14.7 C
Yerevan

Երկխո­սություն Ալեն Սիմոնյա­նի Հետ

Յուրա­քանչյուր նախա­գիծ նախ քննարկվում է իշխող խմբակցության ներսում, ապա համա­պա­տասխան նախա­րա­րություննե­րում և կառա­վա­րությունում, հետո անցնում է խորհրդա­րա­նա­կան հանձնա­ժո­ղովնե­րի քննարկումնե­րը, որտեղ ներգրավված են նաև ընդդի­մա­դիր պատգա­մա­վորներ, և միայն դրա­նից հետո ներկա­յացվում լիա­գումար նիստին ու դրվում բաց քվեարկության։ 

Ալեն Սիմոնյան

Մեր Խոսքը՝

Ներկա­յացնում ենք «Ռեֆո­րում 2026»-ի ծրագրի երրորդ աշխա­տա­նո­ցի երկրորդ քննարկումը, որի հյուրն է ՀՀ Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Ալեն Սիմոնյա­նը։ Այդ քննարկման ժամա­նակ ՀՀ Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Ալեն Սիմոնյա­նը երկխո­սություն ունե­ցավ երի­տա­սարդնե­րի հետ։ Քննարկման առանցքա­յին թեմա­ներն են 2026 թվա­կա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րը, իշխող «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» կուսակցության նախընտրա­կան օրա­կարգը և ժողովրդա­վա­րա­կան ինստի­տուտնե­րի նկատմամբ հանրա­յին վստա­հությունը։ Հարցուպա­տասխա­նի միջո­ցով արծարծվում են նաև կոռուպցիա­յի նվա­զեցմանն ուղղված քայլե­րը, հայ-ռուսա­կան լարված հարա­բե­րություննե­րը և խոսքի ազա­տության ու իրա­վա­կան պատասխա­նատվության սահմաննե­րը։

Մեր Ուղին

Մաս 1‑ին

Անդրա­դառնա­լով 2026 թվա­կա­նի ընտրություննե­րին՝ Սիմոնյա­նը նկա­տեց, որ այդ թեմա­յի վերա­բերյալ հասա­րա­կությունն արդեն շատ բան է լսել և դեռ շատ է լսե­լու, ուստի չի ցանկա­նում կենտրո­նա­նալ բացա­ռա­պես ընտրություննե­րի վրա։ Նրա խոսքով՝ ավե­լի ճիշտ կլի­նի, եթե մասնա­կիցներն իրենք որո­շեն, թե ինչ հարցեր են ուզում բարձրացնել։ ԱԺ նախա­գա­հը նշեց, որ պատրաստ է պատասխա­նել ցանկա­ցած հարցի՝ ընդգծե­լով, որ սուր և խորքա­յին հարցե­րը նույնիսկ հետաքրքիր են իր համար։ Նա մասնա­կիցնե­րին կոչ արեց չկաշկանդվել և ազատ արտա­հայտել իրենց մտքերն ու հետաքրքրություննե­րը։ Սիմոնյա­նը նաև կատա­կեց, որ կարող է ժամե­րով խոսել, եթե իրեն չկանգնեցնեն, ինչից հետո քննարկման մասնա­կիցնե­րը հստա­կեցրին, որ միջո­ցառման համար նախա­տեսված է երկու ժամ։

Քննարկումը սկսվեց հարցուպա­տասխա­նով։ Առա­ջին հարցը տրվեց Հայաստա­նի ամե­րիկյան համալսա­րա­նի ուսա­նող Մյասնիկ Խաչատրյա­նի կողմից։ Նա նշեց, որ միջազգա­յին տարբեր հետա­զո­տա­կան տվյալնե­րի համա­ձայն՝ Հայաստա­նի Ազգա­յին ժողո­վի նկատմամբ հանրա­յին վստա­հությունը շարունա­կում է ցածր մնալ։ Միա­ժա­մա­նակ, ըստ նրա ներկա­յացրած տվյալնե­րի, 2021 թվա­կա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րից հետո վատթա­րա­ցել են նաև օրենսդիր մարմնի կոռուպցիոն ընկալման ցուցա­նիշնե­րը։ Մյասնիկ Խաչատրյա­նը հարցրեց, թե ինչպես է Ալեն Սիմոնյա­նը մեկնա­բա­նում այդ վիճա­կագրությունը, որոնք են հիմնա­կան պատճառնե­րը, և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն Ազգա­յին ժողո­վի նկատմամբ վստա­հությունը բարձրացնե­լու և կոռուպցիոն ռիսկե­րը նվա­զեցնե­լու համար։

Պատասխա­նե­լով հարցին՝ Ալեն Սիմոնյա­նը նախ նշեց, որ ամբողջությամբ չի հասկա­ցել ներկա­յացված վիճա­կագրության մեթո­դա­բա­նությունը և հետաքրքրվեց՝ արդյոք խոսքը այն մասին է, որ 2021 թվա­կա­նից հետո Ազգա­յին ժողո­վում կոռուպցիա­յի մակարդա­կը, ըստ այդ տվյալնե­րի, աճել է։

Հարցի հեղի­նա­կը պարզա­բա­նեց, որ ըստ ներկա­յացված ցուցա­նիշնե­րի՝ հետհե­ղա­փո­խա­կան շրջա­նում արձա­նագրված բարե­լա­վումից հետո գնա­հա­տա­կաննե­րը սկսել են նվա­զել, ինչը տվյալնե­րի հեղի­նակնե­րի մեկնա­բա­նությամբ նշա­նա­կում է կոռուպցիոն ռիսկե­րի աճ։

Ալեն Սիմոնյա­նը պատասխա­նեց, որ իր համար անհասկա­նա­լի է, թե ինչ կերպ կարե­լի է չափել Ազգա­յին ժողո­վի կոռուպցիոն մակարդա­կը՝ հաշվի առնե­լով օրենսդիր մարմնի գործունեության առանձնա­հատկություննե­րը։ Նրա խոսքով՝ Ազգա­յին ժողո­վը հիմնա­կա­նում զբաղվում է օրենքնե­րի քննարկմամբ և ընդունմամբ, իսկ օրենսդրա­կան նախա­ձեռնություննե­րի մեծ մասը ներկա­յացվում է կառա­վա­րության կողմից։

Նա մանրա­մասն ներկա­յացրեց օրենսդրա­կան գործընթա­ցը՝ նշե­լով, որ յուրա­քանչյուր նախա­գիծ նախ քննարկվում է իշխող խմբակցության ներսում, ապա համա­պա­տասխան նախա­րա­րություննե­րում և կառա­վա­րությունում, հետո անցնում է խորհրդա­րա­նա­կան հանձնա­ժո­ղովնե­րի քննարկումնե­րը, որտեղ ներգրավված են նաև ընդդի­մա­դիր պատգա­մա­վորներ, և միայն դրա­նից հետո ներկա­յացվում լիա­գումար նիստին ու դրվում բաց քվեարկության։

Սիմոնյա­նի խոսքով՝ Ազգա­յին ժողո­վը չունի անմի­ջա­կան առնչություն պետա­կան բյուջեի բաշխման կամ քաղա­քա­ցի­նե­րին ծառա­յություններ մատուցե­լու գործընթացնե­րի հետ, որտեղ հնա­րա­վոր կլի­ներ խոսել դասա­կան կոռուպցիոն ռիսկե­րի մասին։ Նա հավե­լեց, որ առա­վե­լա­գույնը կարե­լի է խոսել լոբբիստա­կան գործունեության մասին, ինչը, իր խոսքով, բազմա­թիվ երկրնե­րում օրի­նա­կան և ընդունված պրակտի­կա է։

ԱԺ նախա­գա­հը նաև ընդգծեց, որ խորհրդա­րա­նի բյուջեն հիմնա­կա­նում վերա­բե­րում է ընթա­ցիկ ծախսե­րին, իսկ որոշ դեպքե­րում նույնիսկ տնտեսված գումարներ են վերա­դարձվում կառա­վա­րությա­նը։ Նրա կարծի­քով՝ ներկա­յացված գնա­հա­տա­կաննե­րը, հավա­նա­բար, ավե­լի շատ պայմա­նա­վորված են քաղա­քա­կան ընկա­լումնե­րով և ընդդի­մության գործունեությամբ, քան իրա­կան կոռուպցիոն երև­ույթնե­րով։

Անդրա­դառնա­լով Ազգա­յին ժողո­վի նկատմամբ հանրա­յին վստա­հության ցածր մակարդա­կին՝ Ալեն Սիմոնյա­նը նշեց, որ խորհրդա­րա­նը հասա­րա­կության համար հիմնա­կան հարթակն է, որտեղ իշխա­նությունն ու ընդդի­մությունը բաց հակա­սություննե­րի մեջ են մտնում միմյանց հետ՝ հաճախ կոշտ և էմո­ցիո­նալ ձևով։

Նրա խոսքով՝ ուղիղ եթե­րում հնչող փոխա­դարձ վիրա­վո­րանքներն ու լարված մթնո­լորտը բնա­կա­նա­բար ազդում են հանրա­յին ընկալման վրա։ Միևնույն ժամա­նակ Սիմոնյա­նը ընդգծեց, որ նման իրա­վի­ճակներ հանդի­պում են աշխարհի տարբեր երկրնե­րի խորհրդա­րաննե­րում՝ սկսած հին պառլա­մենտա­կան ավանդույթներ ունե­ցող պետություննե­րից մինչև նոր ժողովրդա­վա­րություններ։ Ազգա­յին ժողո­վը, ըստ էության, հասա­րա­կության արտա­ցո­լումն է, քանի որ այնտեղ ներկա­յացված են այն քաղա­քա­կան ուժե­րը, որոնց ընտրել են քաղա­քա­ցի­նե­րը։

Սիմոնյա­նը նաև շեշտեց, որ 2018 թվա­կա­նից հետո Հայաստա­նում ընտրություննե­րը, իր խոսքով, չեն կեղծվել, և այդ հանգա­մանքը արձա­նագրվել է միջազգա­յին դիտորդա­կան կառույցնե­րի կողմից։ Նրա կարծի­քով՝ խորհրդա­րա­նի կազմը հենց հասա­րա­կության քաղա­քա­կան ընտրության արդյունքն է, և այդ պատճա­ռով Ազգա­յին ժողո­վը պետք է դիտարկել որպես հանրության «հայե­լին»։

Տեսանյութն ամբողջությամբ՝

(շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ