24.7 C
Yerevan

Փաշինյա­նը Չպի­տի Պրո­վո­կա­ցիա­նե­րին Տրվի

Քաղա­քա­կան ուժե­րը պետք է խուսա­փեն ատե­լության ու վիրա­վո­րա­կան բառա­պա­շա­րի տարա­ծումից և պահպա­նեն քաղա­քա­կիրթ խոսույթը։ Հասա­րա­կության դիմա­կա­յունությունը բարձրացնե­լու համար կարև­որ է չտրվել զանգվա­ծա­յին էմո­ցիա­նե­րին, քանի որ այդ դեպքում մարդիկ կորցնում են սթափ գնա­հա­տե­լու ունա­կությունը։  

Աղա­սի Թադև­ոսյան

FactorTV‑ն զրուցել է մշա­կութա­յին մարդա­բան Աղա­սի Թադև­ոսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստա­նի նախընտրա­կան լարված մթնո­լորտը։ Թադև­ոսյա­նը շեշտում է արտա­քին ուժե­րի կողմից ուղղորդվող հիբրի­դա­յին պատե­րազմի առկա­յությունը։ Ըստ բանա­խո­սի, ընդդի­մա­դիր որոշ շրջա­նակներ և ռուսաստանյան ազդե­ցության գործա­կալնե­րը միտումնա­վոր սադրանքնե­րի ու ագրե­սիվ հռե­տո­րա­բա­նության միջո­ցով փորձում են ապա­կա­յունացնել երկի­րը և սրել ներհա­սա­րա­կա­կան պառակտումը՝ հատկա­պես օգտա­գործե­լով արցախցի-հայաստանցի զգա­յուն թեման։ Թադև­ոսյա­նը կոչ է անում իշխա­նություննե­րին չտրվել պրո­վո­կա­ցիա­նե­րին և հրա­ժարվել կոշտ բառա­պա­շա­րից, որպեսզի հասա­րա­կությունը պահպա­նի սթափ դատո­ղությունն ու դիմա­կա­յունությունը հոգե­բա­նա­կան հարձա­կումնե­րի նկատմամբ։ 

Աղա­սի Թադև­ոսյա­նը նշեց, որ ստեղծված իրա­վի­ճա­կը կապում է նախընտրա­կան մթնո­լորտը ապա­կա­յունացնե­լու փորձե­րի հետ։ Նրա դիտարկմամբ՝ հատկա­պես այն ընդդի­մա­դիր ուժերն են շահագրգռված լարվա­ծության մեծացմամբ, որոնք ձգտում են խորհրդա­րա­նում ազդե­ցիկ ներկա­յություն ունե­նալ։ Թադև­ոսյա­նը կարծում է, որ տարբեր միջա­դե­պե­րը՝ դիմա­կա­վորված անձանց տեսանյութե­րից մինչև արցախցի կնոջ մասնակցությամբ բախումը, ուղղված են արցախցի-հայաստանցի հակադրության խորացմա­նը։ Այդ դեպքե­րում կարև­որ չէ նույնիսկ քննարկվող բովանդա­կությունը, որովհետև խոսքի որա­կից արդեն երև­ում է, որ նպա­տա­կը հույզե­րի սրումն ու մթնո­լորտի թեժա­ցումն է։ Նա ընդգծեց, որ սա դիտարկում է որպես կազմա­կերպված գործընթաց, որտեղ օգտա­գործվում են տարբեր կերպարներ ու թեմա­ներ՝ հանրա­յին լարվա­ծություն ստեղծե­լու համար։

Մարդա­բա­նը նշեց, որ իշխա­նության քարո­զարշավնե­րում, երբ արտա­քին միջամտություններ կամ սադրանքներ չեն լինում, ընդհա­նուր մթնո­լորտը հաճախ ավե­լի խաղաղ և դրա­կան է լինում։ Նրա խոսքով՝ հատկա­պես երե­խա­նե­րի մասնակցությունը քարո­զարշավնե­րին հետաքրքիր մարդա­բա­նա­կան երև­ույթ է, որը հետա­գա­յում արժե ուսումնա­սի­րել։ Միա­ժա­մա­նակ նա քննա­դա­տեց կազմա­կերպված ձևով երե­խա­նե­րի ներգրավման դեպքե­րը՝ նշե­լով, որ հասա­րա­կությունը պետք է ավե­լի ազատ արտա­հայտվի, առանց «կուլտմասավիկ»((մշակութային) աշխա­տանքնե­րի կազմակերպիչ)մեթոդների։

Թադև­ոսյա­նը կարծում է, որ Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան գործընթացնե­րի վրա արտա­քին ազդե­ցություն կա, հատկա­պես՝ ռուսա­կան ուղղությամբ։ Նա անդրա­դարձավ հրա­պա­րակված փաստաթղթե­րին ու հայտա­րա­րություննե­րին՝ նշե­լով, որ Ռուսաստա­նի իշխա­նա­կան շրջա­նակնե­րից հնչող ուղերձնե­րը, ըստ իրեն, նպա­տակ ունեն ազդե­լու հայկա­կան ընտրա­կան գործընթացնե­րի վրա։ Մասնա­գե­տի խոսքով՝ տարբեր քաղա­քա­կան ուժե­րի գործո­ղություններ հաճախ համընկնում են այդ արտա­քին խոսույթնե­րի հետ։

Աղա­սի Թադև­ոսյա­նը նշեց, որ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի կոշտ արձա­գանքնե­րը ցանկա­լի չեն, սակայն նաև նկա­տեց, որ քաղա­քա­կան առաջնորդնե­րը մշտա­պես բախվում են սադրանքնե­րի։ Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ Փաշինյա­նը կարո­ղա­ցել է զսպվա­ծություն պահպա­նել, սակայն որոշ իրա­վի­ճակնե­րում՝ հատկա­պես բռնության կամ ահա­բեկման ենթա­տեքստ ունե­ցող տեսանյութե­րից հետո, հնա­րա­վոր է՝ էմո­ցիո­նալ արձա­գանքն ավե­լի ուժեղ լինի։ Քաղա­քա­կան գործիչնե­րը, հատկա­պես բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րը, պետք է պատրաստ լինեն տարբեր սադրանքնե­րի և չտրվեն հուզա­կան արձա­գանքնե­րի։ Միա­ժա­մա­նակ նա ընդգծեց, որ հասա­րա­կությունը նույնպես պետք է տարբե­րա­կի իրա­կան դժգո­հությունն ու այն փորձե­րը, երբ մարդկանց ցավն ու հույզե­րը կարող են օգտա­գործվել քաղա­քա­կան նպատակներով։Արցախցի քաղա­քա­ցի­նե­րի դժգո­հությունն ու մեղադրանքնե­րը բնա­կան են, որովհետև մարդիկ ծանր կորուստներ են ունե­ցել, սակայն վտանգա­վոր է, երբ այդ ցավը վերածվում է հասա­րա­կության ներսում թշնա­մանքի գործի­քի։ Նա նշեց, որ հաճախ տարբեր թեմա­ներ ու օրա­կարգեր ակտի­վացվում են շատ կոնկրետ ժամա­նա­կա­հատվածնե­րում, ինչը, ըստ նրա, պատա­հա­կան չէ։ Առա­ջի­կա­յում փորձե­րը շարունակվե­լու են՝ վախի, քաո­սի և ապա­կա­յունության մթնո­լորտ ստեղծե­լու ուղղությամբ։ Նրա կարծի­քով՝ Արցա­խի թեման շարունա­կում է մնալ ամե­նազգա­յուն և շահարկվող թեմա­նե­րից մեկը։

Մարդա­բա­նը կոչ արեց հասա­րա­կությա­նը զգոն լինել և չտրվել վախի մթնո­լորտին։ Նա ընդգծեց, որ բռնության ցանկա­ցած դրսև­ո­րում՝ անկախ նրա­նից, թե ում դեմ է ուղղված, անընդունե­լի է։ Թադև­ոսյա­նը նաև նշեց, որ քաղա­քա­կան ուժե­րը պետք է խուսա­փեն ատե­լության ու վիրա­վո­րա­կան բառա­պա­շա­րի տարա­ծումից և պահպա­նեն քաղա­քա­կիրթ խոսույթը։ Հասա­րա­կության դիմա­կա­յունությունը բարձրացնե­լու համար կարև­որ է չտրվել զանգվա­ծա­յին էմո­ցիա­նե­րին, քանի որ այդ դեպքում մարդիկ կորցնում են սթափ գնա­հա­տե­լու ունա­կությունը։ Նա կարծում է, որ հիբրի­դա­յին պատե­րազմի մասին խոսե­լը պետք չէ անլուրջ վերա­բերմունքի արժա­նացնել, որովհետև հենց այդպի­սի թերագնա­հա­տումն էլ կարող է դառնալ ազդե­ցության գործիք։

Վերջում Թադև­ոսյա­նը կոչ արեց թե՛ հասա­րա­կությա­նը, թե՛ քաղա­քա­կան ուժե­րին նպաստել ավե­լի հանգիստ ու բանա­կան մթնո­լորտի ձևա­վորմա­նը, որպեսզի հանրությունը կարո­ղա­նա սթափ գնա­հա­տել տեղի ունե­ցող գործընթացներն ու չդառնա սադրանքնե­րի զոհ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ