24.7 C
Yerevan

Ալիեւը Եվ Հայաստա­նի Ընդդի­մությունը Հայ-Ֆրանսիա­կան Գործընկե­րության Դեմ Են

Հայաստա­նի ընդդի­մությա­նը ծառա­յող մամուլն ինչու՞ է ադրբե­ջա­նա­կան այդ թեզը հանրայնացնում։ Որպեսզի ներշնչի, որ Ֆրանսիա­յի նախա­գա­հը «հեղի­նա­կա­զուրկ է, հետեւա­բար նրա հետ ստո­րագրած փաստա­թուղթը ոչ մի նշա­նա­կություն չունի»։

Մուղնի

Ադրբե­ջա­նա­կան AzFront  թելեգրամյան ալի­քը, հղում անե­լով իր «լավա­տեղյակ աղբյուրնե­րին», Ֆրանսիա­յի նախա­գահ Էմա­նուել Մակրո­նի Հայաստան պետա­կան այցի կարեւո­րությունը ստվե­րե­լու ակնհայտ նպա­տակ է դրել, երբ գրել է, որ «Մակրո­նը մտա­դիր է եղել հայ-թուրքա­կան սահմա­նը հատել եւ ժամա­նել Անկա­րա, բայց Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նը, խորհրդակցե­լով Իլհամ Ալիեւի հետ, մերժել է»։ 

Ադրբե­ջա­նա­կան նշված թելեգրամյան ալի­քի այդ «տեղե­կությունը» այնքան ոչ արժա­նա­հա­վատ է, որ նույնիսկ Բաքվի լուրջ, հիմնա­կա­նում իշխա­նություննե­րի տեսա­կետնե­րը տարա­ծող լրատվա­մի­ջոցնե­րը այն տարա­ծե­լու անհրա­ժեշտություն չեն տեսել։ Իսկ «Հրա­պա­րակ» օրա­թերթը եւ մի քանի այլ «պատասխա­նա­տու» լրատվա­մի­ջոցներ ադրբե­ջա­նա­կան թելեգրամյան ալի­քի բացա­հայտ կեղծի­քը տարա­ծել են։ Ինչու՞։ Որովհե­տեւ սպա­սարկում են ընդդի­մությա­նը, իսկ վերջինս ճգնում է արժեզրկել Ֆրանսիա­յի նախա­գա­հի այցը, հայ-ֆրանսիա­կան ռազմա­վա­րա­կան համա­գործակցության մասին Երեւա­նում ստո­րագրված համա­ձայնությունը։ Ի՞նչ նպա­տա­կով է ադրբե­ջա­նա­կան թելեգրամյան ալի­քը կեղծ տեղե­կություն տարա­ծել։ Ցույց տալ, որ Իլհամ Ալիեւը Մակրո­նից «ավե­լի մեծ հեղի­նա­կություն ունի, կարո­ղա­նում է փոխել Թուրքիա­յի նախա­գա­հի հետ նրա պայմա­նա­վորվա­ծությունը»։ 

Հայաստա­նի ընդդի­մությա­նը ծառա­յող մամուլն ինչու՞ է ադրբե­ջա­նա­կան այդ թեզը հանրայնացնում։ Որպեսզի ներշնչի, որ Ֆրանսիա­յի նախա­գա­հը «հեղի­նա­կա­զուրկ է, հետեւա­բար նրա հետ ստո­րագրած փաստա­թուղթը ոչ մի նշա­նա­կություն չունի»։ Քարոզչա­կան հնարքի բուն թիրա­խը Նիկոլ Փաշինյանն է։ Նույնը ադրբե­ջա­նա­կան թելեգրամյան ալիքն է ակնարկել եւ «ամե­նա­կա­րող» ներկա­յացրել Իլհամ Ալիեւին։ Ստացվում է, որ Ադրբե­ջա­նի նախա­գա­հը ոչ թե աջակցում է Փաշինյա­նին, ինչպես նույն «Հրա­պա­րակն» է պնդում, այլ՝ գործում նրա դեմ։ 

Այսինքն, Ադրբե­ջա­նի նախա­գա­հը եւ Հայաստա­նի ընդդի­մությունը մի սկզբունքա­յին հարցում նույն քարոզչությունն են տանում՝ Ֆրանսիա­յի նախա­գա­հը «միջազգայնո­րեն հեղի­նա­կազրկված է, չի կարող Հայաստա­նի համար օգտա­կար որեւէ բան անել, նրա կողմից Փաշինյա­նին ցուցա­բե­րած աջակցությունը ոչինչ չարժե»։ 

Հայ-ֆրանսիա­կան հարա­բե­րություննե­րի կարեւո­րությունը թերագնա­հա­տե­լու եւ նսե­մացնե­լու Ալիեւի ջանքե­րը հասկա­նա­լի են, բայց թե ինչու՞ հայաստանյան «պատասխա­նա­տու» մամուլը նույնն է քարո­զում, մնում է ենթադրել։ 

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը Մեր Ուղին‑ի  խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ