19.3 C
Yerevan

Ընդդի­մությունը Շղթա­յում Է Հայաստա­նի Ձեռքե­րը

Պետությունը չկա­րո­ղա­ցավ բավա­րար չափով պաշտպա­նել քաղա­քա­ցի­նե­րին արտա­քին ազդե­ցություննե­րից։ Հինգ տարվա ընթացքում հնա­րա­վոր չեղավ ստեղծել այնպի­սի պայմաններ, որպեսզի Հայաստա­նը կրկին չկանգներ պետա­կա­նություն ունե­նա­լու կամ չունե­նա­լու ընտրության առաջ։ Այդ պատճա­ռով «ընդդի­մա­փո­խության» օրա­կարգը շարունա­կում է մնալ արդիա­կան։

Ռուբեն Մեհրաբյան

Մեր Խոսքը՝

Լուրե­րը զրուցել է «Հանուն Հանրա­պե­տության» կուսակցության փոխնա­խա­գահ Ռուբեն Մեհրաբյա­նի հետ։ Զրույցի ընթացքում Մեհրաբյա­նը վերլուծում է ընտրա­կան գործընթացնե­րը՝ պնդե­լով, որ Հայաստա­նը ենթարկվել է Ռուսաստա­նի կողմից իրա­կա­նացված հիբրի­դա­յին ագրե­սիա­յի, որը ձևա­խե­ղել է քաղա­քա­կան օրա­կարգը և աջակցել պրո­ռուսա­կան ուժե­րին: Նա խստո­րեն քննա­դա­տում է անցո­ղիկ շեմը հաղթա­հա­րած ընդդի­մությա­նը՝ որա­կե­լով նրանց որպես Կրեմլի կամա­կա­տարներ և պետության զարգա­ցումը կաշկանդող «նորացված թոկ», որոնք գործում են բացա­ռա­պես օտար շահե­րի սպա­սարկման համար։ Մեհրաբյա­նը հորդո­րում է պետա­կան մակարդա­կով արմա­տա­խիլ անել ռուսա­կան ազդե­ցությունը և իրա­վա­կան խիստ պատժա­մի­ջոցներ կիրա­ռել ընտրա­կա­շառքով գործող հանցա­վոր խմբա­վո­րումնե­րի դեմ։ Նա կարծում է, որ կենսա­կան անհրա­ժեշտություն է ձևա­վո­րել ինքնիշխան և արևմտա­մետ ժողովրդա­վա­րություն, որտեղ ընդդի­մությունը կլի­նի սեփա­կան երկրի շահե­րով առաջնորդվող ուժ, այլ ոչ թե արտա­քին ուժե­րի գործիք։

Մեր Ուղին

Ռուբեն Մեհրաբյան ընդունեց, որ իրենց քաղա­քա­կան ուժը չկա­րո­ղա­ցավ հաղթա­հա­րել անցո­ղիկ շեմը։ Նա նշեց, որ դրա գլխա­վոր պատճա­ռը տեսնում են իրենց գործունեության մեջ, սակայն կարև­որ ազդե­ցություն է ունե­ցել նաև ընտրություննե­րի ընդհա­նուր համա­տեքստը, որը, նրա գնա­հատմամբ, ձևա­վորվել էր Ռուսաստա­նի կողմից իրա­կա­նացվող հիբրի­դա­յին պատե­րազմի պայմաննե­րում։ Ընտրա­կան գործընթա­ցի ընթացքում քաղա­քա­ցի­նե­րը փաստա­ցի կանգնած էին Հայաստա­նի և Ռուսաստա­նի միջև ընտրություն կատա­րե­լու առաջ։ Նրա խոսքով՝ ժողո­վուրդը ընտրեց Հայաստա­նը, անկա­խությունը, ինքնիշխա­նությունը և ժողովրդա­վա­րությունը, սակայն միա­ժա­մա­նակ զգա­լի թվով ձայներ ստա­ցան նաև այն ուժե­րը, որոնք, նրա գնա­հատմամբ, արտա­հայտում են Ռուսաստա­նի շահե­րը։

Քաղա­քա­կան գործի­չը նշեց, որ պետությունը չկա­րո­ղա­ցավ բավա­րար չափով պաշտպա­նել քաղա­քա­ցի­նե­րին արտա­քին ազդե­ցություննե­րից։ Նրա համոզմամբ՝ հինգ տարվա ընթացքում հնա­րա­վոր չեղավ ստեղծել այնպի­սի պայմաններ, որպեսզի Հայաստա­նը կրկին չկանգներ պետա­կա­նություն ունե­նա­լու կամ չունե­նա­լու ընտրության առաջ։ Այդ պատճա­ռով, ըստ նրա, «ընդդի­մա­փո­խության» օրա­կարգը շարունա­կում է մնալ արդիա­կան։

Ռուբեն Մեհրաբյա­նը անդրա­դարձավ նաև ընտրա­կա­շառքի թեմա­յին։ Նա նշեց, որ խոսքը, իր կարծի­քով, առանձին դեպքե­րի մասին չէ, այլ կազմա­կերպված, կառուցա­կարգված և հիե­րարխիկ բնույթ ունե­ցող համա­կարգի։ Նրա համոզմամբ՝ նման երև­ույթնե­րը պետք է ստա­նան ոչ միայն քրեաի­րա­վա­կան, այլև քաղա­քա­կան գնա­հա­տա­կան։ Եթե իշխա­նություննե­րը բարձր մակարդա­կով հայտա­րա­րում են կոնկրետ անձանց պատասխա­նատվության մասին, ապա այդ հայտա­րա­րություննե­րին պետք է հետև­են համա­պա­տասխան գործո­ղություններ։ Նրա կարծի­քով՝ հակա­ռակ դեպքում կստեղծվեն ազգա­յին անվտանգության հետ կապված լրա­ցուցիչ ռիսկեր։

Անդրա­դառնա­լով Ռուսաստա­նի ազդե­ցությա­նը՝ Հանուն Հանրա­պե­տության կուսակցության փոխնա­խա­գա­հը նշեց, որ Մոսկվան ակտի­վո­րեն փորձել է ազդել ընտրա­կան գործընթացնե­րի վրա։ Նա համոզված է, որ Ռուսաստա­նի աջակցությունը նպաստել է այն ընտրա­զանգվա­ծի մոբի­լի­զացմա­նը, որը ենթա­կա է նման ազդե­ցություննե­րի։ Արտա­քին գործընկերնե­րը կարող են միայն աջակցել Հայաստա­նին, սակայն պայքա­րը պետք է իրա­կա­նացնի հենց հայկա­կան պետությունը։ Նրա խոսքով՝ Եվրո­պա­կան միության համա­պա­տասխան առա­քե­լություննե­րը չեն կարող փոխա­րի­նել Հայաստա­նի պետա­կան մարմիննե­րին։ Նա քննա­դա­տեց Հայաստա­նում գործող ռուսա­կան կառույցնե­րի և կազմա­կերպություննե­րի գործունեությունը՝ նշե­լով, որ պետությունը պետք է զբաղվի այդ հարցե­րով և նվա­զեցնի ռուսա­կան ազդե­ցության գործի­քա­կազմը։ Նրա կարծի­քով՝ այս խնդի­րը չի կարող լուծվել միայն կարճա­ժամկետ միջոցնե­րով։

Անդրա­դառնա­լով արևմտա­մետ ուժե­րի ընտրա­կան արդյունքնե­րին՝ Մեհրաբյա­նը նշեց, որ իրենք հիմնա­կան պատճա­ռը կրկին տեսնում են սեփա­կան քաղա­քա­կան դաշտի թերություննե­րի մեջ։ Նա նշեց, որ այդ հատվա­ծը հանրության առաջ չներկա­յա­ցավ բավա­րար համախմբվա­ծությամբ, իսկ մի շարք ուժեր նախընտրե­ցին մասնակցել առանձին։Քաղաքական գործի­չը կարծում է, որ արևմտյան ուղղության կողմնա­կիցնե­րի մասնատվա­ծությունը բացա­սա­բար ազդեց արդյունքնե­րի վրա։ Միա­ժա­մա­նակ նա ընդգծեց, որ իրենց կուսակցությունն ունե­ցել է համա­պարփակ և մանրա­մասն մշակված ծրա­գիր, որը, նրա գնա­հատմամբ, շարունա­կում է մնալ արդիա­կան։

Ռուբեն Մեհրաբյա­նը շեշտեց, որ իրենք չեն ներկա­յացնում պարզա­պես «արևմտա­մետ» դիրքո­րո­շում, այլ առաջնա­հերթ համա­րում են Հայաստա­նի անկա­խությունն ու ինքնիշխա­նությունը։ Նրա խոսքով՝ այդ նպա­տակնե­րի ապա­հովման լավա­գույն ճանա­պարհը տեսնում են եվրո­պա­կան ինտեգրման և արևմտյան կառույցնե­րի հետ սերտ համա­գործակցության մեջ։ Հասա­րա­կության մեծա­մասնությունը կողմ է եվրո­պա­կան ինտեգրմա­նը։ Սակայն, ըստ նրա, ընտրություննե­րի ընթացքում արտա­քին ազդե­ցություններն ու քարոզչա­կան գործիքնե­րը խաթա­րել են բնա­կան քաղա­քա­կան մրցակցությունը։

Անդրա­դառնա­լով խորհրդա­րան անցած ընդդի­մա­դիր ուժե­րին՝ Մեհրաբյա­նը նշեց, որ դրանք քաղա­քա­կա­նա­պես ինքնուրույն սուբյեկտներ չեն և գործում են Ռուսաստա­նի քաղա­քա­կան շահե­րի շրջա­նա­կում։ Նրա կարծի­քով՝ այդ ուժե­րի հետա­գա քայլե­րը նույնպես կախված են լինե­լու Մոսկվա­յում ընդունվող որո­շումնե­րից։

Նա նշեց, որ դեռևս պարզ չէ՝ ընդդի­մա­դիր ուժե­րը կընդունեն իրենց մանդատնե­րը, թե ոչ։ Սակայն, նրա գնա­հատմամբ, այդ հարցում վճռո­րոշ կլի­նի Ռուսաստա­նի դիրքո­րո­շումը։

Խոսե­լով հետընտրա­կան զարգա­ցումնե­րի մասին՝ Մեհրաբյանն ասաց, որ լայնա­ծա­վալ քաղա­քա­կան ցնցումներ չի կանխա­տե­սում։ Նրա կարծի­քով՝ հասա­րա­կա­կան տրա­մադրություննե­րը չեն նպաստում զանգվա­ծա­յին բողո­քի կամ ապա­կա­յունացման սցե­նարնե­րին։ Միա­ժա­մա­նակ նա չի բացա­ռել, որ առանձին փորձեր կարող են լինել իրա­վի­ճա­կը սրե­լու ուղղությամբ, սակայն դրանք, ըստ նրա, հեռանկա­րա­յին չեն լինե­լու։

Անդրա­դառնա­լով նոր խորհրդա­րա­նի գործունեությա­նը՝ Ռուբեն Մեհրաբյա­նը կարծիք հայտնեց, որ ներկա­յիս ընդդի­մությունը հիմնա­կա­նում խոչընդո­տե­լու է իշխա­նության աշխա­տանքին։ Նրա համոզմամբ՝ այդ ուժե­րը զբաղվե­լու են դեզինֆորմա­ցիա­յի, դավադրա­պաշտա­կան թեզե­րի և հիստե­րիա­յի տարածմամբ՝ ծառա­յե­լով Ռուսաստա­նի շահերին։Ներկայիս խորհրդա­րա­նը կարող է չաշխա­տել ամբողջ հնգամյա ժամկե­տը։ Մեհրաբյա­նի կարծի­քով՝ հնա­րա­վոր է, որ որոշ ժամա­նակ անց անհրա­ժեշտություն առա­ջա­նա նոր քաղա­քա­կան վերա­դա­սա­վո­րումնե­րի և արտա­հերթ ընտրություննե­րի։

Վերջում Մեհրաբյա­նը ընդգծեց, որ Հայաստա­նի զարգացման, անվտանգության և ինքնիշխա­նության ապա­հովման համար անհրա­ժեշտ է շարունա­կել այն քաղա­քա­կան գիծը, որը միտված է արտա­քին ազդե­ցություննե­րի նվա­զեցմա­նը, ժողովրդա­վա­րա­կան ինստի­տուտնե­րի ամրապնդմա­նը և եվրո­պա­կան ուղղությամբ ինտեգրմա­նը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ