24.7 C
Yerevan

Պուտի­նը Լքել Է ՌԴ Քաղա­քա­ցի­նե­րին

Բաքվում դատա­պարտված Զաբո­լոտսկի­խը եւ Վալի­տո­վը Ռուսաստա­նի Դաշնության պատկան մարմիննե­րից նույնիսկ իրա­վա­բա­նա­կան օգնություն չեն ստա­ցել։ 

Վահրամ Աթա­նեսյան

Բաքվի ծանր հանցա­գործություննե­րի դատա­րա­նը մայի­սի 13-ին ավարտել է Ռուսաստա­նի Դաշնության քաղա­քա­ցի­ներ Իգոր Զաբո­լոտսկի­խի եւ Իլնուր Վալի­տո­վի գործով քննությունը։ Նրանք մեղադրվել են կիբերհանցա­գործության ճանա­պարհով ձեռք բերած 98 հազար մանա­թը օրի­նա­կա­նացնե­լու մեջ։Դատարանը նրանց մեղա­վոր է ճանա­չել եւ դատա­պարտել երեք տարվա ազա­տազրկման։

Զաբո­լոտսկի­խը եւ Վալի­տո­վը Բաքվոում ձերբա­կալվել են շուրջ մեկ տարի առաջ՝ ՌԴ մոտ երկու տասնյակ այլ քաղա­քա­ցի­նե­րի հետ։ Այդ ձերբա­կա­լություննե­րը հաջորդել են Ռուսաստա­նում մի խումբ էթնիկ ադրբե­ջանցի­նե­րի նկատմամբ հարուցված գործե­րին։ Նույն շրջա­նում ձերբա­կալվել են նաեւ «Սպուտնիկ Ազերբայջա­նի» մենե­ջեր Կարտա­վի­խը եւ գլխա­վոր խմբա­գիր Յակովլեւը։

Վերջին երկուսը անցյալ տարե­վերջին բանտից փոխադրվել են տնա­յին կալանքի, ապա վերա­դարձել Ռուսաստան։ Այդ համա­ձայնությունը ձեռք է բերվել անցած հոկտեմբե­րին տեղի ունե­ցած Պուտին-Ալիեւը հանդիպման արդյունքում։

Նույն օրը, երբ Բաքվի ծանր հանցա­գործություննե­րի դատա­րա­նը երեք տարվա ազա­տազրկման է ենթարկել Զաբո­լոտսկի­խին եւ Վալի­տո­վին, Ռուսաստա­նի պետա­կան դուման օրենք է ընդունել, որով նախա­գահ Պուտի­նին թույլատրվում է արտա­սահմա­նում կալա­նա­վորված ՌԴ քաղա­քա­ցի­նե­րի «իրա­վունքնե­րի պաշտպա­նության նպա­տա­կով օգտա­գործել զինված ուժե­րը»։

Պետա­կան դումա­յի խոսնակ Վոլո­դի­նը օրենքի ընդունումը հիմնա­վո­րել է նրա­նով, որ «արեւմտյան երկրնե­րը խախտում են ՄԱԿ‑ի Կանո­նադրությունը եւ միջազգա­յին կոնվենցիա­նե­րը, ուստի Ռուսաստա­նը իր քաղա­քա­ցի­նե­րին պաշտպա­նե­լու համար զինված ուժեր կիրա­ռե­լու իրա­վունք ունի»։

Բաքվում դատա­պարտված Զաբո­լոտսկի­խը եւ Վալի­տո­վը Ռուսաստա­նի Դաշնության պատկան մարմիննե­րից նույնիսկ իրա­վա­բա­նա­կան օգնություն չեն ստա­ցել։ Նրանք եւ մյուս կալա­նա­վորվածնե­րը, որ տեղե­կատվա­կան տեխնո­լո­գիա­նե­րի բնա­գա­վա­ռի մասնա­գետներ են, Ադրբե­ջան են տեղա­փոխվել Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմի պատճա­ռով եւ խուսա­փել են զորա­կո­չից։

Ռուսաստա­նում նրանք համարվում են «դասա­լիք դավա­ճաններ» եւ զրկված են պետա­կան պաշտպա­նությունից եւ միջազգա­յին մարդա­սի­րա­կան կազմա­կերպություննե­րի աջակցությունից։ 

Այդպես Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմի տարի­նե­րին Ստա­լինն է աջակցությունից զրկել խորհրդա­յին միլիո­նա­վոր ռազմա­գե­րի­նե­րին։ Նույն օրը Վլա­դի­միր Պուտի­նը որո­շում է կայացրել, որով ուկրաի­նա­կան պատե­րազմին մասնակցած վարձկաննե­րը կարող են ՌԴ քաղա­քա­ցիություն ստա­նալ։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ