24.7 C
Yerevan

Ռուսնե­րից Անվտանգ Հեռա­վո­րության Վրա

Եթե Մեղրիով անցնող հաղորդակցա­յին նախա­գիծն իրա­կա­նություն դառնա, դա կարող է բավա­կան ազդե­ցիկ հիմք դառնալ Ադրբե­ջա­նի և Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րի նորմա­լացման համար։ Եթե այդ նախա­գի­ծը չիրա­կա­նացվի, ապա Հայաստա­նը ստիպված կլի­նի այլ գրա­վիչ ծրագրեր առա­ջարկել տարա­ծաշրջա­նա­յին համա­գործակցության համար։ 

Բորիս Նավա­սարդյան

Հանրա­յին Ռադիոն զրուցել է քաղա­քա­կան վերլուծա­բան, Երև­ա­նի մամուլի ակումբի պատվա­վոր նախա­գահ Բորիս Նավա­սարդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության վերա­փո­խումը, որտեղ անվտանգության ապա­հովման գլխա­վոր գրա­վա­կա­նը դիտարկվում է ոչ թե Ռուսաստա­նի հետ դաշնակցա­յին կապը, այլ հարև­աննե­րի հետ տնտե­սա­կան և հաղորդակցա­յին համա­գործակցությունը: Բորիս Նավա­սարդյա­նը շեշտում է, որ Մոսկվա­յի վրա հույս դնե­լու հնա­ցած մոտեցմա­նը պետք է փոխա­րի­նի հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումը Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի հետ, ինչը հնա­րա­վո­րություն կտա Հայաստա­նին դառնալ տարա­ծաշրջա­նա­յին առևտրա­յին հանգույց: Վերլուծվում են նաև Հայաստա­նի եվրո­պա­կա­նացման հեռանկարնե­րը, որոնք կախված են էներգե­տիկ և ենթա­կա­ռուցվածքա­յին խոշոր ծրագրե­րում Եվրա­միության ներգրավվա­ծությունից: Ընդգծվում է, որ երկրի ռազմա­վա­րա­կան ապա­գան հենվում է բազմա­կողմ դիվա­նա­գի­տության և տարա­ծաշրջա­նա­յին նոր իրո­ղություննե­րին հարմարվե­լու ունա­կության վրա:

Բորիս Նավա­սարդյա­նը նշեց, որ Ռուսաստա­նի դերը Հայաստա­նի անվտանգության հարցում իրա­կա­նում փոխվել էր դեռ մինչև 2020 թվա­կա­նը, սակայն այդ իրո­ղությունը Հայաստա­նում ուշա­ցումով գիտակցվեց։ Նրա խոսքով՝ Ռուսաստա­նը ո՛չ պատրաստ էր, ո՛չ էլ շահագրգռված էր միանշա­նակ աջակցել Հայաստա­նին անվտանգա­յին և այլ հարցե­րում, բայց այդ ընկա­լումը լայնո­րեն ձևա­վորվեց միայն 44-օրյա պատե­րազմից մի քանի տարի անց։ Հայաստա­նը հարև­աննե­րի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման նոր մոտե­ցումը կիրա­ռում է ընդա­մե­նը վերջին երեք տարի­նե­րին, և այդ ժամա­նա­կա­հատվա­ծը շատ կարճ է արդյունքնե­րը գնա­հա­տե­լու համար։ Նա դիտարկեց, որ ժամա­նա­կա­կից աշխարհում այն պետություննե­րը, որոնք հասկա­նում են նոր իրո­ղություննե­րը, փորձում են զարգա­նալ ոչ թե տարածքներ գրա­վե­լու, այլ առևտրի, տնտե­սա­կան համա­գործակցության և հաղորդակցություննե­րի միջո­ցով։ Ըստ նրա՝ հենց այդ տրա­մա­բա­նությունն է այսօր ձևա­վորվում նաև Հարա­վա­յին Կովկա­սում, և եթե հաղորդակցություննե­րի ու առևտրի զարգացման ծրագրե­րը հաջո­ղեն, դրանք կարող են դառնալ նաև Հայաստա­նի անվտանգության հիմնա­կան երաշխի­քը։

Բորիս Նավա­սարդյա­նը, անդրա­դառնա­լով ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմին, ասաց, որ Ռուսաստա­նը չէր գիտակցել նոր աշխարհա­կարգի տրա­մա­բա­նությունը, որտեղ մրցակցության հիմնա­կան գործո­նը տնտե­սա­կան զարգա­ցումն է։ Նրա գնա­հատմամբ՝ Մոսկվան շարունա­կել է առաջնորդվել ուժի և վերահսկո­ղության քաղա­քա­կա­նությամբ, ինչն էլ հանգեցրել է պատե­րազմի։ Միա­ժա­մա­նակ նա հույս հայտնեց, որ Ադրբե­ջա­նը կարող է ընտրել զարգացման այլ ճանա­պարհ՝ հիմնված տնտե­սա­կան համա­գործակցության վրա։ Նավա­սարդյա­նի խոսքով՝ 2025 թվա­կա­նի օգոստո­սի 8‑ի գործընթացնե­րը վկա­յում են, որ Իլհամ Ալիևի ղեկա­վա­րած Ադրբե­ջա­նը հետաքրքրված է այդ տարբե­րա­կով, և ամեն ինչ կախված կլի­նի երկկողմ ծրագրե­րի հաջո­ղությունից։

Քաղա­քա­կան վերլուծա­բա­նը նշեց, որ Ադրբե­ջա­նը, Թուրքիան և Եվրա­միությունը սպա­սում են Հայաստա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի արդյունքնե­րին, որպեսզի հասկա­նան հետա­գա գործընթացնե­րի ուղղությունը։ Նրա կարծի­քով՝ միակ երկի­րը, որը չի սպա­սում և ցանկա­նում է մինչև ընտրություննե­րը Հայաստա­նից հստակ հավաստիա­ցումներ ստա­նալ, Ռուսաստանն է։ Նավա­սարդյա­նը նկա­տեց, որ հենց այդ ուղղությամբ է այսօր ամե­նա­լարված իրա­վի­ճա­կը, և Մոսկվան ակնկա­լում է Հայաստա­նի պատասխա­նը մինչև հունի­սի 7‑ը։

Անդրա­դառնա­լով հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րին՝ Երև­ա­նի մամուլի ակումբի պատվա­վոր նախա­գա­հը կարև­ո­րեց հաղորդակցություննե­րի բացման հարցը՝ հատկա­պես Հայաստա­նի հարա­վով անցնող ճանա­պարհնե­րի թեման։ Նրա խոսքով՝ եթե Մեղրիով անցնող հաղորդակցա­յին նախա­գիծն իրա­կա­նություն դառնա, դա կարող է բավա­կան ազդե­ցիկ հիմք դառնալ Ադրբե­ջա­նի և Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րի նորմա­լացման համար։ Եթե այդ նախա­գի­ծը չիրա­կա­նացվի, ապա Հայաստա­նը ստիպված կլի­նի այլ գրա­վիչ ծրագրեր առա­ջարկել տարա­ծաշրջա­նա­յին համա­գործակցության համար։ Նավա­սարդյա­նը նաև ընդգծեց «Խաղա­ղության կամուրջ» նախա­ձեռնության կարև­ո­րությունը՝ նշե­լով, որ փորձա­գի­տա­կան հարթակնե­րում հնա­րա­վոր է քննարկել համա­գործակցության այնպի­սի տարբե­րակներ, որոնք պաշտո­նա­կան դիվա­նա­գի­տության շրջա­նակնե­րում դժվար է առաջ մղել։ Նրա խոսքով՝ այդ քննարկումնե­րի արդյունքում արդեն ձևա­վորվել են մի շարք գաղա­փարներ, որոնք դեռ պետք է հստա­կեցվեն և ներկա­յացվեն որո­շում կայացնողնե­րին։

Անդրա­դառնա­լով Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րին՝ Բորիս Նավա­սարդյա­նը նշեց, որ երկար տարի­ներ Հայաստա­նը փորձել է ցեղասպա­նության ճանաչման հարցում առա­ջընթաց գրանցել առճա­կատման և արտա­քին ուժե­րի ճնշման միջո­ցով, սակայն այդ մոտե­ցումը արդյունք չի տվել։ Նրա կարծի­քով՝ այժմ պետք է փորձել հարա­բե­րություննե­րի կարգա­վորման այլ տարբե­րակ՝ առանց պատմա­կան ցավոտ հարցե­րը ժխտե­լու, բայց նաև առանց դրանք դարձնե­լու հարա­բե­րություննե­րի հիմնա­կան խոչընդո­տը։ Նա ասաց, որ եթե երկու երկրնե­րը միմյանց դիտարկեն որպես հեռանկա­րա­յին գործընկերներ, ապա ապա­գա­յում հնա­րա­վոր կլի­նի նաև ավե­լի հանգիստ մթնո­լորտում քննարկել պատմա­կան խնդիրնե­րը։

Նավա­սարդյա­նը համոզմունք հայտնեց, որ Ռուսաստա­նը շարունա­կում է իր հարև­աննե­րի նկատմամբ հարա­բե­րություննե­րը պատկե­րացնել հնա­զանդության տրա­մա­բա­նությամբ։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստա­նից ակնկա­լում է ենթարկվող վարքա­գիծ, իսկ երբ տեսնում է, որ այդ հնա­զանդությունը նվա­զում է, սկսում է խոսել տնտե­սա­կան հետև­անքնե­րի մասին։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նի առաջ այժմ բարդ խնդիր է՝ գտնել այն բալանսը, որը թույլ կտա պահպա­նել տնտե­սա­կան համա­գործակցությունը Ռուսաստա­նի հետ, բայց միա­ժա­մա­նակ չհրա­ժարվել ռազմա­վա­րա­կան նպա­տակնե­րից։ Քաղա­քա­կան վերլուծա­բա­նը Հայաստա­նի հիմնա­կան ռազմա­վա­րա­կան նպա­տա­կը համա­րեց եվրո­պա­կա­նա­ցումը։ Նրա գնա­հատմամբ՝ այդ գործընթա­ցի հաջո­ղությունը կախված է նրա­նից, թե որքա­նով Եվրա­միությունը պատրաստ կլի­նի ներգրավվել տարա­ծաշրջա­նա­յին խոշոր ծրագրե­րում՝ հատկա­պես հաղորդակցություննե­րի և էներգե­տի­կա­յի ոլորտնե­րում։ Նավա­սարդյա­նը կարև­ո­րեց նաև Եվրա­միության աջակցությունը Հայաստա­նի բարե­փո­խումնե­րին՝ նշե­լով, որ այս ուղղությամբ դեռ ցանկա­լի տեմպեր չեն նկատվում։

Նրա խոսքով՝ վերջին շաբաթնե­րին ամե­նա­տե­սա­նե­լի առա­ջընթա­ցը վիզա­նե­րի ազա­տա­կա­նացման ուղղությամբ է, սակայն դա ամե­նա­կարև­որ հարցը չէ։ Բորիս Նավա­սարդյա­նը առանձնացրեց երեք առաջնա­հերթություն՝ Եվրա­միության ներգրա­վումը հաղորդակցա­յին նախագծե­րում, էներգե­տիկ ոլորտում համա­գործակցության խորա­ցումը և Հայաստա­նի ներքին բարե­փո­խումնե­րին աջակցությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ