13.5 C
Yerevan

Ազա­տությունը Վախի Հաղթա­հա­րումն Է

Ռուսաստա­նը տարի­ներ շարունակ փորձում է Հայաստա­նի վրա ազդել տնտե­սա­կան, քաղա­քա­կան և ռազմա­կան լծակնե­րով, սակայն ազատ հասա­րա­կությունը պետք է կարո­ղա­նա դիմա­կա­յել նման ճնշումնե­րին։

Ռուբեն Բաբա­յան

1inTV‑ն զրուցել է ռեժի­սոր, բեմադրիչ Ռուբեն Բաբա­յա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում էհայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րի ներկա լարված փուլը, որն արտա­հայտվում է տնտե­սա­կան արգելքնե­րով և քաղա­քա­կան կոշտ հռե­տո­րա­բա­նությամբ։ Զրույցի առանցքում Հայաստա­նի ինքնիշխա­նության պահպանման հարցն է, որտեղ առա­ջի­կա ընտրություննե­րը դիտարկվում են ոչ թե սովո­րա­կան քաղա­քա­կան գործընթաց, այլ հասա­րա­կության քննություն՝ սեփա­կան ազա­տությունն ու արժա­նա­պատվությունը վախից վեր դասե­լու ունա­կության վերա­բերյալ։ Քննարկվում է նաև վերջին զորա­հանդե­սի նշա­նա­կությունը՝ որպես ժողովրդա­վա­րա­կան հաշվետվություն և պետա­կա­նության ամրապնդման խորհրդա­նիշ, որը հակադրվում է արտա­քին սպառնա­լիքնե­րին և ներքին մանի­պուլյա­ցիա­նե­րին։ Բաբա­յա­նը կոչ է անում ձևա­վո­րել գիտա­կից քաղա­քա­ցիա­կան պատասխա­նատվություն, որը հիմնված կլի­նի պետա­կան շահի և իրա­կան անկա­խության գաղա­փա­րի շուրջ։

Ռուբեն Բաբա­յա­նը նշեց, որ հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րի ներկա­յիս սրա­ցումը հերթա­կան անգամ ցույց է տալիս, որ ԵԱՏՄ‑ն ոչ միայն տնտե­սա­կան, այլև քաղա­քա­կան կառույց է։ Նրա խոսքով՝ Հայաստա­նին ժամա­նա­կին համո­զում էին միա­նալ այդ միությա­նը՝ հիմնա­վո­րե­լով, թե հայկա­կան արտադրանքը չի համա­պա­տասխա­նում եվրո­պա­կան չափա­նիշնե­րին, սակայն այժմ նույն չափա­նիշնե­րը կարող են օգտա­գործվել Հայաստա­նի դեմ։ Բաբա­յա­նը դիտարկեց, որ եթե նույն խստությամբ ստուգումներ իրա­կա­նացվեն միության բոլոր անդամնե­րի նկատմամբ, առևտուրը գործնա­կա­նում կկանգնի։

Հանրա­յին խորհրդի անդա­մը հիշեցրեց նաև ՀԱՊԿ‑ի փորձը՝ նշե­լով, որ ժամա­նա­կին հայտա­րարվում էր կառույցի արդյունա­վե­տության մասին, սակայն հետա­գա զարգա­ցումնե­րը ցույց տվե­ցին հակա­ռա­կը։ Նրա կարծի­քով՝ ԵԱՏՄ-ում ևս իրա­կան որո­շումնե­րը կայացնում է Ռուսաստա­նը, իսկ մյուս երկրնե­րը հիմնա­կա­նում հետև­ում են նրա թելադրանքին։

Ռուբեն Բաբա­յա­նը համա­ձայնեց այն գնա­հա­տա­կաննե­րի հետ, որ վարչա­պե­տի հայտա­րա­րության իրա­կան հասցեա­տե­րը ոչ այնքան Ալեքսանդր Լուկա­շենկոն էր, որքան Ռուսաստա­նի նախա­գա­հը։ Սակայն նա կարև­որ համա­րեց ոչ թե այդ հայտա­րա­րության հասցեա­տի­րոջ հարցը, այլ առա­ջի­կա քաղա­քա­կան գործընթացնե­րի բովանդա­կությունը։

Բաբա­յա­նը շեշտեց, որ հունի­սի 7‑ին կայա­նա­լիք գործընթա­ցը ավե­լի շատ քննություն է, քան ընտրություն։ Նրա խոսքով՝ հասա­րա­կությունը պետք է պատասխա­նի հիմնա­կան հարցին՝ ցանկա­նում է լինել անկախ ու ժողովրդա­վա­րա­կան պետության քաղա­քա­ցի, թե կախյալ պետության բնա­կիչ։ Նա նույնիսկ շնորհա­կա­լություն հայտնեց Ռուսաստա­նին՝ ասե­լով, որ վերջի­նիս գործո­ղություննե­րը հստակ ձևա­կերպել են այդ ընտրության էությունը։

Պրոֆե­սո­րը կարև­ո­րեց ազա­տության գաղա­փա­րը՝ նշե­լով, որ ազա­տությունը նախ և առաջ վախի հաղթա­հա­րումն է։ Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստա­նը տարի­ներ շարունակ փորձում է Հայաստա­նի վրա ազդել տնտե­սա­կան, քաղա­քա­կան և ռազմա­կան լծակնե­րով, սակայն ազատ հասա­րա­կությունը պետք է կարո­ղա­նա դիմա­կա­յել նման ճնշումնե­րին։ Ըստ նրա՝ այսօր Ռուսաստա­նը բացա­հայտ է գործում, և դա հնա­րա­վո­րություն է տալիս խուսա­փել ինքնա­խա­բեությունից ու իրա­վի­ճա­կը գնա­հա­տել ավե­լի սթափ։

Ռուբեն Բաբա­յա­նը նշեց, որ այլևս դժվար է ժխտել այն փաստը, որ Ռուսաստա­նը Հայաստա­նի հետ հաճախ խոսում է սպառնա­լիքնե­րի լեզվով։ Նա քննա­դա­տեց այն քաղա­քա­կան ուժե­րին, որոնք մշտա­պես արդա­րացնում են Մոսկվա­յի գործո­ղություննե­րը՝ ընդգծե­լով, որ նման մոտե­ցումնե­րը բացա­հայտում են նրանց իրա­կան դիրքո­րո­շումը։

Խոսե­լով տնտե­սա­կան հարա­բե­րություննե­րի մասին՝ Բաբա­յա­նը կասկա­ծի տակ դրեց այն պնդումնե­րը, թե Հայաստա­նը Ռուսաստա­նից ստա­նում է էժան գազ կամ այլ արտո­նություններ։ Նրա կարծի­քով՝ եթե հաշվի առնվեն բոլոր քաղա­քա­կան ու ռազմա­վա­րա­կան զիջումնե­րը, ապա իրա­կան արժե­քը շատ ավե­լի բարձր է ստացվում։ Որպես օրի­նակ նա բերեց սպա­ռա­զի­նություննե­րի վաճառքը՝ նշե­լով, որ երբեմն վաճառվող զենքը կարող է արդեն հնա­ցած լինել և վաճա­ռո­ղի համար նույնիսկ շահա­վետ տարբե­րակ ներկա­յացնել։

Անդրա­դառնա­լով վերջին ռազմա­կան շքերթին՝ Ռուբեն Բաբա­յա­նը ասաց, որ այն իրեն ընդհա­նուր առմամբ դրա­կան տպա­վո­րություն է թողել։ Նրա խոսքով՝ շքերթը ոչ այնքան ուժի ցուցադրում էր, որքան հաշվետվություն հասա­րա­կության առջև։ Նա կարև­ո­րեց այն հանգա­մանքը, որ իշխա­նությունը ներկա­յացնում է, թե ինչ է արվել բանա­կի զարգացման ուղղությամբ։

Բաբա­յա­նը զարմանք հայտնեց որոշ նախկին բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի քննա­դա­տություննե­րի առնչությամբ։ Նրա կարծի­քով՝ նման միջո­ցա­ռումը կարող էր դժգո­հություն առա­ջացնել միայն արմա­տա­կան պացիֆիստնե­րի մոտ, քանի որ ժամա­նա­կա­կից բանա­կի հնա­րա­վո­րություննե­րի ցուցադրումը պետք է ընկալվի որպես պետության պաշտպանվա­ծության ցուցա­նիշ, այլ ոչ թե քաղա­քա­կան միջո­ցա­ռում։

Անդրա­դառնա­լով ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կին՝ բեմադրի­չը խոսեց յուրա­տե­սակ «ներքին լյուստրա­ցիա­յի» մասին։ Նա նշեց, որ ներկա­յիս զարգա­ցումնե­րը բացա­հայտում են, թե ովքեր են իսկա­պես մտա­հոգված երկրի անվտանգությամբ, կրթությամբ, մշա­կույթով և տնտե­սությամբ, և ովքեր են անհանգստա­ցած միայն իշխա­նության կորուստով։

Սամվել Կարա­պետյա­նի հայտա­րա­րություննե­րի վերա­բերյալ Բաբա­յա­նը նկա­տեց, որ պետության ղեկա­վա­րության հիմնա­կան նպա­տա­կը չպետք է լինի այլ երկրի ղեկա­վա­րի համար խնդիրներ ստեղծե­լը։ Նրա համոզմամբ՝ ավե­լի կարև­որ է լուծել սեփա­կան երկրի խնդիրնե­րը, քան զբաղվել հարև­աննե­րի համար դժվա­րություններ ստեղծե­լով։

Նա նաև քննա­դա­տեց տարբեր քարոզչա­կան թեզեր, այդ թվում՝ Հայաստա­նի սահմաննե­րին սպա­սող հարյուր հազա­րա­վոր ադրբե­ջանցի­նե­րի մասին պատմություննե­րը՝ դրանք համա­րե­լով իրա­կա­նությունից կտրված խոսույթներ։ Բաբա­յա­նը շեշտեց, որ նման թեմա­նե­րի շուրջ լուրջ քննարկումնե­րը հաճախ հասա­րա­կությա­նը հասցնում են աբսուրդի։

Խոսե­լով արհեստա­կան բանա­կա­նությամբ ստեղծված վախ ներշնչող տեսանյութե­րի մասին՝ Ռուբեն Բաբա­յա­նը դրանք գնա­հա­տեց որպես մարդկանց ազա­տությունից զրկե­լու փորձ։ Նրա խոսքով՝ նման քարոզչության հիմնա­կան նպա­տա­կը հասա­րա­կության մեջ վախ սերմա­նելն է, իսկ վախե­ցած մարդը դժվար թե կարո­ղա­նա ազատ որո­շումներ կայացնել։

Ռուս դիտորդնե­րի մասնակցության հարցին անդրա­դառնա­լով՝ Բաբա­յա­նը հայտա­րա­րեց, որ «ռուսա­կան դիտորդ» արտա­հայտությունն ինքնին հակա­սա­կան է հնչում։ Նա հիշեցրեց նախկին ընտրություննե­րը, երբ միջազգա­յին բազմա­թիվ կառույցներ արձա­նագրում էին խախտումներ, մինչդեռ ԱՊՀ դիտորդնե­րը հայտա­րա­րում էին, որ ամեն ինչ անցել է իդեա­լա­կան։

Ռուբեն Բաբա­յա­նը մտա­հո­գություն հայտնեց նաև երկքա­ղա­քա­ցիության ինստի­տուտի շուրջ։ Նրա կարծի­քով՝ անհրա­ժեշտ է հստակ սահմա­նել, թե ով է Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցին և ինչ պարտա­վո­րություններ ունի պետության հանդեպ։ Նա շեշտեց, որ քաղա­քա­ցին ոչ միայն իրա­վունքներ, այլև պատասխա­նատվություն պետք է կրի՝ վճա­րե­լով հարկեր, ծառա­յե­լով երկրին և մասնակցե­լով նրա զարգացմա­նը։

Եզրա­փա­կե­լով՝ Բաբա­յա­նը կրկին վերա­դարձավ իր հիմնա­կան մտքին՝ առա­ջի­կա գործընթա­ցը համա­րե­լով ոչ թե սովո­րա­կան ընտրություն, այլ հասա­րա­կա­կան ու քաղա­քա­կան քննություն, որի արդյունքնե­րից կախված կլի­նի Հայաստա­նի հետա­գա ուղղությունը և նրա հարա­բե­րություննե­րը արտա­քին ուժե­րի, մասնա­վո­րա­պես Ռուսաստա­նի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ