26.4 C
Yerevan

Ռուսա­կան Հիբրի­դա­յին Հարձա­կումնե­րը Չեն Դադա­րում

Հայաստա­նի տնտե­սության դիվերսիֆի­կա­ցումը ռազմա­վա­րա­կան անհրա­ժեշտություն է, որպեսզի երկի­րը կախված չլի­նի մեկ պետությունից։ Բոլոր այն ուժե­րը կամ անձինք, որոնք նպաստում են Հայաստա­նի դեմ տնտե­սա­կան կամ քաղա­քա­կան ագրե­սիվ գործո­ղություննե­րի ձևա­վորմա­նը, պետք է պատասխա­նատվության ենթարկվեն։

Գիորգի Թումասյան

1inTV‑ն զրուցել է միջազգա­յին հարա­բե­րություննե­րի փորձա­գետ Գիորգի Թումասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստա­նի դեմ իրա­կա­նացվող ռուսա­կան հիբրի­դա­յին հարձա­կումնե­րը, որոնք նպա­տակ ունեն տնտե­սա­կան և տեղե­կատվա­կան լծակնե­րով խաթա­րել երկրի ժողովրդա­վա­րա­կան ընթացքը։ Հիմնվե­լով արտա­հո­սած գաղտնի փաստաթղթե­րի վրա՝ աղբյուրը բացա­հայտում է ապա­տե­ղե­կատվա­կան արշավնե­րի կազմա­կերպված սխե­մա­նե­րը, այդ թվում՝ կեղծ լուրե­րի տարա­ծումն ու քաղա­քա­կան գործիչնե­րի վարկա­բե­կումը։ Փորձա­գետնե­րը մտա­հո­գություն են հայտնում նաև ընտրա­կա­շառքնե­րի և արտա­քին միջամտության վերա­բերյալ, մասնա­վո­րա­պես՝ Վրաստա­նի հայ համայնքին ընտրություննե­րում ներգրա­վե­լու կասկա­ծե­լի փորձե­րի միջո­ցով։ Վերջնա­կան նպա­տակն է զգուշացնել հանրությա­նը ազգա­յին անվտանգության սպառնա­լիքնե­րի մասին և կոչ անել իրա­վա­պահ մարմիննե­րին՝ չեզո­քացնե­լու օտա­րերկրյա գործա­կա­լա­կան ցանցե­րի ազդե­ցությունը։

Գիորգի Թումասյա­նը նշեց, որ արտա­հո­սած փաստաթղթե­րը ցույց են տալիս՝ Հայաստա­նի դեմ իրա­կա­նացվում են համա­կարգված հիբրի­դա­յին և ապա­տե­ղե­կատվա­կան գործո­ղություններ, որոնք անմի­ջա­կան սպառնա­լիք են ներկա­յացնում հայկա­կան ժողովրդա­վա­րության և ընտրա­կան գործընթացնե­րի համար։ Նրա խոսքով՝ այդ գործընթացնե­րում ներգրավված են ազդե­ցության գործա­կալներ, մեդիա ռեսուրսներ և տեղե­կատվա­կան ցանցեր, իսկ Հայաստա­նի պատկան մարմիննե­րը, հատկա­պես Ազգա­յին անվտանգության ծառա­յությունը, պետք է ոչ միայն կանխեն նման գործո­ղություննե­րը, այլ նաև պատասխա­նատվության ենթարկեն այն անձանց, որոնք գործում են օտար պետության շահե­րից ելնե­լով Հայաստա­նի դեմ։

Թումասյա­նը կարծում է, որ արտա­հո­սած նյութե­րը փաստում են՝ Ռուսաստա­նի կողմից կիրառվում են կեղծ տեղե­կատվության, «կեղծ դրո­շի» գործո­ղություննե­րի և հանրա­յին տրա­մադրություննե­րի մանի­պուլյա­ցիա­յի մեխա­նիզմներ։ Նա նշեց, որ փաստաթղթե­րից պարզ է դառնում՝ փորձ է արվել ապա­կա­յունացնել Հայաստա­նի ներքին քաղա­քա­կան կյանքը, ներառյալ իշխա­նության և ընդդի­մության միջև հակադրության սրումը։ Փորձա­գե­տի դիտարկմամբ՝ այդ գործո­ղություննե­րը համա­կարգված բնույթ ունեն և ուղեկցվում են լուրջ ֆինանսա­կան ու կազմա­կերպչա­կան ռեսուրսնե­րով։ Գիորգի Թումասյա­նը անդրա­դարձավ նաև Ռուսաստա­նի պաշտոնյա­նե­րի վերջին հայտա­րա­րություննե­րին՝ նշե­լով, որ դրանք պետք է դիտարկել որպես Հայաստա­նի նկատմամբ տնտե­սա­կան և քաղա­քա­կան ճնշման փորձ։ Նրա գնա­հատմամբ՝ Ռուսաստա­նի կողմից հնչող հայտա­րա­րություննե­րը, այդ թվում՝ տնտե­սա­կան կորուստնե­րի, գազի գնի և ԵԱՏՄ-ից դուրս գալու հետև­անքնե­րի մասին, փաստում են, որ Մոսկվան փորձում է Հայաստա­նին պահել իր ազդե­ցության դաշտում։ Նա նշեց, որ Հայաստա­նի հիմնա­կան խնդի­րը ոչ միայն արտա­քին ճնշումն է, այլ նաև երկրի ներսում գործող ռուսա­կան ազդե­ցության ցանցե­րը։

Փորձա­գե­տը պնդեց, որ Հայաստա­նի տնտե­սության դիվերսիֆի­կա­ցումը ռազմա­վա­րա­կան անհրա­ժեշտություն է, որպեսզի երկի­րը կախված չլի­նի մեկ պետությունից։ Նրա խոսքով՝ բոլոր այն ուժե­րը կամ անձինք, որոնք նպաստում են Հայաստա­նի դեմ տնտե­սա­կան կամ քաղա­քա­կան ագրե­սիվ գործո­ղություննե­րի ձևա­վորմա­նը, պետք է պատասխա­նատվության ենթարկվեն։

Թումասյա­նը կարև­ո­րեց նաև ընտրություննե­րի լեգի­տի­մության հարցը՝ զգուշացնե­լով, որ ընտրություննե­րի ապա­լե­գի­տի­մացման փորձե­րը կարող են վտանգա­վոր հետև­անքներ ունե­նալ։ Նա նշեց, որ Ռուսաստա­նը փորձում է զարգացնել «ուկրաի­նա­կան սցե­նա­րի» վերա­բերյալ թեզե­րը և այդ ֆոնին ցանկա­ցած ներքա­ղա­քա­կան անկա­յունություն կարող է օգտա­գործվել միջամտության համար։ Նրա խոսքով՝ Հայաստա­նի իրա­վա­պահ և անվտանգության մարմիննե­րը պետք է խստո­րեն կանխեն բռնության, բախումնե­րի կամ պետա­կան հեղաշրջման փորձե­րը։

Միջազգա­յին հարա­բե­րություննե­րի փորձա­գե­տը անդրա­դարձավ նաև վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նին ուղղված սպառնա­լիքնե­րին՝ նշե­լով, որ դրանք պետք է դիտարկել որպես հիբրի­դա­յին պատե­րազմի տարր։ Նա շեշտեց, որ քաղա­քա­կան ուժե­րը պետք է հստակ դատա­պարտեն բռնությունը և հրա­ժարվեն քաղա­քա­կան գործընթացնե­րում ուժա­յին մեթոդնե­րի կիրառման գաղա­փա­րից։ Թումասյա­նի կարծի­քով՝ եթե որևէ քաղա­քա­կան ուժ կամ գործիչ չի դատա­պարտում բռնությունը, ապա դա արդեն լուրջ խնդիր է ազգա­յին անվտանգության տեսանկյունից։   

Գիորգի Թումասյա­նը քննա­դա­տեց նաև այն, որ նախկին իշխա­նություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը մինչ այժմ չեն ենթարկվել իրա­վա­կան պատասխա­նատվության։ Նա նշեց, որ հասա­րա­կությունը վաղուց պահանջել է այդ գործընթա­ցը, սակայն այն չի իրա­կա­նացվել, ինչի հետև­անքով այդ ուժե­րը շարունա­կում են պահպա­նել ազդե­ցությունը քաղա­քա­կան դաշտում։ Նրա խոսքով՝ Հայաստա­նում անհրա­ժեշտ է «ընդդի­մա­փո­խություն», և պետք է ձևա­վորվի առողջ ընդդի­մություն, որը կապված չի լինի արտա­քին ազդե­ցություննե­րի հետ։

Ռուսաստա­նը փորձում է մեծացնել իր ազդե­ցությունը տարա­ծաշրջա­նում, հատկա­պես Վրաստա­նում դիրքերն ամրապնդե­լուց հետո ուշադրությունը կենտրո­նացնե­լով Հայաստա­նի վրա։ Նա հայտա­րա­րեց, որ տեղե­կություններ ունի՝ Ջավախքից և այլ վայրե­րից ընտրողնե­րի մոբի­լի­զա­ցիա­յի փորձե­րի մասին, որոնց ընթացքում առա­ջարկվում են գումարներ ընտրություննե­րին մասնակցե­լու նպա­տա­կով։ Թումասյա­նի դիտարկմամբ՝ նման մեխա­նիզմնե­րը կարող են լրջո­րեն ազդել ընտրա­կան արդյունքնե­րի վրա։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նի իշխա­նություննե­րը պետք է կանխեն արտա­քին միջամտության բոլոր փորձե­րը՝ ներառյալ հնա­րա­վոր ֆինանսա­կան ազդե­ցություննե­րը, ընտրա­կա­շառքը և ընտրողնե­րի կազմա­կերպված տեղա­փո­խումնե­րը։ Թումասյա­նի խոսքով՝ եթե հարյուր հազա­րա­վոր մարդկանց մոբի­լի­զացնե­լու համար օգտա­գործվեն մեծ ֆինանսա­կան միջոցներ, ապա դա կարող է էական ազդե­ցություն ունե­նալ ընտրություննե­րի արդյունքնե­րի վրա։

Գիորգի Թումասյա­նը նաև հայտա­րա­րեց, որ քաղա­քա­կան դաշտում պետք է տրվի հստակ իրա­վա­քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան այն ուժե­րին, որոնք, իր համոզմամբ, գործում են արտա­քին կառա­վարման ազդե­ցության ներքո։ Նա շեշտեց, որ Հայաստա­նի քաղա­քա­կան համա­կարգը չի կարող նորմալ զարգա­նալ առանց առողջ իշխա­նության և առողջ ընդդի­մության ձևա­վորման։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ