14.7 C
Yerevan

Ռուսաստա­նի Գլխա­վոր Սխա­լը՝ Հայաստա­նի Հարցում

Նման քաղա­քա­կա­նությունը հակա­ռակ արդյունքն է տալիս։ Հայաստա­նի ներսում հակա­ռուսա­կան տրա­մադրություննե­րի աճը շատ դեպքե­րում ձևա­վորվում է ոչ թե արևմտյան քարոզչության, այլ հենց ռուս պաշտոնյա­նե­րի ու պատգա­մա­վորնե­րի հայտա­րա­րություննե­րի պատճա­ռով։

Մկրտիչ Իսրա­յելյան

Վերջին օրե­րին գնա­լով ավե­լի ակնհայտ է դառնում, որ Ռուսաստա­նը ոչ միայն չի թաքցնում իր վերա­բերմունքը Հայաստա­նի ներքին քաղա­քա­կան գործընթացնե­րի նկատմամբ, այլ արդեն գրե­թե բաց տեքստով փորձում է ազդել դրանց վրա։ Ռուս քաղա­քա­կան գործիչնե­րի, պատգա­մա­վորնե­րի ու քարոզչա­կան շրջա­նակնե­րի հայտա­րա­րություննե­րը վաղուց անցել են պարզա­պես «կարծիք հայտնե­լու» սահմա­նը և արդեն ուղղա­կի միջամտություն են Հայաստա­նի ներքին օրա­կարգին։

Եթե տարի­ներ առաջ նման հայտա­րա­րություննե­րը ներկա­յացվում էին «դաշնակցա­յին մտա­հո­գության» կամ «եղբայրա­կան խորհրդի» տեսքով, ապա այսօր դրանք հաճախ հնչում են արդեն ճնշման կամ քաղա­քա­կան պատվե­րի տոնով։ Ռուսա­կան քաղա­քա­կան վերնա­խա­վի մի հատված կարծես մինչ օրս չի կարո­ղա­նում ընդունել, որ Հայաստա­նը անկախ պետություն է, որն ունի սեփա­կան հասա­րա­կություն, սեփա­կան ընտրող և սեփա­կան քաղա­քա­կան ընտրություն կատա­րե­լու իրա­վունք։

Առա­վել վտանգա­վորն այն է, որ նման վերա­բերմունքը Ռուսաստա­նում շատե­րի համար դարձել է նորմալ։ Այնպի­սի տպա­վո­րություն է, կարծես Մոսկվա­յում դեռ համոզված են, որ հետխորհրդա­յին երկրնե­րը պարտա­վոր են իրենց ներքին քաղա­քա­կան որո­շումնե­րը համա­ձայնեցնել Կրեմլի հետ։ Իսկ եթե որևէ իշխա­նություն կամ հասա­րա­կա­կան տրա­մադրություն չի համա­պա­տասխա­նում ռուսա­կան շահե­րին, անմի­ջա­պես սկսվում են կասկա­ծի տակ դրվող ընտրություններ, «արտա­քին ազդե­ցություննե­րի» մասին մեղադրանքներ, կամ բացա­հայտ քաղա­քա­կան ճնշման փորձեր։

Սակայն նման քաղա­քա­կա­նությունը հակա­ռակ արդյունքն է տալիս։ Հայաստա­նի ներսում հակա­ռուսա­կան տրա­մադրություննե­րի աճը շատ դեպքե­րում ձևա­վորվում է ոչ թե արևմտյան քարոզչության, այլ հենց ռուս պաշտոնյա­նե­րի ու պատգա­մա­վորնե­րի հայտա­րա­րություննե­րի պատճա­ռով։ Երբ հայաստանցին տեսնում է, որ օտար երկրի քաղա­քա­կան գործի­չը իրեն իրա­վունք է վերա­պա­հում որո­շե­լու՝ ում ընտրությունը պետք է ընդունել կամ չընդունել, դա բնա­կա­նա­բար ընկալվում է որպես արժա­նա­պատվության և ինքնիշխա­նության նկատմամբ անհարգա­լից վերա­բերմունք։

Ռուսաստա­նը, կարծես, դեռ չի հասկա­ցել մի պարզ բան՝ ժամա­նակնե­րը փոխվել են։ Հայաստանն այլևս այն երկի­րը չէ, որտեղ արտա­քին կենտրոննե­րը կարող են բացա­հայտ թելադրել ներքին քաղա­քա­կան օրա­կարգը՝ առանց հասա­րա­կա­կան դիմադրության։ Եվ որքան ավե­լի կոպիտ ու բաց լինեն նման միջամտության փորձե­րը, այնքան ավե­լի արագ է խորա­նա­լու հենց Ռուսաստա­նի ազդե­ցության ճգնա­ժա­մը Հայաստա­նում։

Մկրտիչ Իսրա­յելյան

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/152187

Առնչվող Հոդվածներ