24.7 C
Yerevan

Ինչու՜ Մեր Արցա­խը Մերը Չէ

Լեո­նարդ Պետրոսյա­նին վարչա­պե­տի պաշտո­նում փոխա­րի­նեց Ժիրայր Պողոսյա­նը։ Մեկ տարի հետո նա պաշտո­նանկ եղավ եւ տեղա­փոխվեց Երեւան։   ԼՂՀ վարչա­պետ նշա­նակվեց Անուշա­վան Դանիելյա­նը, որ Ղրի­մից տեղա­փոխվել էր Երեւան։ Ինչու՞։ 

Վահրամ Աթա­նեսյան

1997թ․ մարտին չորս ամիս առաջ համա­ժո­ղովրդա­կան քվեով ԼՂՀ նախա­գահ ընտրված  Ռոբերտ Քոչարյա­նը հրա­ժա­րա­կան տվեց եւ նշա­նակվեց Հայաստա­նի վարչա­պետ։ Օրենքով արտա­հերթ ընտրություննե­րը պետք է կայա­նա­յին քառա­սունօրյա ժամկե­տով։ Իրա­կա­նում դրանք տեղի ունե­ցան վեց ամիս հետո։ Ինչու՞։ 

Նախա­գա­հի պաշտո­նում ընտրվեց Արկա­դի Ղուկասյա­նը եւ վարչա­պետ վերանշա­նա­կեց Լեո­նարդ Պետրոսյա­նին։ Ինը ամիս հետո Լեո­նարդ Պետրոսյա­նը հրա­ժա­րա­կան տվեց եւ տեղա­փոխվեց Երեւան։ Ինչու՞։ 

Լեո­նարդ Պետրոսյա­նին վարչա­պե­տի պաշտո­նում փոխա­րի­նեց Ժիրայր Պողոսյա­նը։ Մեկ տարի հետո նա պաշտո­նանկ եղավ եւ տեղա­փոխվեց Երեւան։   ԼՂՀ վարչա­պետ նշա­նակվեց Անուշա­վան Դանիելյա­նը, որ Ղրի­մից տեղա­փոխվել էր Երեւան։ Ինչու՞։ 

2000թ․ մարտին ԼՂՀ նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նի դեմ կատարվեց մահա­փորձ։  Ձերբա­կալվեց, ապա կալա­նա­վորվեց եւ դատվեց մի քանի ամիս առաջ ՊԲ հրա­մա­նա­տա­րի պաշտո­նից հեռացված Սամվել Բաբա­յա­նը։ Չորս տարի հետո նրան ներում շնորհվեց, եւ Բաբա­յա­նը տեղա­փոխվեց Երեւան։ Ինչու՞։ 

2005թ․-ի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին ԱԺ նախա­գահ Օլեգ Եսա­յա­նը չմասնակցեց եւ պաշտո­նը թողնե­լուց հետո տեղա­փոխվեց Երեւան։ Ինչու՞։ 

2007թ․ պաշտո­նը թողեց   Արկա­դի Ղուկասյա­նը եւ տեղա­փոխվեց Երեւան։ Երեւան վերա­դարձավ նաեւ  Անուշա­վան Դանիելյա­նը։ Ինչու՞։ 

1996թ․ նախա­գա­հա­կան ընտրւթյուննե­րից հետո ԼՂՀ-ում ձեւա­վորվել էր ուժեղ եւ հաջորդնե­րի հետ համե­մա­տած՝ ամե­նապրոֆե­սիո­նալ իշխա­նություն․ նախա­գահ՝ Ռոբերտ Քոչարյան, վարչա­պետ՝ Լեո­նարդ Պետրոսյան, Ազգա­յին ժողո­վի նախա­գահ՝ Օլեգ Եսա­յան, ՊԲ հրա­մա­նա­տար՝ Սամվել Բաբա­յան, արտա­քին գործե­րի նախա­րար՝ Արկա­դի Ղուկասյան։ 

Այդ թիմը ինչու՞ քանդվեց՞։ 

Ով տա այս «ինչու»-ների պատասխա­նը, նա էլ գիտի, թե ինչու՞ մեր Արցա­խը մերը չէ։ 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ