16.9 C
Yerevan

Որպեսզի Հայաստա­նի «Կողմնա­ցույցի Ուղե­նիշ Սլա­քը Չտե­ղա­փոխվի Հյուսի­սա­յին Ուղղության»

Աղե­տը սահմա­նադրա­կան իշխա­նության ուզուրպա­ցիա­յի եւ քաղա­քա­կան համա­կարգի խոր եւ դեռեւս տեւող դեգրա­դա­ցիա­յի հետեւանքն է: Խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րը նաեւ կամ նույնիսկ առա­ջին հերթին այդ՝ զուտ քաղա­քա­կան իշխա­նության եւ նրա այլընտրանքի, հարցը պիտի լուծեն: Այլա­պես խաղա­ղության օրա­կարգը խեղվե­լու եւ մսխվե­լու է: Ինչպես խեղվել եւ մսխվել է ղարա­բաղյան հակա­մարտության կարգա­վո­րումը:

Վահրամ Աթա­նեսյան

Ո՞վ է հաշվարկել, որ Սամվել Կարա­պետյա­նը «կստա­նա» 30, Գագիկ Ծառուկյա­նը՝ 15 տոկոս, իսկ Ռոբերտ Քոչարյա­նը չի հաղթա­հա­րի անցո­ղիկ շեմը եւ ունի ընդա­մե­նը 5 տոկո­սի վարկա­նիշ: 

Նախորդ ընտրություննե­րում ընդդի­մա­դիր ամե­նա­մեծ զանգվա­ծը գենե­րացրել է Ռոբերտ Քոչարյա­նը: Այո, ոչ թե «Հայաստան» դաշինքը, այլ հենց՝ Ռոբերտ Քոչարյա­նը: Ընդ որում, անկախ Հայաստա­նի պատմության մեջ դա նախա­դե­պը չունի: Նախկի­նում ոչ մի ընդդի­մա­դիր ուժ նման արդյունքի չի հասել: Անցած հինգ տարի­նե­րին ընդդի­մա­դիր նոր գենե­րա­ցիա տեղի չի ունե­ցել: Ըստ այդմ, ոչ թե Ռոբերտ Քոչարյանն է «խաղում» Սամվել Կարա­պետյա­նի եւ Գագիկ Ծառուկյա­նի դաշտում, այլ նրանք են «ներխուժել» Ռոբերտ Քորչարյա­նի «տիրույթ»: Բայց մի խմբակ հետեւո­ղա­կա­նո­րեն պահանջում է, որ Ռոբերտ Քոչարյա­նը ընտրա­պայքա­րից դուրս գա: Ինչու՞: «Հիմնա­վո­րում են», որ այդ դեպքում Փաշինյա­նի «պարտությունը երաշխա­վորված կլի­նի»: 

Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ Քոչարյա­նի պոտենցիալ ընտրողնե­րը քվեարկե­լու են Կարա­պետյա­նի եւ ոչ թե՝ Փաշինյա­նի օգտին: Ի վերջո, եթե Քոչարյա­նը «ընդդի­մության ձայնե­րը փոշիացնում է, որպեսզի ապա­հո­վի Փաշինյա­նի հաղթա­նա­կը», ապա ի՞նչն է խանգա­րում, որ նա նույն նպա­տա­կով համա­կիրնե­րին հորդո­րի, որ քվե տան Փաշինյա­նին: Իրոք որ, «անի­մա­նա­լի են գործե­րը» հայրե­նա­կան ընդդի­մության: 

Երկրորդ եւ երրորդ նախա­գահնե­րի «թիմե­րի» եւ նրանց հետ աֆի­լացված շրջա­նակնե­րի տեղե­կատվա-քարոզչա­կան պատե­րազմը իրո­ղություն է եւ վկա­յում է, որ երկու տասնամյակ՝ 1998–2018 թվա­կաննե­րին, Հայաստա­նում եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղում օրի­նա­կան իշխա­նություն եւ ղարա­բաղյան հակա­մարտության խաղաղ-բանակցա­յին կարգա­վորման գործընթաց, ինչպես նաեւ պետա­կա­նության անկումը եւ կործա­նիչ պատե­րազմը կանխե­լու քաղա­քա­կան հստակ նպա­տակ հետապնդող ընդդի­մություն չենք ունե­ցել: 

Աղե­տը սահմա­նադրա­կան իշխա­նության ուզուրպա­ցիա­յի եւ քաղա­քա­կան համա­կարգի խոր եւ դեռեւս տեւող դեգրա­դա­ցիա­յի հետեւանքն է: Խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րը նաեւ կամ նույնիսկ առա­ջին հերթին այդ՝ զուտ քաղա­քա­կան իշխա­նության եւ նրա այլընտրանքի, հարցը պիտի լուծեն: Այլա­պես խաղա­ղության օրա­կարգը խեղվե­լու եւ մսխվե­լու է: Ինչպես խեղվել եւ մսխվել է ղարա­բաղյան հակա­մարտության կարգա­վո­րումը: 

Այստեղ արդեն պատասխա­նատվությունը ուղղա­կի հասցեագրե­լի է «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» կուսակցության եւ Նիկոլ Փաշինյա­նին, որովհե­տեւ ոչ միայն բացառված չէ, այլեւ շատ հավա­նա­կան է, որ երկրորդ եւ երրորդ նախա­գահնե­րի ու նրանց թիմե­րի «պատե­րազմը» քաղտեխնո­լո­գիա­կան հնարք է, իսկ իրա­կա­նում ամեն ինչ արվում է, որպեսզի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րով կրկնվի Գյումրիի նախա­դե­պը: Այդ դեպքում, իրոք, ոչ միայն Հայաստա­նի, այլեւ Հարա­վա­յին Կովկա­սի աշխարհա­քա­ղա­քա­կան «կողմնա­ցույցի սլա­քը կտե­ղա­շարժվի հյուսի­սա­յին ուղղության»: 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ