13.5 C
Yerevan

Դարե­րի Ընթացքում Հայ Եկե­ղե­ցին Դարձել Է Գործիք

Նրանցից շատե­րը զգա­լի ներդրում են ունե­ցել եւ շարունա­կում են ունե­նալ Հայաստա­նի Հանրա­պե­տության բարե­կե­ցության ամրապնդման գործում։ Հուսով եմ՝ կշա­րունա­կեն դա անել։ Սակայն դա չի նշա­նա­կում, որ նրանց յուրա­քանչյուր գործո­ղություն կամ հայտա­րա­րություն անպայմա­նո­րեն համա­պա­տասխա­նում է հայկա­կան պետության կամ այնտեղ ապրող ժողովրդի շահե­րին։

Ժիրայր Լիպա­րիտյան

Սփյուռքում շարունա­կում են արձա­գանքել այն հայտա­րա­րությա­նը, որով Նուբար Աֆե­յա­նը, Էնթո­նի Բարսամյա­նը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրա­յելյա­նը, Վահե Գաբրա­շը, Վաչե Մանուկյա­նը, Ջոզեֆ Ուղուրլյա­նը եւ Պերճ Սեդրակյա­նը հանդես էին 2026թ. փետրվա­րի 12-ին՝ Հայաստա­նի կառա­վա­րության եւ Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու միջեւ ընթա­ցիկ հակա­մարտության վերա­բերյալ:

Massis Post պարբե­րա­կա­նը The Church–State Conflict and the Role of the Diasporaվերնագրված ծավա­լուն հարցազրույց է հրա­պա­րա­կել պատմա­բան եւ պաշտո­նա­թող դիվա­նա­գետ Ժիրայր Լիպա­րիտյա­նի հետ, որը ներկա­յացնում ենք հայե­րեն՝ որոշ կրճա­տումնե­րով:

***

2026 թվա­կա­նի փետրվա­րի 12-ին սփյուռքի մի շարք ակա­նա­վոր գործիչներ հրա­պա­րա­կա­յին հայտա­րա­րություն տարա­ծե­ցին Հայաստա­նի կառա­վա­րության եւ Հայ Առա­քե­լա­կան եկե­ղե­ցու միջեւ շարունակվող հակա­մարտության վերա­բերյալ։ 2026 թվա­կա­նի փետրվա­րի 19-ին՝ Ավստրիա­յի Սանկտ Պյոլտեն քաղա­քում տեղի ունե­ցած երկօրյա նիստից հետո Եպիսկո­պոսնե­րի ժողո­վը հայտա­րա­րություն տարա­ծեց այդ հարցի վերա­բերյալ։ Այս հարցե­րը քննարկե­լու համար մենք որո­շե­ցինք հարցազրույց վերցնել հայտնի պատմա­բան, քաղա­քա­գետ եւ դիվա­նա­գետ պրոֆե­սոր Ժիրայր Լիպա­րիտյա­նից։ Ստո­րեւ փետրվա­րի 22-ին անցկացված հարցազրույցն է։

- Ի՞նչ դրդա­պատճառներ ունեն այս անհատնե­րը ամբողջ սփյուռքի անունից խոսե­լու եւ նման լուրջ հայտա­րա­րություն անե­լու համար։ Մեր պարտա­կա­նությունը պետք է լինի բացա­հայտել միտումնե­րը՝ կրո­նա­կան կամ աշխարհիկ, որոնք սպառնում են հայե­րի անվտանգությա­նը եւ բարե­կե­ցությա­նը Հայաստա­նում եւ ամբողջ աշխարհում։

- Ես չեմ կասկա­ծում այս ակա­նա­վոր գործիչնե­րի՝ այս հայտա­րա­րությունը ստո­րագրողնե­րի անկեղծությունը կամ հայրե­նա­սի­րությունը։ Նրանցից շատե­րը զգա­լի ներդրում են ունե­ցել եւ շարունա­կում են ունե­նալ Հայաստա­նի Հանրա­պե­տության բարե­կե­ցության ամրապնդման գործում։ Հուսով եմ՝ կշա­րունա­կեն դա անել։ Սակայն դա չի նշա­նա­կում, որ նրանց յուրա­քանչյուր գործո­ղություն կամ հայտա­րա­րություն անպայմա­նո­րեն համա­պա­տասխա­նում է հայկա­կան պետության կամ այնտեղ ապրող ժողովրդի շահե­րին։

Այդ հայտա­րա­րությունը քաղա­քա­կան բնույթ ունի, նույնիսկ եթե ստո­րագրողնե­րը կարծում են, որ խոսում են ընդա­մե­նը եկե­ղե­ցին պաշտպա­նե­լու նպա­տա­կով։ Պարզա­պես որովհե­տեւ Եկե­ղե­ցին ինքնին քաղա­քա­կա­նացված է։ Մարդիկ հաճախ հաշվի չեն առնում, որ ընթերցողնե­րը իրենց խոսքե­րը մեկնա­բա­նում են ավե­լի լայն համա­տեքստում, ոչ թե հեղի­նա­կի մտադրության նեղ շրջա­նակնե­րում։ 
Ինչպես արդեն ասա­ցի, հանրա­յին ոլորտում արտա­հայտված ցանկա­ցած դիրքո­րո­շում ենթա­կա է կոլեկտիվ մեկնա­բա­նության եւ քննարկման։ Այս հայտա­րա­րությունը մշա­կողնե­րը, խմբագրողնե­րը եւ ստո­րագրողնե­րը գործել են այն սխալ ենթադրությամբ, որ յուրա­քանչյուր ընթերցող այն կմեկնա­բա­նի իրենց նախա­տե­սած սահմաննե­րում, եւ որ այն կարող է միայն դրա­կան իմաստ ունե­նալ։ Այս ենթադրությունը, հավա­նա­բար, բխում է համոզմունքից, որ ընթերցողնե­րը իրենց խոսքե­րը կընդունեն որպես բացարձակ ճշմարտություն պարզա­պես այն պատճա­ռով, որ նրանք ակա­նա­վոր դեմքեր են։

Կարծում եմ, որ ստո­րագրողնե­րից ոմանք արդեն հասկա­ցել են, որ հայտա­րա­րության մեջ խնդրա­հա­րույց արտա­հայտություններ կան, եւ այժմ փորձում են մասնա­վոր զրույցնե­րում բացատրել կամ նույնիսկ հրա­ժարվել այդ կետե­րից։ Այդ վերագնա­հա­տումը պետք է տեղի ունե­նար հայտա­րա­րությունը ստո­րագրե­լուց առաջ։ Կամ էլ պետք է այժմ հրա­պա­րա­կավ արտա­հայտեն իրենց վերագնա­հա­տումը, ինչպես հրա­պա­րա­կավ տարա­ծել են սկզբնա­կան հայտա­րա­րությունը։

- Ի՞նչ կասեք ամբողջ սփյուռքի անունից խոսե­լու մասին։

- Ամբողջ սփյուռքի անունից խոսե­լը, առնվազն, արդա­րացված չէ։ Բայց դա այդքան էլ կարեւոր չէր լինի, եթե դրա­նով ավարտվեր։ Այս դեպքում հարցն ավե­լի հեռուն է տանում։ Նախ, այն արտա­ցո­լում է սփյուռքի բարդ բնույթի անտե­սումը կամ անտեղյա­կությունը, թեեւ ստո­րագրողնե­րի մեծ մասը լավա­տեղյակ անհատներ են։ Թե ինչու են իրենց նման իրա­վունք վերա­պա­հել կամ նման բեռ ստանձնել, կարող եմ միայն ենթադրել։ Կարդա­ցողնե­րը կարող են նույնը անել։

1995 կամ 1996 թվա­կաննե­րին, երբ աշխա­տում էի Հայաստա­նի նախա­գա­հի հետ, Երեւա­նում հավաքվել էին բազում ակա­նա­վոր սփյուռքա­հա­յեր եւ առաջնորդներ։ Նախա­գահ Տեր-Պետրոսյա­նը համա­ձայնվեց հանդի­պել այդ տարբեր խմբե­րի հետ։ Նա ուզում էր, որ ես ներկա լինեմ այդ հանդի­պումնե­րին, քանի որ սփյուռքից էի եւ ծանոթ էի սփյուռքի հարցե­րին եւ հեռանկարնե­րին։

Ես խնդրե­ցի նրան հասկա­նալ, թե ինչու չեմ ուզում մասնակցել այդ հանդի­պումնե­րին։ Նախ՝ որովհե­տեւ ընդհանրա­պես խուսա­փում էի սփյուռքի հետ հարա­բե­րություննե­րի ասպա­րեզ մտնե­լուց։ Երկրորդը՝ որովհե­տեւ արդեն խորա­պես ներգրավված էի Ադրբե­ջա­նի եւ Թուրքիա­յի հետ բանակցություննե­րում, ղարա­բաղյան հակա­մարտության եւ շատ այլ պետություննե­րի հետ դիվա­նա­գի­տա­կան աշխա­տանքի մեջ։

Օրվա վերջում՝ մի քանի խմբե­րի հետ հանդի­պե­լուց հետո, նախա­գա­հը կրկին զանգա­հա­րեց եւ խնդրեց ինձ մասնակցել սփյուռքի խմբի հետ իր վերջին հանդիպմա­նը։ Մասնակցե­ցի։ Հանդիպման ավարտին նախա­գահն ասաց մոտա­վո­րա­պես հետեւյա­լը. 

«Ամբողջ օրը ես լսել եմ սփյուռքի տարբեր խմբե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի։ Ձեզա­նից յուրա­քանչյուրն ունի տարբեր, երբեմն նույնիսկ հակա­սա­կան դիրքո­րո­շումներ եւ պահանջներ։ Սակայն յուրա­քանչյուր ոք խոսում է ամբողջ սփյուռքի անունից։ Ո՞ր սփյուռքի վրա պետք է հիմնեմ իմ քաղա­քա­կա­նությունը։ Ճիշտ լինեմ, թե սխալ՝ ես կարող եմ խոսել Հայաստա­նի անունից։ Երբ սփյուռքը ստեղծի մի կառույց եւ ղեկա­վա­րություն, որն ունի իր անունից խոսե­լու լիա­զո­րություն, ես կնստեմ նրանց հետ, որպես հավա­սարնե­րի, եւ կքննարկեմ մեր հարցե­րը»։

Փաստն այն է, որ սփյուռքի նման կառույց կամ ղեկա­վա­րություն գոյություն չունի։ ԱՄՆ-ում Հայկա­կան համա­գումա­րը փորձեց լինել նման մարմին, բայց շուտով դարձավ ընդա­մե­նը կազմա­կերպություննե­րից մեկը։ Նմա­նա­տիպ փորձ ձախողվեց նաեւ Ֆրանսիա­յում, երբ նորաստեղծ այսպես կոչված համաֆրանսիա­կան հայկա­կան կազմա­կերպությունը դարձավ գործիք երկու անհատնե­րի ձեռքում։ 

Այս հարցի վերա­բերյալ խորհուրդ եմ տալիս ընթերցողնե­րին ծանո­թա­նալ Գարո Արմե­նի զուսպ եւ մտածված հայտա­րա­րությա­նը՝ ի պատասխան ակա­նա­վոր գործիչնե­րի հայտա­րա­րության, ինչպես նաեւ ֆրանսա­հայ գիտնա­կան Տիգրան Եկաւեա­նի՝ Մեդիա­մաքսին տված հարցազրույցին, որը հատկա­պես կարեւոր է սփյուռքի կառույցնե­րի հարցի առումով։

- Ինչպե՞ս եք գնա­հա­տում այս պնդումնե­րը՝ հաշվի առնե­լով, որ հայտա­րա­րության մեջ ընդգծվում է Հայաստա­նի՝ որպես ամե­նա­հին քրիստոնյա ազգե­րից մեկի կարգա­վի­ճա­կը, Հայ եկե­ղե­ցու պատմա­կան դերը ազգա­յին ինքնության պահպանման գործում եւ եկե­ղե­ցի-պետություն հարա­բե­րություննե­րը։

- Եկե­ղե­ցին միա­ժա­մա­նակ եղել է եւ՛ խնդրի լուծում, եւ՛ ինքնին խնդիր։

Եկե­ղե­ցու ներքին պառակտումնե­րը եւ հոգեւո­րա­կա­նության անբա­րո­յա­կան վարքա­գի­ծը եղել են նրա պատմության անբա­ժա­նե­լի մասը։ Չորս Աթոռնե­րից յուրա­քանչյուրն ունե­ցել է խնդրա­հա­րույց վարքագծի եւ քաղա­քա­կա­նության իր բաժի­նը։ Այս հարցե­րը միշտ գրա­վել են մեր ժողովրդի եւ քաղա­քա­կան ուժե­րի ուշադրությունը՝ հատկա­պես այն պատճա­ռով, որ եկե­ղե­ցին կա՛մ չէր ցանկա­նում, կա՛մ չէր կարո­ղա­նում ինքնուրույն լուծել իր խնդիրնե­րը։

Ավե­լի կարեւոր է Եկե­ղե­ցու կասկա­ծե­լի դերը մեր քաղա­քա­կան մտա­ծո­ղության հիմնա­րար խնդրում։ 11-րդ դարում հայկա­կան պետա­կա­նության կորստից հետո սելջուկնե­րը, իսկ ավե­լի ուշ՝ մոնղոլնե­րը, համա­կարգված կերպով ոչնչացրին մեր քաղա­քա­կան վերնա­խա­վը։ Ազնվա­կա­նությունն ու իշխաննե­րը, որքան էլ անկա­տար լինեին, քաղա­քա­կան ղեկա­վա­րություն էին։ Իշխող դասի վերացմա­նը զուգընթաց մոնղոլնե­րը ամրապնդե­ցին Հայ եկե­ղե­ցին, եւ դարե­րի ընթացքում այն դարձավ գործիք, որի միջո­ցով մենք քաղա­քա­կան միա­վո­րից վերածվե­ցինք կրո­նա­կան համայնքի։ 

Ապրե­լով իսլա­մա­կան կայսրություննե­րում հիմնա­կա­նում որպես կրո­նա­կան համայնք՝ մենք մեր խնդիրնե­րը անխուսա­փե­լիո­րեն ընկա­լում էինք որպես քրիստո­նեա­կան համայնքի խնդիրներ եւ փրկություն ակնկա­լում միայն օտար քրիստո­նեա­կան ուժե­րից: Կրո­նը, լեզուն եւ մշա­կույթը դարձան մեր ինքնության հիմքե­րը, որոնք փոխանցվում էին եկե­ղե­ցու միջո­ցով: Այս պատճա­ռով եկե­ղե­ցին կարեւոր դեր էր խաղում մեր պատմության մեջ, բայց անում էր դա քաղա­քա­կան ինքնության եւ քաղա­քա­կան մտա­ծո­ղության կորստի գնով:

Ցավոք, այս մտա­ծե­լա­կերպի վրա է դեռեւս հիմնվում քաղա­քա­կան ինքնությունը սփյուռքում եւ որոշ չափով նաեւ Հայաստա­նում:

Երկու հեղա­փո­խա­կան քաղա­քա­կան կուսակցություննե­րը՝ Հնչակյան կուսակցությունը եւ Դաշնակցությունը, փորձե­ցին փոխել այս իրա­կա­նությունը եւ քաղա­քա­կա­նացնել մեր ժողովրդին: Նրանց հիմնա­դիր ծրագրե­րը կարդա­ցող յուրա­քանչյուր ոք կտեսնի, որ եկե­ղե­ցին եւ նույնիսկ կրոնն ինքնին մեծ մասամբ բացա­կա­յում են: Սակայն նույնիսկ այս կուսակցություննե­րը, ի վերջո, չկա­րո­ղա­ցան լիո­վին անջատվել քրիստո­նեա­կան կրո­նա­կան համայնք լինե­լու ինքնագնա­հա­տա­կա­նից:

Այս երկու հայտա­րա­րություննե­րում այս գիտակցումը բացա­կա­յում է:

- Ի՞նչ խնդիրներ է սա ստեղծում։

- Ազգի, քաղա­քա­կան կուսակցության կամ եկե­ղե­ցու իդեա­լա­կա­նացված պատմությունը խնդրա­հա­րույց է, քանի որ թույլ չի տալիս լրջո­րեն գնա­հա­տել մեր ինստի­տուտնե­րը։ Այդ հայտա­րա­րություննե­րում արտա­հայտված դիրքո­րո­շումնե­րը հիմնված են իդեա­լա­կա­նացված պատմության վրա, որից հնա­րա­վոր չէ օգտա­կար դասեր քաղել։ Ընդհա­կա­ռա­կը, այն երբեմն հանգեցնում է կրկնվող ձախո­ղումնե­րի եւ աղետնե­րի։

Վերջա­պես, նույնիսկ երբ եկե­ղե­ցին քաղա­քա­կան գործո­ղություններ չի նախա­ձեռնել, այն թույլ է տվել, որ իրեն օգտա­գործեն քաղա­քա­կան ուժե­րը թե՛ Խորհրդա­յին Հայաստա­նում, թե՛ Սփյուռքում՝ դառնա­լով պառակտման եւ հակա­մարտության գործիք։

Այս վերլուծությունը ոչ մի կերպ չի նվա­զեցնում եկե­ղե­ցու արժե­քը որպես մշա­կույթի եւ ինքնության փոխանցող՝ հատկա­պես պետա­կա­նության բացա­կա­յության պայմաննե­րում։ Այնուա­մե­նայնիվ, պատմության մեջ շատ են դեպքե­րը, երբ ինստի­տուտը լուծում է մեկ խնդիր՝ միա­ժա­մա­նակ ստեղծե­լով մեկ այլ, երբեմն՝ է՛լ ավե­լի մեծ խնդիր։

Իմ դիտարկումնե­րի նպա­տակն է առա­ջարկել եկե­ղե­ցու դերի ավե­լի համա­պարփակ պատմա­կան գնա­հա­տա­կան, մասնա­վո­րա­պես՝ մեր քաղա­քա­կան ընկալման եւ վարքագծի մեջ կրո­նա­կան մշա­կույթի եւ ինքնության գերիշխա­նության բացա­սա­կան ազդե­ցության մասին։ Ինչպես այս երկու հայտա­րա­րություննե­րում, երբ խոսում ենք եկե­ղե­ցու մասին, զբաղվում ենք քաղա­քա­կա­նությամբ։ Երբ խոսում ենք քաղա­քա­կա­նության մասին, մեր խոսույթի հիմքում հաճախ մեր կրո­նա­կան համայնքի ինքնությունից բխող մտա­ծե­լա­կերպն է։

Պատմությունը բարդ առարկա է. այն աղբա­ման չէ, որից ընտրում ենք միայն այն, ինչ հարմար է տվյալ պահին։

Կարեւոր է նաեւ չնույնացնել եկե­ղե­ցին նրա ժամա­նա­կա­վոր ղեկա­վա­րի հետ, ինչպես նաեւ Հայ Առա­քե­լա­կան եկե­ղե­ցին՝ ամբողջ հայ ժողովրդի հետ։ Մեր ազգում կան այլ դավա­նանքնե­րի հետեւորդներ, ինչպես նաեւ նրանք, ովքեր առանձնա­պես կրո­նա­կան չեն։

Երբ ունենք պետություն, եկե­ղե­ցին պետք է սահմա­նա­փակվի հոգեւոր, մշա­կութա­յին եւ սոցիա­լա­կան ոլորտնե­րով, որոնք հիմնված են մարդկա­յին արժեքնե­րի վրա, եւ կառա­վա­րի իր ներքին գործերն այնպես, որ շարունա­կի արժա­նա­նալ ժողովրդի հարգանքին եւ աջակցությա­նը։ Այդ դեպքում պետությունը միջամտե­լու ո՛չ պատճառ կունե­նա, ո՛չ էլ իրա­վունք։ Հակա­ռակ դեպքում այդ հաստա­տությունը չի կարող համարվել ժողովրդա­կան եկե­ղե­ցի։

- Եթե հիմնվենք Ձեր բացատրության վրա, արդյո՞ք այս հայտա­րա­րություննե­րը նպաստում են եկե­ղե­ցի-պետություն ճգնա­ժա­մի լուծմա­նը։

- Ինչպես ասա­ցի, ես երկու հայտա­րա­րություններն էլ համա­րում եմ հիմնա­րար քաղա­քա­կան փաստաթղթեր՝ անկախ միասնության, ինքնության, սրբության կամ սփյուռք-Հայաստան հարա­բե­րություննե­րի վերա­բերյալ հղումնե­րից։ Դրանք քաղա­քա­կան են այն առումով, որ հեղի­նակնե­րը հստակ դիրքո­րո­շում են զբա­ղեցրել եկե­ղե­ցի-պետություն հակա­մարտության մեջ եւ ձգտում են արդա­րացնել այդ դիրքո­րո­շումը պատմության իդեա­լա­կա­նացված մեկնա­բա­նությամբ։

[email protected]

Ես ինքս ինձ հարցնում եմ. ի՞նչ խնդիրներ են փորձում լուծել այս հայտա­րա­րություննե­րը։ Անհրա­ժեշտ է պարզա­բա­նել այն խնդիրնե­րը, որոնք հանգեցրել են փակուղուն, երբ վարչա­պե­տը պահանջել է կաթո­ղի­կո­սի հրա­ժա­րա­կա­նը, իսկ կաթո­ղի­կո­սը՝ հրա­ժարվել։ Ամեն ինչ, ի վերջո, բերել է այս պարզ հանգույցի, որը չի կարե­լի անտե­սել։

Հայտա­րա­րություննե­րում նշվում է եկե­ղե­ցու ներսում բարե­փո­խումնե­րի անհրա­ժեշտությունը, սակայն չի նշվում, թե ինչ խնդիրներ են լուծե­լու այդ բարե­փո­խումնե­րը։ Պետք է նշեմ, որ եկե­ղե­ցու բարե­փո­խումնե­րի կոչե­րը գրե­թե չէին լսվում, մինչեւ վարչա­պե­տը չբարձրացրեց այդ հարցը իր յուրա­հա­տուկ շիտա­կությամբ։ Պարտա­դիր չէ համա­ձայնվել վարչա­պե­տի յուրա­քանչյուր հայտա­րա­րության կամ կառա­վա­րության յուրա­քանչյուր գործո­ղության հետ՝ լուրջ խնդիրնե­րի առկա­յությունը ճանա­չե­լու համար։ 

Խնդի­րը չի կարող լուծվել, եթե այն հստակ սահմանված չէ կամ չկա այն սահմա­նե­լու եւ ճանա­չե­լու պատրաստա­կա­մություն: Երկու հայտա­րա­րություններն էլ խուսա­փում են այս քայլից, թեեւ ստո­րագրողնե­րը ոչ հրա­պա­րա­կավ եւ անուղղա­կիո­րեն ընդունում են, որ գոյություն ունեն լուրջ խնդիրներ։

Ես կփորձեմ ուրվագծել այս խնդիրնե­րը՝ գիտակցե­լով, որ դա ռիսկա­յին է.

•    Կաթո­ղի­կո­սի անձը եւ նրա կուսակրո­նության երդման հարցը: Եթե կրո­նը, կանո­նա­կան իրա­վունքը եւ երդումնե­րը սուրբ են, այս հարցը չի կարող անտեսվել կամ թաքցվել։

•    Կաթո­ղի­կո­սի կողմից Եկե­ղե­ցու վարչա­կան կառա­վարման ոճը, որը բնութագրվում է կամա­յա­կա­նությամբ եւ գործա­դիր հրա­մա­նագրե­րով, անհա­մա­տե­ղե­լի է ժողովրդա­կան եկե­ղե­ցու գործունեության հետ։

•    Եկե­ղե­ցու ֆինանսնե­րի ոչ թափանցի­կությունը։

•    Եկե­ղե­ցու խոր ներգրավվա­ծությունը քաղա­քա­կա­նության մեջ. եկե­ղե­ցի, որը գործում է գրե­թե ինչպես քաղա­քա­կան կուսակցություն՝ առանց որեւէ հաշվետվո­ղա­կա­նության: Եկե­ղե­ցու քաղա­քա­կան բնույթն այսօր ունի երկու չափում. բարձրաստի­ճան հոգեւո­րա­կաննե­րից շատե­րի ներգրավվա­ծությունը քաղա­քա­կա­նության մեջ եւ այդ հոգեւո­րա­կաննե­րի կողմից վարվող քաղա­քա­կա­նության էությունը։ 

Որքան գիտեմ, նույնիսկ կաթո­ղի­կո­սի ամե­նաե­ռանդուն կողմնա­կիցնե­րից մի քանի­սը խորհուրդ են տվել նրան փոխել կառա­վարման ձեւը եւ հեռա­նալ քաղա­քա­կա­նությունից, բայց այդ ջանքե­րը ձախողվել են: Իմաստա­լից բարե­փո­խումնե­րը քիչ հավա­նա­կան են այնպի­սի առաջնորդի օրոք, ով ինքն է խնդրի կենտրո­նում եւ մերժում է ցանկա­ցած լուծում։

Երբ խնդիրնե­րը ձեւա­կերպվում են այնքան հստակ, որքան նշված է վերեւում, լուծումնե­րի շրջա­նա­կը նեղա­նում է: Վարչա­պետն ունի մեկ լուծում, որը ո՛չ կաթո­ղի­կո­սը, ո՛չ էլ նրա հավա­տա­րիմ կողմնա­կիցնե­րը չեն ընդունում: Գուցե կան այլ լուծումներ, բայց ես չեմ կարծում, որ այս խնդիրնե­րը կարող են լուծվել միմյանցից անկախ:

- Դուք ունե՞ք այս ճգնա­ժա­մը լուծե­լու որեւէ առա­ջարկ։

- Հիմնվե­լով ասա­ծիս վրա՝ առա­ջարկում եմ մեկ հնա­րա­վոր լուծում հինգ կետով.

•    Գարե­գին Բ կաթո­ղի­կո­սը մնում է կաթո­ղի­կոս եւ պահպա­նում է իր տիտղո­սը։

•    Եկե­ղե­ցա­կան ժողո­վը ընտրում է օգնա­կան կաթո­ղի­կոս. ինչը պատմա­կան նախա­դե­պեր ունի։

•    Օգնա­կա­նը ստանձնում է ներկա­յիս կաթո­ղի­կո­սի բոլոր լիա­զո­րություններն ու պարտա­կա­նություննե­րը։

•    Եկե­ղե­ցա­կան բարե­փո­խումներն իրա­կա­նացվում են օգնա­կան կաթո­ղի­կո­սի ղեկա­վա­րությամբ։

•    Եկե­ղե­ցին եւ պետությունը սկսում են երկխո­սություն, որպեսզի մշա­կեն փաստա­թուղթ, որը հստակ սահմա­նում է եկե­ղե­ցի-պետություն բաժա­նումը եւ յուրա­քանչյուրի իրա­վունքներն ու պարտա­կա­նություննե­րը։

Գարե­գին Բ կաթո­ղի­կո­սը կարող է ընդունել կամ մերժել նման լուծումը։ Սակայն նրա կողմնա­կիցնե­րը կրում են առնվազն բարո­յա­կան պատասխա­նատվություն՝ համո­զե­լու նրան ընդունել այս կամ նմա­նա­տիպ փոխզի­ջումը։ Եթե Գարե­գին Բ‑ն մերժի, նրանց աջակցությունը կաթո­ղի­կո­սին դառնում է անհասկա­նա­լի։ Այս դեպքում երկու փաստաթղթե­րը ստո­րագրողնե­րը մնում են խնդրի, ոչ թե լուծման մի մասը եւ պատասխա­նա­տու են ճգնա­ժա­մի շարունակման, նույնիսկ խորացման համար։

Եկե­ղե­ցի-պետություն հակա­մարտությունն ունի ավե­լի խոր արմատներ, քան այսօրվա բարե­փո­խումնե­րի անհրա­ժեշտությունը։ Թեեւ այս հայտա­րա­րություննե­րում խոսվում է բարե­փո­խումնե­րի մասին, դրանք արդյունա­վե­տո­րեն փոխանցում են այն ուղերձը, որ պետք է փոխվեն վարչա­պետն ու կառա­վա­րության քաղա­քա­կա­նությունը: Կաթո­ղի­կո­սի եւ ավագ եպիսկո­պոսնե­րի քաղա­քա­կա­նությունը նպա­տակ ունի ամեն գնով պահպա­նել հայե­րի ավանդա­կան ինքնաընկա­լումը որպես գերա­զանցա­պես կրո­նա­կան ժողո­վուրդ։

Ի վերջո, սա է երկու հայտա­րա­րություննե­րի էությունը: Կրո­նա­կան համայնքն իր անվտանգությունը փնտրում է փրկիչ քրիստոնյա պետությունից, ինչն անխուսա­փե­լիո­րեն տանում է դեպի Ռուսաստան եւ Հայաստա­նի ճանաչմա­նը, որպես Ռուսաստա­նի հովա­նա­վո­րության տակ գտնվող երկիր: Այս մտա­ծե­լա­կերպը չի ծառա­յում Հայաստա­նի պետա­կա­նությա­նը կամ ինքնիշխա­նությա­նը։ 

Ազգի, առնվազն պետության սահմա­նումը քաղա­քա­կան առումով հանգեցնում է հարեւաննե­րի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորմա­նը, խաղա­ղության եւ սպառնա­լիքնե­րի նվա­զեցման քաղա­քա­կա­նությա­նը: Մեզ հիմնա­կա­նում որպես կրո­նա­կան միա­վոր սահմա­նե­լը եւ արտա­քին ուժի գործիք դառնա­լը ստեղծում է նույնքան մեծ, եթե ոչ ավե­լի մեծ սպառնա­լիքներ հանրա­պե­տության անվտանգության համար։

- Բացի եկե­ղե­ցու ներսում իր բռնա­պե­տա­կան վարքագծից՝ ի՞նչ իրա­վունքով է Գարե­գին II‑ը մտել քաղա­քա­կան ասպա­րեզ, պահանջել ժողովրդա­վա­րա­կան ճանա­պարհով ընտրված վարչա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը եւ «սառեցրել» Բագրատ եպիսկո­պո­սի հոգեւո­րա­կան կարգա­վի­ճա­կը՝ հրահրե­լով նրան այսպես կոչված «սրբա­զան պայքա­րի» եւ վարչա­պե­տի դեմ բողո­քի ցույցե­րի։

- Սա մեզ ուղղա­կիո­րեն հասցնում է խնդրի էությա­նը։

Ես չգի­տեմ՝ ով է Բագրատ եպիսկո­պո­սին հանձնել քաղա­քա­կան գործունեությամբ զբաղվե­լու վկա­յա­կա­նը։ Սակայն պարզ է, որ թե՛ կաթո­ղի­կո­սը, թե՛ քոչարյա­նա­մետ ընդդի­մությունը անմի­ջա­պես աջակցե­ցին նրան՝ է՛լ ավե­լի ակնհայտ դարձնե­լով այդ գործունեության քաղա­քա­կան բնույթը, ինչը հստա­կո­րեն դուրս է եկե­ղե­ցու հոգեւոր եւ սոցիա­լա­կան առա­քե­լությունից։ 

Այստեղ տեղին են երկու դիտարկումներ։ Մեր պատմության մեջ եկե­ղե­ցու քաղա­քա­կան նկրտումնե­րը նոր չեն։ Դրանք սկիզբ են առնում IV դարից՝ քրիստո­նեության ընդունումից անմի­ջա­պես հետո։ Հիշենք եկե­ղե­ցու պայքա­րը Արշակ II եւ Պապ թագա­վորնե­րի դեմ, երբ կաթո­ղի­կոսնե­րը դաշինք կնքե­ցին որոշ նախա­րարնե­րի հետ՝ թագա­վո­րա­կան իշխա­նությունը թուլացնե­լու համար։ Հայկա­կան պետա­կա­նության անկման հետ եկե­ղե­ցին հաղթա­նակ տարավ՝ դաշինք կնքե­լով կենտրո­նացված, ուժեղ պետության դեմ գործող ուժե­րի հետ։

- Իսկ այսօր՞։

- Այսօր իրա­վի­ճա­կը ոչնչով չի տարբերվում։ Սկզբից Գարե­գին II‑ը միա­ցավ քոչարյա­նա­կան քաղա­քա­կան ընդդի­մությա­նը վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի դեմ՝ սկսե­լով եկե­ղե­ցի-պետություն առճա­կա­տումը։ Սա ավե­լի պարզ կերեւա, եթե «ազնվա­կաններ» կամ «իշխաններ» բառե­րը փոխա­րի­նենք «օլիգարխներ»-ով կամ «կուսակցություններ»-ով։

Կարե­լի է ենթադրել, թե ինչու կաթո­ղի­կո­սը դիմեց այս քայլին։ Մենք գիտենք, որ նա կիսում էր ընդդի­մության մոտե­ցումը թե՛ ներքին, թե՛ արտա­քին հարցե­րում՝ վերեւից ներքեւ իշխա­նություն՝ անկախ ժողովրդի քվեարկությունից, համընկնող օլի­գարխիկ շահեր եւ, ի վերջո, Քոչարյա­նի խմբակցության վերա­դարձը իշխա­նության։ Արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ դա նշա­նա­կում էր կրկին դառնալ Ռուսաստա­նի արբանյակ։ Այս նկա­տա­ռումնե­րը փոխկա­պակցված են։

Քոչարյա­նա­կան ընդդի­մության հիմնա­կան նպա­տա­կը եղել եւ մնում է իշխա­նության վերա­դառնա­լը՝ նաեւ իրենց դասա­կարգա­յին շահե­րը ապա­հո­վե­լու համար։ Թե ինչ է սա նշա­նա­կում պետա­կա­նության եւ անկա­խության առումով, նրանց համար լավա­գույն դեպքում երկրորդա­կան է։ Նրանք գուցե անկեղծո­րեն հավա­տում են, որ իրենց քաղա­քա­կա­նությունը լավա­գույնն է Հայաստա­նի համար, բայց անկեղծությունը չի փոխում արդյունքնե­րը։ 

- Վրդո­վեցնող է հեղի­նակնե­րի պնդումը, որ «Հայաստա­նի կառա­վա­րությունը սպառնում է խզել հարա­բե­րություննե­րը սփյուռքի հետ, ինչը նույնիսկ Օսմանյան կայսրությունը կամ Խորհրդա­յին Միությունը չէին կարո­ղա­ցել»։

- Այդ հայտա­րա­րությունն իրոք վրդո­վեցնող է, նախ՝ որովհե­տեւ այն պատմա­կա­նո­րեն սխալ է։ Այդ ժամա­նակ ո՛չ Հայաստա­նը որպես պետություն, ո՛չ էլ սփյուռքը որպես այդպի­սին գոյություն չունեին այնպես, ինչպես այսօր։ Օսմանյան ժամա­նա­կաշրջա­նում Հայաստան-սփյուռք հարա­բե­րություննե­րի մասին խոսե­լը լավա­գույն դեպքում տգի­տություն է։

Ես տեղյակ եմ երկու դեպքե­րի մասին, երբ Օսմանյան պետությունը միջամտել է սփյուռքի գործե­րին։ Առա­ջի­նը 1894–1896 թվա­կաննե­րի կոտո­րածնե­րից հետո էր, երբ մեծ թվով արեւմտա­հա­յեր գաղթե­ցին ԱՄՆ եւ աջակցե­ցին Հնչակյան կուսակցության գործունեությա­նը սուլթա­նի կառա­վա­րության դեմ։ Արտա­գաղթած բանվորներն ու գյուղա­ցի­նե­րը Արեւմտյան Հայաստա­նից էին, ուստի նրանց եկե­ղե­ցին Ստամբուլի պատրիարքա­րա­նի իրա­վա­սության ներքո էր։ Օսմանյան կառա­վա­րությունը ճնշում գործադրեց Ստամբուլի պատրիարքի վրա՝ պահանջե­լով, որ նա իր իշխա­նությունն օգտա­գործի արտա­գաղթողնե­րի վրա՝ դադա­րեցնե­լու իրենց գործունեությունը Օսմանյան կառա­վա­րության դեմ։ Պատրիարքը նամակ գրեց Էջմիածնի կաթո­ղի­կո­սին՝ խնդրե­լով, որ ԱՄՆ թեմը միա­նա կաթո­ղի­կո­սի իրա­վա­սությա­նը, ինչը կթե­թեւացներ Օսմանյան կառա­վա­րության ճնշումն իր վրա։ Այդպես էլ արվեց։

Երկրորդ դեպքը հետեւյալն էր։ Օսմանյան կառա­վա­րությունը օգտա­գործեց իր դիվա­նա­գի­տա­կան եւ քաղա­քա­կան կապե­րը որոշ եվրո­պա­կան պետություննե­րի եւ քաղա­քա­կան ուժե­րի հետ՝ արձա­գանքե­լու 1894–1896 թվա­կաննե­րի կոտո­րածնե­րից հետո աճող հայա­մետ տրա­մադրություննե­րին։

Ինչ վերա­բե­րում է Խորհրդա­յին Միությա­նը, այն պնդումը, որ այն չի ձգտել կամ չի կարո­ղա­ցել բաժա­նել սփյուռքը Խորհրդա­յին Հայաստա­նից, պարզա­պես պատմա­կան տգի­տություն չէ. դա աննե­րե­լի եւ ամո­թա­լի է։ Ե՛վ Խորհրդա­յին պետությունը, եւ՛ Դաշնակցությունը օգտա­գործե­ցին բոլոր միջոցնե­րը՝ Սփյուռքը պառակտե­լու համար, որի հետեւանքնե­րը զգացվում են մինչ օրս։

Վարչա­պե­տի քաղա­քա­կա­նությունը ռուսա­կան, խորհրդա­յին կամ օսմանյան քաղա­քա­կա­նության հետ համե­մա­տե­լը դուրս է բանա­կան խոսույթի սահմաննե­րից։ Այդ նախա­դա­սությունն ինքնին ապա­ցուցում է փաստաթղթի քաղա­քա­կան բնույթը եւ պատմա­կան համե­մա­տության անպա­տասխա­նա­տու օգտա­գործումը։ Ավե­լին չեմ ուզում ասել։

- Մենք չափա­զանց վտանգա­վոր ենք համա­րում նաեւ նրանց կոչը սփյուռքա­հա­յե­րին՝ ճնշում գործադրե­լու իրենց կառա­վա­րություննե­րի վրա եւ միջամտե­լու Հայաստա­նի ներքին գործե­րին՝ «ներառյալ անհրա­ժեշտության դեպքում իրա­վա­կան գործո­ղություննե­րը»։ 

- Մի քանի օր առաջ ինձ զանգա­հա­րեց մի ծանոթ եւ ասաց, որ այդ նախա­դա­սությունը հավա­սա­րա­զոր է պետա­կան դավա­ճա­նության: Վստահ չեմ, որ գնա­հա­տա­կա­նը ճիշտ է: Սակայն սա եւ նմա­նա­տիպ հայտա­րա­րություննե­րը կասկա­ծի տակ են դնում այն պնդումը, որ այս անձինք աջակցում են Հայաստա­նի անկա­խությանն ու երկխո­սությա­նը:

Նման լեզուն ամրապնդում է այն գաղա­փա­րը, որ մենք քաղա­քա­կան փրկություն ենք հայցում այլ պետություննե­րից: Այն կոչ է անում սփյուռքի համայնքնե­րին օգտա­գործել իրենց ինստի­տուտներն ու ռեսուրսնե­րը հենց Հայաստա­նի դեմ: Սփյուռքում շատե­րը համա­ձայն չեն այս հայտա­րա­րության, հատկա­պես այդ կոնկրետ կոչի հետ, ինչն, ի վերջո, խորացնում է սփյուռքում առկա պառակտումնե­րը՝ չնա­յած այն հավաստիա­ցումնե­րին, որ նպա­տա­կը միասնությունն է:

Բոլոր նման հայտա­րա­րություննե­րում խոսվում է միասնության մասին: Հարցը միասնության արժե­քի մեջ չէ. այն անվի­ճե­լի է: Հարցն այն է, թե միասնությունը ո՞ր քաղա­քա­կա­նության, արժե­քա­յին համա­կարգի, գաղա­փա­րի կամ գաղա­փա­րա­խո­սության շուրջ է: Երբ տալիս ենք այդ հարցը, պարզ է դառնում նման կոչե­րի սին եւ նույնիսկ պառակտող բնույթը:

- Բոլորս գիտենք, որ սփյուռքի եկե­ղե­ցին բաժանված է քաղա­քա­կան եւ տնտե­սա­կան պատճառնե­րով, եւ ո՛չ Հայաստա­նի կառա­վա­րությունը, ո՛չ էլ Մայր Աթո­ռը չեն ստեղծել այս պառակտումը:

- Իրոք գիտենք, սակայն պատրաստ ենք անտե­սել կամ «մոռա­նալ» բազմա­թիվ փաստեր՝ մեր ներկա­յիս քաղա­քա­կան դիրքո­րո­շումնե­րը, ավե­լի ճիշտ՝ նախա­պա­շարմունքնե­րը պահպա­նե­լու եւ արդա­րացնե­լու համար: Սա կոչվում է քննա­դա­տա­կան մտա­ծո­ղության բացա­կա­յություն: Այն հանգեցնում է սխալ եզրա­կա­ցություննե­րի եւ քաղա­քա­կա­նության, որոնց հետեւանքնե­րի ակա­նա­տեսն ենք եղել վերջին տարի­նե­րին եւ դեռ կարող ենք լինել: Հուսով եմ, որ այդպես չի լինի:

Թարգմա­նությունը՝ Մարիա Սադո­յա­նի

Աղբյուրը՝ https://mediamax.am/am/specialprojects/arm_world/60180/?sfnsn=scwspmo&fbclid=IwY2xjawQY_UpleHRuA2FlbQIxMQBicmlkETE2MHR6NjFOcEs2UXFXZGFKc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHgOZ-NCOplBkedD69T-tfGNr8TYRujS7ODiC7wYIVyr1mcDL6yqtwQyQF-yK_aem_ywLt9FMFOyl1MVRZ14Q0Sg

Առնչվող Հոդվածներ