20 C
Yerevan

Հայաստա­նի Պետա­կան Արա­րո­ղա­կարգը Օտա­րերկրյա Պետության Ղեկա­վար Մայր Աթոռ Այց Չի Նախա­տե­սում

Ինչպես տեսնում ենք, «Պետա­կան արա­րո­ղա­կարգի մասին» գործող օրենքը օտա­րերկրյա պետության ղեկա­վար Հայաստան աշխա­տանքա­յին եւ պաշտո­նա­կան ու պետա­կան այցի համար Ցեղասպա­նության զոհե­րի հուշա­հա­մա­լիր եւ Մայր աթոռ նրա այցե­լություն չի նախա­տե­սում։

Վահրամ Աթա­նեսյան

2018 թ․ մարտի 30-ին նախա­գահ Սերժ Սարգսյա­նը ստո­րագրել է «Պետա­կան արա­րո­ղա­կարգի մասին» ՀՀ օրենքը, եւ այն մտել է ուժի մեջ։ Օրենքի հոդված 11‑ը սահմա­նում է, որ «օտա­րերկրյա պետության ղեկա­վա­րի այցի դեպքում նախա­տեսվում են զրույց Հանրա­պե­տության նախա­գա­հի հետ, բանակցություններ վարչա­պե­տի հետ եւ այցե­լություն Ազգա­յին ժողով», իսկ նույն պաշտո­նա­տար անձի «պաշտո­նա­կան կամ պետա­կան այցի ընթացքում նախա­տեսվում են զրույց Հանրա­պե­տության նախա­գա­հի հետ, բանակցություններ…Ազգային ժողո­վում եւ ըստ անհրա­ժեշտության հանդի­պում․․․ վարչա­պե­տի հետ»։

Ինչպես տեսնում ենք, «Պետա­կան արա­րո­ղա­կարգի մասին» գործող օրենքը օտա­րերկրյա պետության ղեկա­վար Հայաստան աշխա­տանքա­յին եւ պաշտո­նա­կան ու պետա­կան այցի համար Ցեղասպա­նության զոհե­րի հուշա­հա­մա­լիր եւ Մայր աթոռ նրա այցե­լություն չի նախա­տե­սում։

Ֆրանսիա­յի նախա­գահ Էմա­նուել Մակրո­նի Հայաստան պետա­կան այցի առթիվ փորձա­գի­տա­կան տեսա­կետ է հնչել, որ եթե նա Մայր աթոռ չայցե­լի, ապա «կանտե­սի հայ ժողովրդին»։ Ընդ որում, բերվում է Ֆրանսիա­յի նախկին նախա­գահնե­րի Հայաստան այցի նախա­դե­պը․ նրանք այցե­լել են Մայր աթոռ։

Անշուշտ, Ֆրանսիա­յի նախա­գա­հի Մայր աթոռ այցը ցանկա­լի է, բայց եթե դա Մակրո­նի դեպքում նախա­տեսված չէ, ապա գործ ունենք ոչ թե Հայաստա­նի պետա­կան արա­րո­ղա­կարգը «խախտե­լու» կամ «սրբագրե­լու», ինչպես ներկա­յացվում է, այլ, հավա­նա­բար, Ֆրանսիա­յի նախա­գա­հի անձնա­կան որոշման հետ։

Պաշտո­նա­կան, մանա­վանդ պետա­կան այցե­րը նախա­պատրաստվում են ամիսնե­րի ընթացքում, ցանկա­ցած մանրուք հաշվի է առնվում։ Ֆրանսիա­յի նախա­գա­հի համար, անշուշտ, Հայաստա­նի իշխա­նություննե­րի եւ Մայր աթո­ռի տարա­ձայնություննե­րը եւ հակա­սություննե­րը գաղտնիք չեն։ Այդուհանդերձ, դժվար է պատկե­րացնել, որ եթե նա Մայր աթոռ այցե­լե­լու ցանկություն հայտներ, ապա Նիկոլ Փաշինյա­նը արգելք կհանդի­սա­նար։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ