20.4 C
Yerevan

Պետության Պատժիչ Ուժից Դժգոհ Են Միայն Հակա­պե­տա­կաննե­րը

Պետությունը չի կարող դադա­րեցնել աշխա­տանքը ընտրա­կան շրջա­նի պատճա­ռով, հատկա­պես եթե խոսքը վերա­բե­րում է պետա­կան դավա­ճա­նության կամ լրտե­սության հնա­րա­վոր դեպքե­րին։ Թևանյա­նի հայտա­րա­րություննե­րը «ալի­բի ստեղծե­լու փորձ» են։ 

Արա­յիկ Հարությունյան

FactorTV‑ն զրուցել է ՀՀ վարչա­պե­տի աշխա­տա­կազմի ղեկա­վար Արա­յիկ Հարությունյա­նի հետ, ով անդրա­դառնում է նախընտրա­կան փուլում երկրի ներքա­ղա­քա­կան լարվա­ծությա­նը և օպո­զի­ցիոն գործիչնե­րի դեմ հարուցված քրեա­կան գործե­րին։ Զրույցի առանցքում են պետա­կան դավա­ճա­նության և լրտե­սության մեղադրանքնե­րը, ինչպես նաև ռուսաստանյան շրջա­նակնե­րի հնա­րա­վոր ազդե­ցությունը Հայաստա­նի ներքին գործե­րի և ինքնիշխա­նության վրա։ Հարությունյա­նը շեշտում է իրա­վա­կան գործընթացնե­րի անկա­խությունը քաղա­քա­կա­նությունից և հերքում է իշխա­նության կողմից իրա­կա­նացվող ենթադրյալ ճնշումնե­րի մասին թեզե­րը։

Արա­յիկ Հարությունյա­նը նշեց, որ Անդրա­նիկ Թևանյա­նի և Մարտուն Գրի­գորյա­նի դեպքե­րը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, տարբեր գործընթացներ են։ Նրա խոսքով՝ առա­ջին դեպքի վերա­բերյալ արդեն եղել են համա­պա­տասխան հաղորդագրություններ և իրա­կա­նացվում են իրա­վա­կան գործո­ղություններ։ Արա­յիկ Հարությունյա­նը կարծում է, որ նախընտրա­կան փուլում տարբեր գործընթացնե­րի համընկնումը բնա­կան է, և չի կարե­լի իրա­վա­կան ընթա­ցա­կարգե­րը կանգնեցնել միայն այն պատճա­ռով, որ ընտրություններ են ընթա­նում։

Նա ընդգծեց, որ իշխա­նություննե­րը ԲՀԿ-ին քաղա­քա­կան մրցա­կից չեն համա­րում՝ այն բնութագրե­լով որպես «ստի և կեղծի­քի վրա հիմնված օլի­գարխիկ ուժ»։ Հարությունյա­նի դիտարկմամբ՝ իրա­վա­պահ համա­կարգը գործում է օրենքի և իրա­վունքի շրջա­նա­կում։

Արա­յիկ Հարությունյա­նը նշեց, որ եթե ցանկա­ցած քրեա­կան գործ երկար է տևում, քննա­դա­տում են դրա ձգձգումը, իսկ եթե համընկնում է քաղա­քա­կան իրա­դարձություննե­րի հետ, հարց է առա­ջա­նում՝ ինչու հենց հիմա։ Նրա խոսքով՝ պետությունը չի կարող դադա­րեցնել աշխա­տանքը ընտրա­կան շրջա­նի պատճա­ռով, հատկա­պես եթե խոսքը վերա­բե­րում է պետա­կան դավա­ճա­նության կամ լրտե­սության հնա­րա­վոր դեպքե­րին։ Վարչա­պե­տի աշխա­տա­կազմի ղեկա­վա­րը կարծիք հայտնեց, որ Թևանյա­նի հայտա­րա­րություննե­րը «ալի­բի ստեղծե­լու փորձ» են։ Նա ընդգծեց, որ օտար պետություննե­րը չեն ազդում Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան որո­շումնե­րի վրա և հավե­լեց, թե այն մոդե­լը, որտեղ այլ մայրա­քա­ղաքնե­րից ազդե­ցություն էր գործադրվում Հայաստա­նի քաղա­քա­կա­նության վրա, հենց իրենց ընդդի­մա­խոսնե­րի ցանկա­լի համա­կարգն է։

Արա­յիկ Հարությունյա­նը նշեց, որ եթե դատա­րա­նը հաստա­տի լրտե­սության կամ պետա­կան դավա­ճա­նության մեղադրանքը, ապա անհրա­ժեշտ կլի­նի այդ հարցը բարձրացնել ռուսա­կան կողմի հետ՝ առնվազն գերա­տեսչություննե­րի ղեկա­վարնե­րի մակարդա­կով։ Նրա խոսքով՝ նման դեպքը, եթե հաստատվի, լուրջ քննարկման թեմա կդառնա երկկողմ հարա­բե­րություննե­րում։ Նա նաև անդրա­դարձավ հրա­պա­րա­կումնե­րին, ըստ որոնց՝ ռուս դիվա­նա­գետնե­րը կարող են զբաղված լինել հետա­խուզա­կան գործունեությամբ։ Հարությունյա­նի խոսքով՝ համա­պա­տասխան մարմիննե­րը պետք է քննեն այդ տեղե­կություննե­րը և պարզեն դրանց համա­պա­տասխա­նությունը իրա­կա­նությա­նը։

Քաղա­քա­կան գործի­չը հիշա­տա­կեց նաև Սամվել Կարա­պետյա­նի վերա­բերյալ հրա­պա­րա­կումնե­րը՝ նշե­լով, որ իշխա­նությունը արձա­գանքել է միայն այն փաստե­րին, որոնք հրա­պա­րակվել են և չեն հերքվել։ Արա­յիկ Հարությունյա­նի կարծի­քով՝ եթե որևէ տեղե­կություն հրա­պա­րակվե­լուց հետո չի հերքվում, դա հարցեր է առա­ջացնում։ Նա հավե­լեց, որ ընդդի­մա­դիր գործիչնե­րը հաճախ մեղադրանքներ են հնչեցնում առանց անուններ տալու, մինչդեռ իշխա­նություննե­րը հրա­պա­րա­կա­յին են գործում։

Եթե ընդդի­մա­դիրնե­րը դիմում են դատա­րան, ապա դրա­նով փաստա­ցի ընդունում են դատա­կան համա­կարգի լեգի­տի­մությունը և պետք է ընդունեն նաև մյուս դատա­կան որո­շումնե­րը։ Նրա խոսքով՝ Ռուսաստա­նը, ինչպես ցանկա­ցած պետություն, առաջնորդվում է իր շահե­րով, սակայն Հայաստա­նը ևս ունի սեփա­կան շահերն ու սահմա­նադրա­կան կարգը։ Արա­յիկ Հարությունյա­նը կարծում է, որ Հայաստա­նի քաղա­քա­կան դաշտում գործող բոլոր ուժե­րը պարտա­վոր են գործել օրենքի սահմաննե­րում, անկախ արտա­քին աջակցությունից։ Նա հայտա­րա­րեց, որ ընտրա­կա­շառքի վերա­բերյալ բազմա­թիվ քրեա­կան գործեր կան, և դա ցույց է տալիս, որ նախկին օլի­գարխիկ համա­կարգը դեռ փորձում է վերարտադրվել։ Հարությունյա­նի դիտարկմամբ՝ իշխա­նություննե­րը հետև­ո­ղա­կա­նո­րեն պայքա­րում են այդ մեխա­նիզմնե­րի դեմ։

Արա­յիկ Հարությունյա­նը նաև ընդունեց, որ Հայաստա­նում դեռ պահպանվել են ապօ­րի­նի կապի­տա­լի և օլի­գարխիկ համա­կարգի տարրեր։ Սակայն, ըստ նրա, նման համա­կարգե­րի ապա­մոնտա­ժումը երկար գործընթաց է, հատկա­պես այն պայմաննե­րում, երբ երկի­րը անցել է պատե­րազմնե­րի և ճգնա­ժա­մե­րի միջով։ Նա կարծում է, որ 2026 թվա­կա­նը կարող է դառնալ այդ համա­կարգի վերջնա­կան կազմա­քանդման փուլ։

Անդրա­դառնա­լով Մարտի 1‑ի թեմա­յին՝ Հարությունյա­նը նշեց, որ վարչա­պե­տի հայտա­րա­րություննե­րը պետք է դիտարկել և որպես քաղա­քա­կան հռե­տո­րա­բա­նություն, և որպես իրա­կա­նության արձա­նագրում։ Նա հավե­լեց, որ որոշ գործընթացներ ժամա­նակ են պահանջում։

Քաղա­քա­կան գործի­չը հերքեց այն պնդումնե­րը, թե իշխա­նություննե­րը գործում են «1937 թվա­կա­նի տրա­մա­բա­նությամբ»։ Նրա խոսքով՝ ներկա­յիս իշխա­նություննե­րին չի կարե­լի համե­մա­տել նախորդ վարչա­կարգե­րի հետ։ Նա նաև նշեց, որ վարչա­պե­տի հետ բանա­վեճ ունե­նա­լը չի կարող դիտվել որպես հանցանք, սակայն «խուլի­գա­նությունը և վիրա­վո­րանքը» այլ հարթություն են։

Արա­յիկ Հարությունյա­նը նշեց, որ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի կոշտ արտա­հայտություննե­րը պետք է դիտարկել քաղա­քա­կան խոսքի համա­տեքստում և փոխա­բե­րա­կան իմաստով։ Նրա կարծի­քով՝ դրանք չեն պարունա­կում քրեա­կան գնա­հա­տա­կա­նի հիմք։

300 հազար ադրբե­ջանցի­նե­րի հնա­րա­վոր վերա­դարձի թեմա­յին անդրա­դառնա­լով՝ նա հայտա­րա­րեց, որ այդ քննարկումնե­րը «ֆեյք թեմա­ներ» են և ընդդի­մության կողմից օգտա­գործվում են հասա­րա­կության էմո­ցիա­նե­րի վրա ազդե­լու համար։ Հարությունյա­նի խոսքով՝ սահմա­նա­զատման գործընթա­ցում բոլոր հարցե­րը պետք է լուծվեն Հայաստա­նի շահե­րից ելնե­լով։

Նա համոզմունք հայտնեց, որ ընդդի­մա­դիր ուժե­րը քաղա­քա­կան դաշտում պարտվում են և այդ պատճա­ռով փորձում են նոր վախեր ու քարոզչա­կան թեմա­ներ ստեղծել։ Արա­յիկ Հարությունյա­նը նաև քննա­դա­տեց քարոզչա­կան տեսանյութե­րը, որտեղ, իր բնո­րոշմամբ, օգտա­գործվում են մանի­պուլյա­տիվ պատկերներ։

Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի մասին խոսե­լիս՝ նա նշեց, որ Հայաստա­նը չի ցանկա­նում հակա­մարտել Ռուսաստա­նի հետ և փորձում է պահպա­նել գործընկե­րա­յին հարա­բե­րություննե­րը։ Հարությունյա­նի խոսքով՝ որոշ ռուսա­կան հայտա­րա­րություններ կարող են պայմա­նա­վորված լինել Հայաստա­նի ներսից փոխանցվող տեղե­կատվությամբ և որոշ քաղա­քա­կան ուժե­րի գործունեությամբ։

Նա նաև ասաց, որ Հայաստա­նի իշխա­նություննե­րը փորձում են ռուս գործընկերնե­րին ներկա­յացնել Հայաստա­նի իրա­կան վիճա­կը և կանխել ապա­տե­ղե­կատվության ազդե­ցությունը։ Արա­յիկ Հարությունյա­նի կարծի­քով՝ հունի­սի 7‑ից հետո հնա­րա­վոր կլի­նի ավե­լի հանգիստ մթնո­լորտում վերա­դառնալ կառուցո­ղա­կան երկխո­սության։

Վերջում նա ընդգծեց, որ Հայաստա­նը և Ռուսաստա­նը պետք է հարա­բե­րություննե­րը կառուցեն հավա­սար պետություննե­րի տրա­մա­բա­նությամբ և առաջնորդվեն փոխա­դարձ շահե­րով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ