Ադրբեջանցի վտարանդի լրագրողը վկայակոչել է Թուրքիայից այդ հիվանդանոց աշխատանքի հրավիրված բժշկի հուշերը, թե ինչպես էին «կրծքագեղձի գոյացությունը բուժելու փոխարեն անցանկալի անձանց կանանց ենթարկում կոպիտ վիրահատության՝ նրանց եւ ընտանիքներին պատճառելով թե ֆիզիկական, թե հոգեկան տառապանքներ»։
Վահրամ Աթանեսյան
Մեր Խոսքը
Ադրբեջանական հասարակության իրական պատկերը հաճախ մնում է ստվերում՝ հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է ոչ թե արտաքին ագրեսիվ հռետորաբանությանը, այլ ներքին՝ սոցիալ-հոգեբանական ճգնաժամերին։ Ղարաբաղյան պատերազմների երկարատև ազդեցությունը ձևավորել է մի միջավայր, որտեղ պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է մարդկանց ներսում՝ հոգեբանական խանգարումների, ագրեսիայի, հուսահատության և ինքնաոչնչացման դրսևորումների տեսքով։
Վիճակագրությունը ցույց է տալիս այդ խորքային ճգնաժամը․ դեպրեսիան (Depression — ընկճախտ) կազմում է 34.4%, ինչը վկայում է լայնածավալ հուսահատության մասին։ Ինքնասպանությունները (Suicide — ինքնասպանություն)՝ 25.0%, արդեն սոցիալական աղետի ցուցիչ են։ Տագնապայնությունը (Anxiety — մշտական անհանգստություն)՝ 21.1%, բնորոշ է մշտական լարվածության մեջ ապրող հասարակություններին։ Դրան գումարվում են նաև ծանր հոգեկան խանգարումներ՝ շիզոֆրենիա (Schizophrenia – իրականության ընկալման խախտմամբ ծանր խանգարում)՝ 11.1%, երկբևեռ խանգարում (Bipolar disorder — տրամադրության կտրուկ տատանումներ)՝ 6.2%, և սննդային խանգարումներ (Eating disorders ‑սննդային վարքի խախտումներ)՝ 2.2%։
Այս թվերը վերացական չեն․ դրանք կոնկրետ մարդկային ճակատագրերի արտահայտություն են։ Մուբարիզ Ալիեւի դեպքը, սոցիալական բողոքի ծայրահեղ դրսևորումները, պետական համակարգի նկատմամբ անվստահությունը, այս ամենը ցույց են տալիս մի իրականություն, որտեղ մարդը հաճախ կանգնած է փակուղու առաջ՝ առանց արդարության, առանց պաշտպանության, առանց ելքի։
Սակայն խնդիրը միայն Ադրբեջանը չէ։ Խնդիր է նաև այն, թե ինչպես է այդ իրականությունը ներկայացվում Հայաստանում։ Կան հայ ադրբեջանագետներ, որոնք իրենց ներկայացնում են որպես Ադրբեջանի քննադատներ, սակայն գրեթե երբեք չեն անդրադառնում այս երկրի ներսում առկա սոցիալական, հոգեբանական և մարդասիրական ճգնաժամերին։ Փոխարենը նրանց ուշադրության կենտրոնում հիմնականում Հայաստանի ներքաղաքական կյանքն է՝ գործող իշխանությունների դեմ պայքարը։
Արդյունքում ստացվում է վտանգավոր խեղաթյուրում․ հայկական հանրությանը ներշնչվում է թուլության, հուսահատության, պարտության զգացում, մինչդեռ Ադրբեջանը ներկայացվում է որպես մոնոլիտ, ուժեղ և անխոցելի համակարգ։ Սա ոչ միայն իրականության աղավաղում է, այլ նաև տեղեկատվական դաշտում միտումնավոր կամ ոչ միտումնավոր խաղ հակառակ կողմի օրակարգի մեջ։
Եթե իրական վերլուծություն է պահանջվում, ապա այն պետք է հիմնված լինի ամբողջական պատկերի վրա՝ ներառյալ նաև Ադրբեջանի ներսում կուտակված խորքային ճգնաժամերը։ Առանց դրա ցանկացած «ադրբեջանագիտություն» դառնում է ոչ թե գիտական կամ վերլուծական աշխատանք, այլ քաղաքական գործիք՝ ուղղված սեփական հասարակության ընկճմանը, ոչ թե իրականության բացահայտմանը։
Այս համատեքստում հատկապես կարևոր է այն մոտեցումը, որը փորձում է հարցին նայել ոչ թե մակերեսային հակադրությունների, այլ խորքային սոցիալ-հոգեբանական վերլուծության միջոցով։ Նման դիտանկյունը թույլ է տալիս տեսնել իրականությունը իր ամբողջ բարդությամբ՝ դուրս գալով ինչպես քարոզչական կաղապարներից, այնպես էլ միակողմանի գնահատականներից։ Հենց այսպիսի հավասարակշռված և փաստահեն մոտեցումն է, որ կարող է ձևավորել առողջ հանրային ընկալում և նպաստել առավել գիտակցված քննարկումների ձևավորմանը։
Մեր Ուղին
Ներկայացնում ենք Վահրամ Աթանեսյանի ուշագրավ գրառումն այդ առիթով՝
Հայ ադրբեջանագետները Ադրբեջանի իրական պատկերը չեն ներկայացնում
Ապրիլի 30 ‑ին Ադրբեջանի հանրապետական ուռուցքաբանական կենտրոնում 1988թ․ ծնված Մուբարիզ Ալիեւը «պայթյուցիկ սարքի գործադրմամբ փորձել է սպանել բժիշկ Ասիֆ Նասիրովին»։ Պայթյունի հետեւանքով նա տեղում մահացել է, իսկ Նասիրովը մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է։ Սա պաշտոնական հաղորդագրությունից է։

Վտարանդի լրագրող Աֆղան Մուխթարլին ՖԲ անձնական օգտահաշվում գրել է, որ Մուբարիզ Ալիեւը «ղարաբաղյան պատերազմի մասնակից է, տառապում էր քաղցկեղով եւ նրան այն օրին են հասցրել, որ հարկադրված է եղել նռնակով պայթեցնել իրեն»։ Մուխթարլին ուռուցքաբանական կենտրոնի մասին ասել է, որ «դա հիվանդանոց չէ, սպանդանոց է» եւ ցավ հայտնել, որ գլխավոր բժիշկը կենդանի է մնացել։
Ադրբեջանցի վտարանդի լրագրողը վկայակոչել է Թուրքիայից այդ հիվանդանոց աշխատանքի հրավիրված բժշկի հուշերը, թե ինչպես էին «կրծքագեղձի գոյացությունը բուժելու փոխարեն անցանկալի անձանց կանանց ենթարկում կոպիտ վիրահատության՝ նրանց եւ ընտանիքներին պատճառելով թե ֆիզիկական, թե հոգեկան տառապանքներ»։
Այս գրառումից պարզորոշ հետեւում է, որ քաղցկեղով տառապող Մուբարիզ Ալիեւից բժշկական օգնության դիմաց գումար են պահանջել, եւ նա որոշել է գլխավոր բժշկից վրեժխնդիր լինել ու միաժամանակ վերջ տալ կյանքին։
Ադրբեջանական լրատվամիջոցները, սոցիալական հարթակների օգտատերերը գրեթե ամեն օր նման դեպքեր են ներկայացնում։ Նախօրեին որպես հարկային ապօրինությունների դեմ բողոքի նշան՝ Նախիջեւան քաղաքի բնակիչներից մեկը, որի ինքնությունը չի հրապարակայնացվում, ինքնավարության գործադիր իշխանության նստավայրի դիմաց հրկիզել է ավտոմեքենան։ Դա նրա եկամտի միակ աղբյուրն էր, նա զբաղվում էր Նախիջեւան-Իգդիր մասնավոր ուղեւորափոխադրումներով։
Ի՞նչ իմաստ ունի այս պատահարների հիշատակումը։ Հայաստանում կան ադրբեջանագետներ։ Նրանք հանդես են գալիս որպես իշխանությունների «թրքամետ քաղաքականության» քննադատներ եւ Հայաստանի ու հայ ժողովրդի պաշտպաններ, Իլհամ Ալիեւի երդվյալ հակառակորդներ։ Բայց, որքան էլ արտառոց չհնչի, նրանք երբեք Ադրբեջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի, մարդկանց բողոքի, այդ երկրում կատարվող ծանր հանցագործությունների մասին չեն խոսում։ Ստացվում է, որ նրանց թիրախում ոչ թե Ալիեւն է եւ Ադրբեջանը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանը։ Նրանք տարածում, իսկ շատ դեպքերում հորինում են այնպիսի տեղեկություն, որ հայ հանրությանը ընկճախտ են ներշնչում, թերարժեքություն, իսկ փոխարենը Ադրբեջանը ներկայացնում են «ուժեղ եւ կամք թելադրող»։ Դա այն է, ինչ ցանկանում է Ալիեւը։

Վահրամ Աթանեսյան
