20.4 C
Yerevan

Մոսկվան Քոչարյա­նին «Հաշվեկշռից Դուրս Է Թողել»

Պարզվում է, որ Հայաստա­նում Նիկոլ Փաշինյա­նին իշխա­նությունից հեռացնե­լու համար Պուտի­նը «խաղադրույք է դրել» Սամվել Կարա­պետյա­նի վրա։ Այս առումով ուշագրավ է, որ ՀՀԿ որոշ ներկա­յա­ցուցիչներ Քոչարյա­նին մեղադրել են «ընդդի­մությունը մասնա­տե­լու եւ Նիկոլ Փաշինյա­նի հաղթա­նա­կը այդպի­սով ապա­հո­վե­լու» մեջ։

Մուղնի

Ռուսաստանցի մեդիա­մագնատ Արամ Գաբրելյա­նո­վը Հայաստա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի արդյունքնե­րի մասին նոր «տվյալներ» է հրա­պա­րա­կել, որ, իր ասե­լով՝ «մոսկովյան սոցիո­լոգնե­րի վերլուծություններն են արտա­ցո­լում»։

Գաբրելյա­նո­վի վարկա­նի­շա­յին աղյուսա­կը գլխա­վո­րում է Սամվել Կարա­պետյա­նը, երկրորդ տեղում Նիկոլ Փաշինյանն է, երրորդը՝ Գագիկ Ծառուկյա­նը։

Հետաքրքի­րը ոչ թե այն է, որ մոսկովյան սոցիո­լոգնե­րը հաղթա­նա­կը վերա­պա­հում են Սամվել Կարա­պետյա­նին,- դա հասկա­նա­լի է,- այլ այն, որ նրանք խորհրդա­րա­նում չեն տեսնում Ռոբերտ Քոչարյա­նի գլխա­վո­րած «Հայաստան» դաշինքը, որին մաս է կազմում ՀՅԴ‑ն։

Մինչդեռ հանուն արդա­րության պետք է տեսնել, որ Ռոբերտ Քոչարյա­նը վերջին օրե­րին շատ եռանդուն քարո­զարշավ է իրա­կա­նացնում տարբեր մարզե­րում եւ դրանց մասնակցում են անհա­մե­մատ ավե­լի մեծ թվով մարդիկ, քան կարո­ղա­նում է «հավա­քագրել» Սամվել Կարա­պետյա­նի թիմը։

Մոսկվա­յում արձա­նագրել են Նիկոլ Փաշինյան-Արթուր Օսի­պով վեճը եւ այդ մասին լուրը տեղադրել պետա­կան ՌԻԱ-Նովոստի գործա­կա­լության կայքի ամե­նա­տե­սա­նե­լի տեղում։ Մոսկովյան սոցիո­լոգնե­րը չեն կարող չտեսնել Ռոբերտ Քոչարյա­նի քարո­զարշա­վը, ընտրողնե­րի հետ նրա հանդի­պումնե­րը։

Բայց, ինչպես տեսնում ենք, մոսկովյան սոցիո­լոգնե­րը Ռոբերտ Քոչարյա­նին եւ նրա գլխա­վո­րած «Հայաստան» դաշինքը Հայաստա­նի հիմնա­կան ընդդի­մա­դիր ուժ չեն ճանա­չում, հաղթա­նա­կի հույսը կապում են Սամվել Կարա­պետյա­նի հետ։

Ռուսաստա­նի իշխա­նություննե­րի դիրքո­րո­շումը հասկա­նա­լի դարձավ Գարե­գին Բ․-ի եւ Սամվել Կարա­պետյա­նի հանդի­պումից։ Առայժմ բարդ է կողմնո­րոշվել, թե Վլա­դի­միր Պուտի­նը ինչու՞ է, ինչպես ռուսներն են ասում՝ «հաշվեկշռից դուրս թողել» Ռոբերտ Քոչարյա­նին։

Խնդի­րը Քոչարյա­նի քաղա­քա­կան հեղա­նա­կությունը եւ ապա­գան չէ, բայց նա Հայաստա­նում տասը տարի զբա­ղեցրել է նախա­գա­հի պաշտո­նը, որից յոթ տարի Ռուսաստա­նում նրա պաշտո­նա­կի­ցը Վլա­դի­միր Պուտինն է եղել։ Հայ հանրությա­նը վերջին մի քանի տարի­նե­րին նույնիսկ ներշնչել են, որ Պուտի­նը եւ Քոչարյա­նը «մոտ ընկերներ են»։

Բայց պարզվում է, որ Հայաստա­նում Նիկոլ Փաշինյա­նին իշխա­նությունից հեռացնե­լու համար Պուտի­նը «խաղադրույք է դրել» Սամվել Կարա­պետյա­նի վրա։ Այս առումով ուշագրավ է, որ ՀՀԿ որոշ ներկա­յա­ցուցիչներ Քոչարյա­նին մեղադրել են «ընդդի­մությունը մասնա­տե­լու եւ Նիկոլ Փաշինյա­նի հաղթա­նա­կը այդպի­սով ապա­հո­վե­լու» մեջ։

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ