33.9 C
Yerevan

Քաղա­քա­կան «Ռաբիսն» Այլևս Տեղ Չունի Հայաստա­նում

Կան բազմա­թիվ իրա­վի­ճակներ, որոնք ֆիքսե­լի չեն, սակայն ազդում են իրա­կան գործընթա­ցի վրա։ Ընտրություննե­րին խոչընդո­տե­լը պետք է համարվի ծանր հանցա­գործություն, որովհետև այն «իշխա­նության գողություն է»։ 

Ազատ Արշակյան

1inTVզրուցել է ՀՀ Գերա­գույն խորհրդի նախկին պատգա­մա­վոր Ազատ Արշակյա­նի հետ։ Զրույցի ընթացքու քննարկվել են նախօ­րեին Վաղարշա­պա­տում տեղի ունե­ցած ընտրություննե­րը։

Ազատ Արշակյա­նը նշեց, որ ընտրություննե­րի արդյունքնե­րը սպա­սե­լի էին, բայց ցանկա­լի չէին։ Նրա խոսքով՝ իրենք կանխա­տե­սել էին նման ելք, բայց համա­րում էին, որ դա լավա­գույն արդյունքը չէր։ Արշակյանն ասաց, որ շնորհա­վո­րում է ինչպես հաղթող «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» կուսակցությա­նը, այնպես էլ ընդդի­մա­դիր այն ուժե­րին, որոնք նույնպես ստա­ցել են ձայներ։ Նա ընդգծեց, որ անձամբ աջակցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության պաշտպա­նած թեկնա­ծու Հարություն Մկրտչյա­նին և ցավում է, որ այդ թեկնա­ծուն չի հաղթա­հա­րել շեմը։

Խոսե­լով պատճառնե­րի մասին՝ Արշակյա­նը նշեց, որ իրենց քարո­զարշա­վը մի շարք համայնքնե­րում հնա­րա­վոր չի եղել իրա­կա­նացնել, այդ թվում՝ մի գյուղում, որտեղ, ըստ նրա, առկա են եղել խոչընդոտներ։ Նա հիշեցրեց, որ Կտրիճ Ներսիսյա­նի եղբայրնե­րի վերա­բերյալ քրեա­կան գործ է հարուցվել և այն ուղարկվել է դատա­րան։ Արշակյա­նի կարծի­քով՝ նման միջամտություննե­րը, թեկուզ անմի­ջա­կա­նո­րեն չհասկա­նա­լի, ազդել են ընտրություննե­րի ելքի վրա։ Ընտրա­կան գործընթա­ցում միշտ կարող են լինել օրենքից դուրս ազդե­ցություններ։ Նրա խոսքով՝ կան «ազդե­ցիկ ուժեր», որոնք կարո­ղա­նում են միջամտել ընտրա­կան կամքին․ «Ընտրության վրա ազդում է ոչմիայն ընտրո­ղի քաղա­քա­կան կամքը, այլ նաև ուժեր, որոնք կարող են խոչընդո­տել կամ աջակցել»,— ասաց նա։

Դիտարկե­լով ընտրա­կան գործընթացնե­րի մշա­կութա­յին կողմը՝ Արշակյա­նը ընդգծեց, որ Վաղարշա­պա­տը և Սուրբ Էջմիա­ծի­նը առանձնա­հա­տուկ միջա­վայր են, որտեղ ձևա­վորվել են «հեղի­նա­կություններ», որոնք կարող են ազդել ընտրություննե­րի հանգա­մանքնե­րի վրա։ Նա օրի­նակ բերեց այն դեպքը, երբ քարո­զարշա­վի խոչընդոտման դեպքը հասել է մինչև դատա­րան, բայց ընդգծեց, որ կան բազմա­թիվ իրա­վի­ճակներ, որոնք ֆիքսե­լի չեն, սակայն ազդում են իրա­կան գործընթա­ցի վրա։ Ընտրություննե­րին խոչընդո­տե­լը պետք է համարվի ծանր հանցա­գործություն, որովհետև այն «իշխա­նության գողություն է»։ Ըստ նրա՝ օրենքնե­րը մեղմ են, սակայն նման դեպքերն արդեն իրա­վա­կան նախա­դեպ են, և անհրա­ժեշտ է խստա­ցում՝ ժողովրդա­վա­րա­կան ընթացքը պաշտպա­նե­լու համար։

Խոսե­լով «երրորդ ուժի» բացա­կա­յության մասին՝ Արշակյա­նը նշեց, որ ցանկություն ուներ, որ ձևա­վորվեր պատասխա­նա­տու, ոչ սպա­ռո­ղա­կան, ոչ «անպա­տասխա­նա­տու երրորդ ուժ», որը ո՛չ ՔՊ‑ը կլի­ներ, ոչ էլ ռուսա­մետ ուժե­րը։ Նրա համոզմամբ՝ Հարություն Մկրտչյանն ու «Հանրա­պե­տություն» կուսակցությունը կարող էին դառնալ այդ պատասխա­նա­տու, վերահսկող և կառուցո­ղա­կան ուժը։ Արշակյա­նի խոսքե­րով՝ նրանք ներկա­յացնում էին պետա­կա­նա­մետ, պատասխա­նա­տու մոտե­ցում՝ առանց կախվա­ծության արտա­քին կենտրոններից։Անձամբ անհանգիստ է եղել ամբողջ գիշեր՝ ընտրություննե­րի արդյունքնե­րի պատճա­ռով։ Նա ասաց, որ Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր կուսակցությունը այժմ ամբողջությամբ ստանձնել է պատասխա­նատվությունը երկրի վիճա­կի և հետա­գա զարգա­ցումնե­րի համար։ Ցանկա­լի կլի­ներ, որ հաղթող ուժե­րը լինեին մոտ 50/50 հարա­բե­րությամբ, որպեսզի ապա­հովվեր մրցակցություն և հաշվետվո­ղա­կա­նություն։ Նա զգուշացրեց, որ ներկա­յիս անհա­վա­սա­րակշիռ պատկե­րը կարող է բերել «կամա­յա­կան որո­շումնե­րի»։

Արշակյա­նը նշեց, որ, իհարկե, շնորհա­վո­րում է հաղթո­ղին, բայց միա­ժա­մա­նակ ցանկա­նում է, որ իշխա­նությունը չմե­ծամտա­նա։ Նա հավե­լեց, որ տագնապ ունի 2026 թվա­կա­նի համա­պե­տա­կան ընտրություննե­րի առնչությամբ՝ վտանգ տեսնե­լով «անհոգ մտա­ծե­լա­կերպի» մեջ, թե «ժողո­վուրդը սիրում է Եվրո­պան, ազա­տությունը և ժողովրդա­վա­րությունը», և դա բավա­րար է հաղթե­լու համար։ Արշակյա­նը անդրա­դարձավ նաև վարչա­պե­տի գրառմա­նը, համա­ձայնե­լով, որ ինքնիշխա­նություն, անկա­խություն, ազա­տություն, ժողովրդա­վա­րություն ընտրած կուրսը ճիշտ է։ Սակայն նա դժգո­հեց վարչա­պե­տի ձևա­կերպումնե­րից՝ ընդգծե­լով, որ պետք է հարգել գործող վեհա­փա­ռի պաշտո­նը, անկախ այն հանգա­մանքից, որ քաղա­քա­կան գործընթացնե­րը կարող են քննա­դա­տե­լի լինել։ Օրենսդիր մարմի­նը պետք է անդրա­դառնա կուսակցություննե­րի շեմե­րի կարգա­վորմա­նը՝ առա­ջարկե­լով նվա­զեցնել դաշինքնե­րի շեմը, որպեսզի քաղա­քա­կան ուժե­րը խրա­խուսվեն միա­վորվել և չտա­րանջա­տել ընտրո­ղին։ Նա նշեց, որ ներկա­յիս «փոշիա­ցումը» քաղա­քա­կան ռեսուրսի արդյունա­վետ օգտա­գործում չի ապա­հո­վում։ Թեև ինքը աջակցում է եվրո­պա­կան ինտեգրման գաղա­փարնե­րին, այնուա­մե­նայնիվ չի ցանկա­նում, որ քաղա­քա­կան դաշտում գերիշխի «գլխապտույտն ու մեծամտությունը»։ Նա համա­րում է, որ առողջ մրցակցությունը անհրա­ժեշտ է թե իշխա­նության՝ և թե ընդդի­մության համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ