14.7 C
Yerevan

Ռուսա­կան Քարոզչա­կան Խոսույթը

Հայաստա­նում ռուսա­կան շահե­րը սպա­սարկող ընդդի­մա­դիր և մեդիա շրջա­նակնե­րը պարբե­րա­բար տարա­ծում են խուճա­պա­յին կամ ապա­տե­ղե­կատվա­կան թեզեր։ Դրանցից ամե­նաակտիվնե­րից մեկը «300 հազար ադրբե­ջանցի­նե­րի վերաբնա­կեցման» թեման է։

Մկրտիչ Իսրա­յելյան

Վերջին տարի­նե­րին հայաստանյան քաղա­քա­կան ու մեդիա դաշտում ամե­նա­շատ շահարկվող թեմա­նե­րից մեկը դարձել է Հայաստա­նի և Ռուսաստա­նի հարա­բե­րություննե­րի հարցը։ Ռուսա­կան պետա­կան քարոզչա­մե­քե­նան, ինչպես նաև Հայաստա­նում գործող մի շարք ռուսա­մետ շրջա­նակներ պարբե­րա­բար տարա­ծում են այն թեզը, թե Հայաստա­նը «հեռա­նում է Ռուսաստա­նից», «դավա­ճա­նում է դաշնակցին» կամ «Արևմուտքի պատվե­րով խզում է կապե­րը Մոսկվա­յի հետ»։ Սակայն պաշտո­նա­կան հայտա­րա­րություննե­րը, քաղա­քա­կան փաստե­րը և իրա­կան գործընթացնե­րը ցույց են տալիս, որ այս նարա­տի­վը մեծ մասամբ կառուցված է քաղա­քա­կան մանի­պուլյա­ցիա­նե­րի և տեղե­կատվա­կան ազդե­ցության տեխնո­լո­գիա­նե­րի վրա։

Հայաստա­նի իշխա­նություննե­րը բազմիցս հրա­պա­րա­կայնո­րեն հայտա­րա­րել են, որ Երև­ա­նը նպա­տակ չունի խզել հարա­բե­րություննե­րը Ռուսաստա­նի հետ։ Վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը 2025 թվա­կա­նին և այս տարի նույնպես մի քանի անգամ ընդգծել է, որ Հայաստա­նը չի ձգտում փչացնել կամ խզել հարա­բե­րություննե­րը Ռուսաստա­նի հետ և վարում է հավա­սա­րակշռված արտա­քին քաղա­քա­կա­նություն։ 

Բացի այդ, նույնիսկ հարա­բե­րություննե­րի լարված ֆոնին շարունակվել են երկկողմ պաշտո­նա­կան շփումնե­րը։ 2025 թվա­կա­նի մարտին Մոսկվա­յում տեղի են ունե­ցել Հայաստա­նի և Ռուսաստա­նի ԱԳՆ-ների քաղա­քա­կան խորհրդակցություններ, որտեղ ընդգծվել է փոխշա­հա­վետ գործակցության շարունա­կա­կա­նության կարև­ո­րությունը։ Նույն թվա­կա­նին ստո­րագրվել է նաև 2025–2026 թվա­կաննե­րի գործակցության ծրա­գի­րը երկու երկրնե­րի արտա­քին գործե­րի նախա­րա­րություննե­րի միջև։ Այս փաստե­րը դժվար է համա­տե­ղել այն քարոզչա­կան թեզի հետ, թե Հայաստա­նը պատրաստվում է ամբողջությամբ խզել կապե­րը Ռուսաստա­նի հետ։ Իրա­կա­նում Երև­ա­նը փորձում է վարել բազմա­վեկտոր արտա­քին քաղա­քա­կա­նություն՝ զարգացնե­լով հարա­բե­րություննե­րը Եվրա­միության, ԱՄՆ‑ի, Հնդկաստա­նի, Ֆրանսիա­յի, Իրա­նի և այլ երկրնե­րի հետ՝ միա­ժա­մա­նակ չփա­կե­լով համա­գործակցության դուռը Ռուսաստա­նի առաջ։ 

Փոքր և անվտանգա­յին բարդ միջա­վայրում գտնվող պետության համար սա բնա­կան քաղա­քա­կա­նություն է։Սակայն ռուսա­կան քաղա­քա­կան և մեդիա շրջա­նակնե­րի մի մասը ցանկա­ցած ինքնուրույն քայլ ներկա­յացնում է որպես «հակա­ռուսա­կա­նություն»։ Սա նոր երև­ույթ չէ։ Պոստխորհրդա­յին տարածքում Մոսկվան երկար տարի­ներ իր ազդե­ցության գոտի­նե­րում փորձել է արտա­քին քաղա­քա­կան ինքնուրույնությունը ներկա­յացնել որպես «դավա­ճա­նություն»։ Հայաստա­նի պարա­գա­յում այդ մոտե­ցումը հատկա­պես ակտի­վա­ցավ այն բանից հետո, երբ Երև­ա­նը սկսեց խորացնել կապե­րը Եվրո­պա­յի հետ, մասնակցել եվրո­պա­կան ծրագրե­րի և բարձրա­ձայնել անվտանգության ոլորտում Ռուսաստա­նի անարդյունա­վե­տության մասին։

Այս ֆոնին ռուսա­կան մեդիա դաշտում հաճախ կիրառվում են նաև տնտե­սա­կան ճնշման գործիքներ։ Հայկա­կան ապրանքնե­րի նկատմամբ սահմա­նա­փա­կումներ, մաքսա­յին խոչընդոտներ կամ տնտե­սա­կան լծակնե­րի կիրառման մասին տեղե­կություննե­րը Հայաստա­նում ընկալվում են որպես քաղա­քա­կան ճնշման մեխա­նիզմ։ Թեև պաշտո­նա­կան Մոսկվան հաճախ դրանք ներկա­յացնում է որպես «տեխնի­կա­կան» կամ «սանի­տա­րա­կան» հարցեր, քաղա­քա­կան համա­տեքստը դժվար է անտե­սել։

Տեղե­կատվա­կան պայքա­րի մյուս կարև­որ ուղղությունը ներքա­ղա­քա­կան դաշտն է։ Հայաստա­նում ռուսա­կան շահե­րը սպա­սարկող ընդդի­մա­դիր և մեդիա շրջա­նակնե­րը պարբե­րա­բար տարա­ծում են խուճա­պա­յին կամ ապա­տե­ղե­կատվա­կան թեզեր։ Դրանցից ամե­նաակտիվնե­րից մեկը «300 հազար ադրբե­ջանցի­նե­րի վերաբնա­կեցման» թեման է։ Հայաստա­նի իշխա­նություննե­րը մի քանի անգամ պաշտո­նա­պես հերքել են նման ծրագրե­րի գոյությունը, սակայն այդ թեզը շարունա­կում է շրջա­նառվել՝ հիմնա­կա­նում հասա­րա­կության մեջ վախ և անվստա­հություն ձևա­վո­րե­լու նպա­տա­կով։

Այսպի­սի քարոզչա­կան մեթոդնե­րը կառուցված են պարզ հոգե­բա­նա­կան սկզբունքի վրա․ որքան հաճախ է կրկնվում որևէ սարսա­փեցնող տեղե­կություն, այնքան ավե­լի հավա­նա­կան է, որ հասա­րա­կության մի մասը այն կընդունի որպես իրա­կա­նություն՝ նույնիսկ պաշտո­նա­կան հերքումնե­րի պայմաննե­րում։ Տեղե­կատվա­կան պատե­րազմնե­րում փաստե­րը հաճախ երկրորդա­կան են դառնում, իսկ առաջնա­յի­նը՝ հույզե­րի կառա­վա­րումը։

Հայաստա­նի շուրջ ընթա­ցող տեղե­կատվա­կան պայքա­րը ցույց է տալիս նաև ավե­լի լայն աշխարհա­քա­ղա­քա­կան իրո­ղություն։ Այսօր Երև­ա­նը փորձում է վերաձև­ա­կերպել իր արտա­քին քաղա­քա­կա­նությունը՝ պահպա­նե­լով հարա­բե­րություննե­րը Ռուսաստա­նի հետ, բայց միա­ժա­մա­նակ չմնա­լով միայն մեկ ուժա­յին կենտրո­նից կախվա­ծության մեջ։ Սա ինքնիշխան պետության բնա­կան ձգտում է։ Սակայն հենց այդ ինքնուրույնությունն է, որ որոշ շրջա­նակնե­րում ընկալվում է որպես սպառնա­լիք։

Ի վերջո, Հայաստա­նի հասա­րա­կության համար կարև­որ է տարբե­րել իրա­կան քաղա­քա­կան գործընթացնե­րը քարոզչա­կան աղմուկից։ Պաշտո­նա­կան հայտա­րա­րություննե­րը, շարունակվող դիվա­նա­գի­տա­կան շփումնե­րը և տնտե­սա­կան գործակցության առկա­յությունը վկա­յում են, որ Հայաստա­նը չի հայտա­րա­րել Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը խզե­լու մասին։ Բայց միևնույն ժամա­նակ ակնհայտ է, որ Երև­ա­նը փորձում է ավե­լի ինքնուրույն և բազմաբև­եռ քաղա­քա­կա­նություն վարել։ Իսկ դա արդեն ոչ թե «հակա­ռուսա­կա­նություն» է, այլ պետա­կան ինքնիշխա­նության դրսև­ո­րում։

Մկրտիչ Իսրա­յելյան

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/152533

Առնչվող Հոդվածներ