16.9 C
Yerevan

Լաչի­նի Միջանցքի Գտնվել Է Ռուսա­կան Զորախմբի Վերահսկո­ղության Ներքո, Նիկոլ Փաշինյա­նը Այն Չէր Կարող Փակել

Սա շատ նման է «Նիկոլն է կազմա­կերպել մարտի 1‑ը» ասվա­ծին։ Բայց ավե­լի խորքա­յին համե­մա­տություն կա․ Ադրբե­ջա­նում պնդում են, որ Սումգա­յի­թի ջարդե­րը հայերն են կազմա­կերպել, որպեսզի ցեղասպանվա­ծի կերպար ստեղծեն եւ արդա­րացնեն իրենց տարածքա­յին պահանջնե­րը։ Ահա թե որտե­ղից է գալիս ավանդույթը։ 

Վահրամ Աթա­նեսյան

Հանրա­յի­նի վերջին բանա­վե­ճում Նիկոլ Փաշինյա­նը ասել է, որ Լաչի­նի միջանցքի անխա­փան գործունեության պատասխա­նա­տուն Ռուսաստա­նի Դաշնության խաղա­ղա­պահ զորա­խումբն էր։ Ֆեյսբուքում այդ գնա­հա­տա­կա­նը վիճարկել են ընդդի­մության աջա­կից մի քանի փորձա­գետներ։ Նրանք համա­րում են, որ Փաշինյա­նը կամ նոյեմբե­րի 9‑ի «փաստա­թուղթը չի կարդա­ցել, կամ կարդա­ցել է, բայց չի հասկա­ցել»։ Վերագրումնե­րից զերծ մնա­լու համար այդ փաստաթղթի՝ Լաչի­նի միջանցքին վերա­բե­րող հատվա­ծը մեջբե­րենք ռուսե­րեն բնագրով։ «Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу, остаётся под контролем миротворческого контингента Российской Федерации»։(Թարգմանություն՝ Լաչի­նի միջանցքը(5 կմ լայնությամբ), որն ապա­հո­վե­լու է Լեռնա­յին Ղարա­բա­ղի ու Հայաստա­նի հետ կապը՝ ընդ չի ընդգրկե­լու Շուշի քաղա­քը, մնում է ՌԴ խաղա­ղա­պահ ուժե­րի վերահսկո­ղության ներքո)։ 

Այս մեկ նախա­դա­սության մեջ երկու «գաղտնա­գիր» կա։ Առա­ջին․ Հայաստան-Լեռնա­յին Ղարա­բաղ հաղորդակցությունը «պետք է ապա­հովվի» Շուշի քաղա­քը շրջանցող Լաչի­նի միջանցքով։ Երկրորդ, Լաչի­նի միջանցքը «գտնվում է Ռուսաստա­նի Դաշնության խաղա­ղա­պահ զորախմբի կոնտրո­լի ներքո»։ Ակա­դե­մի­կոս Արա­րատ Ղարիբյա­նի «Ռուս-հայե­րեն» բառա­րա­նը  контроль բառի երեք թարգմա­նություն ունի՝ հսկո­ղություն, վերահսկո­ղություն, ստուգում։ Քանի որ տվյալ դեպքում խոսքը զորախմբի մասին է, ուրեմն կիրա­ռե­լի է «վերահսկո­ղություն» տարբե­րա­կը։ Այսինքն, Հայտա­րա­րության իմաստով Լաչի­նի միջանցքը «գտնվում է Ռուսաստա­նի Դաշնության խաղա­ղա­պահ զորախմբի վերահսկո­ղության ներքո»։ 

Լեռնա­յին Ղարա­բա­ղում խաղա­ղության ապա­հովման մասին ՌԴ նախա­գա­հի հրա­մա­նագրում սահմանված է, որ խաղա­ղա­պահ զորա­խումը տեղա­բաշխվում է շփման գծում եւ Լաչի­նի միջանցքի երկայնքով։ Երբ Լաչի­նի միջանցքը գտնվում է դրա երկայնքով տեղա­բաշխված ՌԴ խաղա­ղա­պահ զորախմբի կոնտրո­լի-վերահսկո­ղության ներքո, այն ինչպե՞ս կարող է փակվել։ Կամ ռազմա­կան ուժի կիրառմամբ խաղա­ղա­պահնե­րը պետք է դուրս մղվեն, կամ խաղա­ղա­պահնե­րը վերահսկո­ղությունը պետք է հանձնեն այլ ուժի։ 

Երրորդ տարբե­րակ գոյություն ունի միայն Հայաստա­նի ընդդի­մա­դիր մի քանի ուժե­րի երեւա­կա­յությունում․ «Լաչի­նի միջանցքը փակվել է Նիկոլ Փաշինյա­նի կողմից»։ Սա շատ նման է «Նիկոլն է կազմա­կերպել մարտի 1‑ը» ասվա­ծին։ Բայց ավե­լի խորքա­յին համե­մա­տություն կա․ Ադրբե­ջա­նում պնդում են, որ Սումգա­յի­թի ջարդե­րը հայերն են կազմա­կերպել, որպեսզի ցեղասպանվա­ծի կերպար ստեղծեն եւ արդա­րացնեն իրենց տարածքա­յին պահանջնե­րը։ Ահա թե որտե­ղից է գալիս ավանդույթը։ 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ