20.4 C
Yerevan

Քոչարյա­նը Կամ Զոհվածնե­րի Թիվը Ճշտե­լու Նպա­տակ Չունի, Կամ Համոզված Է, Որ Պետք Է Ներո­ղություն Խնդրի

Զոհե­րի «հինգ հազար» թիվը շրջա­նառվում է արդեն ավե­լի քան հինգ տարի։

Վահրամ Աթա­նեսյան

«Իմ հարցը հետևյալն է․ երբ այդ երի­տա­սարդնե­րին զորա­կո­չել եք, ցուցակներ ունեցե՞լ եք, թե ոչ, մարդիկ անուն ազգա­նուն ունեցե՞լ են, թե ոչ, դագաղնե­րը, որ հետ են եկել, համարնե­րով են եկել, հիմա ասում ենք՝ հրա­պա­րա­կեք, հարգեք այդ մարդկանց հերո­սությունը, տպագրեք, մի հուշա­մատյան սարքեք, եթե մենք սխալվում ենք քանա­կի մեջ, ներո­ղություն կխնդրենք»,- Վեդիում համա­կիրնե­րի հետ հանդիպմա­նը ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյա­նը։

Զոհե­րի «հինգ հազար» թիվը շրջա­նառվում է արդեն ավե­լի քան հինգ տարի։ Իշխա­նություննե­րը հերքում են եւ պնդում, որ հրա­պա­րակված թիվը իրա­կան է։ Նման դեպքե­րում ի՞նչ պետք է անի ընդդի­մությունը՝ շատ պարզ է։ Պետք է դիմի պաշտպա­նության նախա­րա­րությա­նը եւ պահանջի իրեն տրա­մադրել զորա­կոչված անձանց, կամա­վորնե­րի եւ զոհվածնե­րի ու անհետ կորածնե­րի անձնա­կան տվյալնե­րը։

Որեւէ ընդդի­մա­դիր գործիչ, այդ թվում եւ Ռոբերտ Քոչարյա­նը երբեւէ չի ասել, որ դիմել է ՊՆ եւ մերժում ստա­ցել։ Բայց նույնիսկ եթե իսկությունը պարզե­լու հարցում բյուրոկրա­տա­կան խոչընդոտներ հարուցվեն, ապա շահագրգիռ քաղա­քա­կան ուժե­րի, ՀԿ-երի եւ անձանց համար դժվար չէր անցած շուրջ վեց տարում պարզել քառա­սունչորսօրյա պատե­րազմում մեր մարդկա­յին կորուստնե­րի իրա­կան չափը։

Հայաստա­նը փոքր երկիր է, որտեղ, պատկե­րա­վոր ասած՝ «բոլո­րը բոլո­րին ճանա­չում են»։ Զոհվածնե­րը հուղարկա­վորված են Եռաբլուր զինվո­րա­կան պանթեոն, գրե­թե բոլոր համայնքներն ունեն իրենց «եռաբլուրը»։ Պաշտպա­նության նախա­րա­րությունը զոհվածնե­րի ծնողնե­րին, ընտա­նիքնե­րին ֆինանսա­կան վճա­րումներ է կատա­րել, նրանք հաշվառված են սոցիա­լա­կան աջակցության պետա­կան մարմիննե­րում, բարե­գործա­կան կազմա­կերպություննե­րում։

Ցանկության դեպքում ընդդի­մա­դիր քաղա­քա­կան ուժը կամ հավա­քա­կան ընդդի­մությունը կարող էր ստեղծել «Փաստե­րի ստուգման հարթա­կի» նման մի կառույց, որը ՊՆ-ից, «Եռաբլուր» զինվո­րա­կան պանթեո­նից, համայնքա­պե­տա­րաննե­րից, սոցիա­լա­կան աջակցության մարմիննե­րից, բարե­գործա­կան հաստա­տություննե­րից կհա­վա­քեր զոհվածնե­րի եւ անհետ կորածնե­րի մասին ամբողջ տեղե­կությունը, կբաղդա­տեր «հակա­սա­կան» տվյալնե­րը եւ կպա­զեր իրա­կան պատկե­րը, կհրա­պա­րա­կեր։

Ի վերջո, նույն «Հայաստան» դաշինքի տասնյակ քարոզչա­մի­ջոցնե­րից մեկը շատ հանգիստ եւ առանց որեւէ ծախսի կարող էր սոցիա­լա­կան մեդիա­յում էջ ստեղծել եւ դիմել Հայաստա­նի եւ Արցա­խի ամբողջ բնակչությա­նը՝ զոհվածնե­րի ծնողնե­րին, ընտա­նիքնե­րին՝ խնդրե­լով կորցրած հարա­զա­տի մասին տեղե­կություն տրա­մադրել։ 

Այսինքն, երբ իշխա­նություննե­րը «չեն ցանկա­նում» հուշա­մատյան ստեղծել, գործն իր վրա պետք է վերցնի ընդդի­մությունը, հանրությունը։ Եթե, իհարկե, համոզված է, որ իշխա­նություննե­րը «կեղծում են», եւ ինքը «կեղծի­քը բացա­հայտե­լու» նպա­տակ ունի։ Նման նախա­ձեռնություն ոչ ոք, այդ թվում եւ Ռոբերտ Քոչարյա­նը չի ցուցա­բե­րել, ինչից հետեւում է, որ կամ նա նման նպա­տակ չունի, կամ համոզված է, որ «փաստե­րի ստուգումը» պարտադրե­լու է, որ «ներո­ղություն խնդրի»։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ