Քսան տարի՝ 1998–2018 թվականներին, Հայաստանի իրար հաջորդած երկու նախագահներն ինչու՞ եւ ինչպե՞ս են իրենց այդ շռայլությունը թույլ տվել եւ Ռուսաստանի դիրքորոշմանը դեմ գնացել։ Այս իրողությունը ինչպե՞ս բացատրենք։
Վահրամ Աթանեսյան
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վկայել է, որ երբ այդ պաշտոնում առաջին անգամ հանդիպել է ՌԴ արտգործնախարար Պրիմակովի հետ, վերջինս առանց այլեւայլության հայտարարել է, որ «իշխանափոխությունը չի հանում ԼՂ շուրջ տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հարցը»։ Դա ասվել է 1998թ․ մայիսին։

Հիմա նույն մարդիկ ասում են, որ Ռուսաստանի հետ «կատակել չի կարելի»։ Այդ, իհարկե, այդպես է, միջուկային գերտերության հետ «կատակել» չի կարելի։
Բայց քսան տարի՝ 1998–2018 թվականներին, Հայաստանի իրար հաջորդած երկու նախագահներն ինչու՞ եւ ինչպե՞ս են իրենց այդ շռայլությունը թույլ տվել եւ Ռուսաստանի դիրքորոշմանը դեմ գնացել։ Այս իրողությունը ինչպե՞ս բացատրենք։ Թվում է, «հանելուկը» մի պատասխան ունի․ Ադրբեջանը «հրաժարվել է խաղաղ ճանապարհով տարածքները ետ ստանալ», եւ Ռուսաստանը համաձայնել է ԼՂ «կարգավորման» այդ տարբերակին։

Ստույգ է, որ Պրիմակով-Օսկանյան հանդիպումից ծնված «ընդհանուր պետություն» առաջարկությունը, որ ենթադրում էր Լաչինի միջանցքից բացի բոլոր տարածքների վերադարձ Ադրբեջանին, իսկ Լեռնային Ղարաբաղի համար սահմանում էր Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում «հանրապետական կարգի պետական կազմավորման», այսինքն՝ ինքնավարության, կարգավիճակ, Հեյդար Ալիեւը մերժել է։
Այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն խոստանում է բերել «նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարիների խաղաղությունը»։ Լավ կլիներ, եթե ՀՅԴ-ական երեսփոխանուհին իմանար․ խաղաղությունը այն չէ, երբ պատերազմ չկա, այլ՝ երբ պատերազմ չի կարող լինել։
Վահրամ Աթանեսյան
