13.5 C
Yerevan

Ընդդի­մությունն Ահա­բե­կում Է Հասա­րա­կությա­նը

Այսպի­սի վերա­բերմունքը սեփա­կան ժողովրդի նկատմամբ անբա­րո­յա­կա­նություն է, չի կարե­լի մարդկանց ենթարկել այդպի­սի ահա­բեկչության։

Դավիթ Ստե­փանյան

«300 հազար ադրբե­ջանցի­նե­րի արհեստա­ծին թեզը և բոլոր գովազդնե­րը, որոնք մենք անընդհատ Youtube-ում տեսնում ենք, երբ մեզ սպառնում են, որ ադրբե­ջանցի­նե­րը գալու են, դպրոցնե­րում, մանկա­պարտեզնե­րում տեղ չի լինե­լու՝ հոգե­բա­նա­կան ահա­բեկչության դրսև­ո­րում է»,-Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը

Ստե­փանյա­նի խոսքով՝ ժողովրդի ներսում փորձում են սերմա­նել վախեր, որոնք իրա­կա­նում որևէ հիմք չունեն. «Այսպի­սի վերա­բերմունքը սեփա­կան ժողովրդի նկատմամբ անբա­րո­յա­կա­նություն է, չի կարե­լի մարդկանց ենթարկել այդպի­սի ահա­բեկչության, վստահ եմ, որ երբև­ի­ցե Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև 300 հազար ադրբե­ջանցի­նե­րի մասին խոսույթ չի եղել, Ադրբե­ջանն այսպի­սի պահանջ Հայաստա­նի առջև չի դնում, հետև­ա­բար սա բացա­ռա­պես նախընտրա­կան կեղտոտ հնարք է, որն այդ չակերտա­վոր քաղա­քա­կան ուժը կիրա­ռում է սեփա­կան ժողովրդի հանդեպ»:

Անդրա­դառնա­լով տարածվող գովազդնե­րի ազդե­ցությա­նը մարդկանց վրա՝ քաղա­քա­գե­տը նշեց. «Դա կարող է բնակչության ինչ-որ սեգմենտում բերել շատ վատ տրա­մադրություննե­րի, հավելյալ վախե­րի և այդ մարդկանց նպա­տա­կը հենց դա է: Երե­խա­նե­րի մասին չեմ էլ խոսում, ոչ միայն երե­խա­նե­րը կարող են այդ ամբողջ հոգե­բա­նա­կան ահա­բեկչության վերջնարդյունքում ունե­նալ խնդիրներ, այլև մեծա­հա­սակնե­րը: Ուրախ եմ ֆիքսել, որ հասա­րա­կության մեծա­մասնությունը շատ լավ գիտակցում է, որ սա էժա­նա­գին մանի­պուլյա­ցիա­յի փորձ է, բայց տեսնում ենք նաև մարդկանց, որոնք այս ամե­նին հավա­տում են, հետև­ա­պես ահա­բեկված են, սա անթույլատրե­լի է, կարծում եմ, որ այստեղ պետությունը գործա­ռույթներ ունի: Նրանք փորձում են այդ վախը գենե­րացնե­լով այնպես աել, որ այդ մարդիկ գնան ընտրա­տա­րածք և վախից դրդված քվե­րա­կեն չակերտա­վոր «Ուժեղ Հայաստան»-ի օգտին: «Ուժեղ Հայաստան»-ի քարոզչությունը խարսխված է բացա­ռա­պես վախի վրա, մնա­ցած ամբողջ խոսակցությունը զրո է»:

Ստե­փանյանն ասաց, որ սա արվում է միտումնա­վոր. «Այդ քաղա­քա­կան ուժը շատ լավ գիտակցում է, որ մեր բնակչության մեծա­մասնությունը չի հավա­տում իրենց որևէ նախընտրա­կան խոստման՝ 300 հազար աշխա­տա­տեղ, հարկե­րից ազա­տել՝ սա բացա­հայտ պոպուլիզմ է, հետև­ա­պես այս ուժին մնում է ահա­բե­կել: Նրանց հետև­ում կանգնած է Ռուսաստա­նը և այստեղ կա ակնհայտ ռուսա­կան ձեռա­գիր: Իրենց տերերն ասում են՝ գազը կթանկացնենք, լոլի­կը չենք գնի, օդը կփա­կենք, վախեցնում են, պրո­ռուսա­կան ուժե­րը չեն կարող այլ կերպ աշխա­տել, որովհետև դա իրենց մեջ ներդրված է դրսից: Իրենցից ինչ քաղա­քա­կան ուժ, դա մարդկանց հավա­քա­ծու է, որը գործում է Ռուսաստա­նի թելադրանքով»:

Առա­ջի­կա ընտրություննե­րին «Ուժեղ Հայաստան»-ի իշխա­նության գալու շանսե­րը Դավիթ Ստե­փանյա­նը գնա­հա­տեց զրո. «Խորհրդա­րա­նում հայտնվե­լու շանսը բավա­կա­նին բարձր է, կարծում եմ՝ նրանք զբա­ղեցնե­լու են ընդդի­մության դրո­շա­կա­կի­րի տեղը, իրենց նպա­տա­կը մեծ հաշվով դա է, որովհետև իրենք էլ հիմար չեն, հասկա­նում են, որ իշխա­նության գալու շանս չունեն: Դառնա­լու են համա­կարգա­յին ընդդի­մություն և մեր խորհրդա­րա­նը հերթա­կան անգամ վերա­ծե­լու են կլոուննե­րի շապի­տո կրկե­սի նման մի վայրի, կրկե­սի: Լինե­լու է ապա­քա­ղա­քա­կան խոսույթ, փոխա­դարձ մեղադրանքներ»:

Ինչ վերա­բե­րում է «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նագրի» ընտրություննե­րում հաղթե­լու շանսե­րին՝ քաղա­քա­գետն ընդգծեց. «Չեմ կարծում, որ Հայաստա­նում կա մարդ, որն այսօր կասկա­ծում է, որ ՔՊ‑ն առա­ջին տեղով է անցնե­լու և ձևա­վո­րե­լու է իշխա­նություն»:

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/153079?fbclid=IwZnRzaASOSNhleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEefUagywUPsvbacJxZhoP-OKQ1W_dqpOsr9PQ_yzLdBf_K5jFgJaOdeVAGelE_aem_BINub73R93-Xpv3ckMIsZQ

Առնչվող Հոդվածներ