, որ եթե պատգա­մա­վորնե­րը դուրս են գալիս իրենց լիա­զո­րություննե­րի շրջա­նա­կից, «մենք կմի­ջամտենք մեր ձևով»՝ նրանց կարգի հրա­վի­րե­լու համար։Քոչարյանը այդ խոսքը գործ դրեց, փոխե­լով ԱԺ կանո­նա­կարգը՝ մամուլում հայտնի «ականջ քաշե­լու օրենքով»՝ արգե­լե­լով ամբիո­նի գրա­վումը։ Դալաքյա­նը նշեց, որ դա հակաօ­րի­նա­կան միջամտություն էր, և նմա­նա­տիպ գաղա­փա­րա­խո­սություն ունե­ցող շրջա­նակնե­րը միջամտում են քաղա­քա­կան պրո­ցեսնե­րին նույն մեթո­դա­բա­նությամբ։ Քաղա­քա­գե­տը հավե­լեց, որ սա հենց այն անա­լո­գիան է, որ ինքը անցկացրել էր՝ ոչ թե կապե­լով Սամվել Կարա­պետյա­նին Քոչարյա­նի հետ, այլ ցույց տալով նույն կոշտ, ճնշո­ղա­կան մտա­ծո­ղության մեխա­նի­կան։

Դալաքյա­նը նշեց, որ վերջին տարի­նե­րին Քոչարյանն ու նրա շրջա­պա­տը փորձում են մաքրագրել իրենց իշխա­նության տարի­նե­րը՝ առանձնա­պես հոկտեմբե­րի 27-ից, մարտի 1‑ից, Պողոս Պողոսյա­նի սպա­նությունից։ Նա ընդգծեց, որ նույնիսկ եթե քննություններ չեն իրա­կա­նացվել, հանրա­յին կասկածնե­րը ծանր էին։ Քաղա­քա­գե­տը հիշեցրեց, որ 2003-ին ընդդի­մությունն աննա­խա­դեպ աջակցությունուներ, և հանրությունը տեսել էր թե ինչպես էր Քոչարյա­նի իշխա­նությունը կիրա­ռում բռնություն 2004 թվա­կա­նի ապրի­լի 12-ին։ Նա կարծում է, որ Քոչարյա­նի կողմից «հանրա­յին համե­րաշխության» խոսակցության մեջ որևէ հավատ չկա, քանի որ նրա ողջ պատմա­կան գործունեությունը հակա­սում է խաղա­ղության մասին իր խոսքին։

Քաղա­քա­գե­տը անդրա­դարձավ նաև Քոչարյա­նի պատկե­րացրած երկրի մոդե­լին՝ հիշեցնե­լով նրա այն պնդումը, որ Հայաստա­նը 29 հազար քկմ-ով «չիկա­րող գործոն լինել»։ Նա հիշեցրեց նաև 2022‑ի հարցազրույցը, որտեղ Քոչարյա­նը նշում էր, որ Հայաստանն ավե­լի մեծ միության մաս պետք է դառնա՝ ակնարկե­լով միութե­նա­կան պետությա­նը։ Դալաքյա­նի համոզմամբ՝ նման հայտա­րա­րություննե­րը ցույց են տալիս, որ Քոչարյա­նը դեմ է Հայաստա­նի լիարժեք անկա­խությա­նը, և որ նրա ինչ-որ ժամա­նակյա հակա­ռուսա­կան կամ անկա­խա­կան դիրքո­րո­շումնե­րը պարզա­պես խորա­մանկություն էին։ Քոչարյա­նի և Սերժ Սարգսյա­նի իշխա­նություննե­րի տարի­նե­րին Հայաստա­նը միջազգա­յին ասպա­րե­զում ընկալվում էր որպես «Ռուսաստա­նի կցորդ», և նրանց կողմից քննա­դատվող նույն միութե­նա­կան պետության գաղա­փա­րը այսօր նրանց իսկ հակա­սություննե­րի արտա­ցո­լումն է։

Անդրա­դառնա­լով Նիկոլ Փաշինյա­նի հայտա­րա­րությա­նը՝ թե 2026‑ի խորհրդա­րա­նում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյա­նը տեղ չենունե­նա­լու, Դալաքյա­նը ասաց, որ չի հավա­տում, թե դա քաղա­քա­կան որո­շում է՝ նրանց քաղա­քա­կա­նա­պես չեզո­քացնե­լու ուղղությամբ։ Նանշեց, որ Սերժ Սարգսյա­նը վաղուց ակնարկել է, որ չի մասնակցե­լու քաղա­քա­կա­նությա­նը, իսկ Քոչարյա­նի առումով իշխա­նության գործո­ղություննե­րը ավե­լի շատ նպաստում են նրան, քան վնա­սում՝ լրատվա­կան դաշտում մշտա­պես պահե­լով նրա մասին օրա­կարգը։

Դալաքյա­նը կարծում է, որ Սամվել Կարա­պետյա­նին «հալածյալ» դարձնե­լը սխալ էր, եթե դա չի արվելհա­տուկ քաղա­քա­կան հաշվարկով՝ Քոչարյա­նին փոխա­րի­նե­լու համար։ Նրա կարծի­քով՝ ավե­լի հավա­նա­կան է, որ իշխա­նության նպա­տակն էր հենց այդ փոխա­րի­նումը՝ Սամվել Կարա­պետյա­նին ներկա­յացնե­լով որպես «ավե­լի կոռեկտ» և արևմտյան միջա­վայրում ընդունե­լի ընդդի­մա­դիր։

Քաղա­քա­գե­տը անդրա­դարձավ նաև Զատուլի­նի մասին իր հրա­պա­րա­կումնե­րին։ Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյա­նը պնդում են, որ Հայաստա­նում 2018‑ի հեղա­փո­խությունը «դրսից ուղղորդված» գործընթաց էր, սակայն, ըստ նրա, դրսի որևէ աջակցություն չի կարող արդյունա­վետ լինել, եթե ներսում չկա հզոր դժգո­հություն։ Դալաքյա­նը հիշեց Արմեն Աշոտյա­նի խոսքե­րը, ըստ որոնց՝ «Նիկո­լի սելֆիի ձողն էլ լիներ՝ կընդունվեր», ինչը ինքնին խոսում էր ժողովրդի խոր դժգո­հության մասին։ Նա նշեց, որ նույնիսկ այսօր նախկին իշխա­նություննե­րը այնքան անընդունե­լի են հանրության համար, որ իշխա­նությա­նը ձեռնտու է նրանց պահել քաղա­քա­կան դաշտում՝ որպես հակա­պատկեր։ Վերա­դառնա­լով Զատուլի­նի գաղտնալսումնե­րին՝ Լիլիթ Դալաքյա­նը նշեց, որ այնտեղ խոսվում էր անգամ էլեկտրա­շո­կե­րի ձողեր և ռումբեր ներկրե­լու մասին Ուկրաի­նա­յի «հեղա­փո­խության» համար։ Նա ասաց, որ Ռուսաստա­նը երբեք չփորձեց հեռու մնալ նման պրո­ցեսնե­րից, պարզա­պես անվա­նեց այն «ռուսա­կան գարուն»։ Դալաքյա­նը սա համե­մա­տեց Հայաստա­նի նախկին գործե­րով, որտեղ նույնպես եղան նմա­նա­տիպ մեղադրանքներ։

Դալաքյա­նը ընդգծեց, որ եթե հաշվի առնենք Փաշինյա­նի 2018‑ի հայտա­րա­րությունը՝ ընտրա­կեղծիքնե­րին մասնակցած կուսակցություննե­րին արգե­լե­լու մասին, իրա­վա­կան հիմքե­րը առկա են։ Սակայն նա նշեց, որ ապօ­րի­նի գույքի գործե­րի ընթացքը ծիծա­ղե­լի է, վաղե­մության ժամկետներն անցած են, և գործե­րը ավե­լի շատ քաղա­քա­կան շոու են, քան իրա­կան իրա­վա­կան պրո­ցես։

Անդրա­դառնա­լով Վաղարշա­պա­տի ընտրություննե­րին՝ Դալաքյա­նը նշեց, որ ընդդի­մությունն իրա­րա­հա­ջորդ հայտա­րա­րություննե­րով վստա­հեցնում էր՝ հաղթա­նա­կը իրենցն է լինե­լու, սակայն իրա­կա­նում պարտություն կրե­լով՝ սկսեց վիրա­վո­րել ընտրողնե­րին։ Նրա կարծի­քով՝ ընդդի­մությունը երբեք լուրջ չի վերցրել քաղա­քա­կան պրո­ցեսնե­րը, և հիշեցրեց, որ ժամկետներ սահմա­նող ցանկա­ցած ընդդի­մություն դատա­պարտված է անհա­ջո­ղության։ Նա ընդգծեց, որ ընդդի­մությունն այս անգամ անգամ չէր վիճարկում ընտրություննե­րի արդյունքները։Մասնակցության ցածր ցուցա­նի­շը ցույց է տալիս՝ իրա­կան այլընտրանք չի եղել։ Գյումրիի և Երև­ա­նի օրի­նակնե­րը, ըստ նրա, ապա­ցուցում են, որ իրա­կան այլընտրանքի դեպքում իշխա­նությունը կարող էր կորցնել զգա­լի ձայներ։ Իսկ ընդդի­մության հարցում հասա­րա­կությունը վաղուց արդեն համոզված է, որ այն ներկա­յացնում է նույն շրջա­նա­կը՝ տարբեր դեմքե­րով։

Նա նաև հավե­լեց, որ առա­ջի­կա խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րը կարող են լի լինել անակնկալնե­րով՝ կոմպրո­մատնե­րի շրջա­նի մտնե­լով։ Դալաքյա­նը նկա­տեց, որ Քոչարյանն ու Սարգսյա­նը գիտեն, որ չեն անցնե­լու, և պայքա­րը լինե­լու է կոմպրո­մատնե­րի միջո­ցով։ Նա նշեց, որ այդ ամե­նը զգա­լիո­րեն ազդե­լու է ձայնե­րի բաշխման վրա։

Վերջում քաղա­քա­գե­տը խոսեց նաև Էջմիածնի արդյունքնե­րի մասին՝ նշե­լով, որ դա կարև­որ ազդակ էր եկե­ղե­ցու համար։ Նրա կարծի­քով՝ Գարե­գին Բ‑ի նկատմամբ վստա­հության հանրաքվեն փաստա­ցի «անհա­ջող» անցավ Էջմիածնում, ինչը շատ կարև­որ քաղա­քա­կան հետև­անքներ է ունե­նա­լու։ Նա նաև համա­տե­ղեց Խաչիկ գյուղում տեղի ունե­ցա­ծը՝ նկա­տե­լով, որ վերջի­նը ևս ազդակ է, որ «օղա­կը սեղմվում է» եկե­ղե­ցա­կան համա­կարգի շուրջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ