26.4 C
Yerevan

Ընդդի­մությունը Լեւոն Տեր-Պետրոսյա­նի Խորհրդատվության Կարի­քը Չի Զգում

Քաղա­քա­գի­տա­կան իմաստով Լեւոն Տեր-Պետրոսյա­նի մտա­հո­գությունը, թերեւս, ուշագրավ է, բայց քաղա­քա­կան տեսա­կե­տից՝ չպա­հանջված։ 

Մուղնի

«Իլուր»-ի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի նախընտրա­կան բանա­վե­ճի մասին, առա­ջին նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նը պատասխա­նել է, որ այդ «բանա­վեճ կոչվող բեմադրությունը» իրեն բացարձա­կա­պես չի հուզում։ Նրան շատ ավե­լի «մտա­հո­գում են հետընտրա­կան շրջա­նի իրա­դարձություննե­րը, որոնք կարող են ճակա­տագրա­կան լինել մեր երկրի համար»։

Լեւոն Տեր-Պետրոսյա­նը ՀԱԿ ընդդի­մա­դիր կուսակցության առաջնորդն է եւ եթե մտա­հոգված է հետընտրա­կան իրա­դարձություննե­րի «ճակա­տագրա­կա­նությամբ», ուրեմն կանխա­տե­սել է, որ Նիկոլ Փաշինյա­նը հաղթե­լու է։

Մնում է կռա­հել, թե ի՞նչ զարգա­ցումներ կարող են «ճակա­տագրա­կան լինել մեր երկրի համար»։ Տեսա­կա­նո­րեն երկու սցե­նար կարե­լի է կանխա­պատկե­րել։ Առա­ջի­նը կարող է այն լինել, որ «ընդդի­մությունը չճա­նա­չի Փաշինյա­նի հաղթա­նա­կը եւ գենե­րացնի փողո­ցա­յին տեւա­կան շարժում»։  Այս դեպքում Փաշինյա­նը չի գնա սահմա­նադրա­կան հանրաքվեի, իսկ դա Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղության ինստի­տուցիո­նա­լացման խոչընդոտ կդառնա՝ այստե­ղից ենթադրվող հետեւանքնե­րով հանդերձ։

Երկրորդ դեպքում, Փաշինյա­նի հաղթա­նա­կը կարող է Ռուսաստա­նի կողմից կոշտ հակազդե­ցության տեղիք տալ եւ հանգեցնել միջպե­տա­կան հարա­բե­րություննե­րի «ճակա­տագրա­կան սրացման»։ Առա­ջին նախա­գա­հի խոսքի տոնայնությունից ենթադրվում է, որ նրա «մտա­հո­գությունը» ավե­լի շատ երկրորդ սցե­նա­րի հավա­նա­կա­նության մասին է։

Քաղա­քա­գի­տա­կան իմաստով Լեւոն Տեր-Պետրոսյա­նի մտա­հո­գությունը, թերեւս, ուշագրավ է, բայց քաղա­քա­կան տեսա­կե­տից՝ չպա­հանջված։ Սամվել Կարա­պետյա­նի շուրջ համախմբվե­լու նրա նախխա­ձեռնությունը մնա­ցել է անպա­տասխան։ «Ուժեղ հայրե­նի­քը» մերժել է համա­գործակցել ՀԱԿ‑ի հետ, ընդդի­մության մյուս երկու ազդե­ցիկ բեւեռնե­րը՝ նույնպես։

Ներքա­ղա­քա­կան դասա­վա­րումնե­րում ՀԱԿ‑ը լուրջ գործոն չէ, իսկ Տեր-Պետրոսյա­նի խորհրդատվության կարի­քը ոչ ոք չի զգում։ Դա է վկա­յում փաստը, որ նրա կանխա­տե­սումը արվել է լրատվա­կան դաշտում որեւէ ազդե­ցություն չունցե­ղող «Իլուր»- ի համար։ Ցավա­լի է, որ առա­ջին նախա­գա­հը մնա­ցել է կուսակցա­կան կայքի հույսին, բայց դա է իրա­կա­նությունը։ Եւ, իհարկե, այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյա­նը ընդդի­մության հաղթա­նա­կը բացա­ռում է։ 

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը Մեր Ուղինի‑ի խմբագրա­կան կազմը  ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ